Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

Հիշեցնենք, որ Երուսաղեմի տաճարի ասպետական (տամպլիերների) գերագույն օրդենի գերմանական ճյուղի անդամները հրապարակայնորեն «հեռացան» նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկից, ով, տարիներ առաջ Նորվեգիայի պատմության մեջ կատարել է աննախադեպ ահաբեկչություններ… «ով իր «Անկախության մասին եվրոպական հռչակագրում» եւ «Տամպլիերներ 2083» տեսահոլովակում գործածել է վերջինների սիմվոլիկան»,- գրել է Die Welt–ը։

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

«Տեղի ունեցած ահաբեկչություններն իրական աղետ են։ Մեզ այս ամենին խառնելու դեպքում սա կարծես հարված լինի ուղիղ մեր դեմքին»,- ասել է Գերմանիայի օրդենի Մեծ առաջնորդ Էլկե Բրունսը։ Նա ասել է, որ ոչինչ չգիտի «նոր տամպլիերական օրդենի» մասին, որի անդամ էր իրեն հռչակել այդ ահաբեկիչը։ «Եթե այդպիսի բան իրոք գոյություն ունի, ապա դա հանցավոր խմբավորում է»,- նշել է Էլկե Բրունսը։

Իր 1500 էջանոց մանիֆեստում Անդերս Բրեյվիկը վստահեցնում էր, որ 2002–ին Լոնդոնում մասնակցել է Տամպլիերների նոր օրդենի ստեղծմանը, որպեսզի խաչակրաց արշավանք սկսի «մուսուլմանների ու մարքսիստների դեմ» (նշենք, որ մարքսիստներ են համարվում նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, որոնց դեռ խորհրդային ժամանակներում աջակցում էր Մոսկվան)։ Մանիֆեստի գլխավոր էջում նա տեղադրել էր մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը՝ իրեն անվանելով «պահպանողական քրիստոնյա»։  

Ժամանակակից տամպլիերները ներկայանում են որպես բարեգործական կազմակերպություն (ինչպես Հայաստանում՝ (նախա)մասոնական «Ռոտարի», «Լիոն» եւ այլ կազմակերպությունները,- խմբ.) եւ օգնություն ցուցաբերող ծառայություն, ինչպես Մալթայական օրդենն է, եւ նորվեգացու կողմից մալթայական խաչի ու տամպլիերների օրդենի կնիքի օգտագործումը գերմանացի «ասպետները» սրբապղծություն են համարում։

Նորվեգացի ահաբեկիչը համարում է, որ աստծո առջեւ արդար է եւ սուրբ գործ է կատարել, անգամ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ իր ազատազրկման պայմանները չեն բավարարում իրեն: Հետո դժգոհել է առանձին խցում լինելուց եւ իր էլեկտրոնային նամակագրության վերահսկումից: Նույնիսկ դատի էր տվել Նորվեգիայի իշխանություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու համար: Ահաբեկիչը ազատազրկված է 21 տարով:

ԶԼՄ-երը նորվեգացու ահաբեկչությունից 5 տարի առաջ՝ Բավարիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը կապել էին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետ: Զուգահեռներ էին անցկացվել Օսլոյի կենտրոնում պայթուցիկ գործի դրած, իսկ հետո Ութեյա կղզու ամառային ճամբարում դեռահասների վրա կրակ բացած ազգայնամոլ նորվեգացու գործողությունների եւ Մյունխենում առեւտրի կենտրոնում, Կարլսպլատց հրապարակում ու Մյունխենի մետրոյի կայարաններից մեկում գործած անձանց գործողությունների միջեւ: Մյունխենյան հրաձիգը որպես թիրախ էր ընտրել երեխաներին: Ինչպես նաեւ հայտնի է, որ կրակողը բաղավել է՝ ես գերմանացի եմ, ինչպես Բրեյվիկն է գոռացել, որ նորվեգացի է…

(ժամանակին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս եւ նմանատիպ որոշ դեպքերը կապեց միմյանց հետ՝ նշելով, որ այս ամենը շաղկապված է Եվրոպան, ապա աշխարհը ազգայնացնելու գործընթացի հետ: Դրանք, ըստ հայ արիների ղեկավարի, մերթ ընդ մերթ սրվում են՝ կապված համաշխարհային երկու բեւեռների ազգայնական հռչակված թեւերի (որ իրականում ազգայնամոլական են, ինչպես նրանց գործողություններն են հավաստում)՝ Արեւմուտքի (Մարին Լը Պեն, Ֆրանսիա) եւ Ռուսաստանի (Վլադիմիր Ժիրինովսկի) դրսեւորումների հետ…

