Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ հայտնի գաղտնի ուժերը սպառված համարեցին ազգային-ազգայնական Եվրամիությունը: Այսինքն՝ նացիստական ու ֆաշիստական Եվրոպայի եւ նացիոնալ-սոցիալիստական խորհրդային կայսրության առճակատումը աշխարհին կանգնեցրեց նոր վերաբաժանան շեմին… 1945թ. սկիզբ դրվեց հիտլերականությունը մերժող ժողովրդավարական-ազատական Եվրոպական Միության եւ ստալինականությունը մերժող ինտերնացիոնալ-սոցիալիստական Խորհրդային Միության բեւեռացմանը:

Եվ առ այսօր այժմեական է այդ աշխարհակարգը՝ տարբերությամբ, որ Եվրոպական Միություն եւ Խորհրդային Միություն հակամարտող կողմերից մեկին փոխարինեց Ռուսաստանի Դաշնությունը (ԱՊՀ-ի տեսքով)՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ ապա սկիզբ դրվեց Եվրոմիություն-Եվրասիամիություն երկբեւեռ աշխարհակարգին:

Բայց ժողովրդավարական կոչվող արժեհամակարգը արդեն սպառվել է, ինչը երկբեւեռ աշխարհի հիմնասյունն էր, եւ առաջ է եկել նոր աշխարհակարգի տեսլականը: Այն վերստին կարող է ազգային-ազգայնական երանգներ ստանալ ի դեմս ֆրանսիական, գերմանական, իտալական եւ այլ եվրոպական ու ամերիկյան նացիոնալիստական շարժումների: Նման ուղի կարող է ընտրել նաեւ մյուս համաշխարհային բեւեռը՝ ռուսական կամ զուգահեռ սլավոնական ազգայնական շարժումների առաջ քաշմամբ, ինչն արդեն որոշակիորեն կիրառվում է ռուսաստանյան քաղաքական ոլորտում…  

Բայց, ինչպես նշվեց, դեռ գործում է 1945թ. ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի՝ ԱՄՆ Կոնգրեսում հնչեցրած կանոնակարգը, որտեղ հստակ նշված է, որ աշխարհի գրավման ճանապարհին (առանձին պետությունների տիրելու ժամանակ եւս) պիտի առաջնորդվել քաոս սփռելով. «Մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ ու մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք:

Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Սա իբր ԽՍՀՄ-ը քանդելու ծրագիր էր, այսինքն՝ հակառակ համաշխարհային բեւեռը, բայց կիրառվում է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք փորձում էին ապրել անկախ ու ազատ, ազգային ու բարոյական արժեքներով, անկախ այն հանգամանքից, թե որ բեւեռում են գտնվում… Խնդիրը համաշխարհային մեկ-պետության եւ մեկ-ազգի ձեւավորման մեջ է՝ համաշխարհային ձուլարանի ստեղծմամբ… Հաջորդ՝ ազգային-ազգայնական աշխարհը փորձելու են եւս այդ ճանապարհով տանել՝ իրականում ազգայնամոլական (շովինիզմ) դրսեւորումներով խամրեցնելով իրական ազգայնականությունը (նացիոնալիզմ), ինչպես դա արեցին Գերմանիայում եւ Իտալիայում 1940-ականներին:

Իսկ մինչ համաշխարհային նոր կարգերի հաստատումը, այժմ էլ կիրառելի են ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի հնչեցրած դրույթները՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու համար… Այս ամենի դեմ պայքարի հրաշալի ինքնապաշտպանական լծակ է Նժդեհյան Ցեղակրոնությունը, որը հայի ինքնության պահպանման եւ զորացման հզոր լծակ է ինչպես անհատական, այնպես էլ ազգային առումներով: Սա հզոր լծակ է համաշխարհային ձուլարան չմտնելու եւ ազգային արմատներին հենված առաջ գնալու համար...

Նժդեհյան Ցեղակրոնությունը չէր կարող անտեսել հայկական ոչ մի շերտ, ուստի սահմանումներ է տվել նաեւ ազգությամբ հայ ապազգայիններին, ծախուներին ու ընչաքաղցներին…

Մեծ հայը՝ Գարեգին Նժդեհը, դրանց բնորոշել է «ազգի տականք» եզրույթով… Բայց, ցավոք, դրանք տարաբնույթ են, եւ նվիրյալ հայորդին նաեւ «ներքին թուրք» հասկացողությունն է մտցրել:

Մեր ժամանակներում «ազգի տականք» դիտարկվում են ազգը եւ հայրենի պետությունը հարստահարողները, սեփական եսը՝ ազգային մենքից վեր դասողները… Իսկ «ներքին թուրք» բնորոշումը՝ ազգադավների, դավաճանների, մեր երկրում այս կամ այն պետության, թե կառույցի սպասարկուն դարձողների ու նմանների համար է…

Սակայն այսօր նաեւ երրորդ տարբերակի կարիքն է զգացվում նաեւ, այնքան են շատացել գրանտակերները՝ օտարից վարձատրվող ու ազգին դեմ գնացողները, որ մի նոր հասկացողություն է մտել հատկապես իրավական, քաղաքական, հանրային ու հասարակական ոլորտները՝ «քաղաքական պոռնիկներ»… Իհարկե, կան նաեւ գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների պոռնիկներ եւս, բայց մեկ բնորոշմամբ բավարար է բոլորին ի ցույց դնել: Այ հենց սրանք էլ կատարում են ալենդալեսական հրահանգները. «…Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ ու մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի»…

«…Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ»… Այս մի կետում արդեն դժվարացել է ալենդալեսականների գործը, քանի որ աշխարհակարգը վարկաբեկված է իր ժողովրդավարական կոչված արժեհամակարգով, որը բացահայտ ամբոխավարություն է եւ այն էլ բռնատիրական… Ազգային արժեհամակարգը դարձել է առավել ցանկալի եւ ընկալելի:

Բայց օտարների վարձատրությունը շարունակվում է, դեռ կշարունակվի այնքան, որքան համակարգը կշնչի, կշարունակվեն հայկական (նաեւ այլ) արժեհամակարգերի, պատմության, գաղափարների եւ բարոյական սկզբունքների քայքայման փորձերը: «Լուսանցք»-ը միշտ անդրադառնում է նման փորձերին…

Դրանցից մեկը՝ հերթականը, նախկին վարչապետ, հետո՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանի արածն է, ով ՀՀՇ-ական տարիներին առանց աչք թարթելու շարունակեց ազգային հարստության թալանման, մեջ-մեջ արման ու երկրի ինքնասպառման քաղաքականությունը, երբ ազգը ավերիչ երկրաշարժի փլատակներից դեռ չէր բարձրացել, երբ ցեղասպանվում էր նորեն ու բռնել էր գաղթի ճամփան, երբ մի քանի հազար կամավորականներով պատերազմ էր վարում, երբ թիկունքում օրնիբուն աշխատում էր միայն հաղթանակի համար… եւ ցրտի, մթության եւ սովի մեջ երկիր էր պահում, որ վերոնշյալի նմանները իրենց ու իրենց հարազատների կյանքը ապահովեն մի քանի սերունդ…

Սրանք այն տեսակն են, որոնք տեղավորվում են եւ «ազգի տականք» եւ «ներքին թուրք» եւ «քաղաքական պոռնիկ» եւ ազգի արյունը խմած ու դեռ մարսող ձեւակերպումների մեջ: Եվ այսօր ազգափրկիչ կերպարանք են ընդունել, որովհետեւ դեռ պատերի տակ չեն շարել սրանց…

Մի բան լավ չեն հասկացել սրանց նմանները՝ այդ «ժողովրդի հիշողությունն է կարճ», որ երեկ իրենց մահն էր ուզում, այսօր փառաբանում են մի քանի մանրախնդիր օժանդակության համար… իսկ ազգի հիշողությունը հարատեւ է, սրանց որ սերունդն էլ ընկավ իրապես ազգային պետության մեջ՝ բոլոր պարտքերը մարելու է, բոլոր պատիժները, նաեւ ոմանց հետմահու՝ ի կատար են ածվելու…

Այդ ժողովուրդը չի նայում, թե ով է ինչ ասում, արդյո՞ք ասելու իրավունք ունի… Ազգը լռելյայն, բայց դիտարկում է ամեն խոսքը եւ լավ գիտի խոսքի ու այն ասողի արժեքը տարբերակել…

Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում

Հայաստանում ինքն իրեն տնտեսագիտության ամենակարողը հռչակած համատարած ազգաթալանի պատասխանատուներից մեկը սկսել է ազգային արժեքների նորովի փնովմամբ զբաղվել: Այն արժեքների, որի դեմ գործել է իր ամբողջ քաղաքական կյանքում, նաեւ որպես պետական պաշտոնյա: Երեւի որոշել է «ամենակարող տնտեսագետ» կոչմանն ավելացնել  «ամենատես ազգասեր», «ամենաբանիմաց պատմաբան», «ամենագետ լեզվաբան» եւ էլի նման կոչումներով…

Իհարկե նա դրա կարիքը չուներ, այդ կոչումները նվաճելու համար պետք է փաստացի (լավագույն դեպքում) բազմահազար հայհոյանքներ հավաքի, որտեղ ամեն անգամ կհիշեն իր անձն ու ընտանիքը, մինչեւ ոչ հեռու նախնիների (ըստ ամենայնի՝ խառնագեն) շիրիմները… Իհարկե, կցանկանար հանգիստ վայելել տարիների գռփած-լափածը՝ միաժամանակ հրապարակային ելույթներով ազգափրկիչ երեւալ… բայց երեւի պարտադրողներն են զորավոր ու զորավոր փաստեր էլ ունեն իր ճղճիմ անցյալի մասին: Եվ եթե հանկարծ հրաժարվի կատարել հրահանգները… ուստի նա անդադար գործում է՝ անկախ այն հանգամանքից, որ հայտնվում է ազգաթքանքի կարգավիճակում…

Բայց դա ի՞նչ է այն ամենի համեմատ, որ ստանում է օտարից: Միեւնույնն է՝ ազգը այսօր հնարավորություն չունի նմաններին պատժելու, իսկ ժողովուրդը, դե հասարակ-ության մասին էլ չասենք, նմանների ժամանակը չունի՝ իր առօրյա հոգսերի մեջ խեղդված:

Այս ամենը գրեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պատվին, ով օրերս նաեւ խաղաղության մրցանակ ստացավ: Եվ իր ֆ/բ էջում գրեց, որ արժանացել է խաղաղության մրցանակի: Ապա շտապել էր հավելել, թե որտեղ է՝ «Կորեայում եմ։ Ինձ խաղաղության մրցանակ են շնորհել»: Թե ի՞նչ մրցանակաբաշխության ժամանակ է արժանացել այդ մրցանակին, պարզ չէ՝ չի նշվել…

Բայց մենք պարտավոր ենք հասկանալ: Սեփական երկրից դուրս չգալով՝ որեւէ միջազգային ճգնաժամի մասին խոսք անգամ չասելով, Բանգլադեշ-Մյանմար սահմանին հազարավոր մահմեդականների նկատմամբ բուդդայական իշխանությունների կողմից իրականացրած բռնությունների մասին չաղաղակելով, Իրաքում եւ Սիրիայում բազմահազար քրիստոնյաների ու արեւապաշտ եզդիների ջարդերի համար այս կամ այն երկրի դեսպանատան դռները չջարդելով… եւ էլի շատ բաներ չանելով՝ այս մարդը ստացել է խաղաղության մրցանակ…

