Աշխարհի առաջատար բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստման նպատակով կրթական ոլորտի մասնագետները պատրաստվում են հայտնաբերել այդ բուհերում կրթություն ստանալ ցանկացող՝ ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաներին եւ աջակցել նրանց՝ ընդունվելու այդ բուհերը: ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաների հետ աշխատանքում մասնագետները նախատեսում են կիրառել հեռավար-էլեկտրոնային ուսուցման ժամանակակից մեթոդներն ու ծրագրերը: Ի դեպ՝ այդ նպատակով ՀՀ (տեխնիկական հնարավորության դեպքում, նաեւ Արցախ-ԼՂՀ-ի եւ Ջավախքի) ընտրված երեխաներն ապահովվելու են համակարգիչներով ու ինտերնետային կապով: Բնագիտական եւ հումանիտար առարակաների դեպքում կիրառվելու է նաեւ միջազգային փորձը: Ապագա ուսանողները կընտրվեն մրցութային պայմաններով եւ նրանց համար քննություները կլինեն թեստային տարբերակով: Առավել օժտված երեխաների ընտրությունն իրականացվում է արդեն ներմուծված ավագ դպրոցի 2-րդ դասարանում (12-ամյա կրթության պարագայում՝ 11-րդ դասարան), 1-ին եւ 2-րդ ուսումնական կիսամյակների վերջում (համապատասխանաբար՝ դեկտեմբեր եւ հունիս ամիսներին) անցկացվող 2 մրցույթների միջոցով (ընտրության նախնական եւ վերջնական մրցույթներ): Այնպես որ ամեն ինչ արդեն հստակեցված է, օտար կրթական համակարգի ներթափանցումն ու ծրագրերի ներմուծումն ընթանում է առանց ավելորդ բարդությունների ու դիմադրության: ՀՀ վարչապետը օրերս նույն բան ասել է Ֆլետչերի իրավաբանության եւ դիվանագիտության դպրոցի եւ Տավիտյան հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ պատրաստ է ֆինանսավորել բոլոր այն ուսանողների կրթական ծախսերը, ովքեր կընդունվեն (իրականում՝ կընտրվեն) ամենաբարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բուհերը: Հետո նա հավելել է, որ այլեւս «ծանոթ-բարեկամի» միջոցով հարցեր չեն լուծվելու մեր երկրում: Այս կերպ հարցեր չլուծվելու խիստ հիմնավորված կասկածանքներն առայժմ մի կողմ թողած, խոսենք «միջազգային» կրթության խնդրի մասին: Այն երկու կողմ ունի՝ դրականն արդեն հասկանալի է, կունենանք կրթված երիտասարդներ, իսկ բացասականը միանգամից բխում է «կրթված երիտասարդներ» ունենալու հանգամանքից: Ավելի պարզ՝ այդ երիտասարդները կրթվում են այլ արժեքներ դավանող միջավայրում, դառնում են այդ արժեքների կրողն ու կամա, թե ակամա քարոզողը (հասկանալի է՝ խոսքը խորը քաղաքակրթական արժեքների մասին չէ, այլ՝ անբարո եւ սանձարձակ): Եվ ամենավտանգավորը՝ նման դաստիարակություն ու կրթություն ստացածները հետագայում կամ իրենք չեն վերադառնում հայրենիք եւ իրենց գիտելիքները ծառայեցնում են օտարին կամ նրանց «գնում» են, ու այս կերպ նրանք իրենց կյանքը դասավորելով են ծառայում օտարին: Իսկ եթե պատահում է, որ Հայաստան են վերադառնում, ապա սրանց նմաններն են, որ հետո Հայաստանը հնդեվրոպական-արիական նախահայրենիք, ավելին՝ հայերի բուն հայրենիք չեն համարում, մեր եկվորության թեզն են պաշտպանում, օտար լեզուների քարոզն են անում՝ ոտնահարելով սեփական լեզվի իրավունքները, հայոց հինավուրց մշակույթն են աղտոտում եւ մեր ավանդական միջավայրն են ապականում: Ուրեմն՝ ավելի լավ է չվերադառնան: Իսկ այս դեպքում էլ մեր հաշվին պահում-կրթում ենք, օտարը անվճար տանում ծառայեցնում է նրանց կամ այստեղ կամ այնտեղ՝ դա արդեն կարեւոր չէ: Ժամանակին մեր երկրի միտքն ու ուղեղները ԽՍՀՄ փառքին ծառայեցին, հիմա ծառայությունների շրջանակը մեծացել է՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպաներ… Իսկ սրանք էլ հետո հայ ուղեղների արտադրանքը մեր գլխին են կոտրում ու՝ ոչ միայն մեր: Իսկ մենք միայն նրանց անուններով ենք հպարտանում՝ սա է հայ կամ՝ նա: Իսկ մեր ազգին կամ հայրենիքին կա՞ օգուտ դրանից: Արտակ Հայոցյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Գեղարքունիքի Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
- Իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում
- Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն
- Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար.Ռոմանոս Պետրոսյան
- Առգրավվել է 40 հատ, ընդհանուր քաշով 20 կգ սիգ տեսակի ձուկ
- Գետինը մտնես, եթե դու Թուրքիայի հետ սահման բացող էիր, 7000 երեխու գլուխ ինչի՞ կերար․ Գևորգ Պետրոսյան
- Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
- Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը. Aravot.am
- Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը. 50-ամյա ուղեւորին դուրս են բերել ավտոբուսից
- Այս փուլում որեւէ մեկը չի կարող ավելի լավ բանակցություն վարել, քան Փաշինյանը. «Իմ քայլի» պատգամավոր
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Դժվարություն չկա գրություններ պատրաստել, ներկայացնել.Բոշյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու լուրերի մասին (տեսանյութ)
- Պաշտպանության նախարարը քիչ առաջ Ազգային ժողովում էր (տեսանյութ)
- Առգրավվել է 40 հատ, ընդհանուր քաշով 20 կգ սիգ տեսակի ձուկ
- Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին
- «Սա ինչ վերաբերմունք է Վճռաբեկ դատարանի նկատմամբ.այս նախագծով կծաղկի կոռուպցիան հենց դատական համակարգում» (տեսանյութ)
- Նոյեմբերի 13-ից մինչեւ հիմա հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ
- Կենացների մակարդակից պետի գանք գործնական առաջարկների. Գրիգորյանը՝ Բաբաջանյանին (տեսանյութ)
- Շիրակում 2 հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում (տեսանյութ)
- Էդմոն Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին
- Բադասյանը պատգամավորներին բացատրեց՝ ինչու են անհրաժեշտ մասնագիտացված դատարանները (տեսանյութ)