Սեպտեմբերի 27-ին Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կայացավ էկումենիկ աղոթքի արարողություն՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի: Վերջինս Հայաստան էր ժամանել Մյուռոնօրհնության տոնակատարություններին մասնակցելու համար: Նախ՝ Մյուռոնօրհնության արարողության մասին, որն անցկացվեց սեպտեմբերի 28-ին: Զուտ հոգեւոր տոնը կատարվեց իսկական «գործարար» միջոցառումների ոգով: Բացի հոգեւոր դասի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ պետական պաշտոնատար անձինք՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, վարչապետների, նախարարների եւ այլոց մասնակցությամբ: Ամբողջ տոնակատարությունն անցավ հրմշտոցների ու գոռգոռոցների մթնոլորտում, հաստավիզ ու անտաշ թիկնապահների մի ամբողջ կոհորտա էր մասնակցում այս միջոցառմանը, եւ նրանց հիմնական նպատակը կարծես այս ամեն ինչից հավատացյալ ժողովրդին հեռու պահելն էր: Ու դա թիկնապահներին հաջողվեց: Բարձրաձայն լսվում էին նրանց հոխորտանքներն ու վիրավորանքները, որոնք հատկապես տեղում էին տարեց մարդկանց հասցեին, ովքեր փորձում էին մոտենալ կաթողիկոսին, տեսնել արարողությունը: Մարդկանց դեսուդեն էին շպրտում: Այդ օրը վիրավորված ու խոցված հեռացան բազմաթիվ հայաստանահայեր ու սփյուռքահայեր, ովքեր չնայած իրենց քրիստոնեական համբերատարությանը՝ մի քանի… խոսքեր ուղղեցին պաշտոնյաների, հոգեւորականների ու նրանց թիկնապահների հասցեին…… Այո, այսպես էլ եկեղեցին հեռանում է ժողովրդից՝ այդ առաքելությունը թողնելով աղանդավորականներին: Իսկ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը սիրահոժար զբաղվում են միջազգային հանրության գործերով՝ էկումենիզմի քարոզով ու առաջընթացով: «Լուսանցք»-ը մի քանի անգամ անդրադարձել է, թե էկումենիկ փաստաթղթով ինչպես են «վերահաստատվել» հրեաների ընտրյալության եւ նրանց խոնարհաբար ծառայելու պատվիրանները: Ուստի, մեր եկեղեցին ճիշտ ու ճիշտ կատարում է իր միջազգային պարտավորությունները եւ էկումենիկ աղոթքով ապաշխարհում է հրեաների առջեւ, իսկ հայերի առջեւ էկումենիզմը պարտավորություն չունի… Դրա համար էլ հավատացյալ ժողովուրդը այդպես ոտնատակ եղավ Մյուռոնօրհներքին: Ի դեպ, նշենք, որ Մյուռոնօրհնությանը չեն մասնակցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսպոկոս Մութաֆյանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը (ներկայացուցիչներ էին ուղարկված): Այդ օրվա առիթով մի քանի հետաքրքիր դրվագներ ընդգծվեցին: Նախ՝ արարողության ընթացքում Մայր Աթոռի վարչա-կազմակերպչական գործերի կառավարիչ Փառեն սրբազանը ամբողջ ժամանակ չբացակայեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքից եւ գլխի «կախարդական» շարժումով «հրահանգում» էր ՀՀ նախագահին՝ երբ նստել կամ կանգնել աղոթքների ժամանակ: Եվ մարդկային բազմությունն էլ առաջնորդվում էր ըստ ՀՀ նախագահի «հոգեւոր» նիստուվերկացի… Հետո, ղեկավարներից աչք չկտրողների աչքից չվրիպեց, որ չնայած անձրեւի բացակայությանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը այդպես էլ իր հագից «խորհրդավոր» կերպով չհանեց նարնջա-թե վարդագույն անձրեւանոցը… Սակայն, ամենանշանակալիցը «գրանցվեցին» երկու դեպքեր: Առաջինը՝ արարողությանը չմասնակցեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով միշտ խուսափել է նույնիսկ պաշտոնական արարողությունների ժամանակ համբուրել կաթողիկոսի ձեռքը (հիշում ենք, որ նա չհամբուրեց նաեւ Հռոմի Պապի ձեռքը, ով քրիստոնեության 1700-ամյակի արարողություններին մասնակցելու համար Հայաստան էր եկել), բայց հաջորդ օրը նա ՀՀ նախագահի հետ մասնակցեց Սարալանջի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը… Ի դեպ, կարծում ենք՝ ՀՀ 2-րդ նախագահն այս քայլով ցույց տվեց հայ եւ միջազգային հանրությանը, որ ինքն ու ՀՀ 3-րդ նախագահը դեռ միասին են: Ռոբերտ Քոչարյանը նաեւ «հանգստացրեց» ներկայիս ընդդիմությանը, թե չի պատրաստվում մեծ քաղաքականություն վերադառնալ, բայց եթե որոշի՝ կասի…… Երկրորդը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հոգու խոսքն է՝ տրված ճեպազրույցի ժամանակ. «…Երեւի գիտեք՝ ես նաեւ Արարատյան թեմի ատենապետն եմ եւ Սուրբ Սարգսի հետ կապված եմ բոլոր առումներով»: Վստահ ենք սբ. Սարգիսը կլսի այս խոսքերը եւս…… Հայկ Թորգոմյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
- Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