Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգ-բանակի շուրջ (Արմեն Ավետիսըան Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Որոշակի ժամանակահատված է, ինչ առավել ուշադիր եմ մեր բանակի ներքին ու արտաքին դրսեւորումների նկատմամբ: Ինչպես է վերանայվում ու վերակարգավորվում ներբանակային կարգապահությունը, կանոնակարգը, ինչպես են հայտնաբերվում նախկին անպատասխանատուները, ինչպես են պատժվում նորերը եւ այսպես շարունակ… Կամ՝ ինչպես է վերազինվում մեր բանակը, հատկապես սահմանային առաջապահ դիրքերը, ինչպես են վերափոխվում մեր զինվորները…

Իհարկե դեռ անելիքներ կան, պատժվողների հարցում էլ դեռ սպասելիքներ ունեմ, բայց հասկանում եմ նաեւ ուշացման պատճառները

Ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց սրել ուշադրությունը ամեն ինչի հանդեպ, չնայած այն ժամանակ էլ, այսօր էլ գիտեմ, որ հայկական զինուժին հաղթանակած բանակ կոչելը միայն որպես երանգավորում չի տրված՝ ո՛չ մեր, ո՛չ էլ օտարի կողմից

https://armenpress.am/arm/news/891093/pb-kankhargelich-gortsoxutyunneri-ardyunqum-adrbejanakan.html – ԼՂՀ ՊԲ կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ծանր կորուստներ է կրել…   

Ապրիլյան օրերից ցայսօր առաջին ազատամարտի առաջամարտիկ տղաներով եղել ու մնում ենք մեր բանակի նոր տղաների կողքին՝ բանակի ղեկավարության հետ, մեզ տեսնում ենք բանակի կազմում՝ հրամանի պատրաստ

Պետք է խոստովանեմ, որ ըստ մեր դիտարկումների, այս վերջին ամիսներին հսկայական գործ է արվել ՀՀ եւ ԼՂՀ բանակներում, նոր նշանակումները, որ ինչ-որ տեղ անսպասելի էին, այլեւս արդարացված են, եւ դա ակնհայտ է: Այն երեւում էոչ միայն ներբանակային կյանքում, այլ՝ դիրքերում հայկական զինուժի գործողությունների համարձակ ու հավասարակշռված քայլերիցԱյն տեղեկությունները, որ ստանում ենք առաջապահ դիրքերից՝ ոչ միայն ոգեւորող են, այլեւ՝ հուսադրող՝ հետագա հաջողությունների առումով: Դրա մասին բարձրաձայնելը միայն բանակի պատասխանատուների իրավունքն է, ուստի ես չեմ մանրամասնի…

Պարզապես կուզեի, որ խոսվեր այդ ամենի մասին, որ ամեն րոպե հայոց հողերը ծախելու մասին հայտարարություններ անողները կա՛մ սսկվեին ի վերջո կա՛մ կարեին անպատասխանատու բերանները…

Հայոց զինուժը վերականգնում է իր համբավը ոչ միայն տարածաշրջանում, ինչը նպաստում է, որ աշխարհի հայերը ոչ միայն հավաքվեն մեր բանակի շուրջ, այլեւ՝ իրապես աջակցեն ու լինեն բանակի հետ՝ անգամ չբացահայտելով իրենց անձերը…

Հենց Վահագնյա՝ արդար ուժի էությամբ առաջնորդվող բանակին կհաջողվի ազգ-բանակ տեսլականով համախմբել համայն հայությանը՝ ազգահավաքի ու հողահավաքի նպատակների շուրջ: Համահայկական բանակը մեր համազգային ազդու գործիքն է համաշխարհային այս նոր վեաձեւումների ընթացքում…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

նախկին ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ, հազարապետ, գաղափարա-քաղաքական գծով պատասխանատու,

ՀԱԲ-ի ,,Կոտայք,, գնդի հրամանատար

Արմեն Ավետիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։