Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ Արիական Միաբանությունը պաշտոնապես դիմել է Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայոց ազգային հավատին՝ արիադավանությանը՝ հեթանոսությանը իրավական կարգավիճակ տալու համար:

(Հեթանոս մեզ անվանել են հուդա-քրիստոնյաները, այսպես են անվանել նաեւ ազգային հավատի հետեւորդ այլազգիներին, որպեսզի համաշխարհային կրոնացման, կրոնահամապարփակեցման ճանապարին որպես ազգահավատների եւ էությամբ՝ ազգայնականների, մատնացույց անեն միջազգային կրոնները մերժող ազգային հավատի հետեւորդներին:

Հեթանոս ասորերեն բառը հունարեն էթնոսն է, հայերեն՝ ազգը, այսինքն՝ հեթանոսներ նշանակել է ազգայիններ, ազգային հավատի կրողներ՝ ազգակրողներ (ինչպես Մեծ Հայորդին՝ Նժդեհը, ցեղն իրենց մեջ կրողներին (ցեղի գենակիրներին) կոչեց՝ ցեղակրոններ)…

http://www.hayary.org/wph/?p=5836Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Ըստ իրենց այս ձեւակերպման, իրենք էլ ինքնաբերաբար դարձել են հակազգայիններ, ապազգայիններ, միջազգայիններ (ազգայնական եւ միջազգայնական հակադրության մի մասն է): Ըստ այս իրողության, կրոնը լինելով միջազգայնացման գործիք, իր բնույթով վերազգային ու հակազգային է, ինչն էլ պաշտպանվել է ցայսօր՝ կրոնական տարբեր դրսեւորումներում: 301թ. ցայսօր մենք գտնվում ենք հուդա-քրիստոնեության ճնշման տակ, որի կործանարար ու ավերիչ դերի մասին Հայ Արիական Միաբանությունը բազմաթիվ հոդվածներ եւ աշխատություններ է հրապարակել, եւ որի վերահաստատումը կատարվել է Էկումենիկ ուղեգծի ճանաչմամբ (պարտադրմամբ), ինչն ընդունել են բոլոր քիրստոնեական եկեղեցիները, այդ թվում՝ հայ առաքելական:

Որպեսզի այս նենգախաղերից հեռու մնա Հայոց ազգային հավատը, հայ արիականները հեթանոսություն օտարահունչ տերմինը փոխարինել են հավատի իրական էության՝ արարչականությունը հավաստող ձեւակերպմամբ՝ արիադավանություն: Այն հաճախ գրվում է հեթանոսության հետ կից գծիկով, որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտա…   

Համապատասխան նամակ-դիմումներ են հղվել (մեր կառույցի անունից դիմումներն ուղարկել եմ ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ) երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ (նախկին)՝ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահականին, որոշակի հիմնահարցերի մասով նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերոնշյալ հարցը օրենսդրորեն (նաեւ սահմանադրորեն), իրավական եւ ազգային-հանրային բնույթի ձեւակերպումներ ստանա:

Հայ արիականների կողմից նաեւ նամակ է հղվել քրիստոնեական առաքելական հավատի հայ հետեւորդների կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի այս գործընթացները պառակտողական կամ ժխտողական քայլ չդիտարկվեն եւ հայակենտրոն մտածողության ծիրում ընկալվեն նաեւ Հայոց հավատի պետականացման ու Գառնո տաճարի գործող (կամ կիսագործող) կարգավիճակի հաստատման խնդիրները:

Մենք՝ հայերս, պիտի կարողանանք ժամանակակից աշխարհի հետ շփվել բոլոր եզրերով՝ ժողովրդավարական ու քաղաքացիական, ազատական կամ ընկերվարական, ազգային եւ ազգայնական, հայրենասիրական ու հայրենակցական եւ այլ քաղաքական ու հանրային կառույցներով, ինչպեսեւ՝ քրիստոնեական միջազգային հավատի առաքելական երկու թեւերով՝ Էջմիածնի ու Անթիլիասի, նաեւ՝ Հայոց արիադավան-հեթանոսական հավատի բոլոր հնարավորություններն վասն ազգի ու հայրենիքի օգտագործելով:

Շատ օրինակներ կան, որ մի երկրում կողք-կողքի գործում են եւ միջազգային կրոնը եւ ազգային հավատը: Համաշխարհային ներկա 4 հիմնական կրոնների (քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն եւ հուդայականություն) ներկայությունը ամենեւին չի սասանել ազգային հավատների հանդեպ հարգանքն ու ակնածանքը, չեն մոռացվել Ազգի Աստվածները, ինչը թույլ է տվել բազմակրոն ու բազմազգ հասարակության ներսում, դիցուկ՝ նաեւ կաստայացված Հնդկաստանում, բուդդայականության եւ այլ կրոների կողքին (շատ է նաեւ իսլամականների ու քրիստոնյաների թիվը) տեսնել հինդուականությունը եւ դրանից բխող մի շարք այլ հավատամքային ուսմունքներ, ինչպես կրիշնայականությունը: Կայսերական ավանդույթներով Ճապոնիայում եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում նույն բուդդայականության կողքին գործում են ազգային հավատները՝ սինտոյականությունն ու դաոսականությունը: Չինաստանում նաեւ կոնֆուցիականությունն ունի հետեւորդներ: Այսպես է նաեւ ասիական շատ ավանդական երկրներում: Իսկ Իրանում՝ ամենաիսլամական երկրներից մեկում, մահմեդականության կամ իսլամականության կողքին վստահորեն գործում է պարսկական զրադաշտականությունը: Այս հավատի հետեւորդներն անգամ օրենքով 1 պարտադիր տեղ ունեն հատկացված Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում եւ այդ պատգամավորին ընտրում են իրենց համայնքից:

