Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

Եվրամիություն -Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի

Մի քանի անգամ անդրադարձել եմ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությանը եւ այդ կառույցների ներքին խնդիրներին, որոնք ոչ միայն ներկազմակերպական բնույթ ունեն, այլեւ ռազմա-քաղաքական նշանակություն եւ ներդրվում ու վերահսկվում են արտաքին որոշակի ուժերի կողմից: Իսկ այդ ուժերը դեռեւս սնվում են մեկ կենտրոնից:

Եվրասիական Միությունն ի սկզբանե անկայուն կառույց է եւ դժվար թե կայունացման վերջնական ճանապարհ անցնի: Մոսկվան ԱՊՀ-ն ստեղծելուց կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն չի կարող փոխարինել ԽՍՀՄ-ին, ինչը թույլ չի տա քաղաքական ու տնտեսական ասպարեզներում մրցակցել Արեւմուտքի հետ, ուստի՝ փորձեց երրորդ ուղղությամբ դա իրականացնել՝ ստեղծելով ՀԱՊԿ-ն: Այսինքն՝ գոնե ՆԱՏՕ-ին հակադրվելով, Ռուսաստանը պիտի փորձեր այդ պայքարը տեղափոխել նաեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներ, ինչը թույլ կտար միաբեւեռ աշխարհը կրկին երկփեղկելու եւ սեփական տեսլականները պարտադրելու՝ համաշխարհայնացնելու համար:

Բայց ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ն չկարողացան իրապես հավասարակշռել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչն ավելի ընդգծվեց Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում: Կարծում եմ՝ այս իրադարձությունները ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո անցան այլ փուլ եւ ռազմա-քաղաքական պայքարից մտան տնտեսա-քաղաքական պայքարի մեջ:  

Այսինքն՝ Վրաստանից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների բռնակցումը (չնայած ցայսօր կոչվում են չճանաչված անկախ երկրներ) Ռուսաստանին ներվեց, երբ Մոսկվայի ինքնուրույն որոշող քաղաքականությունը կրկին եւ ստիպված ինքնակամ հանձնեց նախկին ուժերին, դարձավ ենթակա եւ այսպես կոչված երկբեւեռ աշխարհը վերստին անցավ մեկ կենտրոնից ղեկավարման համակարգին: Սա, իհարկե, բաց աչքերով տեսանելի չէ, սակայն հաջորդական քայլերը նկատող եւ միջազգային քաղաքականության ընթացքին պարբերաբար հետեւող վերլուծության եզրակացությունը առավելապես հանգեցնում է դրան…

Թբիլիսին ստիպված լռեց, չնայած ամերիկյան բանակը հայտնվեց Վրաստանում եւ սկսեց վերապատրաստել վրացական բանակը: Իսկ Մոսկվայի նախաձեռնած՝ Արցախյան խնդրի նոր արծարծումը կանգ առավ, չնայած ռուս-ադրբեջանական նոր համագործակցությանը եւ անգամ ռուսական զենքի վաճառքի շուրջ ծավալված իրադարձություններին: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ ադրբեջանական բանակի հերթական ջախջախումն ի վերջո հանգեցրեց այն կետին, որ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները հավասարազոր բաժանվեցին՝ համայն աշխարհին ցույց տալով՝ այսպես կոչված երկբեւեռության կայացումը: Այդ ցուցադրումը կայացավ նաեւ ուկրաինական ուղղությամբ եւ Ղրիմի վերամիավորումը, ապաեւ Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ի հայտ գալը վերստին աշխարհին ցուցադրեց Ուկրաինան կիսած երկու բեւեռների հավասար ուժը: Մերձավոր Արեւելքի իրադարձություններն էլ անցան նույն քաղաքականության ներքո եւ եվրա-ամերիկյան ռազմական հարվածներին զուգահեռ Սիրիայում եւ Իրաքում ընթացան ռուսական օդուժի եւ հրթիռային համակարգի հարվածները:

Աշխարհի երկբեւեռության մի նոր, ավելի խոսուն ապացույց էլ ցուցադրեցին համաշխարհային կենտրոնի պատասխանատուները, Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի հիմնակետն է Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, հանկարծ հայտնվեց Արեւմուտքի լուրջ քննադատության տակ եւ Ռուսաստանի գրեթե բարեկամական առաջարկների մեջ: Չնայած այն հանգամանքին, որ երկբեւեռ կոչված աշխարհը կառավարվում է մեկ կենտրոնից, դա չի նշանակում, որ այդ բեւեռները չեն փորձելու անկախություն ձեռք բերել եւ սեփական քաղաքականությունն առաջ տանել: Այդպես միշտ է եղել, նաեւ Արեւմուտք-ԽՍՀՄ հակամարտության ժամանակ: Եվ հենց դա էր պատճառը, որ ԽՍՀՄ-ը կազմաքանդվեց, երբ փորձեց ատամները ցույց տալ համաշխարհային գաղտնի կառավարությանը:

Նշենք, որ ինչպես ԱՄՆ-ն (նաեւ ԵՄ-ն), այնպես էլ ԽՍՀՄ-ը ստեղծվել են վերոնշյալ մեկ համաշխարհային կենտրոնի կողմից, եւ առկա բոլոր պատմական փաստաթղթերը (կան բավականաչափ հրատարակություններ)

ապացուցում են, որ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ղեկավարների ավելի քան 95%-ը մշտապես եղել են մասոնական այս կամ այն կառույցի անդամներ, նաեւ ծպտյալ հրեաներ… Մասոն կապիտալիստներն ընդդեմ մասոն սոցիալիստների: Բայց համայնավարական Մոսկվան փորձեց խախտել ենթակա լինելու պայմանը եւ պատժվեց…

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի տարիներին աշխարհի գաղտնի կառավարիչները փորձեցին եռաբեւեռ դարձնել աշխարհը՝ այն իրենց ծրագրերի համար կայունացնելու նպատակով, եւ ստեղծեցին միջազգային մեկ այլ կառույց-բեւեռ, որ հանդես եկավ որպես Չմիացող երկրների միջազգային կազմակերպություն: Այնտեղ հայտնվեցին այնպիսի երկրներ, որոնց մի մասն աջակցում էր ԱՄՆ-ին, մի մասն էլ ԽՍՀՄ-ին: Անգամ Եվրոպայում ԽՍՀՄ-ի ամենահզոր դաշնակից Հարավսլավիան հայտնվեց այդ կառույցում:

Այս ամենը հաշվի առնելով՝ աշխարհի գաղտնի տերերը չէին կարող թողնել, որ ինքնակամ զարգանան ռուս-թուրքական հարաբերությունները եւ Սիրիայի տարածքում ռուսական ռազմական օդանավի ռմբահարումը թուրքական զինուժի կողմից՝ առաջին լուրջ զգուշացումն էր: Ապա Անկարան մեղադրվեց Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա եկող փախստականների ու գաղթականների համար հատկացված արեւմտյան օգնությունները յուրացնելու մեջ, իսկ Մոսկվան՝ Սիրիայում՝ այդ երկրի ընդդիմադիր ուժերին «Իսլամական պետության» ահաբեկիչ զինյալների հետ հավասարապես ռմբահարելու առումով:

Սրանք այն առաջին քայլերն են, որ զգուշացնում են Ռուսաստանի եւ Թուրքիային, որ այդ երկրները վերջ տան ռուսական մեծապետական (վելիկոռուսական) եւ համաթուրքական քաղաքականությանը: Մոսկվան մերթ ընդ մերթ փորձեր է անում վերատիրել նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական ու ասիական (միջինասիական) տարածքներին՝ ԱՊՀ-ն նոր ԽՍՀՄ-ի վերածելով, իսկ Անկարան մերթ ընդ մերթ շոշափում է նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը:

