Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

Այն, որ հային եւ հրեային դարեր շարունակ փորձում են նմանեցնել ինչ-ինչ հարցերում՝ նորություն չէ, թե՛ որպես հին եւ խելացի ազգեր, թե՛ որպես ճակատագրով բախտակիցներ, որ միշտ պայքարել են իրենց ինքնությունն ու գոյությունը պահպանելու համար, ի վերջո, թե՛ որպես ցեղասպանություն վերապրած ազգեր եւ այլն:

Մի ընկեր ունեմ, որ փոքրածավալ գործով է զբաղվում եւ գործի բերումով շփվել է նաեւ մեր երկրի հրեական եւ այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Ըստ նրա, իր ծանոթ հրեաների հետ եւս խոսել են այս մասին, բայց նրանք մի զարմանալի բան են ասել, որ բոլոր ազգերի մոտ այսպիսի մի տեսակետ կա, թե «այնտեղ, որտեղ հրեա կա, …-ի համար անելիք չկա  (բազմակետի տակ հասկանալ՝ ռուսի, թուրքի, չինացու, եգիպտացու, ֆրանսիացու, բրազիլացու …)», եւ միայն հայի դեպքում է այլ, «այնտեղ, որտեղ հայ կա, հրեայի համար անելիք չկա»… Ըստ այս «տեսության» էլ, նշածս հայաստանցի հայի եւ հրայի զրույցի տրամաբանությունը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանում անգամ հրեական համայնք չէր ձեւավորվում երկար ժամանակ, քանի որ քանակական առումով նույնիսկ 1000 հրեա չկար, որպեսզի օրենքի սահմաններում Հայաստանում գրանցվեր հրեական համայնքը: Այժմ երեւի թե կա, կամ էլ օրենքի փոփոխություն է եղել, քանի որ գրանցված համայնք կա, բայց երկար ժամանակ որպես հասարակական կազմակերպություն էին հանդես գալիս հայաստանյան համախմբված հրեաները…

Սա շատ կարեւոր բան է հուշում, որ հայի առաջնեկությունն ի բնե եղել ու շարունակվում է, ինչի դեմ էլ պայքար են մղել բոլոր հին, այդ թվում՝ հրեաները, ապաեւ՝ նորաթուխ ազգերը: Եվ հատկապես հրեաները, քանի որ նրանք այլ հակառակորդ չեն ունեցել, որը վերոնշյալ՝ հայաստանցի հայի ու հրեայի զրույցում պարզորոշ նշվել է՝ որպես հնից եկող խոսք… 

Ուրեմն՝ հայը կիսելու բան չունի, նա կորցրել է գրեթե ամբողջը եւ միայն իր գենետիկ զորության շնորհիվ է կանգուն մնացել եւ հասել այսօրվա տիեզերական գարնան զարթոնքին եւ այլեւս անկասելի ընթացող արդար դատաստանի օրվան…  

Հայից վերցրեցին նրա հայրենիքի մեծ մասը, փառահեղ ազգ լինելու համոզմունքը եւ Հայ Աստվածների պաշտամունքը: Հատկապես վերջինի դեպքում ամեն բան ոչնչացվեց ու դրվեց հերքումի կնիքը, ոչնչացվեցին հազարամյակների գրավոր մատյաններն ու քրմական գրքերը, տաճարներն ու մեհյանները, իսկ Հայ Աստվածների գոյության, իրականության մասին զրույցներին անգամ տաբու դրվեց, գիտության եւ պատմության էջերից դուրս հանվեց… աֆրիկյան ջունգլիներից դեռ դուրս չեկած մարդատեսակներն էլ անգամ ունեն աստվածներ, իսկ հայերը՝ ոչ…

Իրականում Հայկական լեռնաշխարհը՝ Արարատյան աշխարհն է սուրբ երկիրը, մարդկանց եւ աստվածների բնակատեղին, ոչ թե Սիոնի լեռը (որը պարզապես բլուր է Մասիսների կողքին) կամ Երուսաղեմը… Հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները, ոչ թե հրեան, որ միայն կրոնական քաղաքականությամբ (հուդա-քրիստոնեությամբ եւ հուդա-մահմեդականությամբ) Իսրայելը դարձրեց սրբազան երկիր… Եվ հային է տրված արարչական նախնական գենը եւ աստվածազարմ հայրենիքը, ոչ թե հրեային, որ այսօր գենետիկ լուրջ փոփոխությունների է ենթարկվել աշխարհի գրավման ճանապարհին իր երիտասարդ կանանց այլազգի տղամարդկանց հետ խառնարյունության մղելով… Ինչպես նաեւ համաշխարհային տիրապետությունը եւ հրեական պետությունը հայրենիքի գաղափարի հետ փոխելով…