Ազգային հավատները ինքնապահպանիչ եւ ինքնության ճանաչման դեր ունեն նաեւ, ուստի անգամ զարգացած շատ երկրներում թողնում են ազատ գործել ազգային հավատի հետեւորդներին: Իսկ ասիական ու նաեւ եվրոպական որոշ երկրներ ազգային հավատներին տուրք չտալով՝ որոշել են թեկուզ մասնակի մեկուսացվածության մեջ պահպանել արքայական-թագավորական տոհմերը, որպեսզի ինքնապահպանման եւ ինքնաճանաչման խնդիրը լուծեն այդ ճանապարհով:

Այս առումով ամենահետաքրքիր վիճակը Ճապոնիայում է: Այս պետությունն աշխարհի զարգացած երկրներից մեկն է, «Մեծ ութնյակ»-ի անդամ է, բայց նախընտրել է պահպանել նաեւ կայսերական ավանդույթները՝ ցայսօր Ճապոնիայի կայսրը համարվում է երկրի իրավական ղեկավարը: Իսկ ճապոնացիների բուդդայական միջազգային կրոնի կողքին թողել են ազատ գործել սինտոյական հավատի հետեւորդներին: Սա եզակի եւ շատ դիպուկ օրինակ է, որ կարելի է լինել զարգացած երկրի՝ ժամանակակից քաղաքակրթական արժեքների կրող, բայց միաժամանակ լինել ավանդույթի ու ազգային արժեքների հետեւորդ:

Հայ Արիական Միաբանությունը հենց այս օրինակն է առավելապես պաշտպանում, քանզի իր ծրագրահենքում ի սկզբանե ունի Հայոց թագավորական ժառանգության վերականգնման նպատակը եւ Հայոց հավատի՝ Հայաստանում որպես ազգային հավատի հաստատման տեսլականը…

Ինչ մնում է վերոնշյալ՝ թագավորական ժառանգության միջոցով ազգային արժեհամակարգը պահպանելու հարցին, ապա այստեղ օրինակներն ավելի ցայտուն են, հենց Եվրոպայում դրանք ակնհայտ հաջողված են, ինչպես Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Իսպանիայում եւ այլն: Առանձնահատկությունն այն է, որ որոշ տեղերում թագավորն է կենտրանաձիգ առանցքը, որոշ դեպքերում՝ թագուհին: Կան նաեւ իշխանական ավանդույթները հարգող գաճաճ պետություններ-կոմսություններ…

Ամերիկյան եւ աֆրիկյան որոշ երկրներում էլ այս համապատկերում գործում է, ինչպես ասում են հին Աստվածների պաշտամունքների ոգեղեն ներկայությունը: Քրիստոնեական ամերիկյան աշխարհամասում եւ իսլամական կամ հենց հին հավատների հետեւորդ աֆրիկյան երկրներում հին Աստվածների պաշտամունքը հիշողության մեջ ամրագրված իր տեղն ունի եւ ազգային հաջողությունների, թե համամարդկային շատ աղետների կամ համաշխարհային կործանումների տեսությունները հենված են հենց այդ պաշտամունքների վրա:

Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ եկել են հայոց արժեքներն ավելի խորքային ընկալելու եւ վերահաստատելու ժամանակները: Հայոց հավիտենարժեք համակարգը չի կարող ընդունվել մասնակի կամ ընկալվել մասնավորապես: Եվ այդ համակարգի անբաղդատելի մասերից են Հայոց հավատը եւ գաղափարախոսությունը (եւ իմաստասիրությունը):

Վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հոգեւոր առաջնորդին դիմումներ են հղվել այս ամենի հակիրճ բացատրությամբ հանդերձ: Հայոց հավատը ճանաչել պետականորեն եւ տալ իրավական կարգավիճակ: Եթե Հայաստանի Հանրապետության պետական կրոնը համարվում է քրիստոնեությունը, ապա, պիտի նշել, որ սրան զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության ազգային հավատը հեթանոսությունն է (արիադավանությունը):

Գառնո տաճարին պետք է տալ իրավական ու հոգեւոր կարգավիճակ: Եվ արդեն Հայաստանի ազգային հավատի հետեւորդներին պիտի թույլատրել՝ անխոչընդոտ օգտվել տաճարի կարգավիճակից (որպես գործող կամ նախապես կիսագործող տաճար): Հայ Արիական Միաբանությունը պատրաստակամություն է ստանձնել, ամենայն պատասխանատվությամբ, որ տաճարը չի վնասվի, փոփոխությունների չի ենթակրվի եւ այլն, անգամ զբոսաշրջությունը չի խաթարվի, ընդհակառակը՝ կխթանվի հետաքրքրության մեծացման առումով նաեւ:

