Մարդու իրավունքները զավթված երկրներում

Նախաբան: Զավթված տարածքների պատմությունը


Իրականում հրեաների հարձակումը Պաղեստինի վրա սկսվել է 1881թ.: Պաղեստինի բնակչության թիվը արտագաղթողների առաջին մեծ հոսքից առաջ կազմել է կես միլիոն, մուսուլմանները կազմում էին մեծամասնություն, իսկ երկրորդ տեղում էին քրիստոնյաները: Իսկ հրեաների թիվը ավելի քան 20 հազար է եղել:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Պաղեստինում բնակվում էին մոտավորապես 60 հազար հրեա, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, արեւմուտքի կողմից սարսափելի ձեւով մեծ թվով հրեաների սպանությունը պատճառ դարձավ, որպեսզի ամբողջ աշխարհը կարեկցի հրեաների ցեղին:

Ի դեպ, հրեաների կրոնի հին կարծիքներն ու գաղափարները, ինչպես նաեւ սիոնիստների աշխարհայացքը նույնպես իրենց դերն են ունեցել Իսրայելի կառավարության կազմակերպման գործում: Այնուամենայնիվ, հզոր պետությունների քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուղենիշը իր ուրույն տեղն է ունեցել Իսրայելի ի հայտ գալու գործում: Ընդ որում, գաղութարար երկրների կողմից Պաղեստինի ընտրությունը Իսրայելի կառավարություն ստեղծելու համար ոչ թե բխում էր հին կտակարանի դրդապատճառներից ու խոստումներից, այլ՝ արեւմուտքի պրագմատիկ մոտեցումներից, որը ցանկանում էր ստեղծել իր մեծ լծակները, որպեսզի հնարավոր լինի պահպանել իր երկարատեւ շահերը այնպիսի զգայուն տարածաշրջանում, ինչպիսին է Մերձավոր Արեւելքը:

Արեւմուտքը այն կարծիքին է, որ այն տարածաշրջանն է համարվում զավթված տարածաշրջան, որը 1967թ. պատերազմից հետո գրավել են Իսրայելի ռեժիմի ուժերը:

Պաղեստինում հրեաական կառավարություն ստեղծելու նպատակով իրագործված քաղաքականության պատճառով շարունակական բախումներ են տեղի ունեցել Պաղեստինի արաբների եւ Իսրայելի հրեաների միջեւ, որոնք մինչ օրս շարունակվում են: Մինչ օրս արաբների եւ Իսրայելի միջեւ տեղի է ունեցել 4 պատերազմ՝ 1948, 1956, 1967 եւ 1973թթ. ուրեմն նշված պատերազմներից ստեղծվել է զավթված տարածքների շրջանակը, որի արդյունքում ի հայտ է եկել Իսրայելի կառավարությունը:

Ուրեմն պետք է ասել, որ օկուպացիոն տարածքները հետեւյալն են՝ Պաղեստինը եւ Ջոլանի բարձունքները (պատկանում է Սիրիային), Լիբանանի հարավը եւ Հորդանան գետի արեւմտյան ափը, Ղոդսը գրավված ռեժիմի ռազմական գրավումից վերցվել է տերերի ձեռքից, եւ ստեղծված վիճակը շարունակվում է մինչ օրս:

ա/ Ի դեպ, Իսրայելի բռնակալ կառավարության ստեղծման պատճառներից մեկը հրեաների ցեղի կրոնական տեսակետներն են, այսինքն՝ հրեաներն այն կարծիքին են, որ հին կտակարանում այսպես է կանխատեսված. Նեղոս գետից մինչեւ Իրաքի բարձրավանդակ ստեղծվելու է հրեաական ուժեղ մի կայսրություն: Նշված կանխատեսումը գովազդվել է սիոնիստների կողմից, եւ սիոնիստների ղեկավարներն իրենց տեսակետները ապացուցելու համար շեշտը դնում են իրենց սուրբ գրքի՝ հին կտակարանի տողերի վրա, հենց այդ պատճառով էլ Պաղեստինը համարում են երկիր, որն ունի մի քանի հազար տարվա պատմություն:

Հրեա ազգայնամոլները, հատկապես, Հերցելը ողջունում եւ տարածում էին նման կրոնական կանխատեսումները: Այսինքն՝ պատմական տեսանկյունից կարելի է ասել, որ քաղաքական սիոնիստը հենված է կրոնական տեսակետների վրա (կրոնական սիոնիստ): Հարկ է նշել, որ «Հրեական կառավարություն» գիրքը, որը տպագրվեց Թեոդոր Հերցելի (Թեոդոր Հերցելը համարվում էր 1896թ. Իսրայելի սիոնիստական ռեժիմի հիմնադիրներից մեկը) եւ հրեա ներդրողների կողմից, էլ ավելի ամրապնդեց վերը նշված տեսակետը: Ընդ որում, այդ անձինք ոչ մի ջանք չեն խնայել, որպեսզի կարողանան նշված հարցում ազդել ազգի հոգեվիճակի վրա:

Կարելի է ասել, որ սիոնիստների ի հայտ գալու պատմությունը կապված է ավստրիացի Թեոդոր Հերցելի կողմից տպագրված «Հրեական կառավարություն» գրքի հետ: Այս գրքում զետեղված են սիոնիստական աշխարհայացքներն ու գաղափարախոսական կարծիքները, ինչպես նաեւ ազգայնամոլական իրականությունը: Այսպիսով, հրեա Հերցելը գրքում նշում է, որ հրեաների հարցը կրոնական կամ սոցիալական հարց չէ, այլ ազգային հարց է եւ միջազգային կապերում դիտվում է որպես քաղաքակական հարց: Հերցելը հայտնել է. «Ի դեպ, մենք մեկ ազգ ենք, մենք համախմբված ազգ ենք…»

Այսպիսով, Հերցելը այն կարծիքին է, որ հրեական կառավարության ստեղծման դոկտրինան միակ տարբերակն է, որ կարող է վերջակետ դնել անօթեւան հրեաների վիճակին: Այսինքն՝ շեշտը դրվում է այն բանին, որ հրեա.ներն ամբողջ աշխարհում ճանաչված են որպես միասնական ազգ եւ ունեն համատեղ շահ, ցանկություն եւ կոորդինացում: Հերցելը այսպես է շարունակել. «Ազգային հարց ասելով նկատի չունեմ այն անապահով հրեաներին, որոնք ապրում են այլ երկրների ոչ սովորական պայմաններում, այլ այն վերաբերվում է ամբողջ հրեաների՝ անկախ նրանց աղքատ կամ հարուստ լինելուն, շփմանը: Այնպես որ, անկախ նրանց տնտեսական վիճակից եւ անկախ նրանց կրոնական ձգտումներից, կարող եմ ասել, որ մենք միասնական ազգ ենք»:

Հրեական գաղափարախոսությունը նշանակում է ռասիստական կրքեր ու մոլեռանդություն: Հրեականությունը հրեաների համար չի նշանակում՝ մեկ կրոն, եւ նշանակում է մեկ ազգություն եւ ցեղ: Այնպես որ, եթե նույնիսկ մեկ հրեա հրաժարվի իր կրոնից, կրկին ազգայնամոլությունը նրան կմղի դեպի հրեականության ոգի:

Հրեա ղեկավարների եւ հիմնադիրների խոսքերում կարող ենք տեսնել ռասիստական եւ մարդու իրավունքների նկատմամբ հակառակ տեսակետներ: Ներկա աշխարհի ողբերգությունը ստեղծվեց մարդու իրավունքների նկատմամբ հակառակ տեսակետների եւ զավթարարների շնորհիվ: Արդյունքում՝ ամեն ինչից անտեղյակ հրեայի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե իր նմանը չկա եւ «Եզակի» է ամբողջ աշխարհում, որովհետեւ պատկանում է «Աստծո կողմից ընտրված ազգին»: Նա կարծում է, որ ինքն ունի այն բոլոր իրավունքները, որոնցից զրկված են մյուս ազգերը: Այս տեսակետը, որը հակասում է մարդու իրավունքներին, նույնիսկ արեւմուհքի կողմից հրեաների սպանության, հատկապես Հիտլերի ժամանակաշրջանում, էլ ավելի ամրապնդվեց: Հենց այդ պատճառով է, որ հրեաների բանականության մեջ երբեք չի կարող լինել խաղաղ գոյակցության գաղափարը: Այսպիսով, սիոնիստների ղեկավարները իրենց նպատակների եւ մտադրությունների իրականացման համար առավելագույնս օգտագործեցին հրեա ազգի մշակույթը եւ հոգեբանությունը:

Կարելի է ասել, որ սիոնիստներն այն անձինք են, որոնք երբեք չեն ցանկանա ունենալ երկիր, որը բաղկացած է մի քանի ազգերից կամ առանց ազգի: Նրանք ցանկանում են ունենալ այնպիսի մի երկիր, որտեղ կգործի հրեական օրենք՝ հրեաների համար եւ կպատկանի միայն հրեաներին, արդյունքում հրեաներն առնվազն լիաժեք մեծամասնություն կկազմեն: Ուրեմն, Իսրայելը համարվում է սիոնիզմի իղձերի իրականացման աղբյուրը: «Աջ ծայրահեղականների կազմակերպումը» գրքում (Գոշ Ամոնիոմի գաղափարախոսությունը այսպես է. «Աստծո հրամայականով Իսրայելը պատկանում է հրեաներին եւ արաբները, ովքեր էլ որ լինեն, ոչ մի հավաքական իրավունք չունեն այս երկրի նկատմամբ եւ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա այն անհատական խնդիր է եւ նշանակում է այն, թե անձը հրեական հրամայականների շրջանակում ինչպես է ապրում»:

«Հես» անունով խախամ հրեաներից մեկը իր «Աստծո հրամայականով հավաքական սպանություն» հոդվածում գրում է. «Յուրաքանչյուր սերունդ մեզ ոչնչացնելու նպատակ է հետապնդում, ներկա դրությամբ արաբներն են այդ դերում, նրանք ատում են հրեաներին եւ թույլ չեն տալիս կյանքի կոչել հրեական հայրենիքը«»:

Շատ պարզ երեւում է, որ Իսրայելի խախամը արաբների ցեղասպանությունը համարում է կրոնական եւ աստվածային հանձնարարություն, այսինքն՝ հրեա ղեկավարներն այն կարծիքին են, որ այսպիսի հակամարդկային միջոցները նշանակում են, թե հրեաների խնդիրների լուծումը կատարվում է նրանց օրենքի շրջանակներում եւ այլ իմաստ չի կարող ունենալ: Այսպիսով պարզվում է, որ սիոնիստը գաղութային եւ ռասսայական իմպերիալիզմի գաղափարախոսություն է, որը խորապես ռեակցիոն եւ մարդու իրավունքներին հակառակ քարոզարշավների լոզունգ է, որովհետեւ նրանք այն կարծիքին են, թե հրեաները «եզակի» են եւ ընտրված են Աստծո կողմից:

Բ/ Մարդու իրավունքերի տերմինի իմաստը

Իրեն անհարկի մարդու իրավունքների ազատության եւ հումանիզմի որակումներ վերագրած դարը ստվերող իրողություններից է Պաղեստինի խնդիրը:

Ավելի պարզ ասած՝ մարդու իրավունքը այն անհրաժեշտությունն է, որ հարկավոր է ապրելու համար: Ընդ որում, մարդու իրավունքները անդրաազգային, հասարակության քաղաքական ու իրավական խնդիրներ են եւ պատկանում է ամբողջ աշխարհի մարդկությանը՝ անկախ նրա մաշկի գույնից, ցեղից, կրոնից ու ազգությունից: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ մարդու իրավունքների տերմինը փխրուն է եւ ճկուն, եւ կանոնները ցույց են տալիս մտքի, մշակույթի, կրոնական հավատքի եւ ազգի գաղափարախոսությունը: Օրինակ՝ պատկերացրեք «ազատությունը»: Այս տերմինը վերաբերում է բոլորին եւ ընդունված է ամբողջ աշխարհի կողմից, հենց այս ազատությունը յուրաքանչյուր հասարակության մեջ պետք է տվյալ հասարակության մարդկանց կրոնական եւ բարոյական արժեքներւվ արմատավորված հասարակական շահի, կարգի եւ չափանիշների արգասիք լինի: Ուրեմն, տարբեր տեսակետների առկայությունը բնական է եւ չպետք է գնահատվի որպես մարդու իրավունքների խախտում: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների համաշխարհային անվան տակ չպետք է խախտել եւ բացառել ազգային, մշակութային, կրոնական, ինչպես նաեւ քաղաքական, մշակութային եւ տնտեսական անկախությունը:

Նշված իրողությունը չնկատելու պատճառ մարդու իրավունքները քաղաքագետների ձեռքի գործիք են դարձել: Արեւմտյան կեղեքիչ երկրները, օգտվելով առիթից, «մարդու իրավունքների» տերմինն օգտագործում են ազատ ազգերին հնազանդեցնելու, իրենց համար հարստություն կուտակելու եւ իրենց քաղաքականությունն իրականացնելու համար, մինչդեռ առաջին հերթին իրենց դիրքորոշումը եւ այն քաղաքականությունը, որը իրագործում են, նշանակում է այնպիսի հակամարդկային քայլ, որը չի կարելի համաետել այլ քայլերի հետ:

Իրականությունն այն է, որ մարդու իրավունքների պաշպանության եւ իրականացման մեջ գոյություն ունի մեծ տարբերություն: Ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ առաջատար եւ արդյունաբերական երկրները տարիներ առաջ օգտագործել են մարդու իրավունքների քաղաքական եւ սոցիալական նախապայմանները, այնպես, որ այս երկրներում մարդու իրավունքները եւ դեմոկրատիան կապված են միմյանց հետ:

Իսկ ոչ առաջատար երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը կապված է մեծ խնդիրների հետ: Սա այն է, որ գովազդվում է եւ ներշնչվում: Բայց իրականությունն այն է, որ մարդու իրավունքները Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, օրինակ Իսրայելում, որը համարում է առաջատար երկիր, ոչ միայն ոտնահարվում է, այլ այդ ոտնահարումը նույնիսկ անտեսվում է: Արեւմտյան երկրները մի կողմից իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան՝ սիոնիստական ռեժիմի անմարդկային արարքների դիմաց, իսկ մյուս կողմից Պաղեստինը դարձրել են իրենց մրցասպարեզը եւ պաղեստինցիներին, ովքեր այդ հողի տերն են, զրկում են ազատ ապրելու իրավունքից: Այնպես որ, նրանք երբեք ապրելու համար համապատասխան պայմաններ չեն ստեղծի: Նրանք ոչ միայն անպատկառորեն լռում են, այլ հայտարարություններ են անում, բանաձեւեր եւ հռչակագրեր են մշակում եւ ստորագրում եւ միջազգային վեհաժողովների միջոցով ներկայանում են որպես անվտանգության եւ խաղաղության երաշխավոր եւ կոչ անում, հետեւելով բոլոր կանոններին, իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Զավթված տարածքներում մարդու իրավունքների ոտնահարման փաստեր

Սիոնիստական ռեժիմը չի ենթարկվում մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի որեւէ կետին, որովհետեւ խախտում եւ անտեսում է Պաղեստինի ժողովրդի ամենատարրական եւ հիմնավորված իրավունքները: Օրինակ, նրանք մշակել են օրենք, որը պարտադրողական բնույթ ունի եւ իրագործվում է Պաղեստինցիների իրավունքը իրենց պապենական հողում ապրելու դեմ: Նրանք իրենց անմարդկային նպատակներին հասնելու համար իրականացնում են նշված օրենքը, օրինակ, պաղեստինցիներին թույլ չտալով իրենց պապենական հողում ապրել, ջանում են նրանց ներկայացնել որպես փոքրամասնություն: Հարկ է նշել, որ այսպիսի վերաբերմունքը համարվում է մարդու իրավունքների խախտում: Նրանք ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի պաղեստինցիները մեկնեն հարեւան երկրներ: Նրանք իրենց նպատակին հասնելու համար այնպիսի միջոցներ են ձեռնարկում, որ երբեք չի ձեռնարկվել: Այս մասին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ ասվում է՝

1 – Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի յուրաքանչյուր երկրում ազատ տեղաշարժվել եւ ընտրել իր բնակության վայրը :

2 – Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի յուրաքանչյուր երկրից դուրս գալ. այս իրավունքը վերաբերվում է նաեւ իր երկրից դուրս գալուն, կամ վերադառնալուն: Համաձայն քաղաքական եւ քաղաքացիական միջազգային դաշնագրի 12 հոդվածի 1 կետի, յուրաքանչյուր մարդ, ով բնակվում է տվյալ երկրում, «օրենքի» համաձայն կարող է ազատորեն տեղաշարժ կատարել այդ երկրում:3 –

Յուրաքանչյուր մարդ ազատ է յուրաքանչյուր երկրից դուրս գալու՝ այդ իրավունքը ունի նաեւ իր երկրում:

4 – Ոչ ոքի չեն կարող զրկել իր երկիր վերադառնալու իրավունքից:

Համաձայն «Իսրայել վերադառնալու» օրենքի, այն հրեաները, որոնք վերադառնում են Իսրայել, ստանում են Իսրայելի ազգությունը եւ քաղաքացիությունը, իսկ պաղեստինցիները կարող են միայն բնակության, ծննդյան եւ քաղաքացիության դեպքում ստանալ ազգություն:

Պաղեստինցիները Երուսաղեմում բնակվելու համար պետք է ունենան բնակության թույլտվություն: Սա այն դեպքում, երբ քաղաքական եւ քաղաքացիական միջազգային դաշնագրի 12 հոդվածի 2 կետում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի յուրաքանչյուր երկրում ազատ տեղաշարժ կատարել եւ ընտրել իր բնակության վայրը:

Ավելին, ըստ 1952 և 1974 թթ. հաստատված «Իսրայելում կացության մասին» կարգի, ներքին գործերի նախարարությունը օրենքով իրավասու է որոշել, թե ովքեր կարող են կացություն կամ բնակություն ունենալ Երուսաղեմում: Սա այն դեպքում, երբ վերջին հոդվածներում օգտագործվել է «յուրաքանչյուր ոք» արտահայտությունը, այսինքն՝ տարածվում է բոլորի վրա: Մյուս կողմից տեսնում ենք, որ Իսրայելի կառավարությունը շատ սահմանափակումներ է նախատեսել այն անձանց համար, որոնք կարող են ունենալ սրբազան Ղոդսում բնակվելու կամ կացություն ունենալու իրավունք:

Երուսաղեմում գտնվող պաղեստինցիներին Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի պաղեստինցի արաբներից տարանջատելու նպատակով, ինչպես նաեւ հրեա բնակչության աճի հավանական նվազման վախից, մշակվել է «Բնակչության կազմի փոփոխության մասին» ռազմավարությունը: Դա, ինչպես նաեւ բնակության սահմանափակման քաղաքականությունը, պաղեստինցիների կողմից շինարարության արգելումը, նրանց ինքնության քարտերի անվավեր ճանաչելը եւ բազմաբնույթ տարիֆների սահմանումը պատճառ է դարձել, որ պաղեստինցիները դուրս մղվեն Երուսաղեմից: Իրականում պաղեստինցի արաբները, ի տարբերություն իսրայելցի նորեկների, համարվում են օտար եւ արտասահմանցի: Այսինքն, այն օրենքները, որոնք պետք է տարածվեն օտարերկրյա քաղաքացիների վրա, պարտադրվում են պաղեստինցի արաբներին, որը իրավական գործելակերպ չէ:

Իսրայելի կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն, եթե որեւէ մեկը ցանկանում է դուրս գալ Երուսաղեմից, այնտեղ վերադառնալու համար պետք է մուտքի արտոնագիր ստանա, հակառակ դեպքում զրկվելու է վերադառնալու իրավունքից: Սա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաեւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերը հիշատակված հոդվածների դրույթների ակնհայտ խախտում է: Միաժամանակ, եթե Երուսաղեմի բնակիչ որեւէ պաղեստինցի դիմում է այլ տեղում բնակվելու կամ քաղաքացիություն ստանալու համար, ապա կորցնում է Երուսաղեմում բնակվելու իր իրավունքը: Նաեւ յուրաքանչյուր պաղեստինցի արաբ, որը 7 տարուց ավելի բնակություն է հաստատել Երուսաղեմի սահմաններից դուրս, ինքնըստինքյան ընդմիշտ չեղյալ է համարվում Երուսաղեմում բնակվելու նրա իրավունքը:

Ավելի տարօրինակն այն է, որ Իսրայելի ներքին գործերի նախարարությունը 1994թ. հայտարարում է, թե Երուսաղեմից դուրս բնակվող պաղեստինցիները պետք է ապացուցեն, որ Երուսաղեմը նրանց բնակության վայրն է, որպեսզի իրավունք ստանան բնակվել այնտեղ: Իսկ եթե պաղեստինցիները ցանկություն ունենան, որպեսզի իրենց զավակները համարվեն Ղոդսի բնակիչներ, ապա նրանց հայրը պետք է ունենա Երուսաղեմի օրինական ինքնության քարտ: Օրենսդրական նման քաղաքականության հետեւանքով շատ երեխաներ, որոնց հայրը չունի տվյալ քարտը, Իսրայելի ներքին կարգի տեսանկյունից ապօրինի են ապրում Երուսաղեմում: Եվ սա իր հերթին որոշակի սահմանափակումներ է ստեղծում նրանց կողմից առողջապահական, կրթական եւ սոցիալական ծառայություններից ու հնարավորություններից օգտվելու համար: Պաղեստինի արաբները Պաղեստինում ապրող հրեաների համեմատությամբ համարվում են 2-րդ եւ 3-րդ կարգի քաղաքացիներ եւ կյանքի ու բարեկեցության հնարավորություններից օգտվում են հենց այս մակարդակում: Իսրայելցի կին փաստաբան Լիահ Զեիլն այս կապակցությամբ կարծիք է հայտնել, որ «եթե Նեթանյահուն պաղեստինցի լիներ, իրենց օրենքի համաձայն կկորցներ Երուսաղեմում բնակվելու իր իրավունքը, քանզի նա 12 տարի շարունակ ապրել է գրավվյալ Պաղեստինի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ում»:

Ղոդսը գրաված ռեժիմի կողմից պաղեստինցի մահմեդականների հանդեպ նման՝ մարդու իրավունքներին հակասող քաղաքականության գործադրումը պատճառ է դարձել, որ պաղեստինցիներն ստիպված լինեն լքել իրենց բնակավայրերը եւ բնակություն հաստատել քաղաքի արվարձաններում եւ Պաղեստինի անապատներում, որոնք զուրկ են կյանքի պայմաններից՝ կրելով բազում տանջանքներ ու իրենց շեն բնակավայրերը, որոնք ապահոված են կյանքի բազում հնարավորություններով, թողնել նորեկ հրեաներին:

2) Տեղաշարժվելու իրավունք

Ինչպես վերեւում մեջբերեցինք, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկիր, այդ թվում առաջին հերթին իր երկիրը լքելու իրավունք կամ վերադառնալ իր երկիրը, ազատորեն տեղաշարժվել ցանկացած՝ առաջին հերթին իր երկրում:

Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածում եւս շեշտվում է, որ որեւէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող ցանկացած մարդու ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակության վայրը ազատորեն ընտրելու իրավունք: Սակայն, Պաղեստինի տարածքում մենք ականատես ենք, թե ինչպես Իսրայելի զավթիչ պետությունը մշտապես եւ բացահայտ կերպով պաղեստինցի մահմեդականների առնչությամբ խախտում է միջազգայնորեն հարգված այս հոդվածները: Յուրաքանչյուր պաղեստինցու ելումուտը գրավյալ տարածքներ լիովին գտնվում է սիոնիստական ռեժիմի ուժերի ռազմա-անվտանգության խիստ հսկողության ներքո, ուստի սահմանային շրջաններում ստեղծվել են մշտական եւ շարժական ռազմական ուղեկալներ:

Իսրայելական կարգի համաձայն, յուրաքանչյուր պաղեստինցի, որի ընտանիքի անդամներից մեկը բնակվում է հեռավոր, Երուսաղեմից դուրս գտնվող շրջաններում, իրավունք չունի բնակվել Երուսաղեմում: Ինչպես նշված է անգլիացի փաստաբանների մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի զեկույցում, յուրաքանչյուր պաղեստինցի Երուսաղեմից դուրս գալու համար պետք է երթեւեկության քարտ ու ելքի թույլտվություն ունենա, հակառակ դեպքում ապօրինի ելքից հետո ընդհանրապես մուտքի իրավունք չի ունենա, իսկ կարգը խախտելու դեպքում, խախտողը կդատապարտվի ծանր տուգանքների, մարմնական պատիժների եւ ընդհուպ մինչեւ ազատազրկման: Արեւմտյան ափում եւ Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին էլ անհրաժեշտ է Երուսաղեմ մուտք գործելու համար թույլտվություն ստանալ, այլապես կարգելվի նրանց մուտքը: Այս օրենքը 1994թ. գործադրվում է Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ: Նույն 1994 թվականից յուրաքանչյուր պաղեստինցի, որն ունի արտասահմանյան անձնագիր եւ Երուսաղեմում բնակվելու իրավունք, պետք է ընտրություն կատարի այդ երկուսի միջեւ. մշտական բնակություն հաստատել Երուսաղեմում կամ ընդմիշտ հեռանալ Երուսաղեմից՝ զրկվելով սրբազան Ղոդսում բնակվելու իրավունքից: Սա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12 եւ 13 հոդվածների ակնհայտ խախտում է:

Մի շարք պաղեստինցիներ ստիպված են միշտ գտնվել տանը եւ արտակարգ դեպքերում սեփական բնակարանից դուրս գալու համար պետք է տվյալ տարածքի զինվորական պաշտոնյայից թույլտվություն ստանալ:

Սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում ամրագրված է.«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի, ազատության եւ անվտանգության իրավունք»:

