,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (430) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Անվանափոխում՝ վերամիավորումից առաջ – Լեռնային Ղարաբաղից՝ Արցախ… Անկախության հանրաքվե.- Շահումյանի, Գետաշենի եւ հարակից տարածքներն արցախապատկան են՝ ինչը հաստատում է Արցախի Սահմանադրությունը… Հայկական կողմը պնդում է կարգավորման 3 սկզբունքների կիրառումը…

«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

2. 1000 դրամների հետքերով.- Երբ գործի ազգային տուրքի գաղափարը – Հիմնադրամը կլինի միակ հիմնադրամը մեր երկրում, որից որեւէ մեկը չի գողանա… Ազգ-բանակի ստեղծման ճանապարհին հայկական զինուժի խնդիրները պիտի այլեւս կամ-կամի չվերածվեն…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

3. Հերթական հակահայ «բարեկամական» դրսեւորումը – Ռուսաստանն է Հայաստանում լուրջ հակառուսական քաղաքականության բորբոքողը… Հայաստանում բազմալեզվությունն իմացություն է՝ գիտելիք – Բայց որեւէ օտար լեզու չի՛ կարող պետականորեն մրցակցել հայերենի հետ… Լեզվաիմացությունը չպե՛տք է խառնել լեզվամտածոսության հետ…

4. Վարչապետն անցնում է հարձակման – Հերթական խա՞ղ, թե՞ այս խաղի դեմ եւս խաղ կա… Ուժեղ տնտեսությունը սկսվում է… զուգարանից,- Պան Կի Մուն՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար…

5. Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել – Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը… Համազգային թալանի հետքերով.- Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն…

6. Ո՛չ՝ կորզմանն ու ուղղորդմանը – Երեւանի քաղաքապետարանը հորդորում է զգոն լինել ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու համար… Տասնյակ դեպքեր.- Խոշոր հանցագործություն՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար…

7. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Դլե Յաման. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…  «Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արեւապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…

9. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (14-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 5… Ծպտյալ հայեր.- Օլիմպիական չեմպիոնների եւ համապատասխան մարզիչների էթնոարմատները կշարունակվեն մանրակրկիտ ստուգվել – Պիտի ճշգրտել հայ օլիմպակալների «քրեստոմատիական» անվանացանկը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆքուտբոլ. կայացան 15-րդ փուլի հանդիպումները… Հենրիխ Մխիթարյանը իրեն լավ է զգում Մանչեսթերում… Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է որոկազրկվածներին… Հայաստանի 3 շախմատիստ՝ Եվրոպայի չեմպիոնության համար… Դիմակայություն. Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին… Այլ մարզական լուրեր…

11. Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիական ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ (համահայկական) ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

* Հատուկ ընդգծված հատված՝ Նարե Մշեցյանի «Ապօրինի հարստացածները կազատազրկվեն 3-6 տարով – Իսկ մինչ այս ազգն ու հայրենիքը հարստահարածները չպիտի՞ պատժվեն» («Լուսանցք» թիվ 40 (430), 2016թ.) հոդվածից. – Հարց է ծագում՝ ինչո՞ւ չի հայտարարագրել: Շղթան երկու կողմից փակ է՝ կամ ապօրինի է հարստացել, կամ չի հայտարարագրել: Փոխկապակցված անձանց՝ կնոջ, զավակների վրա եւս տարածվում է օրենքը: Կինը, որդին կամ այլ փոխկապակցված անձինք եւս առանձին պատասխանատվություն են կրում»,- շարունակեց նա՝ կրկնելով, որ ապօրինի հարստացած մարդիկ կդատապարտվեն 3-6 տարի ազատազրկման:

Հ.Գ. – «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է 1990-ականներից սկսված, հետո էլ շարունակվող համազգային թալանին… Արդյո՞ք այս խնդրին երբեւէ չի անդրադառնալու երկրի օրենքը: Չէ՞ որ, երբ մի քանի տասնյակ հազար մարդիկ ազատագրական ու անկախական պայքարի մեջ պաշտպանեցին ու շատերն էլ նահատակվեցին հանուն հայրենիքի (նվիրյալների մի քանի տասնյակ հազար էլ թիկունքում ապահովեցին պետւթյան կայունությունը), մի որոշակի խումբ՝ պաշտոնյա, քաղաքական, հասարակական կամ գործարար ու այլ շրջանակների ներկայացուցիչ համարվող ազգի տականքներ, այդ ցրտի, մթի ու սովի տարիներն բաժակաճառային հայրենասիրության դասերով տոգորված ազգահալած քաղաքականություն ներմուծեցին սովից, երկրաշարժից, ցեղասպանությունից ու գաղթից, գործազրկությունից ու տարաբնույթ անարդարություններից մաքառող մեր հայրենիք…

Ո՞վ պետք է ստիպի, որ Նժդեհի բնորոշած ազգի այս տականքները պատասխանատվության ենթարկվեն, որոնցից շատերն այսօր էլ պաշտոնյաներ ու գործարարներ են, որ «մեռնում» են հայրենասիրության խոստումներ անելով ու «բարեգործություններ» շաղ տալով… Եթե այսօր այս խնդիրն իր լուծումը չստանա, հաջորդ սերնդին կմնա դրա լուծումը, եւ նահատակների ու նվիրյալների զավակները դեռ պարտավորված են լինելու ազգին վերադարձնել ազգից թալանվածը… Ներկայիս լուծումը նաեւ կարող է թույլ տալ, որ այդ թալանի խոստովանությունն ու վերադարձը ազգին՝ ավելի մեղմ պատիժներով ավարտվեն…

Շատերը հույսը դրել են «ժողովրդի հիշողությունը կարճ է» դրույթի վրա: Այո՛, այդպես է, սակայն պետք է իմանալ, որ «ազգի հիշողությունը հավերժ է», եւ ազգային վրեժը ցեղասպանության վրեժի օրինակով անժամկետ է…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։