Շնորհավորում ենք. «Լուսանցք»-ը 1 տարեկան է

Mamul

2008թ. մարտի 16-ին լրացավ մեր թերթի միամյակը:
Առաջին թողարկումը թվագրվել էր` 2007թ. մարտի 16-23:
«Լուսանցք»-ը մեկ տարվա ընթացքում տպագրվեց 50 անգամ եւ այս կարճ ժամանակահատվածում գտավ իր մշտական ընթերցողներին:
Մենք մեր անդրանիկ թողարկումում նշել էինք, որ գալիս ենք լրացնելու ՀՀ մամուլի մեծ ընտանիքում թերեւս միակ բաց մնացած տեղը` ազգայնական ոլորտը (խոսքը զանգվածային լրատվամիջոցների մասին է): Հաճախ այս ոլորտը քաղաքական ու լրատվական դաշտում միտումնավոր լուսանցքային են համարում եւ «Լուսանցք»-ն եկավ ապացուցելու, որ դա այդպես չէ ու ազգայնականներն իրենք կարող են լուսանցքում դիտարկել այլոց…
Զարմանալի մե~ծ լռություն պահպանեցին «եղբայր եւ քույր» զլմները այս մեկ տարվա ընթացքում, իհարկե եղան մասնակի բացառություններ` շնորհավորողներ ու հղում անողներ: Սակայն մեր երկրի անկախ մամուլը` իշխանական թե ընդդիմադիր, լռեց ու չհանդուրժեց մեր գոյությունը, ազգայնական մտքի ազատորեն արծարծումը…

«Լուսանցք»-ը իր կոչմանը հավատարիմ չգնաց «դեղին» մամուլի ճանապարհով եւ մնաց գաղափարական ու քաղաքական սկզբունքների շրջանակներում, նաեւ տեղ տալով բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, արծարծելով բազում ազգային ու միջազգային հիմնախնդիրներ: Ամենակարեւորը` մենք  ընտրեցինք առողջ քննադատության ձեւը եւ զուգահեռ առաջարկեցինք մեր տեսակետներն ու մոտեցումները բոլոր բարձրացված հարցերի վերաբերյալ:
Շնորհավորում ենք թերթի աշխատակազմին, լրագրողներին: Մենք այսուհետ էլ կմնանք հավատարիմ  մեր նպատակներին` Հայքի ու հայի շահերի պաշտպանության սրբազան գործին:
«Լուսանցք»-ի խմբագրակազմ
«Լուսանցք»-ի հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել խմբագրություն կամ (091) 49-64-51:
Էլ. հասցե- arm_yan '@' yahoo.com  /  lusantsk '@' list.ru 

Շնորհավորանքին միանում են՝

«Հայ-Արիներ»-ը – hai-aryan' @' armline.am
«Հանուն Հայրենիքի»-ն – hanun_hayreniqi '@' mail.ru
«Ուխտ Արարատի»-ն –
oukhtararadi'@ yahoo.com

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։