Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5639Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Արեւի գաղափարագիրը

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ,  որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորվում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի,    Հայր Արա՜ եւ Արա՜ Գեղեցիկ արարչագործական եւ Արամազդ,  Էն Մեծ Արամմա արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Միշտ հաղթել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է:

Երբ Խոյ-քաջարի մարտիկները գոչ-կոչով-քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա՝ դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահին եւ, որպես քաջարիության  խորհրդանիշ, ազգովի նորից պարեցին  Քոչարին, «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին»: (Ա. Սարոյան):  

Հայոց բանակը հայոց արիականության գաղափարախոսության ժառանգորդն է: Քոչարի պարանունը ազգային մի ողջ գաղափարախոսություն է, որտեղ կա   քոչ-գոչ-կոչ-քաջություն եւ արիականություն:

Արիական գաղափարախոսությունը յուրովի է ամփոփված առաքելականություն, լուսավորչականություն, բանախոսություն, արիականություն, բարեպաշտություն հայոց նախնյաց հավատամքի համակարգի մեջ:

Ար – արի բառի ճիշտ բացատրությունը կարող ենք ներկայացնել միայն հայերենով.

–Ա -ն Արեւն է, արեւապաշտական ժամանակաշրջանի Արեւի գաղափարագիրը:

-Ր-ն րոպեն է՝ ժամանակի  հասկացությունը, Արեգակնային ժամանակ-Արեգակնային օրացույց հասկացությունը: Րոպեն հայերենում «ր» տառով սկսվող միակ բառն է եւ ունի ժամանակ իմաստը: Մարդկության պատկերացումներում Աստված պատկերված է գավազանով, որը «Ր» տառի նմանակումն է: Ար-Րա խոսքը  Հայկյան արեգակնային ժամանակաշրջանի գաղափարագիրն է:

Ար, Արամ, Արամազդ, Էն Մեծ  Արամ պատմադիցական կերպարների եւ դիցանունների ուսումնասիրության արդյունքում  հանգեցինք  այն եզրակացության, որ Էն Մեծ Արամման է Արիական գաղափարախոսության հիմնադիրը (Enmegalamma, Erra-Epos, Tafel I 162): Էն Մեծ Արամմա-Արամազդը ծիածան-կայծակե նետերով զինեց Հայկ Նահապետին, որով Հայկը հաղթեց Բելին:

էպիկական-դիցական Արամ  անունը կրում է Ա-Արեւ, Ր-րոպե,  ամ-արու Այծեղջյուր գաղափարները: Արամազդ դիցանվան հիմքում նույնպես ընկած են հետեւյալ բառերը՝ Ար-Արեւ, ամ-այծ, ազդ-ազդարարել: Արամազդ դիցանունը  նույնանում է շումերերեն masd-ara =վայրի եղջերու, այծ անվան հետ: masd-ara=ara-masd=ar-am-asd-ար-ամ-ազդ:

Արաբական պատմական ավանդները հաստատում են Ամու կամ Ամալեք, Հիքսոս, Սասու միեւնույն ժողովրդի ինքնության ակնառու փաստը արաբական աշխարհում: Ամալեք ժողովրդի հետ «Ամալեք» բառը ներթափանցել է արաբերեն լեզու եւ արաբական աշխարհում  նշանակում է «ղեկավար»:

Ամալեք = Ամ -Ար- Էգ  նույն  Ամ -Ար = Ար-Ամ անունն է: Ամալեք = Ամ-Ար-եք: Եք-բառն ունի գալ իմաստը, Ամ-արների կամ Ար-ամների գալը: Նույն Ամ+Ար = Ար+Ամ անունն է:

Խոյ տոտեմի գաղափարը

Մաս չորրորդ

անվան բառակազմական ուսումնասիրման կոնտեքստում առանձնակի տեղ ունեն ներքո բերված պատմադիցական տեղեկությունները:

