«Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը

Oukht Ararati

1988-ին հայությունն ու Հայաստանը ահազանգը հնչեցրին, որի ղողանջներն առ այսօր չեն մարել: Սա այն իրողությունն է, երբ համայն մարդկության առաջ դրված է լինել-չլինելու հարցը, որով ընթացավ ամբողջ արյունալի 20-րդ դարը, ուստի, առկա է մի բնականոն իրողություն. մարդկությունը, ի վերջո, պետք է ձերբազատվի ինքնաոչնչացման տանող այս այլանդակությունից, իսկ հայությունը վերականգնի իր ամբողջ կորցրածը:

Հայաստանը, ելնելով իր հազարամյակների քաղաքական ավանդույթից, չպետք է մասնակցի ընթացք տրված համաշխարհային այս նոր քաոսին: Պետք է կոչ անի մարդկության առաջադեմ երկրներին՝ անցնել համապարփակ, գործուն ինքնապաշտպանության, և որևէ կերպ չմասնակցել երրորդ աշխարհամարտին. թո՛ղ Արևմուտքն ինքն իր մեջ պատերազմի, եթե իր ժողովուրդները դա թույլ կտան:


Ներբեռնել «Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։