Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք»-ը  պարբերաբար անդրադառնում է աշխարհի վերաձեւման հնարավորությանը եւ առկա տեսակետներին, ինչը նաեւ առօրյա օրակարգի հարց է համաշխարհային փոփոխությունների շեմին: Հայ Արիական Միաբանությունը նույնպես մասնակցում է պարբերականի այդ դիտարկումներին եւ ներկայացնում է նաեւ հնարավոր նոր ծավալումներ կամ առաջարկներ՝ նոր զարգացումների համար: Եթե այս հարցը դրված է միջազգային օրակարգի սեղանին եւ սկսվել են կիրառվել լուծման առավել սահուն ուղիների որոնումներ, ապա Հայաստանը եւ հայությունը չեն կարող այս անգամ էլ մնալ դիտորդի կարգավիճակում (այն էլ՝ տուժող դիտորդի), հատկապես, որ 3-րդ համաշխարհայինի զարգացումների կենտրոնը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Հարավային Կովկաս առանցքային տարածաշրջաններն են:

Ինչպես նշվում է՝ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է, ինչն իրականություն է: Սակայն, այն ընթանում է ոչ ընկալելի քայլերով եւ ոչ սովորական՝ մի քանի տարի տեւող պատերազմական հաջորդական գործողություններով ու հանգուցալուծմամբ…

Եթե մարդկության պատմագրության վերջին դարերի արձանագրած նախկին՝ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերը ունեցել են սկիզբ, ծավալում եւ ավարտ, տեսանելի ու փաստական իրողություններ, ապա 3-րդ աշխարհամարտն ընթանում է մարդկության մեծամասնության համար անսովոր փուլային ընթացակարգով…

Նախկին երկու աշխարհամարտերը կայացել են համաշխարհային երկու բեւեռների ընդգծված հակամարտությամբ եւ ավարտվել մեկի հաղթանակով, ինչն էլ որոշել է աշխարհի վերաբաժանման կարգը: Արեւմուտք – Ռուսական կայսրություն եւ Արեւմուտք Խորհրդային միություն հակամարտություններն ավարտվել են առաջին դեպքում՝ արեւմտյան երկրների, երկրորդ դեպքում՝ ռուսական կողմի հաղթանակով: Առաջին դեպքում կործանվել է Ռուսական կայսրությունը, ինչը հնարավորություն է տվել վերահաստատել աշխարհի գաղտնի կառավարության միանձնյա դերակատարումը՝ աշխարհը բաժանելով կապիտալիստական եւ սոցիալիստական վերահսկելի ուղղությունների: Երկրորդ դեպքում ոչնչացվել է աշխարհի գաղտնի կառավարության մենիշխանությանը սպառնացող վտանգը, եւ նախկին երկբեւեռության սին խաղով այս անգամ աշխարհն ավելի ընդգծված է բաժանվել սոցիալիստական ու կապիտալիստական իբր հակընդդեմ ու համախմբված ճամբարների…  

Իսկ 3-րդ աշխարհամարտն ընթանում է բոլորովին այլ՝ փուլային լուծումներով ու ճակատամարտերով, որտեղ մերթ ընդ մերթ գրանցվում են հաղթանակներ տարբեր բեւեռների կողմից… Սա ունի իր առանձնահատուկ պատճառները, որոնցից ամենագլխավորը ատոմային զենքի մեծ պաշարների առկայությունն է, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհների զանգվածային ոչնչացումների, այլեւ կարող է վտանգել Երկիր մոլորակի ապագան… Այդ աշխարհակուլ միջուկային ռազմապաշարները, ըստ մասնագիտական հաշվարկների, թույլ են տալիս մոլորակը պայթեցնել մեկ տասնյակից ավելի անգամներ:

3-րդ համաշխարհայինը եւս փորձ է՝ փրկելու աշխարհի գաղտնի կառավարության միանձնյա տիրապետությունը: Այն, իմ կարծիքով, սկսվել է ԽՍՀՄ կազմաքանդմամբ, քանի որ համաշխարհային վերահսկելի բեւեռներից մեկը կրկին փորձել էր ստեղծել իրական երկբեւեռ աշխարհ… Անգամ համաշխարհային երրորդ բեւեռի առաջացումը՝ Չմիացող երկրների կազմակերպությունը (այսպես ասած՝ ոչ մի բեւեռի միանալու ցանկություն չունեցող երկրների միությունը) չկարողացավ կասեցնել համաշխարհային երկու բեւեռների միջեւ առկա սրումը…

