Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձանք դավաճան Վահան Մարտիրոսյանի ադրբեջանամետ «հերոսություններին» եւ «Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում» հոդվածում հնարավորինս ներկայացրեցինք նաեւ նրա՝ իրականում չգոյ «Ներազգային ազատագրական» շարժման հիմանադրի, ակտիվիստական, սակայն փաստացի՝ հակապետական գործունեությունը:

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզով-պոչով չի լինումՕտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքըՄեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն

Այս դավաճանն իր կնոջ ու երեխայի հետ դեռ Բաքվում է: Դեռ վայելում է ադրբեջանական «հյուրընկալությունը»: Բայց նրա մասին այլեւս ամեն օր չեն գրում ու խոսում ադրբեջանական զլմ-ները, անգամ կարծես մոռացել են նրան:

Ըստ ամենայնի հասկացան, որ այս ազգադավն այնքան էլ պիտանի չէ հակահայկական հիստերիաներ կազմակերպելու համար, իսկ նրա՝ դավաճանական քայլը, անգամ այլ երկրներում չեն ընդունել այնպիսի ոգեւորությամբ, ինչպես Ադրբեջանում ու Թուրքիայում, ինչը եւս սառեցրել է դավադիր ոգեւորությունը…

Իսկ դավաճանն ամիսներ առաջ նշել էր, թե դեռ չի որոշել՝ ինքը 3-րդ երկի՞ր կտեղափոխվի, թե՞ կմնա Ադրբեջանում:

Ըստ Հայաստանի 1-ին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի, այսօրինակ դեպքերում նման մարդկանց պահում են անազատության մեջ, հսկողության տակ:

Նա հիշեցրել է, որ նախորդ դեպքերից մեկում հետեւյալ ընթացքն ստացավ մի ընտանիքի ճակատագիր, որին գործածել էին ադրբեջանցիները իրենց քաղաքական նպատակների համար… բայց հետո վերադարձրել են Հայաստան: Իհարկե, եղել են դեպքեր, երբ նմաններին նաեւ ուղարկել են 3-րդ երկիր:

Այդպես եղել է նաեւ մեր դեպքում, երբ դիմել են Հայաստանի իշխանություններին՝ սահմանանն անցած մարդիկ, որպեսզի այլ երկիր տեղափոխվեն: Դա երկար գործընթաց է, քանի որ Կարմիր խաչի գործունեությանը չի առնչվում եւ ՄԱԿ-ի միջոցով է կատարվում:

Դիմում է ներկայացվում ՄԱԿ, որտեղից էլ սկսում են դիմել տարբեր պետություններ, որպեսզի ստանան համաձայնություն որեւէ երկրի կողմից:

Այս պահին Արեւմուտքը ծանրաբեռնված է միլիոնավոր փախստականների խնդրով, որ հասել են Եվրոպա Աֆրիկայից ու Ասիայից: Եվ եթե Վահան Մարտիրոսյանը փորձի Եվրոպայում պատսպարվել, ապա շատ կսպասի թերեւս: Նույնն է ԱՄՆ-ի դեպքում, իսկ ՌԴ հազիվ թե ցանկանա գնալ…

Արդյո՞ք հնարավոր է այս դավաճանին Հայաստան վերադարձնեն ընտանիքի հետ, ինչպես վերոհիշյալ դեպքում եղավ: Ըստ Լարիսա Ալավերդյանի պարզաբանման եւ զուգահեռների. «Մյուս ընտանիքի հայրը եւս ասում էր, թե փախուստի է դիմել, որովհետեւ իրեն հետապնդում են, վտանգ է սպառնում, բայց… վերադարձրել են»: Իհարկե, լինում են դեպքեր, որ վերադարձնելուց հետո այդ ընտանիքները գնում են այլ երկիր՝ արդեն Հայաստանից:

Դիցուկ՝ այդ վերադարձրած ընտանիքը Ռուսաստան է մեկնել (չնայած շատ իզուր, պիտի դատապարտվեր հայրենադավության համար, ոչ թե «ռուսական վիզա ստանար» ու այնտեղ էլ հայավնասությամբ զբաղվեր ազատորեն,- խմբ.), բայց այս մի դեպքում ոչինչ դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, թե ինչ էր հոխորտում Վահան Մարտիրոսյանը Բաքվում. «Ես հանդիսանում եմ Սերժ Սարգսյանի հանցավոր ու արյունոտ ռեժիմի քննադատ ու կշարունակեմ ջրի երես հանել այդ վարչակարգին՝ որտեղ էլ որ լինեմ: Հայաստանի իշխանությունները ծեծի ու կտտանքների միջոցով ինձ փորձում էին ստիպել ընդունել հանցավոր ռեժիմի պայմանները: Սակայն ես հրաժարվեցի» (մեզ համար երկրի յուրաքանչյուր իշխանական անձի հանդեպ քննադատությունը հոխորտանք է, եթե արվում է թշնամի երկրում, հատկապես որտեղ տեղի բնակչությունն է բողոքում (տվյալ դեպքում ադրբեջանցիները) իր երկրի նախագահի բռնապետական ու կաշառակերական կարգերից…):

Այսպիսի ստեր ու հոխորտանք նաեւ հայկական բանակի վրա է թափել այս տականքը, իբր հայ բնակչությունը Հայաստանում ու Արցախում պատրաստ է հանձնվել, եթե ՀՀ ու ԼՂՀ նախագահները կոպտորեն չմիջամտեն…

Ըստ մասնագիտական կարծիքների, տվյալ դավադիր իրավիճակներից հետո դավաճանները շարունակում են գտնվել այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունում կամ այնպիսի մի տեղում՝ որտեղ նրանք կգտնվեն խիստ հսկողության ներքո:

Կարեն Բալյան

Խմբ. – Նախորդ անգամ երբ գրել էինք այս թերմացքի մասին, գործընկերներից մեկը խորհուրդ տվեց մոռանալ այդ անասունին ու ընդհանրապես չհիշել:

Նրա պատճառաբանությունը հասկանալի է, բայց մենք էլ ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՜տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք (չգիտես ինչու, մտավախություն ունենք, որ այդպես է լինելու), այլ՝ ազգային ու բարոյական:

Իսկ ազգային բարոյականը պահանջում է արդարություն:

Խի՛ստ արդարություն:

Ճշմարի՛տ արդարություն:

Որի իրագործման բանալին քրեական օրենսգրքում չկա:

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։