Ի վերջո, աշխարհի գաղտնի տերերը տեսնում են, որ Եվրասիամիությունը փորձում է ոչ միայն կայանալ ներկա 7 դաշնակիցների տարածքների վրա (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Տաջիկստան), այլեւ միանալու փորձեր են արվում ասիական ու աֆրիկյան որոշ երկրների կողմից (ինչպես Իրան, Հնդկաստան, Սիրիա կամ Եգիպտոս, խաղարկվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորման հարցը): Անգամ Չինաստանի ուղղությամբ է աշխատանք տարվում, չնայած այս երկիրն ինքն է փորձում ձեւավորել երրորդ համաշխարհային բեւեռը: Իսկ Անկարան ձեւավորել է համաթուրքական մի դաշինք, որտեղ միավորվել են նաեւ 5 թյուրքալեզու նախկին խորհրդային երկրներ (Թուրքիա + Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղըզստան):

Իսկ այս համապատկերին այնքան էլ հեռու չէ ռուս-թուրքական մերձեցման հեռանկարը, ինչը արդեն իսկ փորձում են կանխել համաշխարհային կենտրոնի պատասխանատուները: Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Թուրքմենստանը ինչպես Եվրասիական, այնպես էլ համաթուրքական միությունների առանցքային երկրներ են եւ ցայսօր կարողանում են որոշ պայմաններ թելադրել Մոսկվային, որոնք առավելապես հակահայկական են: Հատկապես Եվրասիամիության հիմնադիրներից մեկը՝ Ղազախստանը այս առումով բազմիցս աչքի է ընկել, երբեմն էլ բացահայտ կատարելով Ադրբեջանի պատվերը:

Եթե այս ամենին գումարենք նաեւ այն փաստը, որ հանրապետական Թուրքիան բռնապետության վերածած Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաթուրքական շահերը փորձում է ներկայացնել համաիսլամական տեսանկյունիցԻսլամական Համաժողով»-ի շահարկմամբ) եւ որոշակիորեն սրում է նաեւ Իսրայել-Պաղեստին հակասությունը, ապա հասկանալի կդառնա, թե ինչու է այսօր քննարկվում նաեւ Թուրքիայի մասնատման ծրագիրը:

Անկարան անգամ փորձեց համաթուրանականությունը համաարաբականության հետ (ներառում է ավելի քան 20 երկիր Ասիայում եւ Աֆրիկայում) մերձեցնել, Պաղեստինի, ապաեւ՝ Սիրիայի եւ Իրաքի պաշտպանության դրոոշն իր ձեռքն առնելու փորձով: Թուրքիան ոչ միայն Իսրայելի, այլեւ Իրանի հետ փորձեց հակադրվել՝ ցանկանալով լիբանանյան «Հեզբալլահ»-ի զինուժի եւ սաուդական վահաբականների հակաիրանյան փոխարինողը դառնալսակայն արաբական շատ երկրներում (հատկապես մերձիսրայելական) դեռ չեն մոռացել թուրքական օսմանականության (առհասարակ՝ թուրքական) դաժանությունները, եւ Անկարան չի կարող հավատ ներշնչել այս ասպարեզում

Եվրամիություն -Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը

Ժողովրդավարության եւ բռնատիրության (այսպես են բնութագրվում բոլոր ոչ ժողովրդավար երկրները) մի քանի դարյա խաղարկումը մոտենում է իր վախճանին: ԽՍՀՄ-ի փլուզմամբ այն երկարաձգեց իր գոյատեւումը, սակայն ամերիկյան ժողովրդավարությանը հնարավոր չեղավ հակադրվել ռուսական բռնատիրությամբ, քանի որ պուտինյան վարչախումբն ի տարբերություն ելցինյանի, կարողացավ ոչ միայն ազգային գաղափարներ արծարծել, այլեւ՝ Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում տարածքներ միավորել Ռուսաստանին՝ դա ազգային ինքնագիտակցությամբ պայմանավորելով:

Տնտեսական պատժամիջոցները եւ Ռուսաստանին մեկուսացման տանող քաղաքականությունը կանգնեցրեց ԱՄՆ-ՌԴ (նախկին ԱՄՆ-ԽՍՀՄ օրինակով) հասունացող հակամարտությունը (Եվրոպան այնքան էլ հակված չէ առճակատվել Ռուսաստանի հետ, քանի որ տնտեսական պատժամիջոցներից տուժում են նաեւ աշխարհամասի երկրները): Ժողովրդավարության ու բռնատիրության հակադրությունը չվերածվեց ապազգային ու ազգային հակամարտության, ինչը հաստատ աշխարհի գաղտնի տերերի սրտով չէր լինի, քանի որ ազգային գաղափարների արծարծումը կարող է հանգեցնել նրանց համար անվերահսկելի մի իրավիճակի:

Այդպես արդեն եղել է, երբ ապազգային ԽՍՀՄ-ին եկավ հակադրվելու ազգային Գերմանիան: Մասոն եւ կիսահրեա Վլադիմիր Լենինի ստեղծած ապազգային ԽՍՀՄ-ը պիտի սառեցներ Եվրոպայի ազգայնացման գնացող քաղաքականությունը, ինչը պիտի իրականացվեր մասոն եւ կիսահրեա Ադոլֆ Հիտլերի ազգային Գերմանիայի միջոցով: Իրականում սա նույն խաղն էր լինելու, ինչը կատարվում էր 1930-ականների կապիտալիստական Արեւմուտքի (էլի ԱՄՆ-ի գլխավորությամբ) եւ սոցիալիստական ԽՍՀՄ-ի միջեւ: Բայց, ինչպես նշեցի, Եվրոպայի ազգային-ազգայնական շարժումները (հիշեցնեմ, որ Նժդեհն այդ ժամանակներում արդեն ասել էր, որ «աշխարհն ազգայնանում է») որոշակի փոխեց խաղի ձեւակերպումը (ոչ՝ կանոնները) եւ այն ստացավ ազգային ու ապազգային համաշխարհային բեւեռների հակամարտություն անվանումը:

Իմիջիայլոց, Հիտլերի ձեւավորած Եվրոպան եւս Եվրամիություն էր, սակայն այլ գաղափարաբանությամբ առաջնորդվող: Այսպես, գերմանական նացիզմով կասեցվեցին իտալական ֆաշիզմի (Մուսոլինիի նախաձեռնած) եւ իսպանական ֆրանկոիզմի (Ֆրանկոյի նախաձեռնած) ազգայնական շարժումները, քանի որ աշխարհի գաղտնի կառավարության աջակցությունը Հիտլերի նացիստական գաղափարախոսության կողմն էր: Անգամ գերմանական հրեա միլիոնատեր գործարարներն էին աջակցում Հիտլերին:

Նացիզմը պիտի հակադիր բեւեռ դառնար կոսմոպոլիտիզմին, որը սերմանում էր Խորհրդային պետությունը: Մուսոլինին եւ Ֆրանկոն ֆաշիստական գաղափարներով փորձում էին հզորացնել իրենց պետությունները՝ ազգային ինքնագիտակցության զարգացումը թողնելով ետնապատկերում, իսկ Հիտլերը գերմանական հզոր արիական ազգի ստեղծման կողմնակից էր, ինչն էլ, ըստ աշխարհի միակ կենտրոնի ծրագրով պիտի հակադրվեր խորհրդային ժողովուրդ ձեւավորող (շուրջ 200 ազգ-ազգությունների ձուլող) խորհրդային երկրի քաղաքականությանը՝ աշխարհը կիսելով երկու մասի:

Հզոր պետություն ստեղծող իտալական եւ իսպանական առաջնորդները պետք չէին աշխարհի գաղտնի տերերին եւ Գերմանիային ուժեղացնելով՝ ստիպեցին ֆաշիզմն ու ֆրանկոիզմը համապատասխանեցնել նացիզմի գաղափարաբանությանը: Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին. Հիտլերը հզորանալով դուրս եկավ աշխարհի տերերի հսկողությունից եւ փորձեց ստեղծել իր պատկերացրած միաբեւեռ գերմանահպատակ աշխարհը: Գերմանիան պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին: Եվ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան բացահայտ անցան ԽՍՀՄ-ի կողմը: Եվրոպական բոլոր երկրներում սկսվեցին հակագերմանական պայքարներ, անգամ Իտալիան եւ Իսպանիան թուլացրեցին աջակցությունը Գերմանիային: Միայն Թուրքիան ու Ճապոնիան մնացին գերմանական ազդեցության տակ, քանի որ երկուսն էլ տարածքային ձեռքբերումների-բռնազավթումների նոր հնարավորություն էին տեսնում՝ ԽՍՀՄ պարտվելու դեպքում:

Եվ նացիստական Գերմանիան կործանվեց: Պարտվեց ոչ թե ազգային լինելու պատճառով, այլ՝ կե՛ղծ ազգային լինելու: Իրականում նացիզմը ազգայնամոլական գաղափարախոսություն է՝ միտումով էր ներկայացվում որպես ազգային, որ աշխարհի տերերը կարողանան ազգային պետություններին հավաքել Գերմանիայի, իսկ ապազգայիններին՝ ԽՍՀՄ-ի շուրջ:

Բայց Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը ընթացքում շեղվեցին համաշխարհային կենտրոնի նախանշած ուղուց եւ Գերմանիայի կործանմամբ ու Ստալինի ոչնչացմամբ (եթե դա չհաջողվեր, ԽՍՀՄ-ը 1945-ին կկազմաքանդվեր), ամեն բան ընկավ իր տեղը: Այսքանը բավական էր, որպեսզի 1945-ին՝ ի դեմս ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարվեր նոր աշխարհակարգի ստեղծման մասին: Այն ցայսօր գոյատեւում է, սակայն սպառման փուլում է եւ կրկին առաջացել է աշխարհն ազգայնացնելու, իրականում՝ ազգայնականությունը վարկաբեկելու ճանապարհով հին կարգերը պահելու իրավիճակ

Հիշեցնեմ, որ 2015-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի հայտարարություն արեց, որը քչերի ուշադրությանն արժանացավ: Նա հայտնեց, որ անթույլատրելի են Վլադիմիր Պուտինի ռազմա-քաղաքական քայլերը, քանի որ դա տանում է 1945-ին հաստատված աշխարհակարգի փոփոխության

Իսկ 1945-ին ԽՍՀՄ-ի (այսօր ՌԴ-ի, ապաեւ՝ ԱՊՀ-ի) նկատմամբ Ալեն Դալեսն այսպիսի ծրագիր էր ներկայացրել (հատված): ««…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»: (Հետաքրքիր է ծամոթանալ նաեւ գնդապետ Դանի նոթերին, թե ինչպես փլուզել օտար երկիրը ներսիցՀղումներ կանենք մեկ այլ առիթով):

Սա իրականում ոչ թե ԽՍՀՄ-ը քանդելու, այլ այդ բեւեռը զսպելու, ԱՄՆ-ԽՍՀՄ հակադիր բեւեռները իրական ներկայացնելու քաղաքականություն էր, ինչը գոյատեւեց վերոհիշյալ՝ ժողովրդավարություն եւ բռնատիրություն հակադիր բեւեռների ժամանակաշրջանում: Այն սպառվեց արդեն ԱՄՆ-ՌԴ հակամարտության այս վերջին տարիներին, եւ դա սպառնում էր ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի մասնատմամբ: Սակայն, ըստ ամենայնի, փոխարինողներ չգտնվեցին, եւ կրկին կարծարծվի ազգայնացման քաղաքականությունը:

Եվ նորից նույն իրավիճակն է ստեղծվում, մի որոշ ժամանակ ազգայնացումը կընթանա համատարած, ապա կստեղծվի ապազգային ուժը, որը կերկփեղկի այս նոր աշխարհը: Եվրամիության կազմաքանդումը կհանձնարարվի հենց ազգայնականության տակ թաքնված ազգայնամոլական ուժերին: Ինչպես 1930-1940-ականներին էր: Լենինը եւ Հիտլերը կիսահրեաներ էին ծագումով եւ մասոններ: Այսօր Մարին Լը Պենը (ֆրանսիական ազգայնականության առաջնորդ, ում Եվրոպայում թիվ 1 կարգավիճակն է տրված) եւ Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի ազգայնականության առաջնորդ, ում նաեւ ԱՊՀ-ում են փորձում դարձնել թիվ 1-ը) եւս կիսահրեաներ են ծագմամբ, առաջինը մոր, երկրորդը՝ հոր կողմից, եւ երկուսն էլ մասոն են

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը եւս եկավ թարմացնելու հին աշխարհակարգը: Ամերիկյան քաղաքականության մեջ չկան վառ ազգայնականներ, որոնցից մեկը գոնե կարող է միջազգայնանալ, բացի այդ, ըստ ամենայնի, նորացվող աշխարհակարգի ազգայնացմանը հետագայում երեւի թե հակադրվելու է ԱՄՆ-ն, ինչի համար էլ ազգայնացման դերում հայտնվել է հենց այդ երկրի նախագահը: Նրան կարելի է փոխել, եւ աշխարհի երկրորդ բեւեռը արդեն պատրաստ է: Իսկ Եվրա-ռուսական հակադրություն ստեղծելու նախադրյալներն արված են՝ առկա են ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական հակամարտությունները, իսկ հայ-ռուսական հարաբերությունները կարող են հակադրվել ինչպես Արցախի հարցով, այնպես էլ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությամբ… Կա նաեւ Մերձդնեստրի խնդիրը Մոլդովայի հետ: Այս հակամարտությունները հեռու են Արեւմտյան Եվրոպայից եւ ձեռնտու են Եվրոպա-Ռուսաստան հակասության համար, եթե համաշխարհային կենտրոնն զգա դրա անհրաժեշտությունը:

Կան նաեւ աշխարհի վերաբաժանման նոր փուլի ծրագրեր, որ կարող են հրահրվել ռուս-թուրքական (Ղրիմի թաթարների եւ Վրաստանի սեւծովյան հատվածի համար), հայ-թուրքական կամ թուրք-քրդական հակամարտություններ հրահրելով՝ Միացյալ Հայաստանի վերականգնման կամ երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծման համար: Իրանը, Իրաքը մասնատող ծրագրեր եւս կան եւ այլն:

Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին

Քանիցս նշել եմ, որ համաշխարհային ոլորաններում վարպետորեն կարողանում են մոլորեցնել բյուրավոր մարդկանց ազգայնականության եւ ազգայնամոլության խաղարկումներով: Սա վաղուց է կիրառվում ու դեռ հաջողվում է ազգայնականության անվան տակ թաքցնել ազգայնամոլական ուժերի առաջընթացը:

Ազգերը, մարդիկ ապավինելով ազգային ինքնագիտակցության ու ենթագիտակցության շերտերին՝ ձգտում են սատարել ազգային-ազգայնական կամ ազատագրական պայքարներին, բայց, ցավոք, չնկատելով, որ նացիոնալիզմ (ազգայնականություն) երեւույթի դեմքով հանդես է գալիս համաշխարհային կենտրոնին ենթակա շովինիստական (ազգայնամոլական) որեւէ ուժ: Այսպես՝ աշխարհի գաղտնի տերերը պարպում են միլիոնավոր մարդկանց հարազատ ազգային պոռթկումները եւ ձգտումները՝ միաժամանակ այդ ճանապարհին ազգայնամոլական ստոր դրսեւորումներով վարկաբեկելով ազգային-ազգայնական ամեն բան

Այս ամենի շղարշը ապահովում են համաշխարհային լրատվամիջոցները, որոնք նույնպես ենթակա են աշխարհի գաղտնի կառավարությանը:

Եվրամիության կազմաքանդումը վաղուց նախաձեռնել են եվրոպական ազգայնականները, որոնց ամենաազդեցիկ ուժը ֆրանսիական ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենն է՝ ժամանակին շատ հայտնի Ժան-Մարի Լը Պենի դուստրը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Ժան-Մարի Լը Պենը անգամ կարողացավ լինել երկրորդը, իսկ նրա դուստրը կփորձի այս անգամ հաղթել եւ դառնալ Ֆրանսիայի նախագահ…

