Կայծակնային պատերազմ. ոգու փորձություն – Աշխարհի վերաբաժանման որոշ ծրագրերում Արցախը «հանձնում» են Ադրբջանին, բայց հայկական շահերն այլ բան են պահանջում (նաեւ տարածաշրջանի կայունությունը) եւ Միացյալ Հայաստանի տեսլականն առաջ տանում…

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այսպես կոչված, Ադրբեջանը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով անցել է աննախադեպ լայնածավալ հարձակման: Կայծակնային բնույթ կրող այս պատերազմը տեւել է ընդամենը 4 օր եւ նպատակ ուներ լիակատար ձեւով ջախջախել արցախյան կողմի պաշտպանությունը եւ Արցախը կրկին վերադարձնել իր տիրապետության տակ: Հակառակորդը ռազմի դաշտում կիրառել է իր ողջ զինանոցը՝ հրանոթներ, ականանետներ, հաուբիցներ, հրասայլեր, ուղղաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ինչպես նաեւ «Սոլնցեպյոկ», «Սմերչ» եւ այլ տիպի զենքեր:

Բայց, ինչպես միշտ, մեր ոխերիմ թշնամիներն այս անգամ եւս սխալվեցին: Հայկական կողմը կազմակերպել է հզոր պաշտպանություն եւ, նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, արդեն որերորդ անգամ լիակատար պարտության մատնել մեր արնախում ոսոխին: Ադրբեջանցիները հերթական անգամ ապշած եւ շփոթված էին. նման մարտական ոգի, ռազմական հմտություններ, խիզախություն եւ բացարձակ համախմբվածություն նրանք չէին սպասում: Ցավոք, զոհերը շատ էին: Այժմ մեր զոհերի թիվը 92 է, իսկ վիրավորների քանակը՝ 121: Թշնամիների զոհերը մոտ 2500 են: Ի վերջո, ապրիլի 5-ի կեսօրին հաստատվում է հրադադար, որի գործողության գործելակարգը նրանք բազմիցս խախտում են: Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում խուճապ եւ խառնաշփոթ է տիրում, շատերը փախչում են իրենց բնակավայրերից:

Սա սովորական եւ տեղային բախում չէ, այլ աշխարհաքաղաքական ուժերի լուրջ հակամարտություն: Բանն այն է, որ այդ հարձակումն իր սուր ծայրով ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ, որը հավակնում է ստեղծել երկրորդ բեւեռ եւ փոխել համաշխարհային աշխարհակարգը: Սիրիայում վերջինիս ռազմավարական հաջողությունները լրջորեն անհանգստացրել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: Հավելենք նաեւ, որ ըստ «Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրերի՝ Արցախը  հանձնվելու է Ադրբեջանին:   Փորձագիտական շրջանակները ճշգրիտ ձեւով նշում են, որ արցախա-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրման հիմնական պատճառը մեր երկարատեւ քաղաքական եւ դիվանագիտական նիրհն է: Եվ, իսկապես, քաղաքական մեր ընտրանին գործում է միայն փութանակի/ֆորսմաժորային/ եւ ծայրահեղ սրված իրավիճակներում, իսկ հարաբերական անդորրի պարագայում ոչ մի խորամիտ եւ նպատակամետ գործունեություն չի ծավալում: Այսինքն՝ մենք մշտապես գնում ենք իրադարձությունների ետեւից եւ հընթացս կայացնում որոշումներ: Նմանօրինակ գործելակերպը անթույլատրելի է, քանի որ նախաձեռնությունը զիջում է հակառակորդին: Պաշտպանական եւ կրավորական ռազմավարությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Այս իմաստով ուշադրության է արժանի է հայ զինվորի ֆենոմենը: Նա պատմության դաժան քառուղիներում միշտ էլ հաղթել է, քանի որ կրում է Հայոց քաղաքակրթության կոդը եւ ռազմի կորովը: 1918թ. մայիսին թուրք զորահրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո խոստովանել է. «Հայերն ապացուցեցին, որ իրենք աշխարհի ամենալավ կռվողներն են»: Բայց, ցավոք, մենք ռազմական փայլուն հաղթանակները չենք կարողանում դարձնել քաղաքական եւ դիվանագիտական ձեռքբերում: Մեր քաղաքական վերնախավը օտար կեղծ արժեքների կրողն է, դրա համար էլ ամուլ է եւ ոչ սրտացավ: 

