«Զարմանք»-ին ի պատասխան
Զարմանալի զլմ-ներ կան Հայաստանում, երբ իրենց շա~տ հետաքրքրող հարցերի ենք անդրադառնում՝ տարօրինակորեն լռում են դրա մասին, երբ բոլորովին այլ խնդիրներ ենք արծարծում, խոսում են նախկին հարցերի մասին:
Հայ Արիական Միաբանության
Այն, որ գլխավոր խմբագիրը ՀԱՄ առաջնորդին չի հավատում, դա մեզ այնքան էլ չի հուզում, քանզի նման բեւեռ ՀԱՄ-ը ժամանակին ձեւավորել է ե’ւ 2003թ. ԱԺ ընտրությունների ընթացքում (Հայ Արիական Բռունցք անվանմամբ (8 կազմակերպությունների մասնակցությամբ)) ե’ւ հետո էլ:
Իսկ ահա, այն փաստը, որ հատկապես «Իրավունք»-ում են տպագրվել (մինչեւ թերթի պառակտվելը) որոշ բարձրաստիճան պաշտոնյաների (նախարարությունների հստակ ընդգծումով) անուն-ազգանուններն ու «աղջկական» մականունները, եւ պրն. Գալաջյանը դա չի հիշում, շատ զարմանալի է: Հետո էլ այդ թեման որոշակի արծարծվել է «Ավանգարդ», «Լուսանցք» թերթերում, պառակտված «Իրավունք»-ի մյուս (գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան) հրատարակությունում եւ այլն: Իսկ եթե «Իրավունք»-ին այս թեման շատ է հուզում (այդքան հետեւողական են), ապա ոչ ոք իրենց ձեռքը չի բռնել… Այս թեման հո մեր մենաշնորհը չէ՞: Եվ հետո, հատկապես պատվերով գործող թերթերը մի անգամ չհարցրեցին ՀՀ այն երեք բարձրաստիճան ղեկավարներին՝ ի՞նչ համասեռական պաշտոնյաների անուններ էին տրվել եւ ինչու՞ դրանից հետո ձերբակալեցին ՀԱՄ առաջնորդին: Գուցե թափնե՞րը չի ներում՝ հարցնեն:
Մենք հասկանում ենք, որ հարցն այս դեպքում «երկնագույնների» թեման չէ թերեւս, պարզապես ՍԻՄ-ի «բեւեռախույզ» (պրն. Գալաջյանի տերմինն է) նախաձեռնությամբ ստեղծված «Թերջանի ֆորմատ» հռչակված ընդդիմադիր բեւեռի «բարի» նախանձն ենք ըստ երեւույթին շարժել… որի համար էլ «խեղճ» գլխավոր խմբագրին զարմանալու առիթ ենք տվել: Բայց, ախր ՍԻՄ-ը ժողովրդավարական արժեքների հետեւորդ է, ոչ՝ ազգայնական, եւ այդ «հայրենասիրական ընդդիմությունը»՝ նույնպես, էլ ի՞նչ կարիք կա խանդելու, մանավանդ, որ խանդը քաղաքական «կատեգորիա» չէ…
Լրատվական կենտրոն
01.10.2008թ.