Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան որոշի…

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանն ընդունի որոշում, թուրքերեն իմաստի բառերով կազմված ազգանուններ կրող սփյուռքի եւ ՀՀ հայերին հայտարարի թուրքական պետության՝ իբր «Պատվավոր հայրենակից», եւ թույլ տա Թուրքիայի քաղաքացիներին համահավասար օգտվել օրենքներից ու բնակություն հաստատել երկրի տարածքում: Անկախ այն բանից, թե այդ հայը կունենա՞ նաեւ մեկ այլ պետության եւս մեկ քաղաքացիություն… Հավատացեք, այսպիսի միջոցառումը շատ ձեռնտու է թուրքական պետության արդի «եվրա»քաղաքականության համար: Նախ՝ կվերանան «ցեղասպանության» հետ առնչվող տհաճ (էլ չասենք՝ վտանգավոր) քաշքշուկները, դիտողությունները եւ պահանջատիրությունները: Այդ որոշմամբ Թուրքիան կշահի վստահություն եւ վարկ՝ միջազգային հեղինակություն, հայերի նկատմամբ ցուցաբերած բարյացակամության ու բարեկամության համար (հատկապես՝ Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպումից եւ թուրքական «կովկասյան» ծրագրի առաջադրումից հետո): Բացի այդ՝ Թուրքիան կշահի նաեւ օտարերկրյա դրամագլուխ, տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ լուրջ արդյունաբերական ձեռնարկներ, նաեւ՝ վստահություն: Կմեղմանա Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարված վիճակը: Թուրքիան այդ քայլով կփաստարկի տվյալ հայերի՝ Թուրքիայի հին քաղաքացիներ լինելու հարցը, եւ կարիք չի լինի նրանց Հայաստանում ու սփյուռքում ապրելու ստիպողականությունը… Թուրքիան նույնիսկ կարող է սփյուռքում եւ Հայաստանում ապրող այդպիսի հայերին հյուպատոսի միջոցով պաշտպան դառնալ (գուցե ՀՀ-ից էլ եռանդուն պաշտպանի) դեսպանատուն ունեցող երկրներում:

Շատ հավանական է, որ Թուրքիայի հանրապետությունը հիշյալ հայերի համար հատկացնի փոքր համայնքներով բնակելի տարածություններ՝ երկրի տարբեր վայրերում, տնով, տնամերձ հողամասով ու ընտանի կենդանիներով, ինչպես վարվել էր Բուլղարիայի պոմակների, Հարավսլավիայի բոշնակների եւ Հունաստանի թուրքերի նկատմամբ: Սակայն, այս վերջիններս մահմեդականացած էին: Իսկ հայերն ունեն իրենց ազգային գիրն ու լեզուն, մշակույթը, եկեղեցին, դավանանքը, նախաքրիստոնեական՝ արիական մշակույթը, պատմական անցյալն ու ուրույն Արմենոիդ տիպը: Թուրքական այսպիսի բարյացակամությունը (եւ հայ իշխանավորների ու գործարարների հնարավոր ջանադրաբար ծավալումը) կհանգեցնի անարյուն մի նոր (սպիտակ) ցեղասպանության, որի հետեւանքը կլինի հիշյալ հայերի ուծացումը թուրքական մեծ խառնարանում, ինչպես եղել է անցյալում, եւ այդ երեւույթի համար թուրքերին ոչ մեկը չի կարողանա մեղադրել այլեւս: Թվում է՝ ասածներս երազանքի պես մի բան են, բայց թուրքերը շուտով ամեն ինչի կգնան, որ մեր հարցերը լուծեն արդեն եվրաչափանիշներին համապատասխան եւ այդ չափանիշներին համապատասխան գործող հայերն էլ հաստատ կնպաստեն այս կամ նման այլ գաղափարների իրականացմանը…

