Պաղեստինի բռնագրավումը միջազգային իրավունքի տեսանկյունից

Պաղեստինի ներկայիս վիճակը մի շարք անարդարությունների, օրինախախտումների, միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների խախտման ու ագրեսիայի, ՄԱԿ-ի բանաձեւերի անտեսման, բնական ու մարդկային իրավունքների ու իրական ազատությունների ոտնահարման արդյունք է:

Պատմության վկայությամբ, հրեաները Պաղեստինի առաջին բնակիչները չեն եղել, քանանցիները եղել են Պաղեստինի առաջին ճանաչված բնակիչները , որոնք ունեցել են փայլուն քաղաքակրթություն եւ մոտավորապես 1800 տարի առաջ, նախքան իսրայելցիների ագրեսիան եւ բռնագրավումը, բնակվել են այդ երկրամասում: Մեր թվարկությունից առաջ 1200թ. իսրայելցիները արեւելքից հարձակվել են Քանանի երկրամասի վրա, ավերել Առիհա քաղաքը եւ բնաջնջել տեղի ժողովրդին եւ ցիր ու ցան ձեւով ու ցեղախմբերով հաստատվել ամբողջ Քանանի երկրամասում, մեր թվարկությունիից առաջ մինչեւ 1000թ. Դավիթ մարգարեն Պաղեստինում հիմնադրեց հրեաների առաջին իշխանությունը:

 

Այնուհետեւ, Իսրայելի իշխանությունը եւ հրեաների պետականությունը մեր թվարկությունից առաջ համապատասխանաբար 587թ. եւ 721թ. տապալվեց բաբելոնցիների եւ ասորիների միջոցով, եւ հրեական ցեղախմբերը աքսորվեցին տարբեր տարածքներ, այդ թվում՝ Կովկաս, Հայաստան, Բաբելոն, եւ ամբողջ հրեա ժողովուրդը ընդմիշտ անհետացավ:

Պաղեստինում հրեաների իշխանության ավարտից հետո, մեր թվարկությունից առաջ 587թ. մինչեւ 20-րդ դարը , Պաղեստինը սկզբնական շրջանում կառավարվում էր միաստվածությանը չդավանողների, ապա քրիստոնյաների եւ վերջում մուսուլմաների միջոցով: 1917-1918թթ. մուսուլմանների իշխանությունը այս տարածաշրջանում ավարտվեց Պաղեստինի ռազմական բռնագրվումով, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական ուժերի եւ դաշնակից ուժերի միջոցով:

1922-1948թթ. Բրիտանիայի կառավարությունը, որպես միջազգային հանրության խնամակալ, կառավարում էր Պաղեստինը: Վերոնշյալ խնամակալության հետեւանքներից են ԲելՖորյան հայտարարության իրականացումն ու հրեաների՝ դեպի Պաղեստին գաղթի դյուրացումը, որի իրավական բովանդակությանը կանդրադառնանք: Սակայն նախ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պատմական պահանջատիրության իրավասությանը:

Իսրայելի պահանջատիրությունը Պաղեստինի պատմական իրավասության առումով եւ նրա հերքումը

Իսրայելի պահանջատիրությունը Պաղեստինի նկատմամբ պատմական իրավասության մասին առաջին անգամ 1919թ. Սիոնիստական կազմակերպության միջոցով ներկայացվեց դաշնակից ուժերի գերագույն խորհրդին, Փարիզի խաղաղության կոնՖերանսի ընթացքում: Այդ պահանջատիրությունը թե իրականում, որի մասին համառոտ ներկայացվեց եւ թե իրավական առումով անհիմն է:

Երկրամասի ձեռք բերման մասին ուղիները, այնպես ինչպես ներկայացված է միջազգային իրավունքում, չի համապատասխանում Իսրայելի պատմական պատկանելության հավակնության հետ: «Պատմական իրավասություն» կամ «պատմական պատկանելություն» բառակապակցությունները միջազգային իրավունքում օգտագործվել են ծովի հարեւան երկրամասերի բռնագրավմամբ: Պատմական ծոցերը կամ պատմական ջրերը ունեն այսպիսի վիճակ: Ուստի, երկրամասի բռնազավթումը այն պատրվակով, որ այն ինչ-որ ժամանակ եղել է հավակնորդերի ձեռքում, ոչ մի կապ չունի նրա պատմական պատկանելության հետ: Բնական է, ժողովրդի կամ երկրամասի պատմական կապը ոչ մի իրավունք կամ պահանջ չի հաստատում ոչ մի ժողովրդի համար, էլ չենք խոսում երկրամասի անվանման փոփոխման եւ բնիկ ժողովրդին բնական իրավունքներից զրկելու մասին:

Ըստ «Մաքսիմ Ռոդնսոնի», պաղեստինցիները հանդիսանում են տվյալ տարածաշրջանի բնիկ ժողովուրդը եւ նրանց կապը իրենց երկրամասի հետ անքակտելի է:

Իրականում ինչպես ասվեց, նախ ՝ Պաղեստինը հրեա ժողովրդի պատմական հայրենիքը չէ, երկրորդ՝ քսաներորդ դարի հրեաները նրանց նախնիներն են, որոնք հետագայում ընդունել են հրեական կրոնը եւ ոչ մի ռասայկան կապ չունեն իսրայելցիների կամ եբրայացիների հետ, որոնք Քրիստոսի օրոք կամ նախքան Քրիստոսը ապրել են Պաղեստինում: Անգամ հրեա պատմաբանները խոստովանում են այն ճշմարտությունը, որ այսօրվա իսրայելցիները հրեաների նախնիները չեն:

ԲելՖորյան հայտարարություն

Սիոնիստները վկայակոչում են ԲելՖորյան հայտարարությանը, որպես իրենց պետականության փաստաթուղթ Պաղեստինի նկատմամբ: Այս հայտարարությունը ըստ միջազգային իրավունքի առոչինչ է:

Նախ՝ Բրիտանիայի կառավարությունը, որպես սույն հայտարարության պատրաստող եւ արտահանող կողմ, չէր տիրապետում Պաղեստինին: Այն ժամանակ, երբ ԲելՖորյան հայտարարությունը կազմեց, Պաղեստինը Օսմանյան կայսրության մաս էր կազմում: Այդ երկիրը եւ նրա ժողովուրդը չէին հանդիսանում Բրիտանիայի իշխանության օրինական մաս, ուստի Բրիտանիան չէր կարող նվիրել այն, ինչ իրեն չի պատկանում: Ուստի ԲելՖորյան հայտարարությունը, որը նշանակում է ժողովրդին պատկանող երկրամասի նվիրում եւ հանձնումը հստակ նպատակներ հետապնդող խմբի, Անգլիայի միջոցով, իրավական հիմք չունի:

Երկրորդ՝ ԲելՖորյան հայտարարությունը Պաղեստինի ժողովրդի բնական իրավունքները եւ օրենքը ոտնահարելու պատճառով իրավազուրկ է , թեկուզ այն հանգամանքով, որ այն հրեական իշխանություն ստեղծելու կամ հրեաների համար ազգային հայրենիք ստեղծելու նպատակ է հետապնդում:

ԲելՖորյան հայտարարությունը ավելի է արժեզրկվում Պաղեստինի խնամակալության հետ նրա առնչության պատճառով: Ազգերի լիգան եւ Բրիտանիայի կառավարությունը իրավական առումով ոչ մի ուժ չունեին, որպեսզի Պաղեստինը հանձնեն եւ հրեաներին քաղաքական իրավունք կամ երկիր նվիրեն եւ Պաղեստինի ժողովրդի պետականությունը, անկախության բնական իրավունքները եւ նրանց ինքնավարությունը խախտեն, ուստի խնամակալության հրամանը չունենալով որեւիցե թույլտվություն, ճանաչելու Պաղեստինում օտարական համարվող հրեաներին, առոչինչ է: Ինչպես նաեւ Պաղեստինի խնամակալության բառի բուն իմաստով ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածի հետ, որի հեղինակն է հանդիսանում, համահունչ չէ, եւ այդ հանգամանքը նրա արժեզրկումը ավելի է ակնհայտ դարձնում:

Ստորեւ ներկայցվում են համահունչ չլինելու հանգամանքները:

1- Ազգերի լիգայի դաշնագիրը խնամակալությունը համարել է լավագույն միջոց խնամակալության տակ գտնվող երկրամասերի զարգացման եւ ժողովրդի բարորության ապահովման համար: Այն դեպքում, երբ Պաղեստինի խնամակալությունը Պաղեստինի ժողովրդի զարգացման եւ բարօրության համար չէր նախատեսված: Խնամակալության ազգային հայրենիքի հաստատման հրամանը ի հեճուկս Պաղեստինի ժողովրդի իրավունքի եւ ցանկության, նախատեսվեց օտար ազգի համար եւ այն հող նախապատրաստեց Պաղեստինում հրեական ազգային հայրենիք ստեղծելու եւ հրեաների գաղթը տվյալ երկիր դյուրացնելու համար:

2- Պաղեստինի խնամակալությունը, այն երկրների մասին, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ավարտին առանձնացան Օսմանյան կայսրությունից, խնամակալության յուրահատուկ իմաստով չի համապատասխանում ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածի հետ: Խնամակալության նպատակը այս երկրների համար հանգեց ժամանակավոր խորհրդատվության ու համագործակցության: Մինչդեռ Պաղեստինի ժողովուրդը այն ժամանակ մշակույթի եւ քաղաքակրթության մակարդակի առումով ազգերի լիգայի անդամ երկրներից ավելի հետամնաց չէին: Եվ ավելի վատը այն է, որ խնամակալ երկրին օրենսդրական եւ վարչարարական լիարժեք ուժ տվեցին, որը բացահայտ շեղում էր դաշնագրում զետեղված խնամակալության նպատակից:

3 – Պաղեստինի խնամակալության հանձնումը Բրիտանիային հակասում էր ազգերի լիգայի դաշնագրին: Որովհետեւ ըստ 22-րդ հոդվածի, խնամակալության տակ գտնվող երկրամասի ժողովրդի ցանկությունն ու գոհունակությունը խնամակալի ընտրության հարցում ուշագրավ հանգամանք էր, որը անտեսվեց:

Իսրայելի պետության ոչ լեգիտիմությունը

«Պետություն»-ը միջազգային իրավունքի տեսանկյունից մարդկանց խմբի մշտական եւ կարգավորված հանրույթ է, որոնք հաստատված են հստակ երկրամասում եւ հնազանդ են մեկ անկախ քաղաքական ուժի: Սույն բնութագրումով պետությունը կազմված է ազգաբնակչությունից, երկրամասից եւ իշխանությունից կամ պետականությունից: Պետության սահմանումը չի համապատասխանում Իսրայելին, առաջին տարի, այսինքն՝ ազգաբնակչության վերաբերյալ պետք է ասել Պաղեստինի հրեաները չեն պատկանել այդ երկրին, նրանք օտարականներ են եղել, որոնք աշխարհի տարբեր կետերի ի հեճուկս Պաղեստինի բնիկ ժողովրդի, բերվել են տվյալ տարածաշրջան, իսկ երկրոդ տարրի մասին (երկրամաս) պետք է ասել, որ Իսրայելը չունի հստակ սահմաններ, իսկ գրավյալ տարածքների տարածքային ամբողջականության հարցում Պաղեստինի իսկական ժողովրդի եւ այլ Արաբական սահմանակից երկրների հետ հակամարտության մեջ է գտնվում: Իսկ երրոդ տարրի մասին (իշխանություն) պարզ է, որ իշխանությունը պետք է լինի երկրի ներկայացուցիչը, սակայն ակնհայտ է, որ Իսրայելի իշխանությունը ոչ միայն չի հանդիսանում Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչը, այլ նրանց փախստական լինելու եւ տեղահանման պատճառ է դարձել:

Հաշվի առնելով վերոնշյալ բացատրությունները, ապացուցվում է, որ Պաղեստինում եւ քաղաքական ուժի եւ երկրի բռնագրավում է տեղի ունեցել, ինչպես նաեւ միջազգային իրավունքում ոչ մի իրավաբանական հիմք, երկիր հիմնելու համար գոյություն չունի:

Ճանաչում

Միջազգային իրավունքում երկրների ճանաչման հարցում արծարծվում է երկու տեսություն՝ ստեղծման եւ դեկլարատիվ: Ըստ դեկլարատիվ տեսության, նկատի ունենալով այն, որ երկիրը հասարակական եւ պատմական երեւույթ է եւ հեռու է իրավական սովորական օրինաչափություններից, ուստի այն կստեղծվի նրա երեք բաղկացուցիչ մասերի (ազգաբնակչություն,երկրամաս, քաղաքական ուժ) ամբողջությամբ եւ տվյալ ճանաչողական պայմաններում այն գործոն չի հանդիսանում: Նկատի ունենալով այն, որ Իսրայելը չունի վերոնշյալ տարրերը, ուստի այդ երկրի գոյությունը ըստ տվյալ տեսության անհիմն է:

Ստեղծման տեսությունը վերաբերվում է կամային գաղափարների հետեւորդներին: Ըստ տվյալ տեսության, կամքը հատուկ է երկրներին, որը դրսեւորվում է ճանաչման ձեւով եւ նոր քաղաքական հասարակությանը էություն եւ միջազգային դեմք է հաղորդում: Ուստի ոմանք տվյալ երկրի ճանաչումը այլ երկրների կողմից համարում են այդ երկրի լեգիտիմություն, որոշ երկրներ էլ տվյալ երկրի ՄԱԿ-ին անդամակցելու ընդունումը ընդունում են, որպես տվյալ երկրի օրինական վարկանիշ, սակայն ճանաչումը չի կարող պատճառ հանդիսանալ տվյալ երկրի լեգիտիմության կամ օրենքի մեկնաբանության համար: Ուստի, Իսրայելի ճանաչումը չի կարող պատճառ հանդիսանալ Իսրայելի պետության կողմից այլ երկրների բռնազավթման համար: Երկրի ճանաչումը այլ երկրի կողմից չի կարող մաքրել այն մեղքի հետքը, որը առաջացել է ագրեսիայի միջոցով: Ինչպես նշում է Քաթանը «Պետությունների կողմից ճանաչումը իրավական տեսանկյունից չի կարող օրինականացնել բռնազավթման արարքը… կատարվածի ճանաչումը քաղաքակիրթ երկրների կողմից չի կարող մաքրել բռնազավթման մեղքը»: Որպես օրինակ 1936թ. բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչեցին Հաբեշի ժամանակավոր կամ հատվածային միավորումը Իտալիային, սակայն տվյալ ճանաչումը ոչ օրինականացրեց Իտալիայի արարքը եւ ոչ էլ այդ երկրի նկատմամբ իրավունք է վերապահում Իտալիային :