Դառնանք մեր ժամանակներին: Իսրայելի իշխանության ներկայացուցիչները, հանրահայտ մարդիկ արդեն գալիս են Հայաստան եւ փորձում վստահության կապեր գցել, հավատ սերմանել միմյանց նկատմամբ: Շատ բարդ գործ է: Հազարամյակների փոշի կա մաքրելու, իսկ վերջին հարյուրամյակներում նաեւ դավադրությունների ու արյան հետքեր կան…  Հայն ու Հայաստանը շատ բաներ են տեսել պատմության ընթացքում, լավ, թե վատ, բայց երբ վատերը առանց ընկալելու եւ վերաիմաստավորելու են գցել պատմության անհունները, հետո ավելի են տուժել՝ նույն սխալների կրկնությամբ:

Հրեական հոգեւոր դասի պատասխանատուները եւս հասկանում են՝ ինչ է նշանակում տիեզերական գարնան պտույտը… Եկել է բոլորի պատասխան տալու ժամանակը, եւ դա երկնային գործառույթ է, այլապես երկրայինը նորից կխեղդվեր նյութականի առեւտրի մեջ… Իսկ այս համապատկերում այլ է, փողը տիեզերական երեւույթ չէ եւ չունի գործառույթներ Երկնային հարցերում… Իսկ հրեան եւս ունի պարզաբանվելու խնդիր եւ դա կա՛մ պիտի արվի ամեն ինչ իր տեղը բերելու՝ նախնական դիրքին դարձնելու քայլերով, կա՛մ … միեւնույնն է կկատարվի այլ կերպ, բայց իր հետ անկասելի պատիժներ սփռելով…

Մի քանի տարի առաջ իսրայելական պետական այցեր եղան Հայաստան եւ հանդիպումներ Հայաստանի նախագահի, կառավարության ղեկավարի եւ խորհրդարանի նախագահի հետ: Բայց հանդիպումները պարբերականություն չստացան: Եվ ահա, այս օրերին Հայաստանում էին «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը եւ իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկին:

Հրեաները այսօր դեմ չեն համագործակցել հայերի հետ, սակայն փորձում են հասկանալ, թե ինչքանով է դա հնարավոր:

Իհարկե դեմ կլինեն նաեւ մի շարք երկրներ, ինչպես Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը, արաբական շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանին բարեկամ, ինչը պետք է պարտադրի Իսրայելին գործել արագ ու կտրուկ, բայց դրա համար համոզմունք է պետք, որ հայ-հրեական կապերն ամուր կլինեն… Նույն համոզմունքն էլ հայերին է պետք…

Անկարան եւ Բաքուն դեռ լռում են, իսկ Թեհրանից արդեն ահազանգ կա:

«Իսրայելի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ բացասական հետեւանքներ կունենա»,- ասել է  ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ: Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա հարցերը պետք է կարգավորվեն առանց արտաքին միջամտության: Նա հենց Արցախի խնդրի արծարծմամբ է ցանկացել ընդգծել հայ-հրեական կապերի անընդունելիության մասին, միաժամանակ հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է մեծացնել տնտեսական համագործակցությունը, հատկապես էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, կոչ է արել արագացնել երկու երկրների միջեւ էլեկտրակայանի կառուցման մասին հուշագրի իրականացումը:

Իրանական կողմը իսրայելական հայանպաստ աշխուժացմանը զուգահեռ կոչ է արել ստեղծել աշխատանքային խումբ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող Արաքս գետի մաքրման մասին համաձայնագրի իրականացման նպատակով: Սա Թեհրանին նաեւ քաղաքական հնարավորություն կտա լինել միակ միջնորդը թշնամի երկրների միջեւ: Եվ նախատեսվող հայ-իրանական խորհրդարանական խմբի ստեղծումը էլ ավելի կսերտացնի երկրների միջեւ համագործակցությունը:

Մեր ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:

Իսկ Երեւանում Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն ասել է. «Ժամանակին Հայաստանին առաջարկվել է գնել իսրայելական որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է եւ ձեռնտու չէ։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որեւէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»: Իսրայելը ռազմական տեխնիկա մատակարարող երկրների հնգյակում է եւ ռազմաարդյունաբերությունից տարեկան շուրջ 5-6 մլրդ դոլար է վաստակում։ Խոսելով նաեւ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, իրավացիորեն, այս դեպքում նաեւ խայթող ոճով նշվել է. «Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծում եմ, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում»… Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը շատ պարզ եւ կտրուկ է արձագանքել Ռուսաստանի ադրբեջանական խաղերին, այնպես որ, նույնն էլ կանի եւ անում է Իսրայելի թուրք-ադրբեջանական խաղերի հանդեպ:

Այս երկու երկրների թուրք-ադրբեջանական խաղերի հետեւանքով էլ հայությունը միշտ տուժել է, եւ որեւէ արդարացում չկա:

Ալեքսանդր Ցինկերը նաեւ հայտնեց, որ առաջիկա ամիսներին մի շարք իսրայելցի պաշտոնատար անձանց այց է սպասվում Հայաստան: Չնայած նրան, որ Իսրայելի նախարարները Հայաստան շատ հազվադեպ են այցելում, այնուամենայնիվ, հուլիսի 25-ին, հավանաբար, Հայաստան կայցելի Իսրայելի տարածքային կառավարման նախարար Ցախի Անեգբին, ինչը շատ հետաքրքիր այց կլինի ըստ հրեա գործչի, ով հավելել է, որ սեպտեմբերի 10-13-ը ծրագրում են հայ-իսրայելական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի եւ Քնեսեթի մի քանի պատգամավորների այցը:

Հիշեցնենք, որ նախարարի մակարդակով իսրայելական կողմի վերջին այցը Հայաստան կայացել է 2012թ. ապրիլին, երբ Երեւան է այցելել Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդը:

Նախատեսվում է նաեւ, որ մի շարք գործարարներ կժամանեն Հայաստան, որոնք Հայաստանում նախագծերի մեջ ներդրումներ են կատարել: Իսրայելական կողմը ցանկանում է շահագրգիռ անձանց գտնել՝ որոշակի նախագծերի քննարկման համար:

Այս այցերի հիմնական նպատակը հայ-իսրայելական կապերի ակտիվացումն է լինելու։ «Այսօր մենք աշխատում ենք կոնկրետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնք առաջիկայում քննարկվելու են եւ կյանքի կոչվելու»,- ասել է հրեա գործիչը։ Նա անդրադառնալով «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի աշխատանքներին՝ նշել է, որ փորձ է արվում համատեղ ծրագրեր իրականացնել բիզնես ներդրումների, տեխնոլոգիաների, մշակույթի, առողջապահության եւ գիտության տարբեր ոլորտներում: Հայաստան-Իսրայել ֆորումի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը եւ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

«2 տարի առաջ Հայաստան-Իսրայել բարեկամության խումբը Քնեսեթում եւ Ազգային Ժողովում՝ գլխավորությամբ Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, որոշում կայացրին երկու խմբերի հարաբերությունները բարձրացնել միջխորհրդարանական, պաշտոնական, միջպետական մակարդակի։ Բարեկամական խմբերի ղեկավարները՝ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը, այստեղ տեղի ունեցած համատեղ նիստի ժամանակ արձանագրեցին որոշում նշյալ ֆորումի ստեղծման մասին։ Իսրայելական կողից համանախագահում է Ալեքսանդր Ցինկերը, իսկ հայկական կողմից՝ ես»,- ասել է Հայկ Քոթանջյանը։