Ֆրանսիացին անգամ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է կազմաքանդվի եւ նոր գաղափարախոսության հիմքով պիտի ձեւավորել մի նոր եվրոպական միություն: Սակայն, Արմեն Ավետիսյանը պնդում է, որ նշված երկու թեւերն էլ հեռու են իրական ազգայնական մոտեցումներից եւ պարզապես պատրաստվում են հերթական անգամ աշխարհն «ազգայնացնել» նացիստական-ազգայնամոլական գաղափարներով: Իսկ ազգայնականության եւ ազգայնամոլության չտարբերակումը մարդկության մեծ մասի կողմից, օժանդակում է ազգայնամոլների հաղթարշավին: Սրան նպաստում են նաեւ գաղտնի կառույցները, որոնք նոր աշխարհակարգի պրպտումների մեջ են: Նման փորձեր կարվեն ոչ միայն գաղափարական, այլեւ հոգեւոր ու այլ ոլորտներում:

Եվ հայ ազգայնականները փորձում են այլ երկրների դասական ազգայնական ուժերի հետ միասին կանխել բնական կենսակերպի կողմնակից իրական ազգայնականության նոր վարկաբեկումը: Հայ Աարիական Միաբանության առաջնորդը  նշել է, որ արիականության գաղափարն էլ այսպես վարկաբեկեցին հիտլերիզմի նացիզմով ու ֆաշիզմով…):

Հիշեցնենք, որ Նորվեգիայում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ, իսկ Մյունխենում՝ հարձակման հետեւանքով զոհվել է 10 մարդ:

Հայաստանում եւս եղան բրեյվիկյան համակիրներ, իշխանությունների հանդեպ հասարակության մի հատվածի դժգոհությունն իր ողջամտության կորուստը կրկին ցույց տվեց ֆ/բ սոցիալական ցանցում: Բանն այն է, որ վնասազերծված հանցագործն արդեն հերոսացվում էր այդ մարդկանց կողմից… Համացանցում անգամ համեմատություններ եղան, թե ուրեմն «Նաիրի Հունանյանն էլ իր հանցախմբով էր ճիշտ, նա էլ էր ռեժիմի դեմ պայքարող…»: Զարմանալի է, բայց ֆ/բ հայ «հերոսները» հերոսացման յուրահատուկ տրամաբանություն էին ցուցաբերում, նորմալ էին համարում ինչ-որ խմբերի կողմից զենք-զինանմթերքի ու պայթուցիկների պահուստ ունենալը՝ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո անգամ:

Ինչպես ասում են, ցնցող տրամաբանություն է, ոճրագործ Նաիրի Հունանյանն իր խմբով ոմանց համար դեռ ռեժիմի դեմ պայքարող է: Նույնիսկ չեն փորձում այդ տրամաբանության մեջ տեսնել այն ձեռքը, որը դրսից քանդում էր (ու դեռ շարունակում է քանդել) հայոց պետականությունը… Նմանները պետությունն ու իշխանությունն անգամ չեն տարբերում միմյանցից, էլ ուր մնաց՝ հայրենիքը տարբերեն այդ երկուսից…

Նմանների համար նույն «հերոսն» է նաեւ 77 մարդու կյանք խլած նորվեգացի Անդերս Բրեյվիկը… Եվ այս մարդկանց համար այսօր էլ նույն տրամաբանությունն է գործում: Վերջերս Երեւանի ՊՊԾ գնդի գրավումը, «Սասնա ծռեր»ի վտանգավոր արարքը նույնպես որակվեց «ռեժիմից ազատվելու պայքար»… Սակայն չգիտես ինչու այդ պայքարողներն իրենց ասած ռեժիմի նստավայրը թողած՝ պարզապես խլեցին 3 պահակա-պարեկային ծառայող ոստիկանի կյանք…

Ողջամտությունը լավ բան է,  չարժե վազել ամեն գոռացողի հետեւից՝ սին փրկչարարությանը տուրք տալով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։