Շումերական դիցաբանությունից իմանում ենք, որ Էնկի-Հայայի որդին ներկայանում է Խոյ-Դումուզի-Թամմուզ անուններով: Համաձայն շումերական պատումների, Խոյ-Դումուզի-Թամմուզի մորուքը լազուրաթ (Lapis armenicus) վահանն է, որի վրա գրված են  «երկնային ՄԷ իմաստության»   խորհուրդները: Ըստ շումերական   ավանդույթի, աշխարհի ստեղծող   «Ա նախահայրը»՝ Էնկի-Էա-Հայան տիրապետել է ամենակարեւոր իմացություններին, «ԴՈՒ»-ին՝ խոսքին եւ «ՄԵ»-ին՝ ներքին միասնական հոգեւոր երեւույթին, որը որպես հավաքականության եւ բազմազանության երեւույթ, հայերենում դրվեց «դու+մենք» Դումուզի=Դու եւ Մեզ ձեւի մեջ:

Հանուն «Մեծ լույս կամ Արեւ»   տիտղոսի՝ պայքարի դուրս ելան     Հայկ Նահապետը եւ տիտանյան Բելը: Հայկի եւ Բելի տոտեմները,  համապատասխանաբար, հանդես են գալիս Խոյը եւ Բուզուր Օձը: Հայոց արեւապաշտական կրոնական արժեհամակարգի մեջ Խոյ- Դումուզիի վրա էր դրված Հայկ Նահապետի անվտանգության ապահովումը:

Մենամարտի ժամանակ Բելի  պաշտպան Բուզուր-Օձ-Մարդուկի՝ Հայկ Նահապետին ուղղված հարվածի  առաջ կանգնեց Հայկի պաշտպան Խոյ-Դումուզին: Արի-քաջ Խոյը առաջինը կանգնեց հարվածի առաջ, որի համար էլ հայ պատմադիցաբանության մեջ հաստատագրվեց որպես Խոյ-Արի-Ari առաջնորդ: Խոյ-Դումուզին վճռեց «Մեծ լույս կամ Արեւ» տիտղոսի համար պայքարի եւ հաղթանակի ելքը:

Տեղի ունեցավ խորհրդապաշտական պայքար՝ մահվան առաջն առնող քայլ, անմահության ձգտում, որը բերեց խաղաղություն     եւ արարեց նոր կյանք: Հայոց արեւապաշտական կրոնական արժեհամակարգի մեջ Խոյը սկիզբ է  դնում նոր կյանքին, պայքարի  հաղթանակին, արտահայտում է անմահություն: Խոյը դարձավ աստղային առաջին համաստեղությունը՝ «զ Խոյն ասեն, թե գլուխն է աստեղաց» (Շիրակացի):

Հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ Արեւի տոտեմներից մեկը եւ ամենահնագույնը Խոյի հավաքական տոտեմն է:

– Խոյի կերպը ներկայացված է նաեւ սբ գրքի մեջ՝ Խոյ-խոյօգ, որն է խոյ-գոյ (Հրաչյա Աճառյան):

– Խոյ- հոյ-xoy. հայերենում ունի գլուխ, առաջնորդ իմաստը:

Ըստ շումերական դիցապատումների, Խոյը հանդես է եկել տոտեմական հավաքական կերպարով, այն կոչվել է՝ ցլախոյ,  խոյ, արխար, ձի:

Հայ-հոյ-խոյ-հար-ար, Hay-xoy-hoy-horus-Har-Ar-Aries հայերի ինքնանվանում, հայերենում ունի  աստված, հայր, խոյ տոտեմ իմաստները (Հրաչյա  աճառյան):

-Խոյը գարնան աստղային առաջին համաստեղությունն է,    կազմված է պայծառ աստղերից:

Ք.ա. մոտ 1800թ. գարնան սկզբին Արեգակը եղել է Խոյ համաստեղությունում, որը շատ քաղաքակրթություններում ազդարարել է  նոր կյանքը, նոր աստղագիտական տարվա սկիզբը:

– Խոյ  տոտեմի անունն է կրում   Մեծ Հայք նահանգի Խոյ քաղաքը՝ հայտնի Խոյ-բերդով, Կապուտան լճի մոտ: Լճի Կապուտան անվանումը Խոյ-Դումուզի-Թամմուզի  լազուրաթ մորուքի խորհուրդն ունի: Հայկական ժողովրդական ավանդության համաձայն՝ հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Խոյակիր Վարդան Մամիկոնյանը։

