Վրեժ եւ Հայրենատիրություն

24 april

Ապրիլ 24. Վրեժ եւ Հայրենատիրություն.
Սա է փոխխհատուցումը անմեղ զոհերի


Մենք պարբերաբար անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգայնորեն ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համայն հայության ջանքերին՝ այնուամենայնիվ նշում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելուն, ոգեկոչելուն զուգահեռ, ապրիլի 24-ը հայերիս համար պիտի դառնա ազգային վրեժի ու հայրենատիրության օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման եւ հարցի միջազգայնացման համար անուրանալի է արդար վրիժառությամբ առաջնորդված տասնյակ հայորդիների նահատակությունը…
Ցեղասպանության միայն բարոյական ճանաչումն ու դատապարտումը պահանջողները պարզապես թույլի, սփոփանքի կարիք զգացողի հոգեբանություն ունեն, ովքեր թշնամու ներողության (իմա՝ ներողամտության) խոսքին են սպասում, որով փորձում են ձերբազատվել մորթվողի բարդույթից: Սա նմաններին հիմնովին բավարարում է:
Ուժեղի համար ցեղասպանության նահատակների միակ փոխհատուցումը պահանջատիրությունն է՝ հայրենատիրությունը: Այս տեսակը նման է իր այն նախնյաց, ովքեր զենքը ձեռքին ինքնապաշտպանվելով նահատակվեցին եւ ոչ թե հանձնվեցին առանց դիմադրության…
Այնժամ, երբ ցեղասպանվածների ժառանգները կվերատիրեն իրենց պապերի հողերն ու ընդմիշտ կապրեն, կարարեն այնտեղ, այդժամ ցեղասպանության զոհերի փոխհատուցումը կլինի լիովին ու վերջնական:

«Հայ-Արիներ»


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։