Ենթադրենք, թե հանկարծ ունեցանք մի ազգայնական իշխանություն, որն էլ նման «եվրամոտեցումը» կփորձի սեփական գաղափարական տեսանկյունից իրացնել… եւ վերատիրել Արեւմտյան Հայաստանին՝ խաղաղ ճանապարհով: Դրան էլ պիտի նախօրոք պատրաստվել՝ կանխելու համար հակառակորդի նպատակները: Նման մի բան հիմա առաջարկում են հայ-թուրքական սահմանները բացելու եւ թեկուզ հենց Կարսի նահանգում տնտեսական գործունեություն ծավալելու ձեւով: Բայց այս գործարարներին եւ մեր ազգային համարվող իշխանավորներին խորհուրդ կտանք նախ մտածել, թե ովքեր պիտի գնան «շենացնելու» զավթված հայկական տարածքները եւ ամենաառաջին բանը, որ պիտի սկսել այդ մարդկանցից՝ դա նրանց անուն- ազգանունների հայկականացման հարցը պիտի լինի: Միայն մարմնով ու հոգով (նաեւ՝ անունով) հայը կհայկականացնի իր պապերի հողը: Հարկավոր է հայերենով փոխել ժամանակին թուրքացված անուն-ազգանունները: Մի՞թե կարելի է պատկերացնել մի թուրքի, որ հայերեն անուն կամ ազգանուն ունենա (նույնիսկ հայերը Թուրքիայում չունեն արմատական հայկական անուն ազգանուններ): Դա կլինի շա՜տ վառ եւ անկատար երեւակայություն: Թուրք մոլլաները ինչպե՞ս կարող են հայկական ազգանուններ ունենալ, իսկ ահա, հայ կրոնավորների մի մասը կրում է թուրքերեն անուն-ազգանուններ:

Հետագայում, երբ մկրտված հայ երեխան իմանում է, որ իրեն մկրտողը եղել է թուրքի ազգանունով մի հայ կրոնավոր, նա հոգեպես ցանկանում է երկրորդ անգամ մկրտվել՝ կրկնակնունք կատարել կամ մերժել մկրտությունը, կամ որ ավելի վատ է՝ հաճախ նեղվում եւ ընկնում է աղանդավորների ոլորտը: Հետաքրքիր է՝ հայ եկեղեցին հեթանոսական (իմա՝ զուտ հայկական) անունները փոխել է տալիս հրեականի, երբ վանականը ձեռնադրվում է, իսկ ահա թուրքական անուններից չի հրաժարվում (թուրքից վախենում են, Աստծո պատժից՝ ո՞չ)… Հայոց անձնանունները եւս հարկավոր է մաքրել օտար անուններից: Հրեական անունները մուտք են գործել Բիբլիա-Աստվածաշնչի միջոցով: Օրինակ՝ Միքայել, Սիոն, Աբրահամ, Մովսես, Հակոբ, Հովսեփ, Թադեւոս, Մաթեւոս, Հովհաննես, Իսրայել, Բարդուղիմեոս, Սողոմոն, Զաքարիա, Ղազար, Եղիա, Սառա… եւ այլն: Այլ ազգերի անձնանունները եւս պետք է վերացնել մեզանում (հատկապես՝ սերիալային տխմար «հերոսների»): Ի՞նչ է, վատ են հնչու՞մ զուտ հայկական անունները՝ Անդրանիկ, Գարեգին, Տիգրան, Ավետիս, Արարե, Արմեն, Արամ, Պարգեւ, Վահագն, Շուշան, Հասմիկ, Անահիտ, Աստղիկ, Նանե, Նարե, Համեստ, Վահագն, Վահան, Արա, Արի, Վարդան, Տիր, Միհր, Վրեժ, Ծովինար, Մաքրուհի, Սրբուհի, Գեղուհի, Շողեր, Լուսե, Անուշ, Հայկ, Վանատուր, Հրաչ, Արամե, Կայծե, Տրէ եւ այլն (անունները վերցրել ենք Հայ Արիական Միաբանության գրասենյակից – Մ.Ճ.): Դրանց մի մասը մինչեւ օրս պահպանվել են նախաքրիստոնեական ժամանակներից: Հեթանոս հայերի գործածած անունների մի մասն ունեին Հայոց դիցարանի Աստվածների անուններ: Հայաստան քրիստոնեությունը մուտք է գործել Տրդատ III Մեծ (287-330թթ.) թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի (ում հաճախ են արդեն Խավարիչ կոչում) կողմից գործադրված բռնություններով: Արքունի քարտուղար Ագաթանգեղոսի պատմությունից մեջբերենք մի հատված. «Ապա ինքն իսկ թագավորն խաղայր ամենայն զօրօքն հանդերձ ÿի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, ավերել անդ զբագինսն անահտական դիցն եւ որ Յերազամոյն տեղին անուանեալ կարդայր: Նախ դիպեալ ÿի ճանապարհի երազացոյց երազընդհան պաշտաման Տիւր դից դպրի գիտութիւն քրմացն՝ անունանեալ դիւան գրչի Որմզդի ուսման ճարտարութեան մեհեան. նախ ÿի նա արկեալ ձեռն՝ քակել այրեալ աւերեալ քանդեցին…»:

Սրանց հետեւանքն այն եղավ, որ Տրդատ-Հովհաննես III Մեծ թագավորը թունավորվեց (330թ.) իր նախարարների կողմից: Իսկ հայ թագավորասպան Անակի որդի Գրիգորը (239-325/6թթ.), իր վերջին տարիներն անցկացնում էր Դարանաղյաց գավառի Սեպուհ (3030 մ) լեռան Մանյա քարայրում, մենակյացի կյանքով: Քրմերը կամ Գրիգորի հակառակորդներն ու նրանից տուժածները հաջողացրել էին սպանել նրան իր մենաստանի մոտ: Նրա դիակին հանդիպող հովիվները, չիմանալով նրա ով լինելը՝ թաղել էին անշուք կերպով… Գուցե սա էլ նրա պատիժն էր, որ ավերի ու սրի մատնեց Հայոց երկիրը եւ հազարամյակների պատմությունն ու մշակույթը…

Վերադառնալով արդի Թուրքիայի հանրապետության թեմային՝ նշենք, որ այդ տարածքը բնակեցված է ուծացված տասնյակ ազգերի մահմեդականացված հետնորդներով: Այստեղի ժողովուրդներից էին հայերը, հույները, լազերը, ասորիները, քաղդեացիները, փռյուգիացիները, կապադովկիացիները, պաֆլակոնները, պանփյուլիացիները, լիդիացիք, լիկիացիք, լիսիացիք, խեթերը, իսաուրացիք, կիլիկիացիք, եգիպտացի ֆէլլահները, տայեցիք, գաղատացիք, կատալոնացիք, պոնտացիք, մոսքերը, միսիացիները, բյութանիացիները, քրդեր-եզդիները, վրացիք, թաթարները, աբխազները եւ այլք:

Հետագայում նկատվեցին նաեւ Հայոց Առաքելական եկեղեցաշինական կանոնների խախտումներ եւս, հատկապես՝ VIIդ.-ի եկեղեցական կառույցներում: Խախտումների գլխավոր պատճառը Բյուզանդական կայսրության եւ երկբնակ (օրթոդոքս) եկեղեցու՝ Հայոց նկատմամբ վարած քաղաքականությունն էր: Բյուզանդացիները նպատակ էին դրել, որպեսզի Հայաստանից գրավված մարզերում, ճնշումների ու հալածանքների միջոցով, նախ՝ ենթակայության տակ առնեն Հայոց Առաքելական եկեղեցին, ապա՝ լուծարքի ենթարկեն այն, եւ ձուլեն (assimilation) հավատացյալ հայերին: Սակայն, այդ ծրագիրը չհաջողվեց եւ ավելի շուտ իրենք մատնվեցին կորստի ու ձուլվեցին թուրքերի հետ՝ դարձան մահմեդական թուրքեր: Այժմ, Թուրքիայի հանրապետության տարածքում ապրող եւ ազգությամբ թուրք համարվող ավելի քան 70 մլն. բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների եւ թուրքական պետության նախկին վարչապետ Թանսու Չիլլերի հայտարարության, իբր բաղկացած է 24 ազգերի մահմեդականացած հետնորդներից, որոնք անցյալում (մինչեւ 1453թ.) համարվում էին օրթոդոքս բյուզանդացիներ…