– Մարդկության պատմության եւ քաղաքակրթության սկզբնակետ համարվող Chatal-Hoyuk-Hayouk,Chat-al-Hoyuk-Hayouk   քաղաքը կրում է Քաջ-ար-Հոյուկ-Խոյուկ, Հայուկ-Հայք անունը:

– Chat-al-Hayouk-Քաչ-ար-Հայուկ քաղաքի անվան բացատրությունն է՝ քաջարհայերի խումբ:

7500 տարվա վաղեմություն ունեցող այս քաղաքի անունը ուղղակի կապ ունի Խոյ տոտեմի եւ Քոչարի պարանվան հետ:

Chatal-Hoyuk՝ քաջ արի խոյեր եւ քոչ արի բառակապակցությունները ունեն նույն իմաստը: Այս բացատրությամբ՝ Chatal-Hoyuk-Hayouk- քաջ արի խոյեր եւ քոչ արի բառակապակցությունները ստանում են էթնիկ պատկանելություն:

– Hoyuk-Հոյուկ-Խոյուկ, հոյլք բառը Նոր հայկազեան բառարանում ունի նոյն ընդ բոյլք, բազմաստեղք, գունդ-գունդ, քերթողական պար իմաստները (ՆՀԲ, էջ 505):

Ք.ա. II դարում Փոքր Հայքի Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի քաղաքը կրում է Խոյ տոտեմի անունը եւ գաղափարը, որտեղ հավաքվեցին քոչ արիներ արիական ցեղերը՝ հաթիթներ-հեթիթներ, խաթեր, հուրիներ, խուրիներ, քաղդեր,  արմեններ, արամեացիներ եւ տարածաշրջանը՝ նիհանգը, կոչվեց  Զառա, զ-արա՝ հանուն արիների:

Զառա- զոռ զուռնա  բառերի իմաստաբանական կապն առկա է այստեղ, զուռնան կոչը -գոչը միացնում եւ կանչում է գոչ-քոչ-խոյ արիներին:

Հայկազյան Արամը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն:

Քոչարի պարատեսակը եւ Գոչասար/Գոչ-Հիսար-Կօչկիրի – տեղանունները ունեն նույն իմաստաբանությունը եւ միեւնույն գաղափարը: Քոչ-գոչ-կոչ-ի միջոցով  քաջարիներին համախմբելու, միասնականության կոչով պետություն կառուցելու խնդիր էր դրված:  Գոչասար/Գոչ-Հիսար-Կօչկիրի- տեղանվան մեջ, եւ նույն քոչ-գոչ-կոչ-ի միջոցով արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ:

Խոյակ-սյունագլուխ-սյան վրա:

– Հայոց արեւապաշտական ավանդաբանության մեջ Արեւ լույսի՝ ճառագայթի գաղափարը մարմնավորվել է որպես սյուն. Արեւ լույսի ճառագայթը սյան տեսքով է ընկնում երկրի վրա, երբ ճեղքում է մութը:

-Սյուն- Սյունիք, Սասյուն, Սիուան-Սեւան անունները Արեւի ճառագայթի խորհուրդն են կրում:

Խորհրդանշական է, որ հավատամքի շինության կառույցի մեջ սյունաշարը խորհրդանշում է արեւ լույսի ճառագայթները, իսկ սյունագլուխը ավարտվում է Խոյակով՝ սյունագլուխ-սյան վրա: Խոյակն իր վրա է պահում տանիքը: Սյունագլուխը պատկերվել է որպես ոլորուն եղջյուրով խոյի   գլուխ։ «Սյունք ամպեղենք, խոյակք հրեղենք Խոյակ-սյունագլուխը սյան վրա» (Հրաչյա Աճառյան):

Խոյ-կամ հոյ – պատերազմական մեքենայ նախնեաց՝ կործանիչ պարսպաց, որը խոյի եղջյուրի նմանակումն էր, շղթաներով կախած գերան, որի ծայրը սուր էր, երկաթեա՝ որը  խոյահարելով ծակում եւ կործանում էր թշնամու պարիսպը (Բառգիրք, Բարբառ   Հայ եւ իտալական 1836 ի տպարան Մխիթարեանց, Վեննա):

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական եւ միջազգային ակադեմիա

Գերմանիա

16.05.2016

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։