Բայց նույնիսկ նկատվել է, որ պաղեստինցի ուսանողները դասի գնալու համար պետք է անցնեն մի շարք ուղեկալներ՝ ենթարկվելով ստուգման եւ հարցաքննության:

3) Ընտանեկան իրավունք

Թեպետ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 16-րդ հոդվածում ամրագրված է, որ «ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական հիմքն է, իրավունք ունի գտնվել հասարակության եւ պետության աջակցության ներքո, յուրաքանչյուր չափահաս ու ամուսնության պահանջները բավարարող տղամարդ եւ կին առանց որեւէ ռասայական, ազգային, քաղաքացիության կամ դավանանքի սահմանափակման կարող են միմյանց հետ ամուսնանալ եւ ընտանիք կազմել», եւ մոտավորապես նույնը շարադրված է նաեւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 23-րդ հոդվածում, բայց, այնուամենայնիվ, իսրայելական ռեժիմի քաղաքականությունը պաղեստինյան ընտանիքների իրավունքների նկատմամբ բռնատիրական ու խտրական է: Մասնավորապես, պաղեստինցի զավակները մինչեւ չափահաս դառնալը պետք է գրանցված լինեն իրենց հայրիկի անձը հաստատող փաստաթղթերում եւ չափահաս դառնալուց հետո կարող են անձը հաստատող փաստաթուղթ ունենալ: Սա այն դեպքում, երբ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 24-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված է.«Յուրաքանչյուր երեխա ծնվելուց անմիջապես հետո պետք է գրանցվի եւ ունենա անուն»:

Ուրեմն, սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը՝ պաղեստինցի զավակների մինչեւ չափահաս դառնալը իրենց հայրիկի անձը հաստատող փաստաթղթերում գրանցվելու պարտադիր պայմանի մասին, լինելու է վերոհիշյալ միջազգային դաշնագրով սահմանված կարգի խախտում: Մյուս կողմից, երբ Երուսաղեմում բնակվող պաղեստինցին ամուսնանում է Արեւմտյան ափին կամ արտասահմանում բնակվող անձնավորության հետ, պետք է հատուկ դիմում ներկայացնի Իսրայելի ներքին գործերի նախարարությանը, որպեսզի օրենքով Երուսաղեմը համարվի նրանց համատեղ բնակության վայրը: Հաճախ նման դիմումները երկար ժամանակ անց, առանց որեւէ պատճառաբանության մերժվում են: Իսկ ընդհանրապես, մինչեւ 1994 թ. կին դիմողների դիմումներն այն հիմքով, որ արաբ կինը պետք է ապրի ամուսնու ընտանիքի հետ, չէին ընդունվում:

Պետք է նկատի ունենալ, որ բոլոր այն մարդիկ, որոնք իսրայելական ռեժիմի տեսանկյունից այս երկրում բնակվում են ապօրինի, զրկվում են սոցիալական բոլոր իրավունքներից ու արտոնություններից, անգամ նրանց երեխաները իրավունք չունեն սովորել այդ երկրի դպրոցներում: Անշուշտ, նման քաղաքականությունը խախտում է մարդու իրավունքների սկզբունքները և որևէ խելամիտ հիմնավորում չունի՝ բացառապես հիմնվելով ռասայական խտրականության վրա:

4) Աշխատանքի եւ զբաղվածության իրավունք

Յուրաքանչյուր պաղեստինցի, հատկապես պաղեստինցի գործարարները պետք է իսրայելական համապատասխան մարմիններից ստանան աշխատանքի թույլտվություն, այլապես նրանց աշխատանքը համարվելու է անօրինական եւ կրելու է ծանր տուգանքներ: Նույնիսկ զբոսաշրջիկների ուղեկցորդներին անհրաժեշտ է Իսրայելի տուրիզմի նախարարությունից թույլտվություն ստանալ: Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մուշե Դայանը այս կապակցությամբ ասել է. «Պատրաստ ենք, որ պաղեստինցին իսրայելական F-16 կործանիչի օդաչու լինի, բայց չզբաղվի տուրիզմի բնագավառում»:

Անշուշտ, նման սահմանափակումները ակնհայտորեն խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որում ասված է.«Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի եւ իր աշխատանքի տեսակն ազատորեն ընտրելու իրավունք»:

Պաղեստինցիների գյուղատնտեսական տարածքների գրավումը պատճառ է դարձել, որ արաբները ստիպված լինեն աշխատնքի անցնել հենց հրեաների մոտ՝ արդյունքում իսրայելական կապիտալիստական համակարգը ապահովելով էժան աշխատուժով: Ընդհանրապես, շրջանի արաբները հողագործությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ են, սակայն գյուղատնտեսական նշանակության հողերի գրավումը, բազմաթիվ խոչընդոտների եւ սահմանափակումների ստեղծումը լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղմթերքների արտադրության եւ արտահանման գործում՝ սնանկացման եզրին հասցնելով տնտեսության այս ոլորտը: Արդյունքում շրջանի արաբների մոտ ձեւավորվել է մի սերունդ, որը մշտական աշխատանք եւ զբաղմունք չունի, օրըստօրե ավելանում է գործազրկությունը: Եվ այս բոլոր մարդու իրավուքներին հակասող գործողությունները տեղի են ունենում սիոնիստական ռեժիմի ռազմավարական, քաղաքական, անվտանգության եւ ռազմական գաղափարների հիման վրա:

Մյուս կողմից, հաճախ հրեա գործատուները հավասար պայմաններում հրաժարվում են արաբներին աշխատանքի ընդունելուց: Չնայած երկրի գործող օրենքներով բոլորը հավասար են զբաղվածության հարցում, բայց հրեաները պարբերաբար խոչընդոտում են արաբների մուտքը բազմաթիվ ընկերություններ ու հաստատություններ: Խտրական վերաբերմունք է առկա նաեւ կանանց զբաղվածության հարցում: Թեպետ օրենքը սահմանում է, որ տղամարդիկ եւ կանայք աշխատանքի հարցում հավասար են, սակայն, ընդհանուր առմամբ, կանանց աշխատուժը արաբ տղամարդկանց աշխատուժի համեմատությամբ գտնվում է ավելի ծանր պայմաններում, եւ հրեական տնտեսության մեջ արաբ կնոջ վարձատրության չափը անհամեմատ ավելի ցածր է արաբ տղամարդու աշխատավարձից:

Թեպետ արաբների կրթական մակարդակը օր օրի քանակապես եւ որակապես բարձրանում է, բայց նրանց սոցիալ-տնտեսական վիճակը գրեթե չի փոխվում, եւ նրանք ստիպված են տակավին աշխատել բազկի ուժով: Իրականում նրանց չի թույլատրվում բարձր կրթական մակարդակը օգտագործել եկամուտների մակարդակը բարձրացնելու, հասարակական ավելի բարձր կարգավիճակ զբաղեցնելու համար: Նման մարդու իրավունքներին հակասող եւ անարդար սահմանափակումների ու քաղաքականության հետեւանքով արաբները տնտեսապես կախվածության մեջ են գտնվում հրեաներից, որոնց եկամուտների մակարդակը շատ բարձր է: Օրինակ, պաղեստինցի արաբի աշխատավարձը աշխատանքային հավասար պայմաններում, կազմում է հրեայի աշխատավարձի կեսը, այն դեպքում, երբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածում ամրագրված է. «Բոլորն իրավունք ունեն առանց որեւէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց ստանալ հավասար վարձատրություն: Ով աշխատում է, արժանի է ստանալ արդար եւ բավարար վարձատրություն»:

Նաեւ Պարսից ծոցի ճգնաժամի եւ Պարսից ծոցի երկրներից պաղեստինցիների դրամական փոխանցումների (ֆինանսական օգնության) զգալի կրճատման հետեւանքով, գրավյալ այս երկրամասում կրճատվել է պաղեստինցի աշխատավորների թվաքանակը: Այնպես որ, ամբողջ շրջանի շրջափակումը, ներհամայնքային հաղորդակցությունների փակ լինելը, ինչպես նաեւ գրավյալ տարածքներում պաղեստինցի աշխատավորների ազատ տեղաշարժի սահմանափակումները ազդել եւ նվազեցրել է պաղեստինցիների եկամուտները:

Պաղեստինի արաբների անվտանգությունը

Ա) Շարունակական եւ ինքնակամ ձերբակալությունները, պաղեստինյան բանտերի ու բանտարկյալների ծանր վիճակը

Իսրայելական ռեժիմի կողմից օրվա ցանկացած ժամին ինքնակամ եւ առանց թույլտվության ձերբակալությունները, ինչպես նաեւ մարդկանց առեւանգումը Պաղեստինի տարածքի գրավումից ի վեր եղել եւ մնում է սիոնիստական զավթիչ իշխանության սովորական գործելակերպը: Նրանք պաղեստինցիներին ձերբակալում են ցանկացած հասարակական եւ մասնավոր վայրում՝ անվտանգության խնդիրների պատճառաբանությամբ, խռովարարության, դիվերսիայի եւ ահաբեկչության մեղադրանքով: Երբեմն ձերբակալվածների ճակատագիրը անհայտ է լինում:

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի, ազատության և անվտանգության իրավունք»: Նույն Հռչակագրի 12-րդ հոդվածում նշված է. «Արգելվում է որեւէ մեկի անձնական եւ ընտանեկան կյանքում, բնակավայրում կամ նամակագրության մեջ ինքնակամ միջամտությունը: Արգելվում է որեւէ հարձակում անձի արժանապատվության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտություններից ու հարձակումներից օրենքով պաշտպանվելու իրավունք»:

Տարբեր անհեթեթ պատճառներով եւ պատրվակներով սիոնիստական ռեժիմի կողմից ձերբակալված պաղեստինցի բանտարկյալների թիվը հասնում է մինչեւ հինգ հազարի, որոնց շարքում կան նաեւ պատանիներ ու տարեցներ: Նրանք ձերբակալվում են մեկ շաբաթից մինչեւ ցմահ ժամկետով: Պաղեստինյան աղբյուրների եւ միջազգային ներկայացուցչությունների ուսումնասիրությունների համաձայն, ազատազրկման վայրերի սանիտարական վատ պայմանների պատճառով, պաղեստինցի շատ կալանավորներ ազատ արձակվելու ժամանակ տառապում են ժամանակավոր եւ երբեմն նույնիսկ անբուժելի հիվանդությամբ: Պաղեստինը գրաված ռեժիմը ինթիֆադայի սկզբից որդեգրել է պաղեստինցիների վարչական կալանավորման քաղաքականությունը, հազարավոր պաղեստինցիներ վարչական կալանքի անվան տակ ձերբակալվում եւ ուղարկվում են Պաղեստինը գրաված ռեժիմի կալանավայրեր: Սիոնիստական ռեժիմը նաեւ փորձում է կալանքի ժամկետի ավարտից առաջ երկարաձգել այն: Օրինակ, եղել են դեպքեր, երբ վարչական կալանքի 6-ամսյա ժամկետը ութ անգամ երկարաձգվել է: Հարկ է նշել, որ նման ձերբակալությունների ժամանակ ձերբակալված անձը առանց դատ ու դատարանի եւ դատավճռի ուղարկվում է կալանավայր կամ քրեա-կատարողական հիմնարկ: 1987թ. ինթիֆադայի սկսվելով, ձերբակալությունները քանիցս ավելացել են: Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դատապարտել են սիոնիստական ռեժիմի այս քաղաքականությունը՝ այն համարելով հակաօրինական, միջազգային եւ մարդու իրավունքների ամենատարրական չափանիշները ոտնահարող մոտեցում:

Համաձայն Ժնեւի հռչակագրի եւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների, հասարակական կարգի պահպանությանն ուղղված ձերբակալությունը պետք է տեղի ունենա միջազգային ճանաչված օրենքների շրջանակներում, այլ ոչ թե ինքնակամ կերպով, իսկ ձերբակալության պատճառների մասին պետք է հայտնել ձերբակալված անձնավորությանը՝ բացատրելով նրան առաջադրվող մեղադրանքը: Եվ դատական համակարգը պետք է վերահսկի նրան: Եվ եթե պարզվի, որ ձերբակալումն անօրինական էր եւ ձերբակալված անձն անմեղ էր, նրա վնասները պետք է հատուցվեն եւ նա պետք է ռեաբիլիտացիայի ենթարկվի: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 9-րդ հոդվածում ասված է. «Ոչ ոք չի կարող ինքնագլուխ կերպով ձեռբակալվել, բանտարկվել կամ աքսորվել»:

Հարկ է նշել, որ հաճախ պաղեստինցի բանտարկյալներն ու ձերբակալվածները բանտարկվում են իրենց անձնական կարծիքը հայտնելու համար: Այսինքն՝ ձերբակալվում եւ հետագայում բանտարկվում են Ղուդսի օկուպանտ ռեժիմի ուղեգծին հակառակ քաղաքական մտքեր ունենալու եւ պաղեստինա-սիոնիստական համերաշխության պրոցեսին հակառակվելու, այն անարդարացի ու անհեթեթ համարելու համար: Մինչդեռ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում պարզորոշ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի եւ խոսքի ազատության իրավունք: Վերոնշյալ իրավունքը նշանակում է, որ մարդ չպետք է վախենա եւ անհանգստանա իր մտքերի համար:

Ձերբակալված անձը բողոքելու որեւէ իրավունք էլ չունի, որովհետու գործերը մեծամասամբ գաղտնի են: Եվ նույնիսկ փաստաբանը, որ երբեմն վարձվում է ձեռբակալվածների կողմից, չի կարողանում տեղեկություններ ստանալ գործի բնույթի եւ մանրամասների վերաբերյալ: Եւ ձեւական ու արարողակարգային դատավարության արդյունքում ձեռբակալված անձը կրկին անվտանգության սպայի միակողմանի կարծիքի հիման վրա բանտարկվում է: Սիոնիստական ռեժիմի այս քաղաքականությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որի 8-րդ հոդվածում գրված է.

