Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

Այսօր էլ ազգագրական մեր պարի համույթներն են կատարում հզոր այս պարը՝ ռազմական, հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորելով, հարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ սերունդին…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43-ում

Յար Խշ Տի- Յարատեւ Իշխանություն Տիեզրից:

Որպես երկնային Պատգամ Տիեզրի հարատեւ Իշխանությունից «Յար Խշ Տի»- ծիսապարը կատարվել է Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո, Տոզիլբան… գոչով ու խոսքով:

Տոզիլբանո, Տոզիլբան, Տոզիլբանո , Տոզիլբան… արտասանական երգի ուղեկցությամբ հաճախակի կրկնվող մարտական բացականչությունները պարին հաղորդել են մարտական ոգի եւ կատարել են ծիսական արարողակարգ:

Տիեզրի պատգամը բերել է Արծիվը՝ Արայի Ծիվը, ձայնը, գոչը, կոչը: Տիրը Արամազդի սուրհանդակն է, պատգամաբերը, պատգամախոսը:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ, «ինչ- որ ժամանակ Յար Խուշտան կատարվել է արտասանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է եւ կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, բացակայում է բանահյուսական ենթատեքստը, երեւի թե այն մարտական կանչ է խորհրդանշում»:

Մեր դիտարկումը հնարավորություն տվեց բացատրելու եւ հասկանալու «Տոզիլբանո», «Տոզիլբան» խոսքի իմաստը:

«Յար խուշ տա» պարի մեջ պայմանականորեն, որպես հակառակորդներ հանդես եկող պարողները, երբ մոտենում են եւ պետք է ձեռքի ափերը զարկեն իրար, տեղի է ունենում հետեւյալը. զարկի պահին զարկողը բացականչում է Տոզիլբանո, նրա պայմանական մարտական հակառակորդը պատասխանում է զարկելով՝ Տո զիլ բան: Պարի առաջին մասը ավետել է մարտիկների երեքանգամյա ծափը, որից հետո նրանք ուղիղ գծաշարով հարձակվել են միմյանց վրա, շարունակաբար ձեռքերը միմյանց զարկել, բացականչել են՝ Տոզիլբանո, Տոզիլբան ու նորից հետ նահանջել:  

Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն: Ներկայացնենք «Յար Խշ Տի» անվան ստուգաբանությունը՝ ըստ հայերենի Նոր Հայկազյան Բառարանի եւ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի.

  1. յար-միշտ, անդադար, յար ի միմիանս եւ շարունակեալ,

-Խս -արմատն ունի իշխան իմաստը, խս-խշ, Իշխան արմատն ունի բնիկ հայերեն արմատ:

խուշ-խուշին՝ տես-խոշիի-ձայն սոսափյուն, տերեւների խշշոց, խուշին-սավառնաձայն-թեւաձայն, արծվաթեւերի խշշոց:

  1. Տի- լուսավոր, լույս իմաստը:

«Յար խշի Տի» անվան երեք բառն էլ ունեն Տիեզերքի, Իշխանության, Լույսի եւ Արեւի իմաստ: «Յար խշ տի- պարանունի գաղափարական իմաստը կարելի է մեկնաբանել որպես՝ Հարատեւ Իշխանություն Տի եզերքից: Հարատեւ Իշխանություն Տի եզերքից բերում է Արծիվը, Արայի Ծիվը: Հարատեւ խշշոց տիեզրից, իսկ ամբողջական բանահյուսական իմաստը կարելի է ներկայացնել հետեւյալ կերպ՝ Արծիվների հարատեւ թեւաձայն-սավառնաձայն Տիեզերքի Իշխանությունից:

Այժմ անդրադառնանք «Յար խուշ տի» ռազմական պարի «Տո զիլ բանո», «Տո զիլ բան» խոսքի, մարտական կոչի մեկնաբանությանը:

Որպեսզի ճիշտ հասկանանք, «Տօ՛ զիլ բանօ»- «Տօ՛ զիլ բան» արտահայտությունը (նաեւ իրական գրության ձեւը արդեն պետք է տանք), մենք պետք է ճիշտ ընկալենք «Օ» տառի իմաստն ու գոյությունը հայերենի այբուբենի շարքի մեջ: Ներկայացնենք Օ-տառի ուսումնասիրութիւնը հայերենում: Օ տառը հայ լեզվաբանության մեջ ներկայացվում է որպես 12- րդ դարում Մաշտոցյան այբուբենին ավելացած օտար տառ եւ հնչյուն: «Ի դիւրութիւն եւ փոխանակ «աւ» երկբարբառագրութեան, ի փոխ առեալ ի յունէ եւ ի լատինէ, Օ,օ փակ եւ բոլորեալ, առ առավել արձակ հնչիւն բացմամբ շրթանց) (ՆՀԲ):