Հայ Արիական Միաբանությունը (որի կազմում են նաեւ ՀՀ Արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական, մշակութային-հոգեւոր կազմակերպությունը)՝ իրենց կնիքներով ամրագրված պետք է ստանան պետական փաստաթուղթ: Այնտեղ պիտի հաստատված լինի, որ Հայ-Արիական Տոնացույցի բոլոր տոներն ու ծեսերը արիադավան-հեթանոսական եւ այլ պատմական հնավայրերում, սրբավայրերում եւ այդ էության հուշարձանների մոտ տոնելու համար ազգային հավատի հետեւորդները չեն հանդիպի ոչ մի խոչընդոտի:

Բոլոր դիմումների հետ կցվել է նաեւ Հայ-Արիական Տոնացույցը, որտեղ հիմնավորված են տոները, դրանց բնույթը, անգամ մասնակիցների հնարավոր քանակն է սահմանված տվյալ տարածքի համար, ինչը հստակ նշված է, ինչպեսեւ՝ տոնի օրն ու ժամը, տեւողության ժամանակն են արձանագրված… Եթե անհրաժեշտություն լինի, ապա համաձայնությունն առկա է, որ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինքը, որպես հանրային ու հոգեւոր-մշակութային կազմակերպություն՝ կստանձնի օրենքով սահմանված այլ պարտավորություններ, որոնք կառնչվեն այս հարցերին:

Հայ Արիական Միաբանությունը դիմել էր խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին եւ կառավարության նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին «օրինական, պետական ու իրավական փաստաթուղթ ստանալու՝ հայ արիադավան-հեթանոսական տոներն ու ծեսերը հայոց հնավայրերում անխոչընդոտ նշելու համար»: ԱԺ նախագահը հանդիպեց այս հարցով, որի ժամանակ նաեւ թեմային առնչվող այլ խնդիրներ էլ արծարծվեցին, ինչպես նաեւ թեմաներ, որոնք առնչվում են հայ ազգայնականությանը՝ քաղաքական առումով: Հայաստանի նախկին վարչապետը չստանձնեց հանդիպելու նախաձեռնություն (վստահաբար, չի հասկացել գրվածի իմաստը), եւ մեր դիմումն ուղարկեց մշակույթի նախարարություն, որը հայ արիների բնորոշմամբ՝ հակամշակույթի, հակազգային դրսեւորումների նախարարություն էր Հասմիկ Պողոսյանի նախարար լինելու ժամանակ… Հասկանալի է, որ այստեղ քննարկելու բան չկար այլեւս… Իրականում՝ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո էլ քննարկելու բան չմնաց… Այսինքն՝ երկու դեպքում էլ նույն բանն ստացվեց:

Իսկ Մշակույթի նախարարության պատասխանը (նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի կողմից) ոչ միայն անբավարար էր, այլեւ՝ անպատասխանատու: Նույնն էր նաեւ համապատասխան ՊՈԱԿ-ի տնօրենի եւ ոմն աշխատակցի պատասխանը՝ անհասկանալի եւ անպատասխանատու… Հարցը չընկալելու լուրջ բացակայություն նկատվեց լղոզված պատասխանում, որտեղ մեզ նաեւ ուղղորդել էին դեպի քաղաքապետարան՝ որոշ հուշարձանների ենթակայությամբ պայմանավորված: Անգամ կառավարության (չեմ հիշում՝ հիմա որ բաժնի) աշխատակցուհի Աստղիկ Միրզախանյանը միջնորդ դառնալով չկարողացավ այս հարցը կարգավորել, որ գոնե վարչապետը հասկանար, թե ինչ ենք ուզում (՞՞՞)…

Իհարկե, մեզ համար կարեւոր էր նաեւ, որ դարեր հետո Հայոց հավատի պետականացման հարցը բարձրացվում է ամենաբարձր մակարդակներում եւ անկախ լուծումից, դա արձանագրվում է եւ դառնում հենարան հաջորդ քայլերի համար: Նման մի փաստ էլ արձանագրվեց դեռ 2003թ., երբ Հայ Արիական Միաբանությունը գրություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առ այն, որ մեղադրում եւ պահանջում է փաստերի ուսումնասիրություն եւ դատավարություն հուդա-քրիստոնեության դեմ: Բերվել էին փաստացի մեջբերումներ հայ պատմաբաններից, թե ինչպես է Գրիգորիս Խավարիչը կամ Լուսամարիչը (հայ արիները մերժում են հայատյացին Լուսավորիչ կոչելը) ղեկավարում պայքարը այլեւս թուլացած (համաարիականությունից հեռացած, ինչպես մյուս ազգերի մոտ էր…) հեթանոսական համայնքի դեմ, ինչպես է հռոմեական կայսրության աջակցությամբ կործանման տանում հայոց պետությունը, ինչպես է ավերում հայոց հավատի տաճարներն ու մեհյանները, ինչպիսի ատելությամբ է այրում հայոց քրմական մատյաններն ու ինչպես հոգեւոր, այնպես էլ պատմական, գիտական, մշակութային ու այլ գրքերը, այն ամենը՝ ինչը պահպանման էր տանում հայոց ինքնությունը, հայոց հավատը եւ Հայ Աստվածների պաշտամունքը… Ինչպես էին սպանոմ քրմերին ու հավատի հետեւորդներին՝ միաժամանակ իրենց հսկողության տակ վերցնելով քրմերի ու շատ հավատացյալների զավակների, որոնք կիրթ էին, զարգացած, տիրապետում էին հավատի հիմնարար սկզբունքներին: Հուդա-քրիստոնյաները գիտեին, որ առանց այդ սկզբունքների կիրառման (իհարկե ձեւախեղված) եւ տոների ու ծեսերի հիմքերի պահպանման չեն կարող քրիստոնեացնել ազգը…

