ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ մասնակցեց ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստին: Այս անգամ այն կայացավ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Սրան զուգահեռ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեծ պատվիրակությամբ աշխատանքային այցով եղավ ԱՄՆ-ում: Թե ինչ հանդիպումներ են եղել եւ ինչպիսի խնդիրներ են քննարկվել այդ երկու տարբեր այցերի ընթացքում, դրա մասին շատ է խոսվել ու գրվել զլմ-ներով: Եվ հիմա մեզ հետաքրքրողը հայկական «կոմպլեմենտար» քաղաքականության նորովի դրսեւորումն է: Հասկանալի է, որ Հայաստանը պիտի վարի ինքնուրույն քաղաքականություն, թե՛ արտաքին, թե՛ ներքին ուղղություններով, բայց կարծես թե միայն արտաքնապես է դա այդպես երեւում: Ինչու՞ ենք այսպես կարծում: Պատճառը մեկն է եւ կարծում ենք՝ շատ հիմնավոր: ՀՀ իշխանությունների (թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ դատական) ներքին քաղաքականության մասին բազմիցս գրել ենք, թե ինչպես են մեր երկրի՝ հատկապես դրամական-տնտեսական եւ սպասարկման ոլորտներում տնօրինում օտարները՝ ՀՀ քաղաքացիներին դնելով տնվորի կարգավիճակում, իսկ իշխանություններին՝ ընդամենը մի մեծ ԻժԽ-ի ղեկավարության, որը միայն հարկահավաքությամբ եւ պատժամիջոցների կիրառմամբ է զբաղված սեփական երկրում… Ինչ մնում է արտաքին քաղաքականությանը, ապա այս բնագավառում հայկական «կոմպլեմենտար» նորությունը նոր հանգրվանի է հասել: Այսպես՝ հիմա Երեւանը լուրջ հարաբերություններ է ստեղծում ոչ միայն բարեկամ, այլեւ՝ թշնամական պետությունների հետ (որից մեկը դեռ պատերազմական վիճակում է ՀՀ հետ)… Բայց սա շա՜տ տարօրինակ, կասկածելի ու վտանգավոր նորույթ է: Խոսքը հարաբերություններ հաստատելու մասին չէ բնավ, ինչը վատ չի կարող դիտարկվել: Մեր մտահոգությունն այն բանում է, որ այդ հարաբերությունների հաստատման ընթացքում արդեն իսկ հարցականի տակ են դրվում կամ սառեցվում են հայկական ռազմավարական նշանակության շահերը, նախեւառաջ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված արդեն տասնյակ տարիների համահայկական ջանքերը, եւ ըստ այդմ՝ դրանից բխող մեր պահանջատիրությունը: Այս հարցում մեզ հակառակվողերը պնդում են, որ հիմա անհրաժեշտ է կարգավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, եւ հետո էլի կարելի է վերհանել մեր ազգային խնդիրները: Բայց սա այնքան ծիծաղելի է հնչում, որ վերլուծելն իսկ անհարմար է: Բայց մեկ նախադասությամբ կպատասխանենք, որ հենց այդ պահից էլ թուրքերն ու ադրբեջանցիները կփակեն միլիոնավոր դոլարների արժողությամբ ավտոճանապարհները, երկաթգծերը, գազատարներն ու նավթատարները… Եվ ինչ են անելու ա՞յդ դեպքում: Իհարկե՝ նահանջ երգով, որպեսզի կրկին բացվի այն ամենը, ինչը փակվել էր մեր ազգային խնդիրներն արծարծելիս: Իսկ Ադրբեջանի նորընտիր նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Գյուլը մուղամա-նաղլական երգի մասնագետներ են… Սա դեռ ամենալավագույն դեպքում, եթե ինչպես «թուրքաՀայաստանում», այնպես էլ «ադրբեջանաՀայաստանում» այնքան խիտ բնակչություն ու զարգացած տնտեսություն չլինի, որ այդ հողերի մասին մտածելն անգամ երազ կթվա… Արտակ Հայոցյան «Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
- Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