Իսկ ի՞նչ եղան Փոքր Ասիայի վերոհիշյալ ազգերը: Նրանք բյուզանդական մեծ խառնարանում խառնվելով ու ձուլվելով քրիստոնեական օրթոդոքս դավանանքի ընդհանրության հետ, կորցրին իրենց ազգային պատկանելությունն ու դեմքը: Չունենալով իրենց գիրն ու ազգային մշակույթը՝ կուլ գնացին նախ՝ հռոմեական, ապա՝ բյուզանդական կայսրության քաղաքականությանը: Բյուզանդական կլանիչ-մամլիչ քաղաքականությունը չկարողացավ հաղթահարել թերեւս միայն հայ-արիների (արեւորդի հայերի) գաղափարախոսությանը եւ հայերը դժվարությամբ, բայց մնացին իրենց ազգային կերպարով: Սելջուկյան (1015թ.) եւ Օսմանյան (1299թ.) թուրքերի համար պարտադիր եւ արդեն «մշակված» պատառներ էին բյուզանդական կայսրության տարածքում քրիստոնեացված եւ օրթոդոքս դավանանքը պարտադրյալ կրող վերոհիշյալ ժողովուրդների մեծամասնությունը: Թուրքերին մնում էր նրանց վերադավանափոխել ու դարձնել մահմեդական միատարր մի բնակչություն՝ անվանելով նրանց «թուրքեր»: Որտեղի՞ց այդքան շատ թուրքեր, երբ Խորասանից արեւմուտք գաղթած առաջին թուրքերը, ընդամենը հաշվվում էին 300 վրան բնակչություն…

Եվ ահա գալով նախնական մեր թեմային՝ ասենք, որ մենք էլ մեր թուրքական անուն-ազգանուններով ենք հիմնավորում բազմամիլիոնանոց Թուրքիայի իրական թուրքական բնակչություն լինելու փաստը, նույնիսկ «հիմնավորում» ենք, որ թուրքական անձնանուններն ու տեղանունները իրական են ու պատմական… ինչն իհարկե ամենեւին այդպես չէ:

Ըստ 1923թ. Թուրքիայի Սահմանադրության, այդ երկիրն աշխարհիկ եւ ազգային պետություն է: Սակայն, «ազգային պետություն» ձեւակերպումը թուրքերը հասկացել են որպես խտրականություն՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ (ինչպես իրենց քոչվոր նախնիք): Քրիստոնյան նրանց համար միշտ էլ հայհոյող ու անհավատ է, հատկապես՝ «գյավուր» հայերը:

Չզարմանաք, եթե մի օր էլ Թուրքիայի կառավարությունը առարկի եւ ասի, թե հայոց ցեղասպանությունն իրենք՝ թուրքերը չեն արել, այլ մահմեդականացված քրիստոնյաներն են արել: Ուստի իրենք անմեղ են այդ գործում: Իսկ արդեն բարեկամ Հայաստանը սահմանների եւ ճանապարհների չփակվելու «ազնիվ» մղումներից չի փաստի, որ պանթուրքիստա-սիոնիստական դաշինքը կազմակերպեց եւ իրականացրեց հայոց ցեղասպանությունը եւ հիմա էլ հայ-թուրքական հաշտեցման եզրեր է որոնում՝ իր նենգ նպատակներն ի վերջո իրականացնելու համար…

Միսաք Ճեւահիրճյան՝

թուրքահայ մտավորական,

Արման Դավթյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։