Եվ անցավ ավելի քան 1700 տարի ու էլի չկարողացան: Անգամ գրաբար խոսքով հնչեցնելով իրենց աղոթքներն ու խոսքը, որպեսզի մարդիկ աշխարհաբարով հանկարծ չհասկանան իրականությունը: Չհասկանան, որ Յահվե( Յահվահ)-Եհովան բացառապես հուդայական եւ հրեական Աստված է, Հիսուսը՝ Եհովայի եբրայագեն որդին (չնայած դեռ բանավեճ կա Հիսուսի ծագման շուրջ), որ «Բիբլիա»-«Աստվածաշունչ»-ի («Աստվածաշունչ» միայ հայերն են ասել… «Սուրբ Գիրք»՝ սա է իրական անունը…) ընտրյալ ազգը հրեան է, մնացյալը՝ միայն ծառաներ են, այդ թվում՝ հայերը, որոնց պետք է միայն շահագործել… Որ Սրբազան լեռ(նաշխարհ)ը ոչ թե Մարդկության Փրկության Օրրան եւ Աստվածների Բնակատեղի՝ Հայկական-Արարատյան լեռնաշխարհն է, այլ՝ Իսրայելի հողը, որ Սուրբ լեռը ոչ թե ամպերին հասնող Մեծ ու Փոքր Մասիսներն են, այլեւ՝ իսրայելական մի բլուր՝ Սիոնը… Ու նաեւ այն, որ հայը հոգին տալուց հետո ոչ թե Վերին (Արարատ) հայկական աշխարհ է գնալու, այլ՝ հրեական՝ Վերին Երուսաղեմ… Որ հայի հոգին ոչ թե Հայ Աստվածներին է տեսնելու եւ հանդարտվելու, նաեւ հայ հոգե-ոգեղեն էակներին (նախնյաց), այլ՝ Եհովայի երկնային ծառաներին է հանդիպելու, երկրային ծառայությունը երկնային ծառայությամբ փոխարինելու…

Իհարկե, դատախազությունը չպատասխանեց, անգամ բանավոր, միայն համակարգի ծանոթներիցս իմացա, որ խորհրդակցել են պետության աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդների հետ, որոնք խորհուրդ են տվել անտեսել դիմում-նամակը՝ «Էս Արմենը գլխներիս փորձանք է բերելու, եթե անգամ նորմալ մերժում ուղարկենք… Համ էլ ի՞նչ ուղարկենք, պատմիչների է փաստել ու գիտենք էլ, որ իրականությունն է դա»,- եղել է դատախազության ներքին բանավոր եզրակացությունը:

Հայ արիականները գիտեին, որ անգամ դատավարության դեպքում պատմագիտական փաստերը միտումնավոր խաչվելու էին ոչ ի նպաստ մեզ, բայց դա իսկապես հզոր հնչեղություն ու հետեւանքներ կունենար, շատ մարդիկ շատ բան կհասկանային, ինչն էլ կասեցրել է դատախազությունը՝ երկրի աշխարհիկ ու ոգեւոր առաջնորդների պահանջով:

Այժմ գրեթե նույն վիճակն է, չնայած չեն մերժում, կիսատ-պռատ հանդիպում են կամ պատասխանում ոչ համարժեք, բայց իրականում չի ընկալվում խնդիրը: Իսկ այն, որ կրոններն այլեւս կործանման են գնում, ինչը բարձրաձայնել են անգամ Դալայ Լաման ու Հռոմի Պապը, փաստ է: Բուդդայականության առաջնորդը շատ պարզ գրել է, որ կրոններն այլեւս չեն սպասարկում մարդկանց հոգեւոր պահանջմունքները, արդեն այլ խնդիրներ են լուծում իրականում: Իսկ կաթոլիկների առաջնորդը ավելի պարզ է արտահայտվել, թե էլ հնարավոր չէ մարդկանց գերել ու դարձի բերել Ադամի ու Եվայի տեսությամբ կամ Դրախտում, թե Դժողքում հայտնվելու բացատրություններով…