Մարին Լը Պենը արդեն հայտարարել է, որ Եվրամիությունը սպառված կառույց է եւ վնաս է հասցնում եվրոպական երկրների ինքնուրույնությանը, ուստի՝ նոր եվրոպական կառույց է պետք ստեղծել: Նման կարծիք ունեն նաեւ Ռուսաստանի ազգայնականները, որոնց առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Եվրամիությունը ամերիկյան կցորդի կարգավիճակում է, ինչպեսեւ՝ Եվրոպան առանց Ռուսաստանի չի կարող հզորանալ, ուստի՝ պետք է նոր հարաբերություններ հաստատվեն Բրյուսել-Մոսկվա առանցքում:

Իրականում Եվրոպայի երկրները ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ, քանի որ հատկապես բնական պաշարների ձեռբերման առումով մեծապես օգտվում են Ռուսաստանից: Մի քանի անգամ նման նախաձեռնություն ցուցաբերեցին Փարիզն ու Մոսկվան, անգամ Հռոմն ու Բեռլինը դեմ չէին, ինչը նշանակում էր՝ եվրոպական եռյակը կարող էր թեքել համագործակցության առանցքը: Եվ միայն Վաշինգտոնն ու Լոնդոնն էին ընդդիմանում եւ խոչընդոտում դրան:

Առաջին խանգարիչ քայլը եղավ ԱՄՆ-ի կողմից իրաքյան պատերազմի սանձազերծմամբ, որտեղ խաչվեցին ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի շահերըԵրկրորդ դեպքում եւս պատերազմն էր՝ այս անգամ հենց Եվրոպայի ամենավտանգավոր մասում՝ Բալկաններում, երբ մասնատվեց Սերբիան (մինչ այդ Հարավսլավիան էր մասնատվել), ու Ռուսաստանը հեռացավ Եվրոպայից ավելի, քան նախկինում էր: Իսկ ուկրաինական պատերազմը ոչ միայն սրեց ԵՄՌԴ հարաբերությունները, այլեւ Ռուսաստանին հեռացրեց սլավոնական դաշինքից, որի ամրակուռ եռյակը՝ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսն էին (իսկ այս դաշինքի ձեւավորումը կարող էր միավորել ամբողջ Արեւելյան Եվրոպան)…

Սակայն, համաշխարհային նոր աշխարհակարգի հաստատման համար նոր մոտեցումներ են պետք: Դրանք պիտի հույս տան եւ առաջ տանեն ժողովրդավարությունից (իրականում՝ ամբոխավարությամբ բռնատիրություն հաստատած կարգերից) հոգնած մարդկությանը: 1945-ից հետո հաստատված աշխարհակարգը պիտի վերադառնա 1930 -1940-ականների ազգայնական իրավիճակին, որպեսզի համախմբի հայրենասիրական, կրոնական ու ազգային-ազատագրական պայքարների ելած տարբեր ուժերին մեկ միասնական ճակատում՝ մեկ կենտրոնից վերահսկվելու նպատակով:

Եվ ահա, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ չի կարծում, թե Ղրիմի միացումը Ռուսաստանին ապօրինի է: «Կայացել է հանրաքվե, Ղրիմի բնակիչները ցանկացել են միանալ Ռուսաստանին: Ես հիմքեր չեմ տեսնում հանրաքվեն կասկածի տակ դնելու»,- ասել է նա: Ապա հավելել է, որ Մոսկվայի եւ Փարիզի միջեւ ռազմավարական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը կա՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Այստեղ պետք է լուրջ դիտարկում անել: Եթե Հայաստանը կարողանա դառնալ ազգայնական ոլորտի ինքնուրույն խաղացող, ապա չի բացառվում, որ Մարին Լը Պենը նման հայտարարություն կանի նաեւ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորվելու հարցով: Հատկապես, որ Ղրիմի խնդրի համեմատ Արցախի հարցը միանշանակ է: Պատմության վերլուծությունը հստակ հայկական ուղղություն ունի, ինչ մնում է արդի իրավական տեսանկյանը, ապա 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեն, իսկ Ղրիմում միայն 2014թ. մարտի 16-ին եղավ անկախության հանրաքվե, իսկ պատմական տեսանկյունից բացեր կան… Եթե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը օգտվեցին անջատողականությամբ փրկվելու, այսպես կոչված, remedial secession իրավունքից, ապա Ղրիմը, պարզապես, մի երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքի զավթման օրինակ է, եթե խոսենք հանուն ճշմարտության: Իսկ 1988թ. երկկողմանի կայացել էր Արցախի վերամիավորման որոշումը՝ Հայաստանի հետ:

Իսկ հայ-ֆրանսիական հարաբերությունները թույլ տալիս են նման քայլի գնալ

Ինչեւէ, Մարին Լը Պենը հետեւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն քաղաքականությանը, որ Ռուսաստանի դեմ ճնշումներն ու տույժերը պիտի վերանայվեն, ամբողջովին չեղարկվեն, եթե Մոսկվան համաձայնի բանակցություններ սկսել միջուկային արսենալի կրճատման շուրջ: Իսլամական ծայրահեղականների դեմ եւս պիտի համատեղ քայլեր ձեռնարկվեն: Նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն հնացել ու սպառել է իրեն եւ նոր ուժային կառույց է պետք: Նաեւ կասկածի տակ է առել Գերմանիայի նախաձեռնած միգրացիոն քաղաքականությունը….

Աշխարհի վերաբաժանման ճանապարհին եւս հայ ազգայնականներն անելիքներ ունեն, քանի որ վերաբաժանման ծրագրերում Թուրքիայի մասնատման հարցը օրակարգային է (համաթուրանականությունը կամ նոր օսմանականությունը չի կարող քաջալերվել համաշխարհային որեւէ բեւեռի կողմից), պարզապես պետք է եվրոպական ու ռուսաստանյան ուղղությունների հետ աշխատել ամբողջ թափով (ըստ անհրաժեշտության նաեւ պարտավորություններ ստանձնելով), որպեսզի Արեւմտյան Հայաստանի տարածքում նախատեսվող երբեւէ չգոյ Քրդստանի հարցը այլեւս չարծարծվի: Ինչպես արեւմտյան (ներկայիս Թուրքիայի), այնպես էլ արեւելյան (ներկայիս Ադրբեջանի) ուղղություններով վերաբաժանումները պիտի հայաբնույթ երանգներ ունենան միայն:

Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին «New York Times»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում միաժամանակ տպագրվեց հանրահայտ 23 հայերի՝ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը, որում հոգեւոր դասի հետ արձանագրվեց հայկական ազգային մտածողությամբ կազմած հիմնադրույթների մի փունջ, որը նպատակ ունի համախմբել աշխարհի հայերին՝ ապահովելով հայերի ներկան ու ապագան:

Համաշխարհային հոգեւոր ոլորտում էլ կան փոփոխություններ: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը քրիստոնեական աշխարհի առաջատար Վատիկանում (որը նաեւ աշխարհի վերաձեւմանը նպաստող կենտրոններից մեկն է) եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն այս ընթացքում մեծ տեղ հատկացնելը՝ աշխարհա-քաղաքական փոփոխությունների ուղեծրում են իրականացվում: Նարեկացու՝ որպես համատիեզերական լուսավորյալի սրբադասումը եւս նպատակադրված քայլ էր: Այս ամենն իր հետեւանքները դեռ կունենա քրիստոնեական աշխարհի համար, իսկ այդ աշխարհն աշխարհա-քաղաքական վերաբաժանումների ժամանակ ունի իր առաքելությունը… Ապա Հռոմի Պապի այցը Հայաստան, հետո նաեւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը հենց այնպես չէ, որ կայացան…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։