Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի  Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվեց Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշեցին  Քարահունջում՝ հունիսի 22-ի ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո՝ կրկին արեւածագին՝ ինչպես միշտ:  

Ծեսը սկսեցին Նանե Աստվածուհուն ուղղված ձոնով: Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը Աստվածուհուն նվիրված տաղիկներ երգեց: Հետո խաղեր կազմակերպեց՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը: Այնուհետ հայահավատ մարդիկ ողջախոհության Նանե Աստվածուհուն փառաբանեցին՝ Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար: Եվ արորդիները Նանե Աստվածուհուն դիմեցին իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար:

Գինըմպումին հաջորդեց ծիսական պարը՝ ի փառս Նանե Աստվածուհու, Ով իր տիեզերական զորությամբ անպայման պետք է զգոնություն տա երկրին՝ ի շահ ազգի հետագա բարօրության: Պարից հետո քրմական դասի երեք ներկայացուցիչ հայահավատ մարդկանց բացատրեցին՝ թե ինչու է տոնի համար ընտրվել հենց Քարահունջի տարածքը, ինչ նշանակություն ունի այն եւ ինչ զորություն է ամփոփում: Հիշատակելով հայ երախտավոր գիտնական Պարիս Հերունուն՝ քրմական դասի ներկայացուցիչները Քարահունջի հետ կապված նրա շնորհաշատ գործը եւս մեկ անգամ գնահատեցին՝ իբրեւ գիտական հզոր մտքի եւ ոգու աստվածային ուժը համադրողի:

Երեկոյան Երեւանում հավաքական սրբազան ծես կկատարվի, որին կմասնակցն նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմի եւ սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն / 23.06.2017թ. Երեւան-Քարահունջ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։