Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

Սկիզբը՝ թիվ 12-ում

http://www.hayary.org/wph/?p=5524Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Արեւապաշտական կազմաբանության հաջորդ ժառանգորդը դարձավ Հայ-Արիքի համադաշնությունը, հոգեւոր կենտրոնը տեղափոխեց Էկբաթան (հայկական անունը՝ Հինգմադանա)։ Արեւապաշտական կազմաբանության առաջնորդը դարձավ այս Աեսթա գաղափարախոսությունը, այն ամրագրեց Թեյշիբան-Հալդիի-Միթրայի-Մհերի-Արամազդ (Ահուրամազդա) աստվածների ժառանգական իրավունքները: Հայոց գահը անցավ Երվանդունիներին եւ տեղափոխեց Արմավիր, եւ հռչակեց Արմինա թագավորությունը: Երվանդունիների մոտ արեւապաշտությունը պահպանում է իր դիրքը: Այդ մասին է վկայում (ըստ Կ. Հովհաննիսյանի) Էրեբունու բերդում գտնվող Իարշայի տաճարի վերակառուցումը։ Երվանդունիների նախաձեռնությամբ Էրեբունիի ամրոցում վերականգնում է Արգիշտի I-ի կողմից Իարշա (Թեյշիբանիին եւ Հալդին համարժեք) աստծուն (կապ հնդկական աստծու հե՞տ) նվիրած «սուսի» տաճարը: Փաստորեն, միեւնույն արեւապաշտական տաճարը տարբեր ժամանակներում նվիրած է եղել Թեյշիբան-Հալդի-Միթրա-Ահուրամազդա աստածներին: Արեւը Հայ-Արիքի համադաշնության կրոնական համակարգում սոսկ երկնային մարմին չէ: Նա արժեւորում է իբրեւ երկրային կյանքն ապահովող եղելություն՝ «Երբ Արեւը լուսավորում է, երբ Արեւը տաքացնում է, կանգնում են աստածությունները հարյուր հազարավոր եւ երջանկություն են ներառում եւ երջանկություն են նվիրում Երկրին, որ տվել է Մազդան» (Օրհներգ Արեւին՝ «Խուրշեդ-յաշտ» I):

Արամազդ անունը Ահուրամազդա ձեւով առաջին անգամ մենք հանդիպում ենք Ավեսթա կրոնական ուսմունքի մեջ: Ավեսթան Արամազդ-Ահուրամազդա անամբ մեզ է ներկայացրել հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանին: Սխալ ընկալումների հետեւանքով առ այսօր Արամազդ եւ Ահուրամազդա անունների մեկնաբանությունները բխեցում են ֆարսիական կրոնական եւ դավանաբանական մշակույթից: Արամազդի Ահուրամազդա ձեւը երբեք չի արտահայտել «տեր իմաստուն» միտքը, ինչպես փորձ է արվում մշտապես ներկայացնել՝ հենվելով ֆարսիական մեկնաբանությունների վրա: Հակառակ այդ մոտեցմանը՝ մեր մշակույթում հստակ ամրագրված է «Զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի»: Արամազդի սրբաայրերը եւ պաշտամունքային հիմնական կենտրոնը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառում: Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին՝ առանձնացնելով «կունդ-ճաղատ» Արամազդին, այլ ոչ «զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի»: Սա ունի իր մեկնաբանությունը. նախքան անդրաշխարհի տեր դառնալը, համաձայն արեւապաշտական հավատամքի, նա եղել է երկնային գահի տերը: Նաեւ՝ Խորենացին չէր կարող շեշտադրությունը դնել այն աստծո վրա, որի երկնային գահակալությունը քրիստոնեության ընդունումից հետո մերժել էր: Խորենացին առանձնացնելով «կունդ-ճաղատ» Արամազդին, մատնանշում է նրա ի սկզբանե լինելիությունը, տարիքով մեծ լինելու հանգամանքը՝ հայկական դիցարանում:  