Սիոնա-մասոնական քանոնով ու կարկինով գծված ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստեղծվել էին երկար ժամանակ ծառայելու նպատակով, քանի որ ինչպես Միացյալ Նահանգների նախագահների, Սպիտակ տան կառավարության, ինչպեսեւ՝ կոնգրեսականների եւ սենատորների ավելի քան 90%-ը մասոնական եւ այլ վերահսկելի օթյակների անդամներ էին, այնպես էլ Խորհրդային Միության դեպքում՝ երկրի ղեկավարների՝ Կոմկուսի 1-ին քարտուղարների, կառավարության՝ նախարարների խորհրդի, խորհրդարանների պատգամավորների, սոցիալիստական հանրապետությունների 1-ին դեմքերի եւ այլոց դեպքում:

Այս ամենը փաստագրված է նաեւ արեւմտյան երկրներում եւ Ռուսաստանում հրատարակված գրականությամբ:

3-րդ համաշխարհայինի 1-ին փուլը ավարտվեց ԽՍՀՄ կազմաքանդմամբ եւ Ռուսաստանի Դաշնության առաջացմամբ, եղբայրական 15 հանրապետությունները անկախացան, բայց նախնական դրվեցին ԱՊՀ-ական տանիքի տակ՝ համաշխարհային անսպասելի ծավալումներից խուսափելու համար: Սկիզբ դրվեց Եվրասիական տեսլականին՝ Մոսկվայի գլխավորությամբ… ԱՊՀ կազմավորումն արձանագրեցին նաեւ Բելառուսը՝ եվրոպական ուղղություն, ինչպեսեւ՝ Ղազախստանը՝ ասիական ուղղություն: Հետաքրքիր է, որ Կովկասի հարցը մնաց առկախ, այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվում էին այլեւս լինել ռուսական շրջանակում՝ ԱՊՀ-ում, բայց միայնակ մնացած Հայաստանը չհրավիրվեց ԱՊՀ կազմավորմանը՝ որպես Կովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ:

Սա այս աշխարհի ձեռագիրն է, որը 3-րդ անգամ փորձում է մնալ նույն կարգավիճակում՝ վերաթարմացնելով համաշխարհային բեմահարթակում խաղացողների հին կազմը, որտեղ Հայաստանը որեւէ դեր ու տեղ չունի որպես անկախ երկիր…

1-ի աշխարհամարտում Հայաստանը պարզապես ոչնչացման էր դատապարտված, ինչը կանխվեց միայն հայի գենետիկ զորության՝ բացառիկ ինքնաապրումի ի վերուստ տվածության, ինչպեսեւ՝ ինքնուրույն ինքնապաշտպանական մի շարք կռիվներ մղելու շնորհիվ: Արձանագրվեց 1,5 միլիոն հայերի կոտորած՝ ցեղասպանություն (իրականում՝ 3,5 միլիոնից ավելի՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ներում՝ Թուրքիա-Ադրբեջան), իսկ Հայաստանը բաժանվեց Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:

Արեւմուտք ասվածը պետք է հասկանալ Անտանտի դաշնակից Թուրքիային, որը 1918-1919 թթ. գրեթե չգոյ վիճակում էր, եւ Սեւրի դաշնագրով պետք է գրեթե լուծարվեր: Թուրքական պետության արեւմուտքում կանգնած էին անգլիական, ֆրանսիական, գերմանական, իտալական, հունական զորքերը, արեւելքում՝ ամերիկյան զորքերը՝ Անտանտի դաշինքի կազմում, ինչպեսեւ՝ ռուսական զինուժը, եւ Թուրքիան հիմնովին ջախջախված էր… Բայց աշխարհի գաղտնի տերերը նման նպատակ չունեին, Հայաստանը երբեք չի եղել սիոնա-մասոնական ծրագրերում (սա իր պատճառներն ունի, որոնց մասին ունեմ առանձին հրապարակումներ)՝ անկախ այն բանից, ապավինել է Անտանտի դաշինքին, թե Ռուսական կայսրությանը:

1918-ին Սեւրի դաշնագրով հայկական պետականությունը պիտի վեր հառներ, սակայն այն չվավերացվեց եւ փոխարենը՝ 1919-ին Մուդրոսի համաձայնագրով վեր հառնեցին արդեն չգոյ Թուրքիային… Անգլիական, ֆրանսիական, գերմանական եւ իտալական զորքերը դուրս բերվեցին թուրքական համարվող տարածքներից, իսկ հունական զինուժը չկարողացավ միայնակ ինչ-որ հարցեր լուծել ու նահանջեց… Իսկ Հայաստանը դարձավ ռուս-թուրքական պայմանագրի զոհը: Բայց դա բավարար չհամարելով, անգամ Խորհրդային երկրում Արցախն ու Նախիջեւանը հանձնվեցին Ադրբեջանին, չնայած վերջինս անգամ ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի կցել Ադրբեջանին, իսկ Ջավախքը թողեցին Վրաստանի կազմում… Եվ այս ամենը կատարվեց միայն կոմկուսական որոշումներով, ինչն այսօր համարվում է օրինական՝ անգամ կոմկուսական պատմությունը գրեթե ամբողջովին մերժող Արեւմուտքի կողմից…

2-րդ աշխարհամարտում Հայաստանը եւս կործանման վտանգի առջեւ հայտնվեց: Պատճառը ոչ միայն Գերմանիա-ԽՍՀՄ պատերազմի ելքն էր, այլ մինչ այդ տեղի ունեցող իրադարձությունները: Ադոլֆ Հիտլերին համոզում էին, նաեւ թուրք գիտնականները, որ հայերը նույն հրեաներն են, որոնց եւս պիտի կոտորել… Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը, Դրոն եւ էլի հայեր ոչ միայն գիտականորեն ապացույցներ էին ներկայացնում նացիստներին (նաեւ ֆաշիստներին՝ Իտալիայում), որ հայերն արիական տեսակ են, այլեւ՝ ամեն բան անում էին, որպեսզի հասցնեն Գերմանիայում գերեվարված սովետական հայ զինվորներից զորագնդեր-լեգիոններ կազմել ու արագորեն (հնարավորինս խուսափելով սովետական զորքերի հետ ընդհարումներից, դա հայերի նպատակների մեջ չէր մտնում) Ղրիմ-Կովկաս ուղղությամբ Հայաստան հասնել… Քանի որ արդեն հայտնի էր, որ Ստալինգրադի ճակատամարտի պարտության դեպքում Թուրքիան հայտարարել էր, որ հօգուտ Գերմանիայի կմտնի պատերազմի մեջ եւ կանցնի Հայաստան, ապաեւ՝ Կովկաս…

Հասկանալի է, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Ստալինգրադն ընկներ, իսկ Նժդեհի հայկական լեգեոնը Հայաստան, որտեղ արդեն կռվելու ընդունակ տղամարդ գրեթե չէր մնացել, չհասներ ժամանակին… Թուրք-ադրբեջանական սպանդը փորձելու էր ավարտին հասցնել «աշխարհում մեկ հայ պահելու» ծրագիրը, որին էլ թանգարանում՝ որպես նմուշ էին պահելու…

Փաստորեն, 3-րդ աշխարհամարտում, որն սկսվել է, ինչպես վերը նշեցի, ԽՍՀՄ փլուզմամբ, նորից հայերին նախատեսված էր անցնել մաքառումների միջով: Այժմ էլ այն որոշակիորեն պահպանվում է, եթե Հայաստանն ու հայությունը քայլեր չնախաձեռնեն…

