Սերգեյ Լավրովը մեղավոր չէ, նա մոռացել է նշել գլխավորը… Իսկ Մոսկվան աշխարհի վերաբաժանման հարցում Արեւմուտքի հետ դիտարկե՞լ է Հայկական լեռնաշխարհի բնիկների հարցը, թե՞ հայերը հանուն ինչ-որ ռուսական շահի պիտի ռմբահարեն «Իսլամական պետության» դիրքերը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բանից պարզվում է ռուս-թուրքական հարաբերությունները խիստ ազդել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնազգացողության վրա:  Նա դեռ զայրացած էր ռուս-ադրբեջանական հակահայ խաղերից եւ հիմա էլ ռուս-թուրքականը: Վերջերս, երբ Մոսկվայում կրկին հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերգեյ Լավրովը այդ ընթացքում արագ մեկնել է Փարիզ՝ հանդիպել դեռ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գործող Ֆրանսուա Օլանդի հետ, ապա Բեռլին, որտեղ զրեւցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մոսկվա վերադառնալու ժանապարհին էլ նա հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու այդ օրը կայացրել է իր կյանքի ամենավճռական որոշումը…

Փաստորեն, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք առաջատար եվրոպական երկրներ համաձայնել են աշխարհի վերաբաժանման ծրագիրը վերջնականապես թողնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայեցողությանը:

Եվ վերջինիս կողմից այդ հարցի վերջնական լուծումը կայացել է հենց այն հայտարարությունից առաջ, որտեղ արծարծվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը:  

Եվ Սերգեյ Լավրովը շատ հախուռն վիճակում մոռացել է նախապես հայտնել այդ մասին, ինչը չի նշվել հայտարարության մեջ: Երեւի նոր հայտարարություն կլինի այս առումով: Ըստ աշխարհի վերաբաժանման «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի, Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է կազմաքանդվեն եւ հայերի բնական ու օրինական տարածքները պիտի վերադարձվեն Հայաստանին: Մինչ այդ, պետք է լուծվի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վերամիավորման հարցը, որի ստորագրմանը ներկա կլինեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացոււցիչները:

Այսպիսով՝ սկսիզբ կդրվի Հայաստանի համընդհանուր վերամիավորմանը՝ բոլոր ուղղություններով՝ ներկայիս Թուրքիայի՝ դեպի Արեւմտյան Հայաստան, ներկայիս Ադրբեջանի՝ դեպի Արեւելյան Հայաստան, հյուսիս՝ Վրաստանի ուղղությամբ՝ դեպի հայապատկան Ջավախք, եւ հարավ՝ Իրանի ուղղությամբ՝ դեպի հայապատկան Ուրմիա լճի շրջակայքը…

Բայց, ըստ Սերգեյ Լավրովի նախագծի, հենց Հայաստանը պիտի կատարի աշխարհի վերաբաժանման ավարտին տանող առաջին հարվածը՝ ռմբահարելով «Իսլամական պոտություն» հորջորջվող համաշխարհային չարիքի կենտրոնը, եւ այն պիտի տեղի ունենա հենց ռուսական ռազմաբազայից, քանի որ ռուսները հայերի դարավոր բարեկամներն ու լավագույն գործընկերներն են եղել մինչեւ այսօր…

Սակայն այս հավելումը պարունակող հայտարարությունը ուշանում է, ինչը եւս ազդում է Սերգեյ Լավրովի ինքնազգացողության վրա: Պարզվում է Վլադիմիր Պուտինը (որի անունը ռուսերենից թարգմանելով ստանում ենք՝ «տիրիր աշխարհին» բացատրությունը) եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ով առաջնորդվում է «տիրիր թուրքերին» կարգախոսով եւ հայտարարել է, որ ինքն է լինելու բոլոր թուրքերի հայրը) ամեն բան անում են, որպեսզի կանխեն լրացված տեսքով հայտարարության տարածումը…

Բայց Սերգեյ Լավրովը, որպես իսկական կիսով հայ  (մայրական կողմից), որի համար ինքը պարծենում է, ամեն բան անելու է, որ Հայաստանը հավատա Ռուսաստանին եւ արեւմուտքին ու հարվածի «Իսլամական պետությանը»: Նա իր հայկական մասի արյամբ է երդվել, չնայած մի քիչ կասկածներ ունի, որ կարող են չհավատալ հայերը, քանի որ իր 6 տառանի անվան վերջին 3 տառը լավ բան չի ասում իր մասին, բայց դե դա ի՞նչ կապ ունի…

Արմեն Ավետիսյան

Հայ արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։