Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 21 (454), հունիսի 2-8, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Հայապահպանության նախարարության տեսլականը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…Դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հայ Արիական Միաբանությունը հարց էր բարձրացրել Հայապահպանության նախարարություն ստեղծելու համար, որը բազմաշերտ հնարավորություններ պիտի ունենար, ինչը թույլ կտար զբաղվել ազգային եւ համազգային կարեւորագույն խնդիրներով: Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման մի փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը…

…Վարչապետ Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ Հայապահպանության նախարարության գաղափարին, թե՞ նախապես այդ մասին տեղեկացնենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանին… Այս նախարարությունը կարող է իր բաժինները դարձնել լեզվի տեսչությունը, որը երբեք չի կարելի լուծարել, սփյուռքի նախարարությունը եւ այլն:

Սա, արդի պատկերացումներով ասած, սուպերնախարարություն չէ: Սա գալիքի՛ նախարարություն է: Որ առաջիններից մեկն է լինելու Միացյալ Հայաստանի ճանապարհին: Իսկ այդ ճանապարհին պիտի գիտակցել ազգային ինքնությունն ու էությունը, հայի Արարչակնիք եւ Աստվածազարմ արժեքները…

Հ.Գ. – Ազգային եւ պետական լեզվի դեմ որեւէ քայլ ազգադավության դրսեւորում է: Քանզի Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի ձայնը:

  1. Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի… – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում, որը միանշանակ պարտադրվում է օտարի կողմից, այս դեպքում՝ Ռուսաստանի, հայոց լեզվի պաշտպանների նյարդերն այնքան են տեղի տալիս, որ թվում է հաջորդ քայլը Հայաստանի անունը փոխելն է լինելու… Ինքս էլ եմ հայտնվում այդ վիճակում, նախնական հոդվածս նմանվում է պարզապես հայհոյախառն մի գրվածքի, որտեղ տարբերություն չի դրվում դրսի ու ներսի օտարների հարցում… Բայց հասկանալի է, որ հետո գրվածքը պատասխան հոդվածի տեսքի է բերվում եւ թվում է՝ ամեն ինչ ասված է, ուղղակի մի քիչ նուրբ, բայց միեւնույնն է՝ հոգեկան բավարարվածություն չի զգացվում…

…Իսկ ու՞ր մնաց Հայաստանի պետական լեզվի դերը ազգամիջյան հարցում…

…Լեզվի կորստի պայմաններում պարզապես թղթի կտորների են վերածվում նաեւ մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները եւ այսպես շարունակ, ինչը ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ու Արցախի անկախության, ազատագրված տարածքների, ազգային բանակի, ազգային արժույթի եւ ազգային ամեն բանի վրա, օրենքով պաշտպանված մեր պետական լեզուն եւ ազգային դպրոցը եւս կհայտնվեն օտարացման ճանապարհին…

  1. Տարածաշրջանում կապրի միայն մեկ եռյակը… – Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ: Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մեջ չի ներքաշվում, քանզի Անկարան ու Բաքուն երբեք չեն համաձայնի տրամադրել իրենց տարածքները եւ բնական պաշարները այն ծրագրերում, որտեղ Հայաստանը եւս դեր ունի: Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի դերի ու նշանակության մեծացմանը տարածաշրջանում, այլեւ ինքնըստինքյան կարգելափակի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը շատ ծրագրերում…

…Բայց զարմանալի է, որ Թբիլիսին չի նկատում իր տարածքների թուրքացման վտանգը: Խոսքը միայն Ջավախքի թուրքացման մասին չէ, ինչը փորձում են իրականացնել թուրք-մցխեթներին բնակեցնելու ծրագրով:

Այսպես Թուրքիան Ջավախքի ու Մարնեուլի ադրբեջանցիների միջոցով ուղիղ կապ է հաստատում Ադրբեջանի հետ, ինչը չկարողացան անել Նախիջեւանի ուղղությամբ, երբ տարիներ առաջ քննարկում էին Լաչինի միջանցքին (ՀՀ-ԼՂՀ-ն կապող) զուգահեռ ստեղծել Մեղրիի միջանցքը՝ Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապը ապահովելով (ամերիկացի Պոլ Հոբլի ծրագիրն էր)…

  1. «Մեծ յոթնյակը» կազմում է միջազգային օրակարգը… – «Մեծ յոթնյակի» երկրները օրերս մի նոր կոչ են արել Ռուսաստանին եւ Իրանին ուղղված, որ նպաստալից մասնակցեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարծիք կա, որ Ռուսաստանը եւ Իրանը պետք է ճիշտ օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար… …«Հյուսիսային Կորեան դարձել է միջազգային օրակարգի առաջնային խնդիրը: Այն ավելի ու ավելի շատ է սպառնում աշխարհի կայունությանը: Վտանգը հասել է նոր մակարդակի»,- ընդգծել են յոթ երկրի առաջնորդները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա)…