Այսպես՝ ԱՊՀ-ի կազմավորմանը բացառեցին Հայաստանի մասնակցությունը, բայց պարտադրեցին, որ մտնի Ազգային պետությունների համագործակցության կազմ… Այսօր էլ ԵԱՏՄ՝ եվրասիական նախաձեռնության մեջ Հայաստանը գտնվում է մեկուսացված վիճակում սլավոնա-թուրքական համագործակցության կողմից… Անգամ ՀԱՊԿ կառույցը, որ պիտի լիներ Հայաստանի ռազմական հենարանը՝ նույն համագործակցությանն է ծառայում ավելի շատ՝ քան Հայաստանին: ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն գրեթե նույն հարթության մեջ են մեզ համար, ինչպես ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն:

Հիշեցնեմ, որ Արցախյան շարժումը օգտագործելով ԽՍՀՄ-ը փլուզելու ծրագրում, աշխարհի գաղտնի տերերը համոզված էին, որ հայերն անդավաճան կկռվեն սեփական հողերի վերադարձի համար, ինչը կապակայունացնի իրավիճակը Խորհրդային երկրում, բայց նրանք չէին սպասում, որ Արցախի հարցը իրապես կմտնի վերանմիավորման փուլ, կազատագրվեն այլ տարածքներ եւ այլն… Ուստի՝ 1988-1990թթ. եթե Հայաստանը Արցախյան շարժմամբ համարվում էր ԽՍՀՄ-ում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, ապա դրանից հետո, երբ այլեւս չկար ԽՍՀՄ-ը, Հայաստանի ձեռքբերումները դարձան վտանգավոր աշխարհի տերերի համար… Եվ Արցախյան խնդիրը համարվեց տարածաշրջանը ապակայունացնող գործոն: Իսկ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը, Բաքվի հայերի ջարդերը, դաշտային Արցախից հարյուր հազարավոր հայերի գաղթը այլեւս աշխարհի տերերի հետաքրքրությունների մեջ չէին: Ավելին՝ դա նրանց ձեռնտու էր արդեն: Դա կրկնում էր 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի հակահայ ընթացքը… Եվ Արցախյան խնդիրը լուծվելու փոխարեն դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի «անլուծելի» խնդիր:

Ուստի՝ 3-րդ համաշխարհային պատերազմի ընթացքը պիտի հուզի ամբողջ հայությանը եւ յուրաքանչյուր ճակատամարտ եւ նախաձեռնություն աշխարհի վերաձեւմանն ուղղված՝ պիտի շահեկան լինի մեր նպատակների համար:

Մենք պետականորեն պետք է առաջարկենք մեր մոտեցումները եւ հետեւենք դրանց իրականացմանը:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-Իրաք 1-ին պատերազմը ավարտվեց ամերիկյան պարտությամբ, ինչը աշխարհի գաղտնի կառավարությանը ստիպեց կրկին Եվրոպայում խժդժություններ սկսել: Կազմաքանդվեց Հարավսլավիան, ապա՝ Սերբիան: Բալկաններում թուլացվեց ոչ միայն սլավոնական գործոնը, այլեւ՝ քրիստոնեական: Եվրոպայի միակ իսլամական երկրին՝ Ալբանիային միացան եւս երկուսը՝ Բոսնիա եւ Հերցոգովինան ու Կոսովոն:

Սա պատասխան էր Եվրոպա-Ռուսաստան մերձեցումների փորձերին, որը կանգ առավ անգլո-ամերիկյան ջանքերով:

Ապա 2-րդ պատերազմով ԱՄՆ-ն հաղթեց Իրաքին եւ նախաձեռնեց նաեւ «արաբական գարուն» հեղաշրջումների ալիքը՝ ազատվելով ոչ միայն իրաքյան, այլեւ լիբիաական, եգիպտական եւ այլ անհաճո վարչակարգերից:

Կազմաքանդվեցին նաեւ արաբական աշխարհի հայկական համայնքները: Եվ սա մեծ հարված էր նաեւ հայկական շահերին ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ՝ հայկական պահանջատիրության ճանապարհին: Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնատման ծրագրերում եւս անտեսված է հայկական գործոնը (բացառությամբ՝ 1-2 ծրագրերի, որտեղ Հայաստանին իր բռնազավթված տարածքներից մի բան վերադարձնելով, մեկ այլ տարածք պոկում են՝ դիցուկ Արցախը կամ Լոռու մի մասը կամ Արեւմտյան Հայաստանի որոշակի հատվածներ)… Անգամ տեսակետ կա, թե Մասիսները հայերին տալով՝ կարելի է հասնել որոշակի զիջումների, եւ նման քարտեզներ էլ կան հրապարակ նետված:

Սիրիական իրադարձությունները եւ երկբեւեռ աշխարհի պատերազմական ընթացքը, որը Սիրիայից բացի փնտրտուքների մեջ է նաեւ Ուկրաինայում եւ ամեն ինչ արվում է, որ նաեւ Կովկաս հասնի՝ Արցախյան պատերազմի վերսկսմամբ… դեռ տալիս են հնարավորություն վերածրագրավորել Հայաստանի դերը նոր աշխարհակարգում…

Իսկ Արեւմտյան Հայաստանում Քրդստան ստեղծելու ծրագրերը արդեն իսկ հակահայկական շարունակվող քայլերի հերթական շղթան է: Անգամ հեռահար դիտարկում են հայ-քրդական համատեղ պետության ստեղծումը Արեւմտյան Հայաստանում, ինչը միայն ծաղրի է արժանի: «Լուսանցք»-ի թիվ 15 (448), 2017թ. համարում Հայ Արիական Միաբանության անունից առաջարկել եմ մի նախագիծ՝ «Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա», որի իրականացման համար հայ արիները պատրաստ են ազգայնացող աշխարհում հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին: սա նաեւ կոչ է մեր պետությանը, համայն հայությանը աննահանջ լինել Հայկական լեռնաշխարհում միացյալ հայրենիքի վերակերտման հարցում:

Հետաքրքիր է, որ Google որոնողական համակարգում 3-րդ համաշխարհային պատերազմի մասին անգլերեն լեզվով («world war 3») հարցումները հասել են պատմական առավելագույնին։ Դա վկայում են Google Trends հավելվածի տվյալները, ինչը  վերլուծում է հարցումները 2004թ.-ից: Սկզբում որոնողներն անհանգստացած են եղել Սիրիայում ԱՄՆ հարվածների մասին եւ Մոսկվայի պատասխան հաղորդագրություններով։ Այնուհետեւ մտահոգություններն ավելացել են ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հակամարտության սրման համապատկերին։

«3-րդ համաշխարհային պատերազմի» կողքին եղել են նաեւ «Թրամփ պատերազմ» («Trump war») եւ «Սիրիա պատերազմ» («Syria war») հարցումները։ Google Trends-ի համաձայն 3-րդ համաշխարհային պատերազմի մասին հարցումների պիկը եղել է 2015թ. նոյեմբերին։ Ինչպես ասում են՝ Google-ում 3-րդ համաշխարհային պատերազմի մասին հարցումները ռեկորդ են սահմանել, ինչը վկայում է, որ ամբողջ աշխարհն է հետաքրքրված եւ Հայաստանն ու հայությունը չեն կարող անմասն մնալ, ինչքան էլ գտնվեն ուժեր, որ փորձեն հերթական անգամ մեկուսացնել մեզ:

Այնպես որ, ինչքան էլ չխոսեմ մասոնների պարբերական այցերից Հայաստան, հետեւում եմ այդ ընթացքին եւս, եւ պիտի իմ ազգին հիշեցնեմ, վերոնշյալ վտանգները դեռ կան, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աշխարհամարտերում մենք՝ հայերս, միշտ կորուստներ ենք կրել՝ միայն հավատալով առաջնորդվելու պատճառով… եւ դեռ կրում ենք:

Սա պետք է կասեցնել ու վերափոխել մեր գործելաոճը, քանի դեռ 3-րդ համաշպարհայինը չի հասել իր ավարտական փուլին:

Իսկ մասոններն ամենամյա հավաք են անցկացրել Հայաստանում: Նախորդ տարիներին Հայաստան էր ժամանում Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն: Այս տարի Հայաստանում մասոնական օթյակ հիմնադրելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ Վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Նա նշել է օթյակի ստեղծման նպատակը. «Մեր հայ ընկերները, որոնք նաեւ Ֆրանսիայում են եղել ու աշխատել են Ֆրանսիայի մասոնական օթյակներում, նպատակ ունեին վերադառնալ Հայաստան եւ տեղացի հայերի հետ ստեղծել մի օթյակ, որը խորհելու, աշխատելու վայր կդառնա, այն անկախ օթյակ կլինի»: Նշվել է իբր կա օթյակի անդամ 10-20 հայ, իսկ Հայաստանում օթյակ ստեղծելու համար այդ մի քանի հայերից կպահանջվի մոտ 20-30, գուցե ավելի տարիներ։ Սակայն դրա համար նախապայման է Հայաստանում մասոնների մասին կարծրատիպերը կոտրելը։ «Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեզ մոտ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- դեռ 2011-ին ասել էր Գի Արսիզենը:

«Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանում կլինի ինքնավար եւ անկախ ֆրանկոմասոնական օթյակ, որը կզբաղվի մշակույթի, բարեգործության եւ այլ «վեհ» հարցերով:

Օթյակի հայտարարությունը շատ են կարեւորում այս «բարեգործները», քանի որ դա, ինչպես իրենք են ասում, «կօգնի դուրս գալ մասոնության դավադրական կոնցեպտից, որը բխում է ընդհանուր գիտելիքի բացակայությունից, ինչը կարող է մասոնական շարժման հանդեպ սրբազան վախի հանգեցնել, կամ այդ շարժման հանդեպ սրբազան հիացմունքի»…

Հերթական այս հիմարաբանությունից հետո կրկին բարձրաձայնել, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում…

Ես բազում հոդվածներ ունեմ այս եւ այլ գաղտնի կառույցների մասին, բայց դեռ մի քանի նախադասությամբ կբավարարվեմ այսօր, եւ պիտի նշեմ, որ այո՛, իրենք «այս՝ մեր մարդկանց պատկերացումներում տեղավորվող» քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ զբաղվում են աշխարհակալ քաղաքականությամբ եւ այն ծառայեցնում են աշխարհի գաղտնի կառավարության նպատակներին… Հիմա եկել են Հայաստան՝ 3-րդ համաշխարհայինի ընթացքի պայմաններում… Բոլորին պիտի հետեւե՛նք ու հսկե՛նք:

Մենք այլեւս իրավունք չունենք մեր ազգային շահերը նսեմացնել ամերիկյան ու եվրոպական բարգավաճման, ռուսական կամ մեկ այլ մեծապետականության, եղբայրական ու բարեկամական կեղծ գործընկերությունների, գաղտնի, թե բացահայտ բարեգործ հայակերների, աներեւույթ «300-ի կոմիտե»-ի, արհեստական ազգերի մոգոնված պետությունների պահպանման կամ նորերի ստեղծման, կեղծ ու կործանարար հարեւանասիրության… եւ նմանատիպ այլ խայծերի ու անպետքությունների համար:

Մերձավորարեւելյան, Հայկական լեռնաշխարհ եւ Կովկասյան եռամիասնական տարածաշրջաններում այլեւս չի կարող անտեսվել բնիկ հայի շահը, առավել եւս մենք դա թույլ տալ չենք կարող, ինչքան էլ դիմակներն ու կարգախոսները փոխած նույն ուժերը փորձեն խաղալ մեր զգացմունքների հետ:

Միացյալ Նահանգները, Եվրոպան, թե Ռուսաստանն ու Չինաստանը, տարածաշրջանային եւ այլ շահագրգիռ երկրները, մասոնական եւ այլ գաղտնի կառույցները պիտի հասկանան, որ կարող են հաստատվել Հայաստանում եւ համայն հայության հետ համագործակցել միայն աշխարհի վերաձեւման ճանապարհին Միացյսլ Հայաստանին վերականգնված եւ բարեկամ տեսնելով:

Նույն վերաբերմունքը կստանան Հայաստանից այն ուժերը կամ երկրները, որոնք դա կանեն գործնական քայլերով:

Առավել եւս, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, եվրոպական հանդիպումների ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը բաց է բոլորի համար եւ պատրաստ փոխշահավետ համագործակցության բոլորի հետ…

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 17 (450), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։