Դառնալով պետական փաստաթղթի ձեւակերպմանը, նշեմ, որ բարձրաստիճան ղեկավարներին տեղեկացնում էինք, որ «Գառնո կամ Զվարթնոցի տաճարում, Կարմիր բլուրում կամ Էրեբունի ամրոցի տարածքում, Մեծամորում կամ այլ հնավայրում հայ արիները միշտ են անցկացրել իրենց տոները, դեռ 1990-ականներից սկսած: Երբեմն մասնակցում էր նաեւ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (եւ այլ հին հանրապետականներ), ովքեր օծյալ արորդիներ են… Բայց հետզհետե այդ պատմական վայրերի աշխատակիցների (որ նաեւ պարբերաբար փոփոխվում են) հետ ամենանգամյա բացատրական աշխատանքը երբեմն խոսք ու զրույցի կամ թեթեւ ընդհարումների տեղիք է տալիս, ինչն անընդունելի է մեզ համար, քանզի դա տեղի է ունենում մեզ համար կարեւոր որեւէ սրբավայրում»: Մենք նշել ենք նաեւ, որ «մեր ծեսերից հետո հավաքում-մաքրում ենք այդ միջավայրը, եւ ցայսօր որեւէ խնդիր, ինչը կարող է վնասել հուշարձանը, չի եղել ու չի էլ կարող լինել երբեւէ»: Այդ վայրերը հնավայրեր չեն պարզապես, այստեղ բաց են «Տիեզերքի Դարպասները», որտեղ դարեդար ծիսական արարողություն են արել հայ քրմերը՝ խոսելով Հայ Աստվածների հետ: Եվ այդ արարողությունների կատարմանն այսօր խոչընդոտելը կամ մեր հավատի հաշվին ինչ-ինչ շահույթ ստանալը (մուտքը՝ վճարովի դարձնելը, մեր կեցվածքից հաստատ երեւում է, որ մենք հոգու ծեսի ենք եկել, ոչ թե զբոսաշրջության կամ խնջույքի, որ հաճախ է թույլատրվել գումարներ գրպանելու համար) սրբապղծություն ենք համարում:

Կառավարության նամակին հղում անելով՝ հանդիպեցինք նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Մինչ այդ հանդիպում եղավ նաեւ երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ, ով իրապես ընկալեց հարցի բուն էությունը… Քննարկումները շարունակելի են… Նա ընկալեց նաեւ համաարիականության տեսությունը, որպես ազգային ու տարածաշրջանային խնդիրների լուծման եւս մեկ ճանապարհ, քաջալերեց նաեւ համահայկական ազգայնականության գաղափարը հայախմբման հարցում…

Երեւանի քաղաքապետի հետ եւս փոխհասկանալի զրույց ստացվեց, եւ հայ արիները ուրախ էին դրա համար, քանզի Տարոն Մարգարյանը մեր հավատակից եւ գազափարակից Անդրանիկ Մարգարյանի որդին է, ում հետ համագործակցելը նաեւ հին ու արժեքավոր հուշեր է արթնացնում: Հնավայրեր ու հուշարձաններ կան, որոնք քաղաքապետարանի ենթակայությամբ են եւ պատրաստակամություն եղավ այդ հարցերում աջակցել:

Հնավայրեր ու հուշարձաններ էլ կան, որ մարզային ենթակայություն ունեն, ինչը եւս համատեղ կարգավորվեց…

Կառավարություն եւ քաղաքապետարան ուղարկեցինք մեր տարեկան Տոնացույցը, որում, ինչպես վերը շեշտեցինք՝ նշված են այն հնավայրերը, որտեղ հայ արիները իրենց տոներն ու ծեսերն են իրականացնում (նաեւ բոլոր մեր Աստվածների վերականգնված տոները): Մեր առաջարկը, որպեսզի կառավարության եւ քաղաքապետարանի հետ կնքվեն Հուշագրեր եւ մեզ տրվի Հավաստագիր, դեռ ընթացքի մեջ է:

Այսպես՝ Էջմիածնի իրավունքները չխաթարելով, նման միտում իսկապես չկա, մի օր Գառնին էլ կստանա հայ արիադավան-հեթանոսների հոգեւոր տուն-տաճարի՝ Մայր-Տաճարի կարգավիճակ (արիները նախաձեռնել են նաեւ Երեւանում արիադավան տաճար կառուցել՝ համաարիական նշանակության): Գառնո տաճարի հարցը կարելի է կազմակերպել հստակ պայմաններով, ինչպես՝ տաճարը չպիտի վնասվի, զբոսաշրջությունը չպիտի տուժի եւ այլն, այն դեպքում, երբ տաճարը լինի մշտապես գործող հոգեւոր կենտրոն: Այս համապատկերում է, որ պիտի զարգացում ապրի նաեւ Համաարիական միջազգային դաշինքի  եւ Համահայկական ազգայնական կառույցի ձեւավորումը:

Վերոնշյալ բոլոր արծարծումները հաշվի առնելով, որոշվեց նաեւ նամակ հղել Գարեգին Բ-ին, որպեսզի կրոնների կործանման ավարտին ուրիշ մի կրոն կամ այլ ձեւակերպմամբ ինչ-որ նոր հավատալիք չմտնի Հայաստան, ու այս անգամ մի նոր ավեր ու ջարդ էլ սա կազմակերպի: Ներկայացնում եմ հատվածներ կաթողիկոսին ուղղված նամակից.