Այժմ հայերիս դեմ ներքին եւ արտաքին ճակատներում մղվում է քաղաքակրթական պատերազմ, որը ենթադրում է այդ հակամարտության նրբությունների եւ առանձնահատկությունների խոր իմացություն ու համապատասխան հայեցակարգ: Մինչդեռ մեզանում բացակայում է ազգային ռազմավարությունը, որը երկիրը հասցնում է միջազգային մեկուսացման եւ անընդհատ ձախողումների: Իսկ գործած սխալների ծանր գինը վճարում է հայ զինվորը կամ սպան: Սա հանցավոր մոտեցում է: Մեր երկրում գրեթե հաշվի չեն առնում փորձագիտական ինստիտուտը, որն ունի շատ հարցերի հստակ լուծումները եւ գործունեության մեթոդաբանությունը:

Մենք պետք է հստակ եւ ճշգրիտ ճանաչենք Ադրբեջանին, որը պարզապես ահաբեկչական ռազմական կազմավորում է եւ անգամ չունի պետականության ատրիբուտներ: Հետեւաբար, նրա հետ չի կարելի խոսել քաղաքակիրթ եւ միջպետական վարվելակարգի օրենքներով, այլ՝ միայն ռազմական մեթոդաբանությամբ: Սա դաժանաբարո հարեւաններին պատժելու եւ զսպելու միակ ճշմարիտ քաղաքական տեխնոլոգիան է: Իսկ Մինսկի համանախագահների խումբը ընդամենը լավ մտածված զսպաշապիկ է, որպեսզի հայկական կողմը չկարողանա լուծել ռազմավարական իր խնդիրը՝ ջախջախել մարդկության համար պատուհաս դարձած Ադրբեջանը:  Նշենք նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերի շարքում կռվում էին «Իսլամական պետություն» ռազմական կազմավորման զինյալները եւ թուրքական տխրահռչակ գորշ գայլերի հրոսակները: Ընդ որում, նրանք կողոպտում են ադրբեջանական գյուղերը եւ բռնություններ կատարում բնակիչների նկատմամբ: Մեր կարծիքով՝ սա ապացուցում է մեր դիտարկումների իրավացիությունը:

Բավական է նշել, որ Ադրբեջանը նույնիսկ էթնիկական իր անվանումը չունի եւ կրում է Մեծ Հայքի Ատրպատական նահանգի անունը: Սա արդեն քաղաքակրթական հիմքի բացակայության լավագույն վկայությունն է: Իսկ, այսպես կոչված, Ադրբեջանն ստեղծվել է հիմնականում հայկական Փայտակարան նահանգի ապօրինի զավթած եւ բռնակցած տարածքների վրա եւ օրինական պետություն չէ, որովհետեւ ադրբեջանցի կոչվող թուրքերի ստեղծածը չէ: Այն, ըստ աշխարհաքաղաքական հեռագնա ծրագրի,  1918թ. հիմնել են Սալոնիկից եկած գաղտնի հուդայացիները՝ ընդդեմ Իրանի պետության:

Այնպես որ, մենք գործ ունենք հայեցակարգային շատ խոր նախագծի հետ եւ պարտավոր ենք վճռական ու արմատական լինել: Հիմնովին սխալ է այն մոտեցումը, թե այդ «պետությունը» հիմնել է Թուրքիան: Այնպես որ, ճիշտ մոտեցումների եւ հստակ գործողությունների դեպքում մենք չենք ունենա բնակչի, զինվորի զոհ եւ տարածքի կորուստ:

Հարկ ենք համարում խոսել շատ տարածված մի սխալի մասին, որը հենց ցույց է տալիս մեր չիմացության եւ անտեղյակության աստիճանը: Մեզանում «ադրբեջանցի» եզրույթի փոխարեն համատարած գործածում են «ազերի» բառը, որը բավականին վտանգավոր վրիպում է: Բանն այն է, որ ազերիները ոչ մի կապ չունեն թուրքական ժողովուրդների հետ եւ բնակվում են Իրանի հյուսիսում՝ Ատրպատականում: Նման սխալի դեպքում մենք կարող ենք գործ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ եւ ակամա նպաստել մեր թշնամիների սադրանքներին: Մի՞թե կարելի է այսչափ անտեղյակ եւ անփույթ լինել:

Ցավոք, ռազմավարական մեր նպատակը մենք չիրագործեցինք 1994թ. բախտորոշ թվականին, երբ անհեռատեսորեն համաձայնեցինք հրադադարի մոտեցման հետ: Եվ քաղաքական այս կարճատեսությունը, որը նահանջային հոգեբանության արդյունք էր,  մեզ  բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցավ: Մինչդեռ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ մեր սեւեռուն նպատակը պետք է լինի խորտակիչ հարված հասցնել Բաքվին/ նախկին՝ Բագավան/՝ ելք ապահովելով դեպի մեր վաղնջական սահմանը՝ Կասպից ծով: Այդ ժամանակ մենք կհասնենք նաեւ Ադրբեջանի լիակատար եւ անվերապահ անձնատուր լինելուն՝ դրանով իսկ վերացնելով նաեւ անհեթեթ շրջափակումը, որը եւս  մեր քաղաքական ձախողման հետեւանքն է:

Ապրիլյան ներկա պատերազմը խթանել է մի զարմանալի երեւույթ եւ օրինաչափություն. արդեն իրականություն է ազգային զարթոնքը եւ համախմբումը: Համազգային ներդաշնակության նմանօրինակ մթնոլորտ էր տիրում, օրինակ՝ 1918թ. մայիսին եւ 1988թ. փետրվարին:  Ներկայումս ՀՀ իշխանություններն արագորեն պիտի փոխեն իրենց գործելակերպը եւ մոտեցումները քաղաքականության ոլորտում: Հարկավոր է որդեգրել իրական քաղաքականության սկզբունքները: Հակառակ դեպքում ոտքի ելած ազգը կարող է հարցեր լուծել եւ այն էլ՝ ոչ իրենց օգտին: Հիմա գործում է մի համակարգ, որի բաղադրիչներն են զինվորի ռազմական ակնհայտ հաջողությունը, հանրության համախմբման բարձր մակարդակը եւ իշխանությունների կրավորական կարգավիճակը: Սա աններդաշնակ ու նույնիսկ վտանգավոր կացություն է, քանի որ տվյալ համակարգը չի կարող արդյունավետ գործել:

Մեր համոզմամբ՝ գոյություն ունի ստեղծված բարդ իրավիճակի խոր դիտարկում: Շատ կարեւոր է գիտակցել, որ հայեցակարգային առումով հայերն աստվածային ուժերի բանակում մշտատեւ ու ծանր մարտեր են մղում սատանայական կամ դիվային բանակի դեմ՝ նպաստելով ոչ միայն իր, այլեւ համաշխարհային  քաղաքակրթության պահպանմանը: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը սովորական սահման չէ, այլ քաղաքակրթության եւ բարբարոսության պատմականորեն ձեւավորված սահմանագիծ: Նույնը վերաբերում է նաեւ հայ-թուրքական պետական սահմանին: Այս հիմնադրույթը հանգուցային նշանակություն ունի եւ լուսաբանում է հասարակական-քաղաքական դեպքերի բուն տրամաբանությունը:

Ավազակային այս հարձակման ժամանակ ադրբեջանցիները գործել են ռազմական բազմաթիվ հանցագործություններ, որը նրանց սովորական ձեռագիրն է: Նրանք իրենց վայրագ էությանը համապատասխան կատարել են սահմռկեցուցիչ սպանություններ եւ խոշտանգումներ, որոնք պետք է ներկայացվեն միջազգային դատական ատյաններին: Ադրբեջանական իշխանությունները ծավալված  պատերազմական իրադարձություններում նաեւ դրսեւորում են բավականին խորամանկ մարտավարություն. նրանք միտումնավոր կերպով առաջին գիծ են ուղարկում այլազգիներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլն, որպեսզի չեզոքացնեն վարչակազմից դժգոհ էթնիկ զանգվածներին ու նաեւ միաժամանակ թշնամանք հրահրեն նրանց եւ հայերի միջեւ: Սա մեկ անգամ նորից բացահայտում է մեր ոխերիմ թշնամիների դիվային ստոր ծրագրերը:

Ընդհանրապես, մասնագետների կարծիքով՝ Ադրբեջանը փոքր «կայսրություն» է, ժողովուրդների իսկական բանտ եւ ենթակա շուտափույթ վերացման: Կարծում ենք՝ սա պարզապես ժամանակի խնդիր է: Նաեւ ավելացնենք, որ ադրբեջանցիները նույնիսկ ազգ էլ չեն, այլ հանրույթ, որը շատ դեպքերում առաջնորդվում է կենդանական բնազդներով, ստոր կրքերով եւ ոչ երբեք մարդկային առողջ բանականությամբ: Մենք պատմական անհրաժեշտությամբ հաղթելու ենք դարավոր ոսոխին եւ վերահաստատելու այնքան սպասված խաղաղությունը մեր երկրում եւ տարածաշրջանում:

Ռուբեն Նահատակյան , պատմաբան, վերլուծաբան

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։