«Սահմանադրությամբ կամ այլ օրենքրերով սահմանված մարդու հիմնական իրավունքները խախտող գործողությունների դիմաց յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմելու ազգային արդար դատարան»:

Արդյո՞ք գոյություն ունի այնպիսի օրենք, որը պաշտոնապես չի ճանաչում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը նրան մեղադրանք ներկայացնելուց հետո եւ ընդհանուր դատարաններում գործի դատական եւ իրավաբանական այլ փուլերում:

Մյուս կողմից, պաղեստինցի մուսուլմանները ձերբակալվելուց հետո իսրայելական ուժերի կողմից դաժան ծեծի են ենթարկվում: Այնպես, որ սովորաբար ուժեղ ծեծի արդյունքում նրանք ոսկորների կոտրվածքներ են ունենում: «Ոսկորներ կոտրելու» քաղաքականությունը իրականում գործածվեց Իսրայելի նախկին կործանված վարչապետ Իցհակ Րաբինի կողմից ինտիֆադան սկսելով: Իսկ վերջերս Լիքուդ (Նաթանյահու) կուսակցության ծայրահեղ աջակողմյան կառավարության կազմավորվելով ավելի է ուժեղացել այս քաղաքականությունը: Այս հարցում ուշադրություն դարձրեք քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնարի 10-րդ հոդվածին.

«Ազատազրկված բոլոր անձանց մարդկային անժանապատվությանը պետք է վերաբերվել մարդկայնորեն եւ հարգանքով»:

Մարդու իրավունքների հանձնաժողովների եւ ատյանների զեկույցները պնդում են, որ սիոնիստական ռեժիմը ձեռբակալվածների հարցաքննության ժամանակ չի կատարում միջազգային նորմերն ու դաշնագրերը: Վերոնշյալ ռեժիմի հակահետախուզության քննիչները (Շաբաք) ձերբակալվածների հարցաքննության ժամանակ դիմում են ամեն տեսակի գործողության եւ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից: Իսկ վերջերս Պաղեստինի օկուպանտ ռեժիմի խորհրդարանը օրինականացրել է պաղեստինցի ձերբակալվածներին խոշտանգելը նրանցից մեղադրանքների խոստովանություն, այդ թվում սպանություններին, ահաբեկչական գործողություններին կամ Պաղեստինի հեղափոխական ու ազատագրական կազմակերպությունների գործողություններին մասնակցելու խոստովանություն ստանալու համար: Այս քաղաքականությունը խախտում է Ժնեւի չորրորդ համաձայնագրի 72 եւ 73-րդ հոդվածները, որոնք արգելում են ձերբակալվածների նկատմամբ ուժի ու բռնության կիրառումը եւ խոշտանգումները նրանցից խոստովանություն ստանալու համար: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածում այս մասին ասված է.

«Ոչ մի մարդ չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ պատժի կամ դաժան վերաբերմունքի, մարդկայնությանը ու մարդկային արժանապատվությանը հակասող ու նվաստացուցիչ գործողությունների»:

Խոշտանգումները արդարացնելու համար ոչ մի դեպքում ընդունելի չեն այնպիսի պատրվակները, ինչպիսին են պատերազմը, պատերազմի սպառնալիքը, ներքին քաղաքական անկայունությունը կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակը: Եվ զարմանալին այն է, որ սիոնիստական ռեժիմը վերջերս օրինականացրել է պաղեստինցի բանտարկյալների խոշտանգումները: Մարմնական խոշտանգումներն ու ծեծը, ինչպիսիք են ոսկորների կոտրումը, խեղդամահ անելը, էլեկտրական բարձր հոսանքով շոկ առաջացնելը, բանտարկյալի մարմնի վրա ծխախոտ հանգցնելը, լսողությունը կորցնելու աստիճանի ուժեղ ձայներ արձակելը, երկար ժամանակով քնից զրկելը սովորական երեւույթ են սիոնիստական բանտերում: Զեկուցվել է, որ ինտիֆադայի սկսվելուց մինչ այժմ Պաղեստինը զավթած ռեժիմի բանտերում պաղեստինցի բանտարկյալներից 50 հոգուց ավելի մահացել են:

Միջազգային համաներման կազմակերպությունը նույպես բազմիցս դատապարտել եւ պարսավել է սիոնիստական ռեժիմի՝ մարդու իրավունքները խախտող գործողությունները: Վերոնշյալ կազմակերպության զեկույցների հիման վրա ձերբակալվածներից շատերը իրենց մտքերն ու կարծիքները արտահայտելու պատճառով են բանտարկվել: Եվ այս բանտարկյալները շատ ծանր ու ցավալի վիճակում են եւ վերոնշյալ կազմակերպությունը պաղեստինցի անպաշտպան բանտարկյալներից բազմաթիվ բողոքներ է ստանում սիոնիստական ռեժիմի բանտարկյալների անմարդկային եւ ցավալի վիճակի մասին:

1996թ. մարտին միջազգային համաներման կազմակերպությունում զեկույց ստացվեց Իսրայելի ռեժիմի բանտերում պաղեստինցի բանտարկյալների վիճակի մասին եւ կազմակերպությունը, հաստատելով այն, տպագրեց զեկույցը, որը հաստատվեց նաեւ ՄԱԿ-ի հատուկ կոմիսարի կողմից եւ կոմիսարը այս հարցի վերաբերյալ ասաց.