Ի՞նչ խաղաղության, ո՞ր պատերազմի կամ բռնության դեմ, ու՞մ համար: Հայտնի չէ:

Բայց հայտնի է, որ այս մարդը մի քանի ամսվա ընթացքում հասցրել է նվաստացման փորձեր անել սեփական ազգի դեմ՝ իր ցնդաբանություններով «հանգեցնելով» այն մտքին, թե մեր պատմությունը մինչեւ հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված, մեր լեզուն աղքատիկ է եւ օգուտ չկա հայերենից, մեր եկեղեցին պետականաքանդ է, ոչ թե պետականաշեն, մեր արժեհամակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ էլի նման բաներ…

Հայոց արիադավան հավատը հստակեցնում է, որ ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագումը (Ծինը-Գենը), 2. Բնօրրանը (Հայրենիքը), 3. Լեզուն, 4. Առաքինությունը, 5. Հավատը, 6. Մշակույթը, 7. Ինքնությունը, 8. Էությունը, 9. Առաքելությունը:

Գուցե Հրանտ Բագրատյանը սրանից տեղյակ չէ, «ուղղորդենք», որ դեռ ազգի դեմ գործելու լուրջ ոլորտներ ու անելիքներ ունի…

Գրելով հանրահայտ բաներ, որտեղ մեր պատմության ընթացքում եղել են եւ հերոսական էջեր, եւ թույլ են տրվել սխալներ, որ պատմական նշանակություն ունեն, եւ ներքին հակամարտություններ են եղել… ու դրանք իրեն հարմար ձեւակերպումներով հայտարարել է, թե «մեր պատմությունը մինչեւ հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված»… Անգամ հոխորտացել է, թե հայ պատմագիտությունը, չհաշված չնչին բացառությունները, սեփական բացատրությունը չունի այս կամ այն փաստերի վերաբերյալ եւ կրկնում է օտարներին: Չենք հերքում, «քաղաքական պոռնիկներից» հետ չեն մնացել նաեւ մեր շատ մտաոռականներ ու պատմաստագետներ: Դրանց պակասը, ցավոք, նաեւ հիմա չենք զգում՝ ի դեմս հնեաբան կոչված Աշոտ Փիլիպոսյանի, ով պարզապես հերթական մի անհոգի մասնագետ է (միայն նյութը տեսնող), որ հողի մեջ պատվերով «քուջուջ է անում», ինչ-որ բան գտնելու եւ պատվեր-հրահանգով վարկաբեկելու համար… բայց փորձում է իրեն այլ կերպարով մատուցել:

Իսկ Հրանտ Բագրատյանը շարունակում է, թե մենք կրկնում ենք «Բրյուսովի եւ Դյակոնովի տեսություններն առ այն, որ հայ ժողովրդի պատմական դժբախտությունն աշխարհագրական խաչմերուկում գտնվելն է, արտաքին ագրեսիան, հարեւանների անհաշտ պայքարը Հայքը գրավելու համար։ Մինչդեռ բանականությունը մեզ հուշում է, որ, ընդհակառակը, խաչմերուկում գտնվելը մեր զարգացման պատվարը պիտի լիներ»…

Իսկ ինչ է, այդպես չէ՞: Հայկական լեռնաշխարհը, որ այսօր փակ թեմա է աշխարհի համար եւ «անհետացել է» Կովկաս եւ Մերձավոր Արեւելք տարածաշրջաների արանքից, միշտ էլ եղել ու ցայսօր էլ մնացել է աշխարհագրական այն խաչմերուկը, որը զարգացման պատվար է, որտեղ տեղի են ունենում աշխարհի վերաբաժանման բոլոր նախնական քայլերը… Ուղղակի հզոր Հայաստանի դեմ հազարամյակներ շարունակ չեն կարողացել ոչինչ անել, իսկ հետզհետե տկարացող Հայաստանը արդեն չի կարողացել դիմակայել այդ ներխուժումներին… Այստեղ խնդիրն այլ է, թե ինչու է տկարացել Հայաստանը: Բայց որ խաչմերուկը միշտ էլ ձգտելի է եղել բոլորին, հատկապես տվյալ ժամանակի ուժեղներին, այսօր էլ այդպես է: Համաշխարհային բեւեռները նախ եւ առաջ իրենց սրերը խաչում են այս խաչմերուկում…

Ու սա հանրահայտ բան է, բայց խաղաղության միջազգային մրցանակ տալիս են սեփական անցյալի նվաստացման ու պատմակեղծարարության համար (ինչպես ժամանակին գիտական կոչումներ էին տալիս): «Այդ տարիներին Հայաստանում կենտրոնացված պետություն չի ձեւավորվել» ասողը հիշու՞մ է 1990-ականները, երբ Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց իրենց կողմից կենտրոնացված պետություն, որին համայն հայությունն էր շունչը պահած սպասում, եւ երկիրը վերածվեց ՀՀՇստանի… Այնպիսի պետության, որ պատրաստ էր Թուրքիայի հետ եղբայրանալու համար կրկին հանձնել Ղարաբաղը՝ թուրքերի կրտսեր եղբայր ադրբեջանցիներին:

Ըստ երեւույթին՝ Հրանտ Բագրատյանը խաղաղության մրցանակը ստացել է նաեւ հետագա քայլերի համար: Օրինակ՝ նախկին ՀՀՇ-ական Աշոտ Բլեյանի հետ Բաքու գնալու (ով 1990-ականներին արդեն Բաքվում եղել ու սոված Երեւանում այնպիսի մի գովք է արել հօգուտ Ադրբեջանի տնտեսական հզորության, որ հաստատ նորից կընդունեն այնտեղ) եւ մեր խաղաղությունը Իլհամ Ալիեւին վստահելու համար: Հետո նաեւ կարելի է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գնալ Անկարա՝ մեր խաղաղությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնելու եւ Հայաստանը որպես «թուրքերի համար անիծյալ սեպ» ճանաչելու նպատակով…

Այստեղ արդեն ի՜նչ խաղաղության մրցանակ, հարցը Նոբելյան մրցանակի շրջանակներում կլուծվի: Ի գիտություն բագրատյանանմանների, Հայոց պատմությունը մի քանի հազարամյա չէ, տասնյակ հազարամյակներ պիտի վեր հանվեն, ոչ միայն նախաքրիստոնեական անցյալը պիտի ներկայացվի, այլ նաեւ՝ նախահեթանոսական անցյալը, որտեղ էլ տեսանելի ու ընկալելի կդառնա հայոց հավիտենապտույտ առանցքը, որը գուցե «առեղծվածային ու չբացատրված է», բայց վստահաբար «հակասական» չէ:

Եվ իզուր չէր հանրահայտ հնէաբանն ու պատմաբանը՝ Հենրիխ Շլիմանը գրում՝ «Եվրոպայի ողբերգությունը այն է, որ նրա քաղաքակրթության հիմքում դրվել է ոչ թե Հայկական, այլ Հունական մշակութը»:

Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է

Նախկին վարչապետը եւ ներկայիս խաղաղության ջատագովն ու մրցանակակիրը, շարունակելով ցուցադրել իր պատմա-մշակութա-հոգեւոր-տնտեսագիտական ունակությունները, գրում է, որ մեր պատմաբանների մեծ մասի ուշադրությունից դուրս է մնացել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) դերը մեր ժողովրդի պատմության մեջ։ «301թ. դառնալով պետական կրոն այն ի սկզբանե հսկայական դեր ունեցավ կենտրոնացված պետության ձեւավորման, միջոցների կոնսոլիդացիայի եւ տնեսական ու հոգեւոր-մշակութային վերելքի համար։ Այդպես շարունակվեց ավելի քան կես դար։ Այս շրջանն անվանենք կոնսոլիդացիայի շրջան։ Պարզվում է, որ նման շրջան են ունեցել նաեւ քրիստոնեական մյուս պետությունները. Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա եւ այլն։ Սակայն մի 50-150 տարվա ընթացքում տեղի է ունենում մետամորֆոզ. բոլոր քրիստոնյա եկեղեցիները ձեռք են բերում կենտրոնացված հարկեր ստանալու իրավունք, սկսում են աճել, դառնում են խոշոր սեփականատերեր ու մրցակցում թագավորների հետ»… Ապա նշել է, որ այդ ժամանակներում, Հայաստանում, որպես կանոն, շինականները վճարում էին հարկեր եւ պետությանը եւ եկեղեցուն. «Հատկանշական է, որ նույնիսկ մարզպանական Հայքում կամ Օսմանյան կայսրությունում, այսպես կոչված օտար նվաճողները թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում եկեղեցին հարկեր գանձի»…

«Լուսանցք»-ը ավելի արմատական վերլուծություններ ունի հուդա-քրիստոնեական ներխուժման ու դրա հետեւանքների մասին հրապարակված (պատմական վերլուծություններից բացի ներկայացրել ենք նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մեղադրականը՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված (դեռ 2003թ.), որտեղ հուդա-քրիստոնեական ներխուժման պատասխանատուները մեղադրվում են 301թ. Հայոց Մեծ Ցեղասպանության իրականացման մեջ՝ ֆիզիկական, հոգեւոր, պատմա-մշակութային եւ այլ առումներով: Նաեւ հայ արիների պայքարը՝ դպրոցներում ուսուցանվող եկեղեցական պատմության (առավելապես՝ կրոնի տեսության) դեմ եւ էլի նման բաներ:

Բայց կա մի բան, որը հաշվի չառնել չենք կարող:

Գալիս է մի պահ, երբ պիտի ներքին խնդիրները թողնել եւ բոլորի հետ միասին ընդդիմանալ արտաքին տարաբնույթ վտանգների ներխուժմանը: Երբ համընդհանուր հարձակում է լինում հայկական արժեհամակարգի վրա (անբարո արժեքների ներդրման փորձ, միասեռականության, մանկական սեռապղծության քարոզ, հոգեւոր ներխուժումներ՝ ամենատարբեր աղանդներին իրավունքներ տալու պարտադրմամբ, հայ ընտանիքների այլասերում եւ կազմաքանդում՝ գենդերային սինաբանությամբ եւն), հայ առաքելական եկեղեցին, ի թիվս այլ հայկական կառույցների ու կազմակերպությունների, կտրուկ ընդդիմանում է այդ պարտադրանքներին…

Սյդ ժամանակ բագրատյանականների նմանները դառնում են պատմության ինքնամաքրման ջատագովներ: Հրահանգը մեկն է՝ թուլացնել հայ եկեղեցու առանց այն էլ ոչ ամուր հոգեւոր դիրքերը եւ Հայաստանում անցկացնել սեռական եւ հոգեւոր մոլագարությունների բոլոր գենդերակապիկությունները: Որոշ կետեր հաջողելով անցկացնել կամ կտրուկ մերժվելուց հետո այս «հակա»եկեղեցականները հանգստանում են եւ սպասում հաջորդ պատվերին: Մինչդեռ չգիտես ինչու պետության մասին մտածող այս կարգի գործիչներին տրվող պատվերը երբեք չի լինում ընդդեմ այնպիսի կրոնա-աղանդավորական կառույցների, որոնք քանդում են մեր պետությունը ներսից կամ՝ «Եհովայի վկաների»  նման պետություն են պետության մեջ կամ մորմոնների պես մեկաշխարհական պետության ջատագովներ են: Այլ կերպ՝ նրանց խնդիրն իրականում պետության պաշտպանությունը չէ: Դրա համար են միշտ ասում՝ կարեւոր է հասկանալ, թե խոսքը ում բերանից է դուրս գալիս:

ՀՀՇ-ական տարիներին, երբ վարչապետ Հրանտ Բագրատյանը մասնակցում էր եկեղեցական միջոցառումներին, ի՞նչ է, դեռ պատմաբան չէ՞ր ու չգիտե՞ր, որ «հենց եկեղեցական (հարկերի) պատճառով է բոլոր քրիստոնեական երկրներում սկսվում միջնադարյան խավարը», որ չկա «ավելի մեծ հանցանք, քան պավլիկյան ու թոնդրակյան շարժումների կոտորածները կազմակերպած ՀԱՍԵ-ի կողմից (որոշ տվյալներով, ոչ պակաս կան 1,5 մլն)», որ Գագիկ 2-րդը եւ Պահլավունին խնդրում էին «Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որին պատկանում էին գրեթե բոլոր գյուղերն ու հարկերը, որ նա մի քանի կոպեկ փող տա բանակին», որ «301-ի ներխուժումն էլ միշտ կա» եւ էլի նման բաներ…

Հրանտ Բագրատյանի ազնվությանը կհավատայինք, եթե եկեղեցական միջոցառումներին մասնակցելու ժամանակ արտահայտեր դիրքորոշումը, թե՞ եկեղեցական հարկերից իրեն էլ է բաժինք հասել: Չի՛ խոսել, եթե խոսեր՝ դուրս կշպրտվեր վերնախավից, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը ազատվեց ԱԳ նախարարի պաշտոնից, երբ ՀՀ 1-ին նախագահի օրոք Թուրքիայում ելույթի ժամանակ մի փոքր ակնարկ արեց Հայոց ցեղասպանության մասին…

«ՀԱՍԵ-ի վերաբերյալ սա իմ առաջին գրառումն է»,- ասել է Հրանտ Բագրատյանը։ Այժմ այլ շահեր են, այլ բարքեր… Եվ այսօր հայոց պետականությունը թուլացնելու համար (ինչում նախկին վարչապետը մեղադրում է եկեղեցուն), նա այլ մտախոհության է հանգել: Եվ գրել է՝ «Հաջորդ գրառումները կլինեն ՀԱՍԵ-ի բարեփոխման, ժողովրդացման, դրա գործունեությունը օրենքներով կարգավորելուն եւ թափանցիկություն ապահովելու մասին»: Սա, մեր կարծիքով հնարավորություն կտա Հայաստանում մի քանի տասնյակ աղանդավորական կազմակերպություններին դնել առաքելական եկեղեցու հետ հավասար կարգավիճակում… Իսկ դա նշանակում է՝ այդժամ չպետք է բացառել 301-ի կրկնություն՝ ասենք «Եհովայի վկաներ»-ի տեսքով…

Սա «ամենակարող տնտեսագետ», «ամենատես ազգասեր», «ամենաբանիմաց պատմաբան», «ամենագետ լեզվաբան» եւ այլ կոչումներին կավելացնի «ամենաժողովրդավար ժողովրդավարը» մի քիչ տարօրինակ կոչումը, ինչը Հայաստան կբերի կամ հաջորդ խաղաղության մրցանակը կամ ինչպես վերը նշվեց՝ Նոբելյան…

«Ես հոգեւորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար, հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:… «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին» (Ն.Ս.Օ.Տ.Տ. Վաեն Ա կաթողիկոս):

Հոգեւորականներ, այսպես գործելու դեպքում ձեզ հարվածելն ավելի դժվար կլինի…

Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը

ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մասնագիտությամբ պատմաբան է, հարկ համարեց անդրադառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագարտյանի հայտարարություններին: Նա նախ  նշեց, որ հարգում է Հրանտ Բագրատյանին որպես տնտեսագետ, եւ եթե հայտարարությունները վերաբերեին տնտեսագիտությանը, ապա ինքն իրեն իրավունք չէր վերապահի մեկնաբանել: Բայց ինչ որ անհասկանալի բան է կատարվում, կամ էլ «Հրանտ Բագրատյանը որոշել է օրիգինալ երեւալ: Նա պատերազմ է  հայտարարում հայոց լեզվին կամ Առաքելական սուրբ եկեղեցուն: Հիմա տեսնենք հաջորդը որն է լինելու»,- նշել է ԱԺ փոխխոսնակը: Ով նաեւ հայտարարեց, որ «Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ է, գտնում է, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը մեր եկեղեցին է, սա հավատամք է, համոզմունք, որը քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի: Եթե առաջնահերթություն ենք դնում, առաջինը Քրիստոսն է, հետո՝ հայրենիքը»:

Նրան շատ բարկացրել է նախկին վարչապետի հայտարարության այն հատվածը, որ եկեղեցու պատճառով կործանվել է պետությունը: «Դա կատարյալ անգրագիտություն է»,- ասել է ԱԺ փոխնախագահը եւ հիշեցրեց Սահակ Պարթեւի գործունեության մասին, որ «հայ եկեղեցին եղել է գիտության, մտքի ու կրթության օջախ, ի տարբերություն այլ երկրների եկեղեցիների, որոնք որոշ դեպքերում քարկոծել են գիտնականներին»:

Աժ փոխնախագահի՝ հատկապես եկեղեցու գործունեության մասով պատմական գիտելիքները մենք այլ առիթով կվիճարկենք, միայն նշենք, որ մեր եկեղեցու որոշ դիմագծեր չեն փոխվում հենց այս կարգի կեղծ եկեղեցապաշտպան «դրույթների» պատճառով: Մինչդեռ դրանով եկեղեցասերները եկեղեցուն բնավ լավություն չեն անում…

ԱԺ փոխխոսնակը այնքան է ոգեւորվել իր՝ «դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհի՝ մեր եկեղեցու» պաշտպանությամբ, որ Եհովա Աստծու որդուն՝ Հիսուս Քրիստոսին վեր է դասել Հայոց Հայրենիքից՝ «առաջինը Քրիստոսն է, հետո՝ հայրենիքը»…

ՀՀԿ-ի ցեղակրոն պահպանողական մամուլի խոսնակը չգիտի՞, որ Գարեգին Նժդեհն անգամ իր Աստվածների առաջ գլուխ խոնարհելով խոստովանել է, որ եթե Հայ Աստվածների առաջ անգամ մեղանչել է, ապա Հայրենիքի առաջ՝ երբեք… Իսկ Ազգն ու Հայենիքը Նժդեհն իր «աստվածություններն» է համարել…

Մի բան էլ. եթե ԱԺ փոխխոսնակը պարզապես փորձել է որպես հայ պաշտոնյա համամարդկային երեւալ, ապա կրկին հիշեցնենք Նժդեհի խոսքը՝ նախ հայ մարդ պիտի լինես, որ հետո կարողանաս համամարդ լինել:

Անդրադառնալով այն մտքին, որ երկրում ներդրումներ չկան, զարգացում չկա, բայց անընդհատ եկեղեցիներ են կառուցվում, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ կողմ է եկեղեցիներին, որովհետեւ «եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում է ու ստանում դրական էներգիա»: «Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Ասենք, մեր երկրի պրոբլեմների համար եկեղեցինե՞րն են մեղավոր: Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է»,- ահա մեր պետական պաշտոնյաներից մեկի ազգափրկիչ ռազմա-քաղաքական տեսլականը…

Ասել է թե՝ պաշտոնյաները մեղքերն են քավում՝ եկեղեցիներ կառուցելով: «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում, ոչ թե եկեղեցի կառուցելով: Իսկ ո՞վ մեղավոր չէ…»,- ասել է Շարմազանովը:

Ահա եւ անպատժելիության գաղտնիքի բանալին: Ոչ ոք չի պատժվելու, ոչ մի արարքի համար պատասխան չի տալու…

Այսինքն՝ այն դիտարկումը, որ միշտ անում է «Լուսանցք»-ը, արդիական է, ավելի քան 25 տարի մեր երկրում իշխանափոխություն չի եղել եւ դեռ հեռանկարում չի էլ նկատվում դրա հնարավորությունը:

 Փաստորեն՝ պետությունը մեղավորին պատժելու փոխարեն, նրան ուղարկում է Աստծո մոտ՝ մեղքերը քավելու:

Սրան սարկազմով կվերաբերեինք, եթե եկեղեցի կառուցելու  փոխարեն տնտեսությա՛ն մեջ ներդրումներ արվեին:

Բայց արի ու տես, որ իր օրիգինալությամբ Բագրատյանին Շարմազանովն էլ չի զիջում. «Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացմանը: Հայաստանում միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է: Եվ ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»: Դե արի ու բացատրիր, որ եկեղեցուն արջի ծառայություն մատուցելով իրականում մեր պաշտոնյաները ոտքերն էլ հեռու չեն պահի հայաստանյայց եկեղեցուց:

Երիտասարդ պաշտոնյան ավելի խրվելով «եկեղեցասիրության» մեջ ու «մոռանալով», որ Սահմանադրությամբ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, ճիշտ է համարում եկեղեցու՝ բանակ ու դպրոց մուտք գործելը: «Լավ է, արել, բա ի՞նչ պետք է անի: Բա կարո՞ղ է աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, եւ պետք է եկեղեցու ժամերն ավելացնեն դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ, պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մենք կարողանանք ունենալ այդ հոգեւոր զարթոնքը»,- այսպես խրոխտ ավարտել է իր խոսքը ՀՀ եւ ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյան:

Այստեղ հնարավորինս մեղմ ասենք, որ հետո ավելի վատ բաներ չասենք… քանի որ հատկապես բանակին ու դպրոցին կրոնականացնելը արդեն դավաճանության աստիճանակարգին է մոտեցնում…

Հարգելի ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան, հասկանալի է, որ երկրի նախկին վարչապետի խոսքին պիտի պաշտոնական պատասխան տրվեր, բայց այն պիտի ավելի արժանահիշատակ ու արժանապատիվ լինել, բայց ում հանձնարարել էիք՝ կատարեց շատ վատ, խոցելի դարձնելով գրեթե բոլոր հարցադրումներին ուղղված պատասխանները… Նման հարցերում կարելի է նաեւ պոռթկալ, զուսպ չլինել, բայց որ կրոնը, իսկ մենք գիտենք, որ կրոնները վերազգային են, հայ տեսակից ու Հայաստանից վեր դասելո՞վ խոսել…

Շարմազանովի կղերական կերպարը մեզ մտահոգեց. գուցե բանակում զենքի փոխարեն Քրիստոսի նկարնե՞րը բաժանվեն եւ այդպես աղոթելո՞վ փակեն մեր զինվորները թշնամու ճանապարհը… Ախր այս դասն արդե՛ն անցել ենք ու մի կերպ ենք փրկվել:

Կարծում ենք՝ Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել, քանզի նրա կյանքում առաջինը Քրիստոսն է… Եկե՛ք օգնենք նրան: Իսկ եթե ոչ, ապա Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալը վտանգավոր կդառնա ավելի, քան Հրանտ Բագրատյանի գործունեությունը…

Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը:

ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստվածամարդ)… Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Բնատարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո անունով… Հայը՝ Ծածկագիր է՝ ՀԱՅ, որ հավիտենարժեք ու հավերժական առաքելություն ունի յուրաբնույթ…

Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայ(ըր)երի(Բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր-ենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են՝ Մարդկության Հայրերը՝ Նախնիները…

Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…

Օտարները Հայերին Արմեններ՝ Արիածին Մարդիկ են ասում՝ հաշվի առնելով Հայ Տեսակի Արարչածին լինելը եւ Հայկական Լեռնաշխարհի Աստվածների Բնակատեղի՝ Աստվածազարմ էությունը…

* * *

ՀՀՇ-ական նախկին վարչապետ եւ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Հրանտ Բագրատյանի ամենածախու քայլերից մեկը հայոց լեզվի դեմ խոսել էր: Ըստ ամենայնի, սա նրա ամենահակահայ պատվերներից մեկն է, քանզի հայոց ոսկեղենիկ լեզուն, որ աշխարհի լեզուների մայրն է, անվանել է ամենաաղքատիկ լեզու… Հայոց այբուբենը ցայսօր օգտագործվում է տիեզերական հաշվարկների ու երեւույթների մեկնություններում… Հայոց Տիր Աստծո գոյությունն արդեն իսկ վկայում է մեր լեզվի տիեզերաարժեք ու խորհրդակիր լինելը…

Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է, Գենի խոսքը, այսինքն՝ այն Ներքին Ձայնն է , որի ընկալումը կբացահայտի Արարչակնիք Ծածկագիրը Գենի… (հայ-արիական տիեզերահավատ սկզբունք):

Ֆ/բ իր էջում նախկին վարչապետը գրել է «Բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին։ Մեզ մոտ՝ Արմենիայում, դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։ Այսօր, սակայն, ուզում եմ անդրադառնալ եւս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք Հայ առաքելական եկեղեցու, կնոջ եւ ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական եւ ազգային արժեքների մասին եւ այլն»…

Այն փաստը, որ «հայ» ու «հայկական» ձեւակերպումները դարեր շարունակ փորձել են վերացնել եւ Արմեն ու Արմենիա հասկացություններով փոխարինել, հայտնի է, նոր բան չէ: Վերեւում նշվեց, որ ՀԱՅ-ը կոդ է՝ ծածկագիր եւ այն վերացնելու, մոռացնելու խնդիր ունեն որոշ ազգեր, որ տիրապետում են տիեզերական խորհուրդներին եւ թաքնագիտական սկզբունքներին…

Իզուր չէ, որ այսօր խոսում են բոլոր հին Աստվածներից, անգամ ամենանոր՝ աֆրիկյան մի քանի հոգանոց ցեղախմբերի երբեւէ չգոյ աստվածներից, սակայն Հայ Աստվածների թեման փակ է: Ինչպես կյանքում, այնպես էլ աստվածաբանության մեջ… Հայկական Լեռնաշխար՝ Մարդկության Օրրան, Փրկության Երկիր հասկացությունը եւս մոռացության է մատնվել… Հայաստան անունը միջազգային ասպարեզում դարեր շարունակ չի արծարծվել, չնայած դժվար չէ այն արտասանելը եւ այլն… Սակայն, հայը մնում է իր Արարչակնիք անվանը հարազատ: Եվ ահա, մի նոր փորձ է արվում մեր ներքին կյանքում բացառապես Արմեն եւ Արմենիա անունների ներդրմանը միտված…

«Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ»,- գրում է մեգաէկոնոմիստը: Նա իր գրքերը գրել է 4 լեզուներով. արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն եւ ուկրաիներեն եւ պարզել է, որ ամենաաղքատը հայերենն է: Այսինքն, հայերենը, որ արիական-հնդեվրոպական լեզուների (այդ թվում՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի…) նախալեզուն է՝ աղքատ է իրենից դուրս եկածներից: Այսինքն՝ եթե ավելի քան 600 տարի պետականություն չունենալով, վերջին տարիներին էլ դեռ 26-ամյա երկիր լինելով չենք կարողացել մեր ազդեցությունն ունենալ միջազգային տերմինաբանական ոլորտում (այստեղ, ինչպես բոլոր այլ ոլորտներում, գերպայքար կա), նշանակում է աղքատ ենք: Այսինքն՝ եթե մեզանում հին բառերը եւ դրանց իմաստը վերհանող եւ նոր բառակազմությամբ զբաղվողներ չեն եղել (իսկ հայերենը դրա հնարավորությունը տալիս է անխոչընդոտ), կապված երկրի վիճակից եւ մարդկանց կենսակերպից, ուրեմն մեր լեզուն աղքատ է…

Այն բառարանները, որ հայերը ստեղծել են առանց պետության գոյության, օտարների հսկողությամբ, ինչպե՞ս կարող էին ամբողջական բառապաշարը ունենալ… Ընդամենը մեկ ամսում տասնյակ հազարավոր երեւույթներ կարող են իրենց հայկական անունն ու մեկնությունը ստանալ, եթե Հրանտ Բագրատյանը ներդնի օտարներից ստացած գումարների 1-2%-ը:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները՝ կապված հայոց լեզվի հետ:

«Ինձ թվում էր, թե ինքը պիտի որ, այնուամենայնիվ, բավականաչափ տեղյակ լինի լեզվական հարցերին: Չեմ հասկանում՝ ինչպես կարող է այդ մակարդակի տնտեսագետն այդ կարգի դիտարկումներ անել, որովհետեւ ես գիտեմ շատ լավ տնտեսագետների, որոնք այնքան լավ են պատկերացնում լեզվական հարցերը: Մի տեսակ չար կատակ ոնց որ լինի: Անհավատալի, տարօրինակ բաներ է ասում: Չեմ հավատում, որ նա այդպես է մտածում: Այնքան անհեթեթ են ասածները, որ մասնագիտորեն անդրադառնալու հարկ չկա: Չես հասկանում՝ այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել: Համենայնդեպս, հասարակությունում կան մարդիկ, որ ծայրահեղության են գնում չիմացությունից ելնելով: Իր պարագայում դժվար թե այդքան չիմացություն լիներ: Չեմ հասկանում»,- armtimes.com-ին ասել է Վիկտոր Կատվալյանը:

«Մյուս կողմից էլ՝ չկա չարիք առանց բարիքի: Նշանակում է, որ մեր հասարակության մեջ լեզվական պատկերացումները ճշգրտելու անհրաժեշտություն կա: Եվ այս իմաստով շատ լավ կլիներ, եթե մեր հեռուստատեսությունները լեզվին նվիրված հաղորդումներ կազմակերպեին, ու հնարավոր լիներ հանրության,, անգամ մտավորականության մեջ ճիշտ պատկերացում ձեւավորել լեզվի մասին: Դրա անհրաժեշտությունը ցայտուն դարձավ Հրանտ Բագրատյանի ելույթից հետո»,- նշել է ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է հայերենը՝ արմեներեն, իսկ Հայաստանը՝ Արմենիա կոչելու բագրատյանական նախընտրությանը, լեզվաբանը պատասխանեց. «Ասածներից ամեն ինչը անհեթեթ է, չի կարելի դրան լրջորեն վերաբերվել եւ դրանց անդրադառնալ, քննարկել: Ոչ մի ճիշտ, նորմալ բան նա չի ասում: Ես դրա համար եմ զարմանում, որ այդ մակարդակի մտավորականն այդպիսի մտքեր է հայտնում»:

Ափսոս, որ հարգարժան գիտնականը չի նշել, որ իր ասած խոսքում, «չես հասկանում՝ այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել», ավելի պարզ չի նշել, որ այս մարսդը « ինչ-որ նպատակներ ունի» եւ դրանք ծախու կենսակերպի հետեւանքներն են…

Լեզվաբան  Նարինե Դիլբարյանը Հրանտ Բագրատյանին խորհուրդ է տվել ելակետային ճիշտ տվյալներ օգտագործել եւ ուսումնասիրել այլ բառարաններ: Նախկին վարչապետը հղում է արել 2 բառարանների՝ Հայ-ռուսական եւ Աղայանի, եւ եզրակահանգել, որ այսօր հայերենն ունի շուրջ 100.000 բառ։ «Աղայանի բառարանը 1970-ականներին է տպագրվել, գրվել է 50-60-ականներին։ 1990-ականներին ԵՊՀ-ի ջանքերով կազմվեց բացատրական բառարան, որը մինչեւ այսօր անտիպ է մնացել։ Հենց Հրանտ Բագրատյանի վարչապետ եղած տարիներին էլ ոչ ոք չուզեց գումար գտնել ու տպագրել հայերենի բացատրական նոր բառարան, որտեղ տեղ կգտնեին այն բառերը, որոնք տենչում է տեսնել նախկին վարչապետը… Լեզվաբանն առաջարկել է հղում անել Մալխասյանցի նշյալ բառարանին եւ «Հայկազյան բառարանին»:

Մեկ այլ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նույնպես տարակուսում է նշված տվյալների առնչությամբ ու դրանք հերքում փաստերով: «Բագրատյանը փաստերը կեղծում է: Նա լիարժեք չգիտի՝ ինչի մասին է խոսում: Մեկ թիվ ճիշտ է ասում, որ ակադեմիական հայ-ռուսական բառարանը 75 հազար բառ է պարունակում: Կարող էր պարունակել նաեւ 50 հազար բառ, որովհետեւ կազմողներն ընտրել են այդքանը: Հիշատակում է նաեւ Աղայանի բառարանը, բայց յուրաքանչյուր մարդ կարող է բացել այն եւ տիտղոսաթերթին կարդալ՝ բառարանը պարունակում է 135 հազար 600 բառ եւ 11 հազար դարձվածային միավոր: Սրանից հետո մեր քննարկումն արդեն ծիծաղելի է»:

«Մեր բառարանները հնացել են, դա այս վարչապետից առաջ շատերն են ասել: Հիմա նոր տեխնոլոգիաների պայմաններում ստեղծվում են էլեկտրոնային բառաշտերմարաններ, որոնք գրանցում են գործածվող բառերը: Հայերենի համար նման շտեմարան չի ստեղծվել, ու թող մտածեն ներկա ու նախկին պաշտոնյաները»,- նշել է լեզվաբանը:

«Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Հայերենը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչյունները» (Ջորջ Բայրոն):

Արտակ Հայոցյան

Նարե Մշեցյան

Հ.Գ. – «Լուսանցք»-ը շատ քիչ առիթներով է հղում արել մեր պետական, ազգային, քաղաքական, հանրային, մշակութային եւ այլ գործիչների, չհաշված նրանց հետ հարցազրույցները: Սա ոչ թե սկզբունքային վերաբերմունք է, այլ՝ ժողովրդին նիրհից վեր  հանելու, ազգային արմատներին բերելու ասելիքի բացակայությունից… Իսկ միմյանց վարկաբեկելու ու շոուներ անելու մեր գործիչների վարպետությունը մեզ չի հետաքրքրում… Հուսանք՝ գալիս են այլ ժամանակներ, երբ այս կամ այն ոլորտի գործչից մեջբերումը ուսանելի կլինի:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։