Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը…

Իսկ հիմա դուրս են եկել ու Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան: Գիտական աստիճաններ ունեցողները պատրաստ են անգամ կեղծ գիտությամբ զբաղվել, միայն թե Հերունու հաստատածը ժխտել կարողանան…

http://www.hayary.org/wph/?p=6033Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչումԻնչու է հայ գիտնականը դրանից վատ զգումԶարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվելՈր ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

* * *

Այս տարվա նոյեմբերի կեսերին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել է «Արգելել կեղծ գիտությունը» վերնագրով մի ծանակագիր, որի հեղինակներն են Վահագն Գուրզադյանը, Էդմոն Գազազյանը, Պավել Ավետիսյանը եւ Աշոտ Փիլիպոսյանը, որոնց գիտական աստիճանները չեմ նշում, որովհետեւ վստահ չեմ, որ նրանք արժանի են իրենց կոչումներին:

Նախ նշեմ, որ «National geographic»-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում» նյութում («Լուսանցք»-ն էր տպագրել) արձագանքել եմ Վ. Գուրզադյանի՝ 2016թ. մայիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին, որտեղ նա փնովում է Հերունուն առանց որեւէ գիտական փաստարկների, իսկ Քարահունջը աստղադիտարան չի համարում, կարծես թե ինքն է որոշողը՝ այն աստղադիտարան է, թե ոչ:

Նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային մակարդակով Քարահունջը ճանաչվեց որպես աստղադիտարան եւ ընդգրկվեց աշխարհի ութ հնագույն մեգալիթյան աստղադիտարանների ցուցակում, այս վայ գիտնականները առանց ամոթի շարունակում են իրենց պառակտիչ գործունեությունը:

Անգամ կոչ են անում կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարություններին՝ իրենց իսկ խոսքերով՝ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր դպրոցը եւ մշակույթը պաշտպանվի կեղծ գիտական հայրենասիրությունից:

Անձամբ հակառակը կառաջարկեի՝ սրանց նմանների՛ն է պետք հեռու պահել  մեր մշակույթից եւ դպրոցից, որպեսզի չպղտորեն երիտասարդ սերնդի հոգիները:  

Հերունին ամբողջ էությամբ Մեծ գիտնական էր, Մեծ մարդ, մեծ հայ, ինչը չես ասի այս քառյակի եւ նրանց օժանդակողների մասին:

Հերունու քույրը՝ Մերի Սարգսյանը, ում ճանաչում եմ, վրդովմունքով ու զարմանքով ասում է. «Չէի  պատկերացնում, որ Գրիգոր Գուրզադյանի նման գիտնականը այդպիսի անպարկեշտ զավակ ունի: Հերունու եւ Վահագն Գուրզադյանի հոր միջեւ միշտ եղել են լավ մարդկային ու գիտական հարաբերություններ: Ինչու՞ Վ. Գուրզադյանը եւ մյուսները համարձակություն չունեցան Հերունու «սխալների» եւ «կեղծ հայրենասիրության» մասին խոսել նրա կենդանության օրոք: Թե՞ այս ամենի տակ այլ բան է թաքնված…»:

Հերունին այնքան համարձակ գտնվեց, որ իր գիրքը թարգմանեց անգլերեն եւ ուղարկեց աշխարհի մի քանի երկրների ղեկավարներին, որպեսզի ցույց տա՝ ո՛վ ենք մենք, որտեղի՛ց ենք գալիս եւ ու՛ր ենք գնում եւ ի՛նչ առաքելություն են ունեցել մեր նախնիները եւ ի՛նչ առաքելություն ունենք մենք:

Իսկ ի՞նչ արեց Վ. Գուրզադյանը: Չունենալով գիտական փաստեր, որոնցով կհաստատեր Հերունու մասնագիտական սխալները, Վ. Գուրզադյանը քննարկում է անհեթեթ եւ ոչ էական հարց ու գրում. «Կրկնվենք՝ Զորաց քարեր հուշարձանը ոչ մի կապ չունի Քարահունջ գյուղի հետ, որը նույնիսկ հուշարձանի մոտ չի գտնվում»:

Սա այն աստիճանի անհեթեթ միտք է, որ նույնիսկ չեմ էլ զարմանում, ի՞նչ կապի ունի Քարահունջ գյուղի՝ աստղադիտարանից հեռու կամ մոտ գտնվելը:

Հերունին հուշարձանին կարող էր տալ ցանկացած անվանում, օրիակ՝ Քարագլուխ, Քարնատակ կամ մեկ այլ անվանում, բայց նա հարմար է գտել այն անվանել Քարահունջ աստղադիտարան եւ ճիշտ է արել:

Հուշարձանը հնում կոչվել է Զորաց քարեր, Դիք-Դիք քարեր, բայց ոչ ոք քննարկման առարկա չի դարձնում՝ ինչու է հուշարձանը կրել նշված անվանումները:

Արարատ լեռը բավականին  հեռու է Ավստրալիայում գտնվող Արարատ քաղաքից: Ստացվում է, ըստ Վ. Գուրզադյանի տրամաբանության, այն պետք է Արարատի մոտ լիներ, որ կրեր այդ անվանումը, ինչը, հասկանալի է, անհեթեթություն է:

Հերունին համարում է, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ: Եվ իրավացի է: Այն համահունչ է նաեւ Մոհենջո Դարոյի հետ, որովհետեւ այս երեք մեգալիթյան համալիրները կառուցել են նույն քաղաքակրթության ներկայացուցիչները, բնականաբար, բոլորի անվանումների մեջ պահպանվել են հայերեն «հունջ», «հենջ», «քար» բառերը եւ նույնիսկ Դար գետի անվանումը Մոհենջե Դարո-ում:

Ծիծաղ է առաջացնում, երբ ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ, կլոր սեղանի շուրջ հավաքվում են մի քանի հնագետներ ու լուրջ դեմքերով սկսում են քննարկել միեւնույն ծեծված թեման՝ Քարահունջ աստղադիտարանի տարիքը, այն աստղադիտարան է թե ոչ, ինչ նպատակով են քարերի վրա արվել կլոր անցքերը, Քարահունջ աստղադիտարանի անվան կապը Քարահունջ գյուղի անվան հետ… եւ այս տավտոլոգիան արդեն տարիներ է շարունակվում: Արդեն հոգնեցուցիչ է:

Եթե ոմանք կարծում են, որ քարերի վրա անցքեր են արվել ոչ թե աստղերը դիտելու, այլ պարանով կապելու եւ ձիերի կամ եզների օգնությամբ քարերը հուշարձան տեղափոխելու համար, ապա հարց է առաջանում, բա առանց անցքերի քարերը ինչպե՞ս են տեղափոխվել, չէ՞ որ դրանք համարակալված քարերի 75%-ն են կազմում:

Ուրեմն՝ բոլոր քարերը տեղափոխվել են նույն ձեւով, իսկ անցքերը բացվել են տեղում:

Համամիտ եմ այն տեսակետին, որ հնում քրմերը  անտիգրավիտացիայի (հակաձգողության) միջոցով են քարերը եւ արձանները տեղափոխել եւ տեղադրել ցանկացած բարձրության վրա:

Եթե Քարահունջի այն քարերը, որոնք համապատասխանում են Անգղ (Կարապ) համաստեղության աստղերին, դրված են պատվանդանների վրա եւ շարժվում են, ապա Զատկի կղզում, ինչպես վկայում են կղզու տարեցները, ժամանակին արձանները ոչ միայն շարժվում էին իրենց կլոր հիմքերի վրա, այլ նաեւ կիսապտույտ էին կատարում:

Հնդիկ հնագետ Դիքշիտը, անդրադառնալով Հնդկաստանում տեղադրված մեգալիթյան հուշարձաններին, գրում է. «Ինչպես նշել է Կ.Վ. Սուբրահմանյա Հայարը, այդ քարե օղակները հիշատակվում են մի հին թանջուրական արձանագրությունում. Քարկիդեյ (ՍՈՐՍՌՊպռ անվամբ, որտեղ ՍՈՐ նշանակում է քար (կամեն), իսկ ՍՌՊպռ-ը՝ օղակ, կոլցո»:

Այսինքն՝ հուշարձանը կոչվել է քարե օղակ կամ քարե շրջան, որտեղ պահպանվել է հայերեն քար բառը:

Դիքշիտը նաեւ նշում է. «Մենք միշտ պետք է հիշենք, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում»:

Այսքանը՝ ի գիտություն հնագետ Պավել Ավետիսյանին, Աշոտ Փիլիպոսյանին եւ մնացածներին:

Սենտ –Իվ դ՛Ալվեյդրը «Հնդկաստանի    ( ՞ , – Գ.Պ.) առաքելությունը Եվրոպայում» գրքում գրում է. «Եթե ժողովուրդների միջեւ չտիրեր Անարխիան, եւ եթե չպղծվեին անցյալի հուշարձանները, դամբարաններում եղածը չթալանվեր, ապա երկիրը նրանց առջեւ կբացեր իր բոլոր գաղտնիքները եւ հնությունը կվերականգնվեր տեղում՝ Եգիպտոսում, Եթովպիայում, Հալդեայում, Սիրիայում, Հայաստանում, Պարսկաստանում, Կովկասում…»:

Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում է գտնվում մի պղծված քարակոթող, որից մնացել է միայն հիմքը՝ 7X5 մակերեսով, որի շուրջը թափված են ջարդված քարերի կտորները, եւ մնում է միայն գուշակել՝ ինչ է եղել այդ հիմքի վրա՝ մեհյան, արձան, թե վիշապաքար:

Ակադեմիկոս Պարիս Հերունին «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գիրքը համարում էր առաջին քայլ մեր հին պատմության վերականգնման ճանապարհին եւ հույս էր հայտնում, որ իր սկսած գործը ավարտին կհասցնեն գիտնականների գալիք սերունդները: Այդ գործընթացը վաղուց սկսվել է:

Կարծում եմ՝ ոչ մի նոր գործ առանց թերությունների չի լինում: Կարեւոր է այդ թերությունները վերացնել եւ սեփական լուման ներդնել այս կարեւոր գործում, այլ ոչ թե զբաղվել հերյուրանքով եւ դատարկախոսությամբ: Դա ոչ մեկին պատիվ չի բերում:

Անձամբ երիտասարդ սերնդին չեմ պատկանում, բայց ինձ համարում եմ Հերունու գործը շարունակողներից մեկը: Շնորհիվ Հերունու եւ նրա ճիշտ ընտրած՝ Քարահունջ աստղադիտարան անվան, հաջողվեց բացահայտել Հնդկաստանների առեղծվածը եւ այլ շատ բաներ՝ կապված մեր հնագույն պատմության հետ, որոնց մասին, կարծում եմ, հնագետ Փիլիպոսյանը գաղափար էլ չունի:

Նրանք, ովքեր կարծում են, որ  Քարահունջը սովորական մեգալիթյան կառույց է, սխալվում են: Եթե դա այդպես լիներ, ապա այն չէր հիշատակվի զրադաշտական տեքստերում եւ չէր հայտնվի ֆաշիստական Գերմանիայի գաղտնի արխիվներում. քարտեզի վրա այն նշված է Զանգեզուր անվամբ: Այս թեմային անդրադարձել ենք «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում («Լուսանցք», հունիսի 12, 2015թ.):

Քարահունջը դեռ շատ գաղտնիքներ կբացի մեր առջեւ, եթե նրանով զբաղվեն ազնիվ գիտնականները:

Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է: Նա եղել է 2014թ. Քարահունջում եւ հիացմունքով է խոսում մեր աստղադիտարանի մասին:

Այս տարի օգոստոսի 11-ին տարբեր երկրներից մի մեծ խումբ գիտնականներ եկել էին Հայաստան՝ այցելելով Տաթեւ ու Քարահունջ աստղադիտարան՝ կարծիքների փոխանակման եւ Օրիոն-Հայկ համաստեղության աստղերը դիտելու նպատակով, ինչը վկայում է, որ աստղադիտարանը մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գիտնականների շրջանում:

Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը:

Արդեն միջազգային մակարդակով հաստատվել է, որ աշխարհի կենդանի լեզուներից ամենահինն է հայերենը, իսկ ամենահին մեգալիթյան աստղադիտարանը Քարահունջն է, ինչի մասին էլ վստահորեն խոսում էր Հերունին:

Այնպես որ, կեղծ գիտնականներ. լռե՛ք եւ ընդմիշտ, հանգի՛ստ թողեք Հերունուն: Հոգնել ենք ձեր դատարկախոսությունից:

Գոհար Պալյան

Հ.Գ. – խմբ. կողմից – եթե շարքային քաղաքացու կերպարում մեզ զգանք ու զգացմունքներին տուրք տանք, պետք է խոսենք բորենիների վարքից, այն դեպքերից, թե երբ են շատանում դանակավորները եւ այլն: Բայց սա թերթ է եւ աշխատում ենք զգացմունքների փոխարեն տուրք տալ փաստերին: Իսկ փաստն ասում է, որ  ժամանակին գոնե «Լուսանցք»-ը շատ է փնտրել Հերունուն չսիրողներին, որպեսզի երկկողմանի նյութ ներկայացնի: Չկային ու չկային: Իսկ հիմա դուրս են եկել ու Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան: Գիտական աստիճաններ ունեցողները պատրաստ են անգամ կեղծ գիտությամբ զբաղվել, միայն թե Հերունու հաստատածը ժխտել կարողանան:

Պարիս Հերունու հետ մեր զրույցները շատ բան են հուշում. Հերունին շատ դիպուկ էր նկարագրել մեր գիտական աշխարհը (մանավանդ որոշ ճյուղերի բնութագիրը անթերի էր ներկայացրել՝ մասնիկ առ մասնիկ): Հիմա մենք հանգիստ ենք, քանզի Հզորը պաշտպանության կարիք չունի: Վճռական մենակը պաշտպանության կարիք չունի: «Գոլոս Արմենիում» տպագրված՝ Հերունու դեմ նյութից հետո ադրբեջանական day.az-ի արձագանքն ու հրճվանքը փաստեց. Հերունին ժայռ է, իսկ ժայռի ծակուծուկերում հազար ու մի խլվլացողներ կլինեն…

Բայց մենք հարց ենք ուզում ուղղել նրանց, ովքեր հաստատում են Քարահունջի աստղադիտարան լինելը: Դու՞ք ինչու եք լռում: Ինչու՞ չեք խոսում: Ինչի՞ց եք վախենում, հարգարժան գիտնականներ: Ակադեմիկոսները սպառնու՞մ են ձեզ, սպառնում են զրկել գիտական աստիճանների՞ց, ի՞նչ է կատարվում: Դուք զանգում եք խմբագրություն, վրդովվում եք հակահերունիական գիտնականներից, բայց չեք խոսում բացահայտ: Իսկ թերթը թաքուն խոսել չի կարող: Ինչի՞ց եք զգուշանում: Քարահունջի աստղադիտարանն ու Ձեր գիտական աստիճանները նույն նժարի՞ն եք դրել: Ի՞նչ է կատարվում:

Լավ, էսպես անենք: Մի ներկայացեք, անուն-ազգանուն մի՛ ասեք, գիտական կոչում մի՛ նշեք, մեզ դրանք պետք չեն: Մեզ հիմա խորքային պատճառն է պետք, ինչու՞ են այնքան ատում Մեծ գիտնականին, եւ ինչու համարձակվեցին խոսել նրա մահից հետո միայն: Հաստատ դուք կիմանանք՝ ում ով է ֆինանսավորում: Անանուն հասցրեք մեզ այդ տեղեկությունը: Դրանք կարող են արագացնել մեր հետաքննությունը ու աջակցել այն գործին, որ հօգուտ իսկական գիտության է:

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։