Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, թե Երեւանը կվերադառնա բանակցային սեղանին այն ժամանակ, երբ Բաքուն կվերադարձնի ապրիլին գրաված հողերը: Նա նշել է, որ իրենք երբեք չեն վերադարձնի այդ հողերը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հաղորդագրությանը, թե՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են 800 հա տարածք, ասել է. «Հայաստանի նախագահի ասած 800 հա-ն սուտ է, եւ իրականում հայկական կողմը կորցրել է 2500-3000 հա»:

Այսպես, ադրբեջանական այս պաշտոնյան կերել է այն խայծը, որն այսօր անգամ Հայաստանում չեն կարողանում մարսել… Խոսքը 800 հա տարածքի մասին է: Փորձելով եւս մեկ անգամ կոծկել իրենց ակնհայտ պարտությունը եւ մեծաքանակ կորուստները Արցախյան քառօրյա պատերազմում, Հայաստանի ղեկավարի ասած 800 հա տարածքը քիչ համարելով, Բաքուն իր դժգոհ բնակիչներին մի քանի անգամ մեծացրած թվեր է ներկայացրել…  

Այնուհետեւ Նովրուզ Մամեդովը, արդեն շեղվելով իրականությունից՝ ասել է, թե «Ադրբեջանը հետ է վերցնելու իր բոլոր տարածքները Հայաստանից»…

Դե արի ու այս քոչվորներին բացատրի, որ իրենց տարածքները (առանց հայրենի եզրի, քանզի անհայրենիք են քոչվորները) մոտ ապագայում փնտրելու են ալթայներում ու միջինասիական տափաստաններում: Եվ ոչ միայն իրենց, այլեւ նրանց մեծ եղբայր թուրքերը: Երեւի դրա համար էլ մշտապես աչքի տակ են պահում միջինասիական շեղաչյա թյուրքական երկրների ղեկավարներին:

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչը նաեւ հավելել է. «Քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք հանդիպումը, որի մասին շուտով հաղորդագրություն կտարածվի»:

Սակայն հայտնի դարձավ, որ հունիսին նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու:

Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն մասնակցել է Հյուսիսատլյանտյան խորհրդի նիստին՝ Ադրբեջան-ՆԱՏՕ շրջանակներում, եւ հայտարարել, որ հունիսին ակնկալում են հերթական հանդիպում՝ «որի նպատակը ստատուս-քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»:

Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում կան ուժեր, որոնք էլ պարտադիր են համարում եռակողմ բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափով, եթե միջնորդները ցանկանում են իրապես լուծել հարցերը:

Արտակ Հայոցյան

http://www.hayary.org/wph/?p=5621#more-5621 - Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

http://www.hayary.org/wph/?p=5622#more-5622Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։