Պետք է նկատի ունենանք, որ հատուկ անունների որոշակի տառահնչյունային փոփոխությունները օրինաչափ են եւ բխում են իմաստաբանական սկզբունքներից – Արամազդ՝ Ահուրամազդա, Միհր՝ Միթրա, Անահիտ՝ Անահիդա, Թեյշիբանի՝ Թիշտրիա եւ այլն: Նոր ուսմունքի մեջ նույնպես արեւապաշտական կազմաբանության կառաարման համակարգը մնաց անփոփոխ՝ Ահուրամազդան եւ Միթրան Մեկ Էությանը՝ Արեւ Արարչին ներկայացնում էին երրորդ դեմքի միջոցով։ Միթրան ձեռք բերեց լրացուցիչ որակ, նա ներկայանում է որպես համաձայնության եւ պայմանավորվածության երաշխավոր եւ հովանավոր ու շարունակում է իրականացնել Հայասա դիցարանի dU.GUR-ի գործառույթը։ Թիշտրիան հանդես է գալիս որպես աստղ, նա անձնավորում է Տիր (Մերկուրի) մոլորակը: Նրան փառաբանող օրհներգի բոլոր 14 հատածներն սկսում են՝ «Փայլուն աստղ Թիշտրիային աղոթենք» նույն բանաձեւով, որում առաջնահերթը հենց աստղ լինելն է (Թիշտր-յաշտ), իսկ ուսմունքի մարգարեն ուղղում է հայացքը ոչ թե արեւին՝ գերագույն աստծուն, այլ՝ Տիր աստղին:

Կարեւոր է շեշտել, որ Ահուրամազդային համահավասար երկրպագում էր Անահիդա աստվածուհին (սա սկզբունքային նշանակություն ունի հայոց Արեւապաշտական համակարգի վերականգնման համար, ըստ էության՝ հավասարությունը զույգ լինելու արտահայտիչն է): Անահիտ աստվածուհու հնարավոր տիպն է հայասական d.I. TAR, Ուրարտական Վարուբանի աստվածուհին: Անահիդա աստվածուհու առաջնահերթ տարրերից մեկը ջուրն է: Ջուրը արեւապաշտական կազմաբանության ավանդապատումների մեջ հայտնի է որպես կյանքի կենարար սկիզբ: Այս սկիզբն է Ավսեսթայի գաղափարախոսության մեջ. Անահիտ աստվածուհին ստանում է լրացուցիչ Արդիսուրա անունը: Արդիսուրա-Անահիտը ոչ միայն ջրի եւ պտղաբերության աստվածուհի էր, այլեւ հենց ջուրը, ինչը բխում է նրա օրհներգում տեղ գտած սահմանումներից. «Աղոթի՛ր, օհ, Սպի տամա, նրան՝ լիա ջուր Արդի սուրային»: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ այս աստվածուհու անվան ֆարսիական տարբերակի մեջ անունը կազմած է «արդի-խոնավություն» եւ «սուրա-հզոր» բառերից՝ Արարչական ջուրը հոսում էր «հզոր Հուկարիա բարձունքից մինչեւ Որուքաշա ծոը, ուր թափվում է Արդին՝ հազար առվակներով» (Արդի սուր-յաշտ 1-4)։

Կատարենք ամփոփում.

– արեւապաշտական կազմաբանության մեջ Արարիչը ներկայանում է որպես «Հուր, լույս»: Արեւը պաշտել է իբրեւ Մեկ Էության մարմնաովրում, հոգեղեն լույս, արեգակն արդար, մենք մեզ կոչեցինք արեւի որդիներ,

– արեւակիր աստվածների (երկնային եւ երկրային կառավարիչների) հինգ հիմնադիրներն են՝ Էնկի-Հայա-Դուգուր, Ալալու-Կումարբի, Թեյշիբանի-Հալդի, Արամազդ-Միհր, Միհր-Քրիստոս,

– կիսաստվածներ, ընտրյալներ, նշանակովի կառավարիչ, հերոս,

– ուզուրպատորներ-դավադրաբար իշխանության գլուխ անցած մահկանացու, որ հետագայում հայտարարում է կամ աստված, կամ կիսաստված կամ ընտրյալ:

Սկսած մ.թ.առաջ 250թ.-ից, տարբեր պատճառներով, հայկական կողմը մասնակիորեն հրաժարվեց Արեւը իբրեւ Արարիչ Մեկ Էության ամբողջության մարմնավորումից, հոգեղեն լույս, «արեգակն արդար», Ամենակալ Արարչի գաղափարախոսությունը «հուր» ներկայացնելու բացառիկ իրավունքից: Այդ պահից սկսված հայոց հոգեւոր դասը ստիպված էր հավատամքի դաշտում հանդես գալ ինքնավարական ձեւաչափի մեջ՝ ներկայացնելով արեւապաշտական կազմաբանությունը, իրավունքը «հայկական աստվածներ» տերմիններով:

Հայոց արեւապաշտական կազմաբանության հոգեւոր դասը՝ ըստ իմ վերականգնման, այսպիսին է.

  1. Ուրաքակիր՝ տաճարի պահապան եւ դռնապան
  2. Դպիր՝ տաճարի գրագիր եւ լուսաբեր
  3. Տեր տեր՝ տաճարի հոգեւորական
  4. Ութակիր՝ տաճարի նյութականապետ
  5. Վարդապետ՝ հոգեւոր ուսուցիչ
  6. Քուրմ՝ հոգեւորական մեհյանի
  7. Քուրմ տեր՝ հոգեւորական տոհմական
  8. Քուրմ բարձրագույն-հոգեւորական ամենաց
  9. Քուրմ գերագույն եւ թագավոր ամենակալ:

Հայոց արեւապաշտական կազմաբանության հոգեւոր դասի համակարգի մեկնաբանությունն առանձին աշխատանք է, այս հոդածի մեջ միայն ներկայացնում եմ կազմը:

Եզրափակում՝

Ըստ շումերական գրավոր աղբյուրների, Արեւապաշտական կազմաբանության հարաբերությունների հիմք դրած էր 241.200 տարի առաջ, եւ հավատամքի էությունը՝ «արեգակն արդար» դոգմատն էր։ Այդ պատճառով էթնիկական պատկանելությունը հավատամքի դաշտում տեղ չուներ մինչեւ «Հայկ եւ Բել» դյուցազնամարտը: Այս հակամարտությունից հետո ամենակալ Արարչի գաղափարախոսությունը՝ «լույսը» բաժանեց Արեւապաշտության եւ Լուսնապաշտության: Արեւապաշտության եւ Լուսնապաշտության կայացումից հետո բոլոր հարաբերություններում աստիճանաբար ամրապնդում է նշված գաղափարախոսություններով հանդես եկող առաջամարտիկ էթնոսների դիրքը: Հաջորդ էտապում պայքարը գաղափարական եւ մտավոր դաշտից տեղափոխվում է վերջնականապես ֆիզիկական դաշտ, որտեղ գործում է ուժի օրենքը:

301-ին օգտելով հայոց հոգեւոր դասի դոգմատիկ իրավունքից՝ նոր կրոնի քարոզիչներն իրենց հռչակեցին «Արարչական Տիեզերակալ գաղափարախոսության» ընտրյալը: Նոր կրոնական ուսմունքի հայոց հոգեւոր հայրերն ընդունեցին անեզրականը (արարչագործածը)՝ որպես Ամենակալ Արարչական սկիզբ եւ գաղափարախոսություն ներկայացնելու հայոց առաքելական ու լուսավորչական իրավունքը: Միեւնույն ժամանակ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մերժեցին հայոց հոգեւոր դասի դոգմատիկ իրավունքի մաս հանդիսացող բանախոսությունը, արիականությունը եւ բարեպաշտությունը:

Քրիստոնեության ընդունումից հետո արեւապաշտական կազմաբանությամբ եւ գաղափարախոսությամբ Արարչին հասցեագրած «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր», իսկ առաքելականությունն ու լուսավորչականությունը դիտարկեցին որպես նոր կրոնի հայոց դրսեւորման արտահայտիչը։

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։