Ի գիտություն ՄԻՊ-ին եւ պետական իրավապահ մարմիններին.- 2 – «խաղաղություն, առողջություն եւ բարեկեցիկ կյանք», թե՞ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»… Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ (աղանդավորական) անդամատոմսերի միջեւ… Stop G7 in Armenia-ն ահազանգում է – Իսկ կսեռափոխվե՞ն ԵԼՔ, ՕՐՕ, ԱԴ, ՀՅԴ ղեկավարները հենց իրենք…

Ընտրություն է նաեւ քաղաքական եւ հոգեխեղ անդամատոմսերի միջեւ

Պատգամավորական անդամա-տոմսի համար քարոզչական պայքարին չի զիջում նաեւ հոգե-տոմսի ձեռքբերման քարոզչությունը: Վաղուց աղանդավորական հոգե-որսությանը չէինք անդրադարձել մեր թերթում, քանի որ օրենքի որոշակի խստացումը շատ, թե քիչ կանգնեցրել էր «հոգե-փրկարար» դռնեդուռ ընթացող բացահայտ ու զզվեցնող սին քարոզչությունը…

Չնայած փողոցներում, ինչ-որ հատկացված տեղերում շարժական քարոզչակրպակների նման փոքրիկ բաներ կան, որտեղ տեղադրվում են աղանդավորական գրքերն ու բացատրական հոգե-փրկիչ թերթիկները… Դրանք բաժանում են, իսկ «հետաքրքրասերներին» այս եւ այն կյանքերի իրենց չիմացած ուղիներն են ցույց տալիս…

Այսինքն՝ այսօր քաղաքական նախընտրական քարոզչության ընթացքում կատարվում է նաեւ հոգեընտրական քարոզչություն:

Մեր տուն վաղուց չեն գալիս աղանդավորականները, քանզի դեռ դռնեդուռի ժամանակներում բացատրել էի, որ հայոց հավատի հետեւորդ եմ՝ արիադավան-հեթանոս, ուստի ինձ այլեւս չզզվեցնեն իրենց հուդա-քրիստոնեական սինաբանությամբ:

Բայց այս նախընտրական գործընթացներում հանկարծ կրկին հայտնվեցին եւ բոլորովին նոր «մակարդակով»՝ ոչ թե հոգե-որսի կերպարի մեջ, այլ՝ ժամանակակից ակտիվիստի կերպարանքով:

Այսինքն, եթե քաղաքական ու հանրային-հասարակական ակտիվիստները նախընտրական բուկլետներ եւ հրավիրատոմսեր են բաժանում, սրանք էլ նախահոգեխեղման հրավիրատոմսեր էին նվիրում:

Երբ ասացին հրավիրատոմս են տալիս, որոշեցի այս անգամ չբարկանալ եւ հասկանալ, թե ի՞նչ փոփոխության են անցել իրենց հավատացյալ կոչող հրավիրատոմսերով շրջող աղանդավորականները…  

Տեղեկացա, որ այս ապրիլի 11-ին եւ 22-ին նախատեսված միջոցառումների՝ «Եհովայի վկաներ»-ի անվճար հրավերն է՝ «Խաղաղություն, առողջություն եւ բարեկեցիկ կյանք» (յուրաքանչյուրիս երազանքը) աղանդավորահենքով…

Եթե ուշադիր լինենք, ապա մեր որոշ քաղաքական ուժերի ծրագրահենքից չի տարբերվում, առավել եւս՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարգախոսից. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»… Պատահականությու՞ն է…

Իսկ այս ուժերը ցանկանում են հանուն իրենց պատկերացրած խաղաղության (որ այսօր ուղղակի անհնարին է, սինաբանություն է) զիջել Արցախի անկախության ճանաչման հարցում, ազատագրված տարածքների մեծ մասը, ապա բարեկամանալ թշնամական մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետ՝ մոռանալով Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության մասին, եւ էլի նման բաներ…

Փաստորեն, աղանդավորականների մի մասը որոշել է օգտվել նախընտրական աշխուժությունից՝ սակայն չխանգարելով նախընտրական բուռն ընթացքին, որպեսզի ուշադրության կենտրոնում չհայտնվի: Իսկ ապրիլի 4-ից հետո, հետընտրական ուրախությունների եւ տխրությունների ժամանակ, նրանք կրկին կօգտվեն խառը իրավիճակից եւ իրենց հոգեփրկարար սինաբանությունը կքարոզեն Կոտայքի շրջանի Բալահովիտ գյուղում, ապա նաեւ մայրաքաղաքում:

Արդյո՞ք սա հոգեորսության մի նոր ձեւ չէ: Իսկ իրավապահ մարմինները գիտե՞ն այս նորաձեւության մասին:

Այն, որ «Եհովայի վկաներ»-ը ամենավտանգավոր աղանդն է համարվում աշխարհում, մենք չէ, որ պիտի ասենք: Նոր՝ խորհրդարանական պետա-քաղաքական համակարգի անցնող Հայաստանի Հանրապետությունում չպետք է անտեսել այս հարցը, չպետք է թողնել, որ զարգանա նոր հոգեխեղ աղանդավորական համակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է արել՝ երեխաներին դպրոցներից հանելու՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հրապարակային կոչերի վերաբերյալ: Իրավացիորեն նշվել է, որ «որեւէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները»:

Իսկ ՄԻՊ-ը չի՞ նկատում, որ վերոնշյալ՝ հոգեճանկման իրավիճակում խախտվում են նաեւ երեխաների իրավունքները, քանի որ հրավիրյալների մի զանգված երեխաների հետ է այցելում միջոցառումներին՝ հոգեպղծման կամ հոգեորսության կամ ինչ-ինչ օգնություն ստանալու ակնկալիքով: Իսկ պետության պատկան մարմինները որեւիցե ծրագիր ունե՞ն այսօրինակ մանկապղծումների դեմ (մեծահասակների հարցը դեռ մի կողմ թողնենք այս պահին): Իհարկե, սա էլ է մանկապղծում, եթե ոչ մարմնական, ապա՝ հոգեկան: Ի վերջո՝ ազգափրկիչ քաղաքական ուժերը նախընտրական պայքարի մեջ ինչու՞ չեն նկատում սա, թե՞ հեքիաթային ծրագրերից խոսելն ավելի հեշտ է ու անպատասխանատու:

Stop G7 in Armenia-ն ահազանգում է – Իսկ կսեռափոխվե՞ն ԵԼՔ, ՕՐՕ, ԱԴ, ՀՅԴ ղեկավարները հենց իրենք

http://stop-g7.com/archives/642 հղումով հրապարակված է տեսանյութ (ներկայացնում ենք բառացի-խմբ.), որից պարզ է դառնում, որ ՀՅԴ-ն, ՕՐՕ-ն, ԵԼՔ-ը եւ «Ազատ դեմոկրատներ»-ը պատրաստ են ընդունել նույնասեռականների իրավունքները ամրագրող օրենքներ:

Բանն այն է, որ 2017թ. փետրվարի 25-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 64 հարցերից բաղկացած հարցաշար էր մշակել, որն ուղարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին:

Պատասխան է ստացվել 4 քաղաքական ուժերից: Հարցաշարի 20-րդ հարցը այսպիսին էր.- արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները ինչպես մյուս քաղաքացիները: Նշյալ 4 ուժերը դրական պատասխան են տվել:

Հասկանալու համար, թե ինչ է սա նշանակում, նախ բացատրենք, թե որո՞նք են այն ազատություններն ու իրավունքները, որոնք մյուս քաղաքացիների նման պետք է ունենան նաեւ նույնասեռականները: Այն է՝

– կողմ են նույնասեռ ամուսնություններին (չնայած ՀՀ Սահմանադրությամբ ամուսնությունը, ընտանիք կազմելը երկու տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունն է),

– կողմ են նույնասեռականների կողմից երեխաների որդեգրման իրավունքների ամրագրմանը,

– կողմ են նույնասեռականների շքերթների անցկացման իրավունքի ամրագրմանը,

– կողմ են նույնասեռականության քարոզի օրինականացմանը,

– կողմ են երիտասարդության շրջանում նույնասեռականության անարգել քարոզին,

– կողմ են դպրոցներում նույնասեռականների դասավանդելու իրավունքի ամրագրմանը: Եվ արվամոլ Սեւակ Կիրակոսյանը դասախոսություն է կարդում Բերդավանի երեխաների համար.

– կողմ են մանկապարտեզներում աշխատելու նույնասեռականների իրավունքների ամրագրմանը (նույն Սեւակ Կիրակոսյանը մանկապարտեզներից մեկում է)…

Այսքանից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ, կամա թե ակամա, կողմ են նաեւ մարդկային սեռախեղումների հետեւանքով առաջացած 7 սեռերի գոյությանը, որոնց շարքում են նաեւ մանկապիղծները, կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունեցողները եւ այլն:…

Այնպես որ, ընտրող, կողմնորոշվիր, ուզու՞մ ես արդյոք քո երկրի 6-րդ գումարման խորհրդարանում ունենալ այս անբնական պատկերը:

Եվրոպան այս ախտի ու աղտի ձեռքը կրակն է ընկել, ազգայնական շարժումներին է ոտքի հանում արդեն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Նորվեգիան եւ այլն: Ինչու՞ ենք ուզում կրկնել Եվրոպայի սխալը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։