Նշվեց, որ ստեղծման նպատակն էր՝ նաեւ ձեւավորել մի այնպիսի բազա, որ անկախ այն բանից, թե ի՞նչ փոփոխություններ կլինեն ընտրությունների արդյունքում, կփոխվե՞ն պատգամավորները, կփոխվե՞ն քաղաքական ուժերը, թե՞ ոչ, անդամները կշարունակեն աշխատել: «Մենք այդպիսի օրինակ ունենք. Արտակ Զաքարյանը հիմա ՀՀ ՊՆ նախարարի տեղակալն է, իր տեղում այսօր կլինի Գագիկ Մինասյանը: Այսինքն՝ աշխատանքը շարունակվում է։ Գագիկ Մինասյանը զրոյից չի սկսում անել աշխատանքը, նա ուղղակի շարունակում է այն»,- նշել է հրեա բանախոսը։ Նրա տեղեկացմամբ՝ ֆորումի օրակարգում լինելու են այնպիսի հարցեր, ինչպիսին է, օրինակ՝ բժշկությունը։ Նախատեսվում է բարելավել հայ-իսրայելական բժշկական հարաբերությունները, եւ հնարավոր է՝ Հայաստանից բժիշկներ գնան Իսրայել, եւ հակառակը՝ Իսրայելից գան Հայաստան։ Կլինեն հարցեր նաեւ գյուղատնտեսության ոլորտից, եւ սրա շնորհիվ կմեծանա հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։ Ֆորումի աշխատանքներից մեկը բարեկամական խմբի հետ միասին ուղիղ չվերթի բացումն էր Հայաստան-Թելավիվ, Թելավիվ-Հայաստան ուղությամբ։ Մայիսի 17-ին ինքնաթիռներն արդեն սկսել են իրենց թռիչքը, բայց, տեղակատվական առումով այս նորությունը շատ տարածված չէր, դրանով ոչ ոք չի զբաղվել, եւ որոշում կայացվեց երկու կողմերի լրագրողների հետ անդրադառնալ:

«Մենք այս այցի ընթացքում հասցրինք լինել Հայաստանի տարբեր վայրերում՝ Երեւան, Դիլիջան, Ծաղկաձոր, Սեւան»,- նշեցին հրեա լրագրողները, որ նույնպես այցելել էին Հայաստան: Նրանք շատ գոհ հեռացան Հայաստանից։ Իսրայելական ալիքներից մեկի խմբագիրն էլ ասաց, որ հիմա հասկացել է՝ 61 տարի առանց Հայաստանը տեսնելու՝ ապրել է անիմաստ»…

Փաստորեն, առաջարկների մեծ փաթեթ է առաջացել, որը պետք է ներկայացվի Տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարին, ում լրագրողները հանդիպել են մինչ ուղեւորությունները, եւ վերջինիս շատ հետաքրքիր են եղել մասնակիցների կարծիքները նաեւ ուղեւորությունից հետո։ Շատ հնարավոր է՝ իսրայելական ընկերություններից մեկը սկսի զբաղվել Հայաստանում զբոսաշրջության PR-ով, ինչը գուցե ցանկություն առաջացնի, որ հայկական ընկերությունների մի մասը մասնակցի այդ գործընթացին։

Իսրայելական կողմը բացի Հայաստանից, իր քայլերն ուղղել է նաեւ Արցախի կողմը, ինչը, ինչպես վերը նշվեց, չի վրիպել նաեւ ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի տեսադաշտից, որին արձագանքել էր, թե. «Իսրայելի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ բացասական հետեւանքներ կունենա»:

Նկատենք՝ Հայաստանն ինքը կարո՛ղ է կողմնորոշվել՝ կախված Իսրայելի քայլերի բովանդակությոնից:

Հունիսի 27-ին Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին: Նա կարեւորել է հայ ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել, որ Արցախ է ժամանել՝ այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաեւ այցից ստացած տպավորությունները իր հայրենակիցներին փոխանցելու համար:

«Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության եւ հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը: Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում եւ Արցախում կիրառելու անհրաժեշտությանը ու մի շարք այլ թեմաների:

Այցից հետո հրեա գործիչը կոչ է հղել բոլորին. «Այցելե՛ք Արցախ, այնտեղ հրաշալի մթնոլորտ է»: Իսկ երբ նրան տեղեկացրել են, որ Արցախ այցից հետ հայտնվել է Ադրբեջանի սեւ ցուցակում, նա պատասխանել է. «Հրեշավոր էր, որ Արցախ այցից հետո Ադրբեջանի ինչ-որ սեւ ցուցակներում եմ հայտնվում, ինչու՞։ Այն, որ մարդը բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին, Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվում»։ Ավիգդոր Էսկինը հույս ունի, որ սա վերջինը այցը չէ Հայաստան։ Ինչ վերաբերում է Արցախ այցին՝ նա ասել է, որ իր այցն ավելի շատ ուսուցողական էր. «Արցախում ինձ ընդունեցին հրաշալի մթնոլորտում, կարծես հանդիպում լիներ հին ընկերների հետ։ Փողոցում, սրճարաններում, ուր գնացել եմ, զրուցել եմ մարդկանց հետ։ Մարդիկ այնտեղ շատ հավաք են, հանգիստ, ժպիտը դեմքներին, վաղվա օրվա հավատով, հյուրընկալ, բարին կամեցող։ Ինչ տեսել եմ, դրա մասին էլ խոսելու եմ՝ անկախ հետեւանքներից։ Շնորհակալ եմ այդ ընդունելության համար»։