«Այն ինչ կատարվում է սիոնիստական ռեժիմի բանտերում, իրականում, բառիս բուն իմաստով, խոշտանգում է»:

Անցյալ տարի Իսրայելի խորհրդարանի պատգամավոր եւ խորհրդարանական նշանների հանձնաժողովի ղեկավար մի կին եւս բացահայտել է սիոնիստական ռեժիմը. տարեկան լաբորատոր վտանգավոր հազար դեղից ավելի նրանց անվտանգությունը ստուգելու համար փորձարկվում են սիոնիստական ռեժիմի բանտերի պաղեստինցի բանտարկյալների վրա: Այդ ռեժիմի առողջապահության նախարարությունն էլ այդ փորձարկումներն իրականացնելու համար ամեն տարի Իսրայելի պաղեստինցի մուսուլման բանտարկյալների վրա դեղերի փորձարկումների նոր թույլտվություն է տալիս: Այսպիսով, սիոնիստական ռեժիմի դեղագործական ընկերությունները ստեղծած դեղերի անվտանգության վերջին փորձարկումները պաղեստիցի բանտարկյալների վրա են իրականացնում: Այս առիթով ուշադրություն դարձրեք 1996թ. ՄԱԿ-ի կողմից հաստատված քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնարի7-րդ հոդվածին.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի տաջանքի ու խոշտանգումների կամ պատժի ու դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Հատկապես արգելվում է որեւէ մեկին բժշկական ու գիտական փորձարկումների ենթարկելը առանց նրա ազատ համաձայնության»:

Բ) Ահաբեկչական գործողություններ եւ թրաֆիքինգ.

Միջին Ասիայի հետպատերազմյան տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանի քաղաքական դրությունը զերծ չի եղել ահաբեկչությունից, թե՛ անհատական եւ թե՛ լայնածավալ ու պետական մակարդակով: Նախկին Հագանա եւ Շտեռն իսրայելական ահաբեկչական խմբավորումների դաժանությունների ու ահաբեկչությունների հիշողությունները երբեք չեն մոռացվի: Ցավոք այսօր գործ ունենք ոչ թե մեկ խմբավորման ու կազմակերպության, այլ տարածաշրջանում գերտերությունների կողմից հովանավորվող մեկ ահաբեկչական պետության հետ:

Այս տարածաշրջանում, որ ամեն վայրկյան հղի է անկանխատեսելի իրադարձություննրով, Իսրայելը, որ պետական ահաբեկչության վառ ապացույցն է, այս բնագավառում երկրի սահմաններից ներս եւ դուրս լայնածավալ գործողություններ է իրականացնում: Այդ թվում սիոնիստական «Մաարիվ» թերթը հայտնում է, որ 1988թ. Թունիսում սիոնիստական ռեժիմն է ահաբեկչության ենթարկել Խալիլօլվազիրին (Աբուջահադ): Այդ ահաբեկչության ծրագրողը սիոնիստական ռեժիմի համատեղ բանակի շտաբի պետի այն ժամանակվա տեղակալ Էհուդ Բարաքն էր, իսկ ահաբեկչական գործողությունը իրականացվել է շտաբի դեսանտների կողմից:

Համաձայն պարզված տվյալների, Իսրայելում գործում են մոտ 35 ահաբեկչական խմբավորումներ ու միավորումներ, որոնցից կարելի է հիշատակել «Դավաճանների ջախջախման կազմակերպությունը», որն ունի ընդհատակյա կառույցներ եւ զբաղվում է թշնամի համարվող անձանց նկատմամբ ահաբեկչության նախագծմամբ, պատրաստմամբ ու իրականացմամբ: «Դավուդի թուր» կոչվող կազմակերպությունը եւս Իսրայելում հրեական ահաբեկչական ամենավտանգավոր կազմակերպություններից է: Կարելի հիշատակել նաեւ «Պալատի շարժում» կոչվող հրեական ահաբեկչական կազմակերպությունը, եւ այս ահաբեկչական կազմակերպությունների գործունեության կենտրոնական եւ հիմնական կառույցը «Մոսադ» լրտեսական կազմակերպությունն է: Այն իր անսահման բյուջեով եւ շատ ուժեղ ու բարդ կառավարման տեխնիկական կազմակերպմամբ, որի անդամներն են եղել ու նրա մեջ գործել եւ գործում են նաեւ սիոնիստական ղեկավարները, լրտեսական, ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններ է իրականացնում Իսրայելում եւ այլ երկրներում:

1972-ից 1996թթ. Պաղեստինի դիմադրության խմբավորումների ականավոր անդամներից եւ քաղաքական ու հեղափոխական գործիչներից 17 հոգի ահաբեկչության են ենթարկվել Իսրայելի «Մոսադ» լրտեսական ու ահաբեկչական կազմակերպության կողմից եւ զոհվել են: Վերջին ահաբեկչությունը անցյալ տարվա հունվարի 5-ին էր, երբ բջջային հեռախոսի մեջ պայթուցիկ տեղադրելով Ջալիա ճամբարում ահաբեկչության ենթարկվեց «Ինժեներ» մականունով հայտնի Յահյա Այաշը: Իսկ սիոնիստական ռեժիմի ամենավերջին ահաբեկչությունը ձախողվեց, դա Խալեդ անունով Համասի քաղաքական գրասենյակի ղեկավարի ահաբեկչության անհաջող փորձն էր:

Դրանից բացի թրաֆիքինգն էլ Իսրայելի ռեժիմի՝ մարդու իրավունքներին հակասող քաղաքականության մի մասն է, որ բազում անգամներ տեղի է ունեցել զավթված տարածքներում: 1997թ. օգոստոսին սիոնիստական ռեժիմի դեսանտները, ներխուժելով Թուլքարամ քաղաք, որը գտնվում էր Արաֆաթի ինքնավար կառույցների ազդեցության տակ, առեւանգեցին Ղան Մեհդավի անունով Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման անդամներից մեկին: Իսրայելի ռեժիմը հավատացած էր, որ Մեհդավին Իսրայելի շահերին վնասելու համար զբաղվել է ահաբեկչական խմբավորումներ կազմելով: Արդյունքում Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման եւ Պաղեստինի ինքնավար կառույցների միջեւ լարվածություն ստեղծվեց: Որովհետեւ նախկինում Մեհդավին Պաղեստինի ինքնավար կառույցների ուժերի կողմից ձերբակալվել էր եւ 8 ամիս պահվել Արիհայի բանտերում: Այնուհետու նա տեղափոխվեց Թուլքարամ եւ դատապարտվեց հարկադրական բնակության այդ քաղաքում:

Սիոնիստական ռեժիմի ուժերը իրենց շահերին ու անվտանգությանը վտանգ ներկայացնելու մեջ կասկածվող ցանկացած անձին, Պաղեստինի որ մասում էլ որ նա լինի, նույնիսկ այսպես կոչված ինքնավար եւ Յասեր Արաֆաթի (Սաֆ կազմակերպության) ազդեցության տակ գտնվող տարածքներում, մտնում են այդ շրջան, անսպասելիորեն ձերբակալում համապատասխան մարդուն եւ իրենց հետ տանում անհայտ ուղղությամբ:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։