1932թ. ճապոնիայի Չինաստանի վրա հարձակվելու եւ Մինչուրիի զավթման հետեւանքով ԱՄՆ պետքարտուղար Հանրի Էլստեմսոնին հայտարարեց, որ այդ երկիրը, պայմանագրերը կամ իրավիճակները, որոնք հակասում են Փարիզյան դաշնագրի պարտավորություններին, ըստ որոնց արգելվում է յուրաքանչյուր տեսակի ագրեսիա, պաշտոնապես չի ճանաչում: Այս տեսությունը ազգերի լիգայի կողմից հավանության արժանացավ: Ուստի այսօր նոր երկրի չճանաչելու հարցում կամ անօրինական նախաձեռնություններից եւ ուժի կիրառումից բխող ցանկացած այլ վիճակի հարցում որեւէ կասկած չկա: Դա ապացուցալու համար կարելի է նշել 1948թ. Բոգոտայի խարտիայի 20-րդ տոդգած,1967թ. Բոենոս Այրեսի խարտիայի 20-րդ հոդված, բարեկամական հարաբերությունների եւ երկրների համագործակցության մասին միջազգային իրավունքի սկզսունքների վերաբերյալ հայտարարությունը, որը1970թ. հոկտեմբերի 24-ին հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլիայի կողմից:

Բռնի ուժի կիրառման արգելման կարգը մի հրամայական եւ բացարձակ օրինաչափություն է միջազգային իրավունքի հարցում: 1965թ. նոյեմբերին Անվտանգության Խորհուրդը թիվ 217 բանաձեւով բոլոր երկրներից պահանջեց հրաժարվեն ճանաչել Հարավային Ռոդեզիան, որի հիմնադրումը հակասում էր «ինքնորոշման հարցում միջազգային իրավունքի սկզբունքին»: Իսրայելի կառավարության հիմնադրման մասին, հաշվի առնելով վերոնշյալ թեմաները, պետք է ասել, որ այդ կառավարության կազմավորումը տարբերվել է միջազգային իրավունքի նախնական սկզբունքներին ու հրամայական օրինաչափությանը եւ նրա ճանաչումը մի քանի երկրների կողմից չի կարող ենթադրել անհրաժեշտ լեգիտիմությունն ու օրինական արժանապատվությունը:

Բաժանման բանաձեւը

Սիոնիստները իրենց ոտնձգություններին օրինական տեսք հաղորդելու նպատակով, երեւակայությունների գիրկն են ընկել եւ այդ նպատակով ապավինել բաժանման բանաձեւին, որպես ՄԱԿ-ի կողմից «միջազգային օրենսդրական գործունեություն»: Մինչդեռ ՄԱԿ-ը ո՛չ օրենսդրության ուժ ունի ո՛չ էլ երբեւե ձգտել է օրենք սահմանելով երկիր ստեղծել կամ այն պառակտել:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կարող է միայն խարտիայի կանոնակարգի շրջանակներում աշխատել: Պաղեստինի բաժանման տեսակետը բացի դրանից, որ խախտում է խարտիայի 10 եւ 14 հոդվածները, խախտել է նաեւ այն սկզբունքը, որը ենթադրվել է խարտիայի առաջին հոդվածի 2-րդ կետով եւ ըստ այդմ, հենց նրանց է վերագրել ցեղերի ու ազգերի իրավունքներից օգտվելը:

Ըստ պրոՖեսոր Բրոուլիի, «Բազում նկատառումներ ՄԱԿ-ի իրավասության հարցում կասկածանքի տեղիք են տալիս, առ այն, որ ի զորու լինի մի երկրի կապակցությամբ ինչ-որ պաշտոն տրամադրել, այդ թվում՝ ՄԱԿ-ը չի կարող ստանձնել տարածքային իշխանության դերը, ուստի 1947-ի տեսակետը, որը երաշխավորում է Պաղեստինի բաժանման նախագիծը, բնականաբար որդեգրվել է ՄԱԿ-ի իրավասությունների շրջանակներից դուրս, նույնիսկ եթե այդպես չլինի, այս տեսակետը անդամ երկրների համար անհրաժեշտ չի եղել»:

Խարտիան Գլխավոր Ասամբլեային իրավասություն է տալիս ոչ թե որոշում կայացնել, այլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին խորհուրդ տալ, որպեսզի որոշում կայացնի: Ուստի «մի բան է խորհուրդ տալ, այլ բան՝ ընդունել մի նախագիծ, որը ոտնձգություն է կատարում մի երկրի տարածքային ամբողջականության եւ նրա դատական ու քաղաքական կանոնադրության նկատմամբ եւ դրա իրականացումը թողնում Գլխավոր Ասամբլեայի հանձնաժողովին»: Ինչպես նաեւ Գլխավոր Ասամբլեան չի կարող ընդունել այնպիսի որոշումներ ու տեսակետներ, որոնք հարկադրաբար իրականացված լինեն, ինչպես նշված է «Միաբանություն հանուն խաղաղության» անվան 1950 թ. նոյեմբերի 3-ի տեսակետի շրջանակներում, Գլխավոր Ասամբլեայի կողմից ցանկացած որոշման ընդունումը, որը այլոց բնական իրավունքի խախտում պարունակի, խարտիայի խախտում է:

Ըւստի, Պաղեստինի բաժանման մասին տեսակետը մի հասարակ խորհուրդի շրջանակներից դուրս էր, քանի որ այս տեսակետը նախատեսել էր ժամանակավոր 5 հոգանոց հանձնաժողով եւ Պաղեստինի կառավարումը այդ հանձնաժողովի միջոցով: Գլխավոր Ասամբլեան իրավասու էր Անգլիային խորհուրդ տալ, սակայն ամենեւին իրավասու չէր Պաղեստինի կառավարումը հանձնել այն հանձնաժողովին, որը ինքն էր հիմնադրել: Ավելին, Գլխավոր Ասամբլեան որեւէ իրավասություն չուներ տեսակետն իրականացնելու համար: Ինչպես նաեւ Գլխավոր Ասամբլեան ի զորու չէր, համաձայն խարտիայի 14-րդ հոդվածի, Անվտանգության Խորհրդին դիմել հարկադիր ու պարտադիր որոշումների կայացման խնդրանքով, սակայն Պաղեստինի բաժանման տեսակետի նախագծի մասին այդպես վարվեց: Իրականում Խորհուրդը իրավասու չէր այդ խորհրդի իրականացման հարցում. «Խարտիան Խորհուրդին իրավասություն չի տվել քաղաքական կանոններ պարտադրել, միեւնույն է, այսպիսի կանոնները Գլխավոր Ասամբլեայի խորհրդի արդյունք լինեն կամ Խորհուրդը իր գլխավորությամբ այն պատրաստած լինի, Խորհուրդի գործունեության նպատակը չպետք է Պաղեստինի բաժանումը լինի, այլ նրա նպատակը խաղաղության պահպանումն է»:

Մի խոսքով, Իսրայելի ոչ լեգիտիմ լինելու ապացուցումը պատճառներ չի պահանջում: Ո՛չ այն կուսակցությունները, որոնք հայտնել են Իսրայելի պետության հիմնադրումը, ո՛չ էլ այն նախադրյալները, որոնց վրա է հիմնված եղել այս հայտարարությունը, չեն դիմանում իրավաբանական պատճառներին: Գոլդամայերների կողմից առաջ քաշած երեւակայական ու մտացածին պատճառները եւս, որոնց հիմքում ընկած է Աստծո խոստումի հիմամբ հրեական պետություն ստեղծելու գաղափարը, չեն կարող արդարացնել այդ երկրի ոչ լեգիտիմությունը:

ՄԱԿ-ի եւ Միջազգային իրավունքի բանաձեւերի հարցում Իսրայելի օրինազանցության պարագաները

ա) Պաղեստինցիներին փախստական դարձնելը

Համաձայն բաժանման բանաձեւի, հրեական հատվածում բնակչության մեծամասնությունը արաբներն էին. շուրջ 509.078 մուսուլմաններ ու քրիստոնյաներ՝ 499.020 հրեաների դիմաց: Ուստի, սիոնիստական իմաստի առումով հրեական պետության անվանումը վերագրել այն երկրին, որտեղ Պաղեստինի արաբները թվաքանակի տեսակետից հրեաներից ավելի շատ էին, մի տեսակ փարադոքս է համարվում:

Ըստ Մաքսիմ Ռոդենսոնի, «Պետության հրեականության առանձնահատկությունը սիոնիստական գաղափարախոսության առաջնահերթ նպատակն ու գլխավոր պայմանն է»:

Արդյունքում սիոնիստ արաջնորդները պաղեստինցի արաբների ներկայության հարցը հրեական պետության հատվածում լուծեցին ամենավայրագ ու կոշտ միջոցներով: Զանգվածային սպանությունները եւ պաղեստինցի արաբների ահաբեկելն ու սպառնալը ուժգնացան տարբեր շրջաններում ու քաղաքներում եւ նույնիսկ որոշ շրջաններում ապավինելով զինված ուժերին, արաբներին տեղահանեցին իրենց տներից: Արդյունքում 1948թ. շուրջ մեկ միլիոն պաղեստինցի փախստական դարձան:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլիան, Պաղեստինի հարցով միջնորդ Քենեթ Բեռնադետի խորհրդով, հրապարակեց 1948թ. դեկտեմբերի 11-ի թիվ 194 բանաձեւը, որտեղ նշված է. «Այն փախստականներին, որոնք մտադիր են վերադառնալ իրենց հայրենիքը եւ ցանկանում են խաղաղ ապրել իրենց մյուս հարեւանների կողքին, պետք է շուտափույթ կերպով թույլատրել քայլեր կատարեն այդ ուղղությամբ եւ նրանց, ովքեր չեն նախընտրում վերադառնալ հայրենիք, պետք է, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների կամ արդարության ու բարեխղճության սկզբունքի, կառավարության կամ պատասխանատու ատյանների կողմից փոխհատուցվեն նրանց կորած կամ վնասված գույքը»:

Նույն այս բանաձեւը Պաղեստինի համար ՄԱԿ-ի հաշտեցման հանձնաժողովին հանձնարարում է հեշտացնել փախստականների վերադարձը, վերաբնակեցումը հայրենիք եւ նրանց սոցիալական ու տնտեսական հզորացումը: Սակայն Իսրայելը չհանձնվեց եւ հրաժարվեց կատարել բանաձեւը եւ հաշտեցման հանձնաժողովը չկարողացավ գրավել Իսրայելի համաձայնությունը Պաղեստինցի ապաստանյալների իրավունքների վերականգնման հարցում: Միաժամանակ ինքը՝ Քենեթ Բեռնադետը եւս սպանվեց սիոնիստական ահաբեկչական խմբերի կողմից: 1971 թ. թվով 12 միլիոն փախստականներ լքեցին Բանգլադեշը, իսկ Հնդկաստանի ու Պակիստանի պատերազմի ավարտից հետո նրանք վերադարձան իրենց հայրենիքը: Մինչդեռ իրավիճակը Պաղեստինում այլ կերպ է: Պաղեստինի արաբները ամբողջովին վտարվեցին իրենց երկրից, որպեսզի տեղ ազատվի հրեա գաղթականների համար: Պաղեստինցիներին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակով չի կարելի որեւէ պատճառաբանություն ներկայացնել, սա ոչ միայն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի խարտիայի դրույթների ոտնահարումն է, այլեւ ակնհայտորեն հակասում է նաեւ մարդկության ու քաղաքակրթության նախնական սկզբունքերին:

բ) Բռնագրավել ու տիրանալ բաժանման բանաձեւում նշված տարածքներից բացի, այլ տարածքներ

Բաժանման բանաձեւը հրեական պետությանը հատկացրել էր Պաղեստինի տարածքի 57 տոկոսը: 1948 եւ 1949թթ. այս տարածքը հասավ 80 տոկոսի: Իսրայելի կողմից Պաղեստինի շուրջ 4 տարածքի բռնագրավումը խախտեց բաժանման բանաձեւը: Թեպետ արաբները ընդդիմացան բաժանման նախագծին, սակայն սա նրանց օրինական իրավունքն էր, որ պաշտպանեն իրենց երկրի տարածքային ամբողջականությունը: Պաղեստինցիների կողմից բաժանման նախագծի չընդունելը եւ արաբների ու իսրայելցիների միջեւ բախումները ամենեւին չեն կարող Իսրայելին արտոնություն տալ եւ իրավունք վերապահել, որպեսզի ուժգնացնի Պաղեստինի այլ տարածքների բռնագրավումն ու դիվերսիոն գործողությունները:

գ) Արաբների գույքի թալան, կալանք եւ առգրավում

Միլիոնավոր պաղեստինցի փախստականների ողջ ունեցվածքը՝ անշարժ եւ շարժական գույքը, 1948 թ. առգրավվեց ու յուրացվեց իսրայելցիների կողմից: Իսրայելցիների թալանը ընդգրկում է քաղաքները, գյուղերը իրենց ողջ բովանդակությամբ, առեւտրաարդյունաբերական գույքը, այդ թվում՝ առեւտրաարդյունաբերական ընկերությունների ու ձեռնարկությունների իրավունքները, Ֆինանսները, ապրանքն ու սարքավորումները: Ըստ Ռեն Փերթզի. «Իսրայելցի ուժերի կողմից յուրացվեց 7800 խանութ, գրասենյակ, արհեստանոց եւ պահեստ»:

Իսրայելցիների թալանը բացի հանրային եւ պետական գույքից, ընդգրկում էր նաեւ արաբների անձնական գույքն ու կարողությունները:

Իսրայելի ոտնձգությունները Պաղեստինում արաբների նյութական իրավունքների նկատմամբ միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարում է եւ դրանք բոլորը միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի տեսակետից դատապարտելի են ու պետք է չեղյալ համարվեն:

Համաձայն միջազգային իրավունքի, մասնավոր թշնամու գույքը, անշարժ թե շարժական, չի կարող յուրացման, թալանի, կալանքի կամ վաճառքի ենթարկվի զավթող ուժերի կողմից: Օփենհայմը այսպես է մեկնաբանել սա. «Մասնավոր թշնամու գույքը ոչ մի դեպքում եւ որեւէ կերպ չպետք է բռնագրավվի ագրեսոր հարձակողի կողմից եւ եթե վաճառի նրա սեփական հողը կամ տունը, գնորդը նրանց նկատմամբ որեւէ իրավունք ձեռք չի բերելու»:

Միջազգային իրավունքի ասպարեզում մասնավոր գույքի պաշտպանության ու պահպանման մասին 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի 2-րդ կետում եւս, որտեղ ասվում է. «Ոչ մեկին փաստացիորեն չի կարելի զրկել իր ունեցվածքից», ընդգծվում է, որ արաբների մասնավոր եւ սեփական գույքի բռնագրավումն ու նրանց սեփականությունից զրկելը հակասում է Հաագայի կանոնակարգին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին: Հաագայի կանոնակարգի 46 եւ 48 հոդվածները պարզաբանում են, որ մասնավոր թշնամու գույքի առգրավումն ու թալանը պաշտոնապես արգելվում է: Նույն այնպես, ինչպես նացիստների գործողությունները, այն է՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնագրավված տարածքներում մասնավոր գույքի թալանը, Նյուրնբերգյան միջազգային ռազմական դատարանի կողմից դատապարտվեցին որպես՝ պատերազմական հանցագործություններ:

Հրեական պետությունում արաբների գույքի պաշտպանության մասին հորդորել են Գալխավոր Ասամբլիայի 1947 թ. նոյեմբերի 29-ի թիվ 181 բանաձեւով: Սույն բանաձեւը երաշխավորում է արգելել նման գույքի սեփականությունից զրկելը, բացի այն դեպքերից, երբ հաշվի են առնվում հանրային եւ ընդհանուր մտադրությունները, դա եւս այն դեպքում, երբ դրանց իրական գները նախապես վճարվեն: Սակայն Իսրայելի պահվածքը այս հարցում հակասում է սույն բանաձեւի բովանդակությանը եւ վերոնշյալ նկատառումները Իսրայելի կողմից ամենեւին չեն պահպանվել: Իսրայելը 1967 թ. հունիսին հինավուրց Երուսաղեմ քաղաքը բռնագրավելուց հետո, անցավ այն արաբների գույքի բռնագրավման գործողություններին, որոնք քաղաքում եւ նրա շրջակայքում էին: Ե՛վ Գլխավոր Ասամբլեան ե՛ւ Անվտանգության Խորհուրդը դատապարտեցին այս գործողությունները եւ անվավեր համարեցին այս բռնագրավումը:

դ) Մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություն

Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների հարգումը նախնական սկզբունքներից մեկն է, որը ընդգծել է ՄԱԿ-ի խարտիան: Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948) եւս մատնանշել է իրավունքներից մի քանիսը, այդ թվում՝ ապրելու, ազատության, անվտանգության, սեփականության եւ այլ իրավունքներ:

1949թ. Ժնեւյան քառակի դաշնագրերը, մասնավորապես 1949թ. օգոստոսի 12-ի պատերազմի շրջանում սովորական քաղաքացիների պաշտպանության մասին դաշնագիրը, ընդգծում է պատերազմի շրջանում սովորական քաղաքացիների պահպանության ու պաշտպանության եւ մարդու իրավունքներից ոմանց վարկաբեկման անթուլատրելիության մասին սկզբունքը: Ըստ նշված դաշնագրի 27-րդ հոդվածի, սովորական քաղաքացիների հարցով, որոնք սահմանվել են որպես՝ «պաշտպանված» անհատներ, բոլոր պայմաններում պետք է հարգել նրանց անձնավորությունը, արժանապատվությունը, ընտանեկան իրավունքները, դավանաբանական գաղափարները, վարքն ու ավանդույթները: Այդ գործողություններից են՝ սպանություն, անմեղների Ֆիզիկական հալածանքներ (32-րդ հոդված) եւ պատիժ կամ զանգվածային պատժամիջոցների ենթարկում, սպառնալ, ահաբեկում եւ թալան, անձերի եւ գույքի նկատմամբ հատուցման կարգի գործողություններ (33-րդ հոդված), անհատական ու զանգվածային բռնի տեղահանումներ կամ անհատների աքսորում (49-րդ հոդված), անշարժ եւ շարժական գույքի ոչնչացում, բացի այն դեպքերից, երբ այդ ոչնչացումը բացառապես անհրաժեշտ լինեն ռազմական գործողությունների համար:

Արաբական պետություններն ու Իսրայելը բոլորը ստորագրել են այս պայմանագրերը, իսկ Իսրայելը բացի նշված հանգամանքներից, համաձայն 1947 թ. նոյեմբերի 29-ի բաժանման բանաձեւի, նաեւ պարտավորություններ էր ընդունել հրեական առաջարկվող պետությունում պաղեստինցի արաբների «մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները» հարգելու եւ դրանց պաշտպանելու հարցով: Սույն բանաձեւով ընդգծվում էր, որ երկու արաբ ու հրեա կառավարությունների օրենքները պետք է ներառեն օրինաչափություններ՝ «…բոլոր մարդկանց մարդու իրավունքերով ու հիմնական ազատություններով օժտված լինելը երաշխավորելու…» նպատակով: Սակայն Իսրայելը, ի հեճուկս իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, պաղեստինցի արաբների համակողմանի իրավունքները ոտնահարեց եւ նույնիսկ այսօր եւս շարունակում է իր չարաբաստիկ գործողությունները այս ուղղությամբ: Իհարկե, այս երկիրը բռնագրավված տարածքներում մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման կապակցությամբ բազմիցս դատապարտվել է Գլխավոր Ասամբլեայի, Մարդու Իրավունքների հանձնաժողովի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն այդ բանաձեւերից ոչ մեկը չկարողացավ կասեցնել Իսրայելի կողմից կատարվող նախաձեռնություններն ու քաղաքականությունը:

ե) ՄԱԿ-ի տեսակետների չկատարելը

ՄԱԿ-ի որոշումների ու տեսակետների չկատարելը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինը՝ Գլխավոր Ասամբլեայի կամ Անվտանգության Խորհրդի որոշումների ոտնահարումը Իսրայելի կողմից, մյուսը՝ համաշխարհային կազմակերպության անզոր լինելը իր պարտականությունների կատարման հարցով:

Սկզբունքորեն ՄԱԿ-ի անհաջողությունը պայմանավորված է Իսրայելի բռնապետական ոչ բարի կամքով, որը շարունակ չի ենթարկվել սույն համաշխարհային կազմակերպության որոշումներին: Ուստի, չնայած Պաղեստինի բաժանման տեսակետը ամբողջությամբ Իսրայելի շահերից էր բխում եւ այդ որոշումը կայացավ խարտիայի դրույթների խախտմամբ՝ ի շահ Իսրայելի, այնուամենայնիվ սույն վարչակարգը այն եւս չհարգեց եւ յուրացրեց բաժանման նախագծի սահմանից դուրս գտնվող տարածքներ եւ ապարդյուն մնացին Գլխավոր Ասամբլեայի բազմաթիվ տեսակետները փախստականների վերադարձի մասին: Իսրայելը նաեւ չկատարեց Գլխավոր Ասամբլեայի որոշումը Երուսաղեմի կանոնադրության մասին եւ բոյկոտեց Անվտանգության Խորհրդի հիմնադրած զինադադարի հանձնաժողովը: Մասնավորապես, Իսրայելի բանակի բազում եւ կանոնավոր հարձակումները արաբական երկրների նկատմամբ ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտման եւ Անվտանգության Խորհրդի խիստ արհամարհման դրսեւորումներն էին:

Ուստի Իսրայելը կամայականորեն եւ ինչ-որ կերպ շարունակ հրաժարվել է կատարել Անվտանգության Խորհրդի հարկադիր որոշումները եւ Գլխավոր Ասամբլեայի տեսակետներում արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքները եւ որդեգրել է հակաօրինական միջոց, որը ավելի է ամրապնդում իր անօրինականությունն ու ոչ լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, Պաղեստինի հարցում ՄԱԿ-ի որոշումները չկատարելը նաեւ համաշխարհային կազմակերպության ապարատի թուլության հետեւանք է:

Երբ կազմակերպության որեւե անդամ խախտում է խարտիայի կանոնները կամ գիտակցաբար կամ դիտավորությամբ հրաժարվում է կատարել այն որոշումները, որոնք օրինական են համարել Անվտանգության Խորհուրդը կամ ՄԱԿ-ը, ճարահատյալ պետք է այդ երկրի դեմ կիրառել քայլեր, ինչպիսին են՝ իրավունքների կասեցում, վտարում եւ այլն:

Իսկ ինչ վերաբերում է խաղաղության նկատմամբ սպառնալիքին կամ խաղաղության խախտմանը կամ ագրեսիային, Անվտանգության Խորհուրդը, համաձայն խարտիայի յոթերորդ գլխի, կարող է չենթարկվող երկրի նկատմամբ համապատասխան երաշխիքների մի շարք կիրառել: Ուստի, քանի որ Անվտանգության Խորհուրդը, որը համաձայն խարտիայի դրույթների, խաղաղության պահպանման համար պատասխանատու է, Իսրայելի նկատմամբ որեւէ քայլ չի ձեռնարկել, ուստի իր պարտականություններում թերացել է:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։