«Բոլորն ինձ հարցնում են, իսկ ի՞նչ եմ մտածում այն մասին, թե ինչ պետք է անել Արցախում։ Ինչու՞ պետք է ես ինչ-որ բան մտածեմ ընդամենը 2 օր անց։ Լուրջ որոշումներ առաջարկելու համար պետք է այնտեղ որոշ ժամանակ ապրել, սովորել, զգալ, հասկանալ։ Մենք Իսրայելում չենք սիրում, երբ գալիս են եւ ասում են, դուք պետք է լուծեք ձեր հակամարտությունն այսպես կամ այնպես։ Դուք գիտեք, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Իսրայելը գտնվում են հակամարտության մեջ։ Երբ մարդիկ են գալիս, որոնք ոչինչ չգիտեն, ոչ քարտեզ, ոչ սահմաններ, եւ առաջարկներ են անում, դա սխալ է։ Չեմ ուզում հայտնվել այդ իրավիճակում։ Ես եկել եմ սովորելու, այլ ոչ թե սովորեցնելու ինչ-որ մեկին։ Ես գիտեմ, որ հայերի մեջ կան տարբեր կարծիքներ, թե ինչպես պետք է լուծել այդ հակամարտությունը, իրավականորեն, գործնականորեն, ես դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ թեմայով»,- մանրամասնել է հրեա քաղաքագետը։

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում իր այցի մասին հայտնված նյութերին՝ նա ասել է. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ադրբեջանական մամուլին՝ իմ այցի մասին այդքան գրելու համար։ Նրանք իմ այցը լայնորեն լուսաբանեցին, դա հրաշալի PR էր, եւ ամենուր իմ անունը ճիշտ գրեցին, Ավիգդոր Էսկին։ Նախկինում միշտ սխալ էին գրում՝ «գ»-ի փոխարեն «բ»։ Գրեք, սիրելիներս, գրեք։ Ես նույն խաղաղությունն ու բարին ադրբեջանցիներին եմ մաղթում»,- շարունակել է Ավիգդոր Էսկինը՝ շեշտելով, որ միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահն ու փոխնախագահն ընդունում են ռուսաստանցի հայտնի քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող եւ հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովին, ով խոսում է միայն ատելության ու ագրեսիայի մասին, մի մարդու, ում Ռուսաստանում ծաղրում են։

«Արբեջանում ինձ հայտարարում են «Պերսոնա նոն գրատա»։ Եթե առաջինը գնայի Ադրբեջան, ի՞նչ է, ինձ Հայաստան չէին թողնի, կթողնեին իհարկե։ Առաջին հերթին պետք է հասնել նրան, որ Կովկասում լինի փոխվստահության ու հարգանքի մթնոլորտ։ Ինձ հետ տեղի ունեցածը բոլոր նորմերի ակնհայտ խախտում էր»,- ընդգծել է իսրայելցի հասարակական գործիչը, ապա խոսք ուղղել Բաքվի կամակատարներին լսող լրագրողներին. «Ես շատ հոդվածներ եմ գրել թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ադրբեջանի մասին, եւ այն ինչ ուզում եք գրել իմ մասին, գրեք իմ գրածների հիման վրա, այլ ոչ այն ամենի, ինչ գրում են ուրիշներն իմ մասին»։

Վերջում քաղաքագետը կրկին կարեւորել է կրկնել իր կոչը. «Ես իմ բոլոր ընկերներին թե Մոսկվայում, թե Իսրայելում, եւ ընդհանրապես բոլորին կոչ եմ անում՝ այցելեք Արցախ, գնացեք այնտեղ որպես հյուրեր, զբոսաշրջիկներ։ Այս կոչն արել եմ նաեւ իմ ֆեյսբուքյան էջում»։