…Հայաստանը եւս շահեր ունի սիրիական ռազմական գործողությունների հարցում: Նախ՝ Սիրիան բարեկամական երկիր է եւ մեր դաշնակիցը արաբական աշխարհում, հետո նաեւ մերձավորարեւելյան հատվածում ամենակազմակերպված գաղթօջախներից մեկը հայերն ունեն այս երկրում, ինչն խիստ կարեւոր է հետագա մեր պահանջատիրական խնդրում:  Սիրիայի եւ Իրանի ամուր պետականությունը թույլ չի տա, որպեսզի Թուրքիայի մասնատման հարցերում քրդականն գործոնը հանդես գա էլ ավելի միավորված ու հզոր, ինչպես Թուրքիայում եւ Իրաքում է: Արեւմտյան Հայաստանի հարցում նկրտումներ ունեն նաեւ Սիրիայի եւ Իրանի քրդերը…

  1. Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգ-բանակի շուրջ… – Պարզապես կուզեի, որ պատասխանատու կերպով խոսվեր այդ ամենի մասին, որ ամեն րոպե հայոց հողերը ծախելու մասին հայտարարություններ անողները կա՛մ սսկվեին ի վերջո կա՛մ կարեին անպատասխանատու բերանները… Հայոց զինուժը վերականգնում է իր համբավը ոչ միայն տարածաշրջանում, ինչը նպաստում է, որ աշխարհի հայերը ոչ միայն հավաքվեն մեր բանակի շուրջ, այլեւ՝ իրապես աջակցեն ու լինեն բանակի հետ՝ անգամ չբացահայտելով իրենց անձերը… Հենց Վահագնյա՝ արդար ուժի էությամբ առաջնորդվող բանակին կհաջողվի ազգ-բանակ տեսլականով համախմբել համայն հայությանը՝ ազգահավաքի ու հողահավաքի նպատակների շուրջ: Համահայկական բանակը մեր համազգային ազդու գործիքն է համաշխարհային այս նոր վեաձեւումների ընթացքում…
  2. Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի (Կառավար= 15+1+28 +1+30+1+32=108): Ահա այս հաստատուն մեծությունն է Հայկ աստծո անմահության խորհրդանիշը՝ անկախ այն հանգամանքից, թե տարբեր ժամանակներում նա գիտակցության ինչ մակարդակներում է գտնվել եւ ինչ անվանաձեւերով է ներկայացել աշխարհին՝ Հայկ-Օսիրիս-Արդի-Արա-Խալդի-Քրիստոս…

…Հայերենում ցել բառը նշանակում է հող, որ ցելում՝ ճեղքում են գութանով (արորով), վարած անմշակ հող:

Իր էությամբ հողը (երկիրը) մարմնավորում է իգական սկզբունքը, հետեւաբար բերրի է: Ուստի վարած արտը արական եւ իգական սկզբունքների միասնության խորհրդանիշն է…

  1. Ինչ անել 2300 չկառավարվող աղբանոցի հետ – «Մաքուր Հայաստան»-ը մաքուր պահելու բանաձեւը… – Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»: Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա փետրվարի 16-ին կառավարության նիստում հանձնարարական տվեց տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին: Ճիշտ այս օրերին կոշտ կենցաղային թափոնների կառավարման հարցի համապատկերում «Լուսանցք»-ը քննարկում էր աղբային խնդրից ազատվելու տարբերակները, միջազգային փորձը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այս խնդիրը արագ լուծելու համար ոչ մի երկրում հասարակության գիտակցության վրա հույսը չեն դրել…

- Սանիտարական տեսուչի հոգին դուրս կգա… – Այս ծրագրին մենք խիստ հետեւողակական ենք լինելու եւ այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչեւ 2017թ. վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»։…

  1. Ի գիտություն առեւտրական գործիչների… – Հանրության այս հատվածի համար ասեմ, թե ինչ կցուցանե առակը. այն է՝ եթե պետություն, ուրեմն՝ արժանապատվություն յուրաքանչյու՛ր ոլորտում: Ժամանակին «Մետաքսի ճանապարհին» հայ վաճառականներին հավատում էին «ազնիվ խոսքով»: Դա հավասարազոր էր կնիքի: Հիմա իրենց խոսքը պահել չեն կարողանում, անունը դնում են առեւտուր ու դա հավասարազոր են դարձնում անբարոյականությանը, հոգու ու արյան վաճառքին…

- Մծակութային լուրեր… Մարզական աշխարհի խաչմերուկներւմ… Այլ լուրեր…

* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը
«
Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«
Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru 
- 1
տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
- 6
ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
- 3
ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
- 1
ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։