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին. Տիար Գարեգին Բ՝ Կաթողիկոս համայն առաքելական քրիստոնյա հայերի: Մեծապատիվ ակնկալում եմ, որ դիմելաձեւս Ձեր դիրքին ու կոչումին պատշաճ կհամարվի, նաեւ որպես արիադավան հայի անկեղծ խոսք, որում կայծ անգամ չկա թերասածության միտումի կամ վիրավորական նշույլի: Եթե խոսքերս դիտարկեք ոչ այս տեսանկյունից, ապա ներողամիտ գտնվեք, եթե անպատշաճ կհամարվի դիմելաձեւս: Գիտեք, որ ես Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ եմ, ուստի վերին կոչումներն ու էությունները, մասնավորապես՝ ամենայն հայոց տեսանկյունից հղված, այլ նշանակություն եւ այլ բնույթ ունեն իմ պատկերացումներում:

Վեհափառ առաջնորդ հայ քրիստոնյաների, համոզված եմ վաղու՜ց կարիքը կա մեր նման երկու հայի երկխոսության:

Ժամանակն է, որ երկուստեք՝ քրիստոնյա եւ արիադավան-հեթանոս հայերով, թարմացնենք պատմական խորխորատներում մշուշապատված մեր հիշողությունը, եւ վերականգնենք հայի տիեզեաազդակ միտքը, հազարամյակների անքակտելի խոսքը եւ գործը՝ վասն հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման:

301-ից այս կողմ եղած ժամանակահատվածի բազում դեպքերից ծնված վիրավորանքների, չեմ թաքցնում՝ անգամ ատելության եւ ըմբոստության դարավոր պաշար եմ կուտակել, գենետիկ պաշար, ինչը երբեմն փորձում է դուրս ժայթքել: Թե ի՜նչ ցավ եմ ապրել, երբ արդեն գիտակցել, զգացել եմ, թե ինչե՜ր ենք կորցրել, բազում հազարամյակների ի՜նչ պատմական, հոգեւոր, մշակութային ու այլ գանձեր… Սրբազան Երկիր Հայոց, որ Աստվածների Բնակատեղի է հավերժ… Մոռացել ենք անգամ մեր Ակունք-Արմատի Արարչագիրը՝ Դրոշմը Իրական ու Միակ Տիրոջ՝ Արարչի… ՄեկԱրարաչաիական Բազմաստվածությամբ Տիեզերակարգը, որին ձուլված ենք Տեսակով Հայի՝ ինչպես Երկնային, այնպես Երկրային… Իսկ Տիեզերքի Արարչին ՆՐԱ արարումների մեն մի Աստծով ենք ուրացել ցայսօր»…

«Դիմում եմ՝ հասկանալով, որ օրվա արժեհամակարգի կյանքի չափորոշիչներով հավասար պայմաններում չենք, Դուք՝ միլիոնների կաթողիկոս, ես՝ արիադավան հայ մի՝ առաջնորդն իր նման հայորդիների: Բայց օրվա չափանիշը, որ ցուցադրական նիշ է մի պարզ, ի՞նչ գործ ունի հազարամյակների դրոշմի, չգրված օրենքների ու սովորութական իրավունքների հետ: Օրվա քանակը ի՞նչ կարող է հակադրել հայի տիեզերահաս գենին, հազարամյակներից եկող շառաչող ձայնին… Ուստի դիմում եմ՝ ինչպես հայը հային, անենք այն՝ ինչը չի արվել շուրջ 17 դար: Ես ցանկանում եմ խոսել որպես՝

– Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

– Շուրջ 30 տարի Հայ Աստվածներին կանչող, Նրանց համար մաքառող, Նրանց հասած ու Նրանց զավակ եւ զինվոր մի արորդի,

– Հայ քրմական դասի ու հայոց տիեզերահաս հավատի վերհառնման ջատագով մի նվիրյալ, ով իրեն համարում է Հայոց Արձան Քրմապետի հոգեզավակը, ով ապրեց որպես գերագույն քուրմ հոգեւորական եւ նահատակվեց 301-ին որպես քուրմ ռազմիկ՝ ի՛ր ազգի ու հայրենիքի պաշտպանության, ի՛ր հավատի ու Աստվածների ճշմարտության համար,

– Հայ մարդ, ով գիտակցում է Մարդ-Աստվածներ-Արարիչ կապը եւ զգում է Տիեզերական Գարնան հալոցքը… Ում համար թանկ է յուրաքանչյուր հայ գենը (անգամ խառնագենը, որն ինքնամաքրման ճանապարհ ունի…), ով տեսնում է հայ մարդու եռահամակարգ արարչաբնույթ կերպը՝ մարմին-միտք-հոգի միասնությամբ, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից, սոցիալական եւ իրավական կարգավիճակից»…

«Վստահ եմ, գիտեք, որ Տիեզերքում ամեն արհեստածին բան վախճան է ունենում, իսկ վերազգային երեւույթները (նաեւ կրոնները) հարյուրավոր մասնատումների ենթարկված գնում են ինքնաոչնչացման:

Այս դեպքում պետք է լրջորեն մտորել, արդյո՞ք կրոնների կործանումը չի հանգցնի նոր մի քարոզչության կամ հզորացած աղանդավորական կառույցի ներխուժմանը եւ մի նոր՝ այլ բնույթի 301-ի ականատեսը չենք դառնա…

Գուցե ասածներս ժամանակավրեպ դիտվեն, բայց ժամանակն անխնա է եւ հաճախ է փոխում իր արագությունը: Առաջարկում եմ՝