Նա իր խոսքն ամփոփել է այսպես՝ «Արցախում ավելի անվտանգ է, քան Եվրոպայում… Ես այստեղ ավելի անվտանգ եւ ապահով զգացի, քան Եվրոպայում, որտեղ գրեթե ամեն օր բռնություններ եւ ծանր հանցագործություններ են իրականացվում։ Մինչդեռ շուրջս աշխույժ, ստեղծագործ մթնոլորտ է, մարդիկ խաղաղ աշխատանքով են զբաղված, ու չէի կամենա, որ Արցախի հողում դարձյալ ռումբեր պայթեն եւ խախտվի անդորրը»։

Անդրադառնելով մի կարեւոր հարցի, թե արցախցիներն ինչ ունեն սովորելու իսրայելցիներից, Ավիգդոր Էսկինը պատասխանել է. «Հայրենադարձության մասով, դուք ընդօրինակելու շատ բան ունեք մեզնից։ Կարծում եմ, այստեղ պետական մակարդակով քայլեր պիտի ձեռնարկվեն արցախցիներին դրսից տուն բերելու համար։ Մի քանի տասնյակ տարում, չնայած դրսեւորած համառությանը, մենք աշխարհի հրեաների կեսից ավելիին բերեցինք Իսրայել եւ հզորացանք՝ օգտագործելով մեր ներուժը։ Արտերկրում ապրող ձեր հարազատները վերադառնելով հայրենիք, երկիրը կհզորացնեն նաեւ տնտեսապես ու ռազմականապես։ Իսկ ուժեղ պետությունն անպարտելի է» (այս առումով համաձայն ենք՝ մեկ բայցով սակայն, ինչին հետո կանդրադառնանք.-խմբ.)։

Իսրայելցի գործչի այցն Արցախ կազմակերպած արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարեւոր համարեց այս այցը. «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը, Իսրայելը պետք է զարգացնեն հարաբերությունները միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ դա ժամանակի հրամայական է։ Այս ընթացքում փոխայցեր եղել են։ Այս այցն այդ տրամաբանության շարունակությունն է։ Այսօր մեծ զարգացում է ապրում ժողովրդական դիվանագիտությունը, եւ մենք օգտագործում ենք «փափուկ ուժը», որը կարող է նպաստել երկու երկրների զարգացմանը»։

Գուցե այդպես էլ լինի, սակայն ինչպես նշեցինք նախաբանում, պետք է պատմական անցյալի ճիշտ սրբագրումներ արվեն, այլապես փոխադարձ հավատ չի կարող լինել:

Արամ Ավետյան

Ջերմ են՝ առանց դեսպանատան ու երկկողմ ջերմության

«Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները բավական ջերմ են եւ բարեկամական».- այս մասին ասել է Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերը: Նրա խոսքով՝ այն փաստը, որ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն չկա, դեռ չի նշանակում, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունները կարելի է սառը դիտարկել: Հյուպատոս Ռոն Շեխտերը որոշ ժամանակ առաջ Հայաստանում էր գտնվում՝ հրեական համայնքի 20-ամյակի, ինչպես նաեւ դրան հաջորդող հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու նպատակով: «Իսրայելը մեծ նշանակություն է տալիս, թե ինչպես են սփյուռքում ապրում հրեաները, քանի որ հրեաների մեծ մասն ապրում է Իսրայելից դուրս»,- նշել է նա՝ համեմատելով այս իրավիճակը հայկական իրականության հետ, երբ շուրջ երկու տասնյակ միլիոնի հասնող հայության զգալի մասը եւս սփյուռքյան հատվածում է: Սակայն սա պարզ ակնարկ էր, որ Իսրայելը հետաքրքրված է նաեւ հայաստանյան հրեաների կյանքով ու գործերով:

Հյուպատոսը նշել է նաեւ, որ այդ տոնական օրերին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի Ինֆորմացիայի եւ սփյուռքի նախարար Յուլիյ Էդելշտեյնը, ով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա կարեւորել է, որ նման այցերը պետք է հաճախակի լինեն եւ երկուստեք:

Իր կարծիքն է նշել, թե հրեաները Հայաստանում ունեն բավական լավ մասնագետներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել երկրի պատմության մեջ: Եվ շեշտել է, որ Հայաստանում ապրում է շուրջ 1000 հրեա:

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։