Այժմ քննարկենք մեծ Օ կամ Օ-մեգա՝ հունաց, այսինքն երկայն ամանակաւ Օմեգան, հունական այբուբենի քսանչորսերորդ տառը: (ՆՀԲ)

«Օ-մէկ-ա»-ն համարվել է հունական կամ լատինական, Օմեգան, Օ տառը բառացիորեն լատինների եւ հույների մոտ ընկալվում է մեկ կամ մեծ իմաստով, սակայն բառը բացատրվում է միայն հայերեն լեզվի բառ ու բանի միջոցով:

Օ-երկարաշունչ-Օմէկան նշանակում է՝ Օ-մէկ, Ա՝ Արեւ կամ Օ-մէկ Ա-Արարիչ կամ ՕՄեծԱ:

405 թվականին Մեծ Ուսուցիչ, Լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը իրավունք ձեռք բերեց եւ վերականգնեց Հայոց Այբուբենը:

Սակայն, հավանաբար, այդ ժամանակահատվածում հասկանալի պատճառով, Հայոց արեւապաշտական գաղափար ներկայացնող եւ այդ իմաստաբանությամբ հունական այբուբենի մեջ փոխառնված, պաշտպանված եւ ամրագրված Օմեգա-Օ տառի կիրառման իրավունքից զրկեցին Հայոց Մաշտոցյան Այբուբենին, Հայոց հոգեւոր դասին:

Իսկ ինչու՞: Քանի որ հայ ազգին մշակույթից զրկելու եւ մշակույթը սեփականելու խնդիր էր դրված:

Մեծ Լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը ստիպված Օ-մեկա՝-յի փոխարեն դրեց երկբարբառ «աւ»-ը, Օ-ի փոխարեն գրվեց «աւ»-մաւր-մօր, հաւր-հօր, աւն-օն, աւր-օր եւ այլն: Այս թեմային մենք կանդրադառնանք այլ աշխատանքի մեջ:

Զրկելով Օ տառը գործածելու իրավունքից, հայ ազգին զրկեցին իր սկիզբ հանդիսացող էությունից, գաղափարախոսությունից, Արեգակից, Արեւխաչի նման, Արեւի սկավառակ, գունդ, Հայկական պար լեռնաշխարհի գաղափարից:

«Տօ զիլ բանօ», Տօ զիլ բան» խօսքի իմաստաբանական բացատրությունները Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանում եւ Հայկազյան լեզվի նոր բառարանում տալիս են հետեւյալ պատկերը.

«տի» տառը եւ նրանից կազմված բառերը կապված են տիեզերք եւ լույս իմաստի հետ.

Տօ-Տի +Օ, տի-տիեզերք եւ լույս իմաստը- Տօ-Տի +Օ Տիեզերք եւ Արեւ Իմաստն ունի,

Տիր, Տիւ-լույս, ցերեկ կամ ցօրեկ,

Տ-օրք, տօ-տօթ-արեւից, ուժեղ ջերմութիւն,

տօ-մար, արեգակնային օրացույց

տօն-ցնծում, երկնային ցնծություն, լոյսի տօն,

Օ -տառը հայերենում ունի աղօթքի իմաստ:

Օն եւ օն- երդման ձեւ՝ երդմնական ասացեալ: (ՆՀԲ)

  1. ՕՆ եւ ՕՆ յարասցէ ինձ Տէր, ՕՆ եւ ՕՆ յաւելցէ:
  2. ՕՆ եւ ՕՆ յարասցեն ինձ ԴԻՔՆ, ՕՆ եւ ՕՆ յաւելցեն:

Տօ զիլ բանօ-

-տօ՛-լույս եւ աղօթք,

-զիլ-բարձր, ուժեղ ձայն: (ՆՀԲ)

-Բան-էութիւն, խոսք, բանականութիւն: (ՆՀԲ)

-Օ-աղօթք:

Այսպիսով՝ կրկին շեշտենք, որ «Տօ զիլ բանօ», «Տօ զիլ բան» խոսքի իմաստն է՝ զիլ բան տիեզրից՝ ուժեղ խոսք Լույսից, Արեւից: Տիեզերքից եկող իշխանության-խոսքն է, Արծվի հավիտենական սավառնաձայնի միջոցով, որը Տիեզերքի իշխանությունը, խոսքը, զորությունն է բերում տիեզերքից եւ հաղորդում երկիր, զորավոր մարտիկներին:

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում: Պարի կատարումն ուղեկցվել է նաեւ դհոլի ու զուռնայի նվագակցությամբ, որը զարգացնելով բանահյուսական երգի մեղեդին, ամբողջացրել է պարը:

«Յար խուշտայի»՝ ռազմական պարի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի ծափերով եւ մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: «Յար խուշտա» խաղացողները ռազմական տարազ են կրել, մեջքին՝ աջ կողմի առաջամասում կապել են դաշույն:

Ավանդական «Յար խուշտա»-ն պարել են տղամարդիկ եւ կանայք, պարել են մարտից առաջ եւ մարտից հետո, մարտին հաղորդելով ռազմական հերոսական, հաղթական ոգի, ռազմական աստվածների ուժն ու զորությունը, իսկ մարտից հետո հաստատել են հաղթանակը:

Եթե ուշադիր նայենք պարը, ապա կտեսնենք, որ պարողների պարզված ձեռքերը եւ նրանց շրջանաձեւ պտույտները ուղղակիորեն կրկնօրինակում են Արծվի երկնային ճախրանքը: Հզոր Արծվը օդի մէջ թեւերը խշշացնելով, թափահարելով պատկերում է Ռազմի Աստծուն ներկայացնող խորհրդանիշը՝ Արծվի էությունը, ուժը եւ զորությունը. «Յար խուշ տա» պարը Արծվների մարտի կրկնորինակում է:

Պարում են Արծիվներն արի, պարում են գոռ, պարում խրոխտ, պարում են հար, Արծվի նման սավառնում, արծվաթեւերը խուշխշշոցով թափահարում, խուշին տալիս, իրարու հասնում, կռնչում Տօզիլբանօ, Տօզիլբան…գոչում, ուժ ու քաջութիւն տալիս իրար: Թեւերը հզոր տարածում, բացում, հետո դեպի իրար են գալիս, հզոր ափը ափին զարկում, ծափ զարկում ու ծափի մեջ չարը ջարդում: Կամաց հետքաշվում, մի պահ կանգ առնում, Զորեղ թեւերը նորից բացում, տարածում, ասես ճախրում են երկնքում, մի պտույտ տալիս, ուժ առնում կրկին, որսում են պահը, թափ են տալիս իրենց թեւերը, շտկում, պտույտներ անում, նորից են իրար գալիս, իրար հարվածում, հարվածում են ուսով, հարվածում են կրծքով, հարվածում են ծնկով: Ուսերը թափահարվում են վերեւ եւ ներքեւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ժշխվում մարմնով:

«Յար Խշ Տի» ռազմական պարը հայ ժողովրդական ավանդական պարարվեստում ունի բացառիկ արժեք, իր ոգով եւ իմաստով հայ պարարվեստի մեջ գլուխգործոց է, անգին գոհար, այն դասվում է հայկական ռազմական ծափ պարերի շարքին:

Ի դեպ, հայկական ռազմական ծափ-պարերից են՝ «Խարզանի Յար», «Խուշտա» կամ «Թաք Յար խուշտա», «Սլիվանի Յար խուշտա», «Մաչինո», «Մընդո», «Հալա կ՛ըշտա», «Դէ բժան», «Բժան» պարերը:

Ռազմական ծափ-պարերի մեջ առանցքային է ծափը: Իրար դեմ դուրս եկող պարողների ծափերը կարծես փոխարինում են զենքին եւ յուրովի նմանակում դրանց հարվածից առաջացած ձայնը:

Մեր պարագետները եւ մշակութաբանները պարին տվել են տարբեր անվանումներ եւ տարբեր մեկնաբանություններ՝ «յար խուշտայ», «եար խշ տի» եւ այլն:

«Յար խուշտա» պարը սասունցիների մեջ տարածված խաղերից է, որը կատարվել է բազմամարդ ուխտագնացությունների ժամանակ՝ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի եւ Մշո Ս. Կարապետ վանքի տոներին, հարսանիքներին ու խնջույքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, հաճախ նույնիսկ տարեցները:

Ռազմական «Յար խուշտի» պարը 1930-ական թթ. բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը, Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում: Պարը հայտնի է նաեւ 1957թ. Աշնակ գյուղի սասունցիների կատարմամբ՝ Վահրամ Արիստակեսյանի ղեկավարությամբ: Այսօր էլ ազգագրական մեր պարի համույթներն են կատարում հզոր այս պարը՝ ռազմական, հայրենասիրական գաղափարախոսությամբ տոգորելով, հարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ սերունդին:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

(լրացված տարբերակ)

Նկարը՝ Մերուժան Խաչատրյանի

(քաղված համացանցից)

Ծանոթագրություն. – Մեր պարագետները եւ մշակութաբանները պարը սպալ են մեկնաբանել: Հայկական ազգային ծիսական պարը բացատրել են պարսկերեն լեզվով. իբր յար-պարսկերեն նշանակում է սիրեցեալ, նշանակում է զենքի ընկեր, ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ՝ կարճ նիզակ, զէնք:

Այս մեկնաբանությունը չի համապատասխանում պարի գաղափարին եւ ծիսականությանը:

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru – ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը… 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։