  1. Ամենաբարձր մակարդակով որոշում կայացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցականների կողմից դադարեցվեն անիմաստ ու անհիմն քարկոծումները հայ արիադավան-հեթանոսության, այսինքն՝ Հայոց Հավատի ու Հայ Աստվածների նկատմամբ (չկա՛ն «մեռած Աստվածներ», հավատացյալ մարդը գիտի, որ Աստվածները չեն մեռնում, նրանց «մեռցնում» են…):
  2. Իրապես ներկայացնել այն եղելությունները, որ կատարվեցին 301-ին ու դրանից հետո, երբ զանգվածային սպանդի միջոցով, ոչ թե սիրով ու սպասումով Հայաստանը դարձրին քրիստոնեական երկիր:
  3. Ներեկեղեցական եւ ներհամայնքային շրջանակներում ավելացնել հայ տեսակի պահպանման քարոզչությունը՝ քրիստոնյա եւ հեթանոս հայերի միասնության կարեւորումը: Այն կարեւոր է ոչ միայն համազգային հարցերում, այլեւ ապազգային երեւույթների դիմագրավման տեսակետից, նաեւ աղանդների դեմ համատեղ պայքարում:

Ես (ՀԱՄ կառույցի անունից) դիմել եմ ՀՀ նախագահին ու վարչապետին, նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի խորհրդարանականները եւս մտածեն ու օրենսդրորեն հնարավոր լինի Գառնո տաճարը բերել գործող տեսքի, որպեսզի այն դառնա արիադավան հայերի հոգեւոր կենտրոնը-տունը: Կարծում եմ՝ Ձեր կարծիքը եւս կցանկանան իմանալ: Հուսամ՝ դեմ չեք արտահայտվի եւ դա կլինի առաջին քայլերից մեկը հեթանոսություն-քրիստոնեություն հաշտեցման, որը ինչպես վերը նշեցի, կարող է շուտով խիստ հրատապ լինել:

Տիար Գարեգին Բ, շատ հարցեր կան, նույնքան շատ մտորումներ, բայց այս կարճ նամակով փորձեցի զգացածս հաղորդել եւ սպասել Ձեր արձագանքին: Պատրաստ եմ հանդիպել-խոսել նաեւ այն ամենի մասին, ինչը չի կարելի գրավոր ներկայացնել: Տիեզերական շրջափուլեր կան, հավերժապտույտ իրողություններ, որոնց անհնար է դիմակայել, պարզապես գիտակցել է պետք եւ այդ փոփոխություններին համահունչ քայլել»…

Համազգային մտածողությունը պետք է հաղթանակի վերջապես, երբ բարձրաձայնում ենք Հայրենիք-Սփյուռք կապերի ամրացման կամ դրան ավելացնելով Արցախը՝ մեր եռամիասնության մասին (չնայած Հայ Արիական Միաբանությունը Արցախը տարիներ առաջ պաշտոնապես ճանաչել է Հայաստանի 12-րդ մարզ, հաշվի առնելով երկու հայկական հայնապետությունների խոհրդարանների որոշումները), ապա պետք է հայորեն մտածենք, հայաշունչ աշխատենք եւ հայատենչ գործենք: Այդժամ կգա պատմական հաշտեցումների ժամը: Դա կկոչվի քրիստոնեություն-հեթանոսություն. հաշտեցման եզրեր…

Այնժամ իրականության դաշտ կմտնեն մեր մյուս դիմումները, որպեսզի կրթօջախներում (հատկապես՝ դպրոցական) դասավանդվեն ինչպես «Հայ եկեղեցու (նույնն է թե՝ կրոնի) պատմություն» առարկան, այնպես էլ՝ «Հայոց հավատի պատմություն», որը կլրացնի հեթանոսական ու նաեւ նախահեթանոսական անցյալը եւ կնպաստի ազգային հոգեմտածելակերպի ամրապնդմանը:

Պետական տոներին ու միջոցառումներին Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ պետք է մասնակցեն նաեւ Հայոց ազգային հավատի ներկայացուցիչները: Այդ ներկայացուցիչները պիտի իրենց մասնակցությունն ունենան պետության այն գործառույթներում (նախարարություններում, մարզերում եւ այլն), որտեղ կան քրիստոնեական կրոնի ներկայացուցիչներ:

Պետք է նպաստել Հայաստանի Հանրապետության ազգայնական քաղաքական դաշտի կայացմանը եւս, այն դաշտի, որտեղ հետեւում են ազգային հավատին: Անհրաժեշտ է նպաստել նաեւ նման համահայկական ազգայնական քաղաքական դաշտի ձեւավորմանը: Այս կառույցները կաշխատեն պետության համար եւ ազգային նպատակներով ու խնդիրներով: Կհամադրվեն միջազգային ազգայնականության հետ կամ՝ ըստ անհրաժեշտության կհակադրվեն:

Պիտի խթանել մեր նախաձեռնած հայկական արիականության տեսությունը, որը հայոց ծագմամբ ու պատմությամբ է առաջնորդվում, հիմնավորում է մեր բնիկության իրավունքը Հայկական լեռնաշխարհում: Նմանապես պիտի խթանել համաարիական շարժումը, որն ընթացքի մեջ է, բայց կարիք ունի ամրապնդման:

Այսպես՝ վերականգնե՛նք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովե՛նք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցե՛նք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է ու վերադառնու՛մ է իր Ակունք-Արմատներին:

Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:

* * *

Պատմության դասերն այս ամենը հաստատելու են միանշանակ: Մնում է հայի գենետիկ-ծինաբանական զրույցն ինքն իր հետ իրականանա եւ թերարժեքությունից ազատագրված եւ գերարժեքությունից ապահովված հայը իր «ով լինելը» եւ «որտեղից գալը» կանոնակարգի հանուն իր վաղվա եւ հարատեւ ընթացքի «ուր գնալուն»… Անգամ կկանոնակարգի «ինչպես» եւ «ում հետ գնալու» առաքելությունը:

Իսկ հայ տեսակը առաքինությունների բազմաշերտ կազմություն ունի, որն էլ որպես Տիեզերագիր, գիտակցական, թե ենթագիտակցական (անգամ սրտի ներքին հուզական) հոլովույթներում հավերժ «դաջված» պահպանում է իր տեսակի առաքելության տեսլականը, ազգի ու հայրենիքի գաղափարը, իր Աստվածների հավատն ու բնազդական-բանական «թռիչքը»՝ առ Արարիչն Ամենայնի…

Իսկ առողջ ու կազմակերպված ազգային պետության ներքաղաքական կյանքում իշխանությունների «լճացումը» կանխելի է, ինչպես ընդդիմադիրների ապազգայնացումը, ամեն բան կառուցողական ոլորտում է լինելու, գուցե անհաշտ կեցվածքով, բայց հաստատ ազգանպաստ էությամբ: Առողջ ու կազմակերպված ազգային պետության քաղաքական բոլոր ուժերը կառաջնորդվեն ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով, կամբողջացնեն եւ՛ ազգային, եւ՛ պետական արտաքին ու ներքին քաղաքականությունը:

Եվ այդժամ հողահավաքի ու ազգահավաքի «հայտնությունը» չի ուշանա:

Մեր բոլոր սերունդների առաջնային խնդիրը այդ պահը մոտեցնելն է, հայության միասնությունը եւ հայրենիքի վերամիավորումը հաղթական ավարտին հասցնելը:

Երբ ասում եմ մեր պետությունն ազգային չէ՝ տարբեր տեղերից վրա են տալիս: Այս երկրում, որն ազգային պետություն չէ, այլ հանրային է՝ հանրապետություն, ունեն իրավունք բոլոր միջազգային ապազգային կազմակերպությունները, համասեռականը, աղանդավորականը, ամենավատ տղեն ու ամենավատ աղջիկը… չգիտեմ՝ բոլորն իրենց իրավունքներն ունեն, բացի մեկից… Ու հետաքրքիր է, որ այս բոլորն ընդունում են որ մեկը՝ եղել է նախ հեթանոս, այն էլ հազարամյակներ, ապա, հետո՝ քրիստոնյա, բայց այդ հայերը որեւէ իրավունք չունեն հայկական պետության ներսում: Անգամ մեռնելուց կիզվելու իրավունք չունեն, չնայած վերջերս խոսում են կիզարաններ կառուցելու մասին…

Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է, ուրեմնեւ՝ Ակունք-Արմատի Ձայնն է: Դիմենք այդ Ձայնին եւ կհամոզվենք, որ Տիեզերահաս Լեզվամտածողությունից եւ Ինքնության Էաընկալումից հեռացել են վաղուց: Լեզուն հենց այդ Տիեզերակապ-Արարչակապն է՝ մեր տառերի ու բառերի մեջ պարուրված բազում թաքնագիտական ծածկագրերով…  Միայն այս ամենը հասկանալու պայմանն է, որ կապահովի հայի վերադարձը Հավերժություն, որ կապահովի զորության ու ողջախոհության վերադարձը՝ դեպի Հայն ու Հայք-Հայաստանը…

Հ.Գ. – Հայ Արիական Միաբանությունը հատուկ նամակներ է հղել նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, առաջարկելով իրապես ազգային բանակի ու ոստիկանության անցնելու որոշակի ծրագիր եւ քայլեր:

Որովհետեւ հայագիտակ զինվորն ու ոստիկանը բոլորովին ա՛յլ մտածողություն կունենան եւ առավել հայանպաստ գործելաոճ: Մասնավորապես նշված են նաեւ ազգային ոստիկանության, ինչպեսեւ՝ համաժողովրդական բանակի (աշխարհազորի օգտագործմամբ) եւ ազգ-բանակի (համահայկական զինուժի) համակարգերին անցնելու գաղափարախոսական ու հավատքային հիմքերը, որոնք խիստ անհրաժեշտ են ներքին պառակտումները գրեթե բացառելու համար…

Այս գործերը դեռ ընթացիկ պետք է համարել, ինչը լավ կլինի, որ կրի շարունակական բնույթ, մենք կփորձենք պաշտպանության նոր նախարարի՝ Վիգեն Սարգսյանի հետ եւս համագործակցել: Դանդաղեցին նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Վարդան Ավետիսյանի հետ աշխատանքները՝ հայկական բանակի համար գաղափարա-մարտական համատեղ աշխատություն հրապարակելու գործը…

Անելիքներ կան ինչպես հոգեւոր ու քաղաքացիական կյանքում, այնպես էլ մեր բանակում ու ոստիկանական համակարգում՝ հայի հոգե-մտավոր ուղղությունն ամրապնդելու համար…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=5731Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5587 - Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից

http://www.hayary.org/wph/?p=5821Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով…  Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…

http://www.hayary.org/wph/?p=5397 - Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբՊիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող  յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

- http://www.hayary.org/wph/?p=58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիքhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681  - Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։