Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Ահա թե ինչպես են բաբելական ավանդապատումները բնորոշել Թամմուզի Աստծուն՝ խեղաթյուրելով շումերական ավանդները եւ փաստերը:

«Վոտ չտո պիշետ օ Ֆամմուզե Դեվիդ Այկ» (Մատրիցայի զավակները) (բառացի թարգմանություն« կրճատումներով,- Կ.Հ.) (բառացի թարգմանություն, կրճատումներով,- Կ.Հ.)

Հաստատված է. Թամուզ աստվածը կոչվում է «Արյան որդի», «միակ որդի»: Բաբելոնում խոնարհվում էին եռյակին, Նիմրոդին- Ձկան խորհրդանիշ, Թամմուզին կամ Նինուսին՝ աստծո որդուն եւ Շամիրամադային, ում խորհրդանիշն էր աղավնին:  

Ապացուցում են, որ Նիմրոդը եւ Թամմուզը հայր ու որդի են: Թամմուզը՝ «արյան որդին», «միակ որդին», եկել է էշով, զավակ չի ունեցել, մարդկանց մեղքերի համար նրան խաչել են, դրել են քարե խոռոչում, ապա 3 օր հետո քարը շարժել են եւ տեսել, որ նա այնտեղ չի, ունի սգավոր մայր, սգավոր կին: Գարնանային ծիսակատարության ժամանակ մեռելների միջից հարություն առած Թամուզ Նինուսի պատկերով արեւահացեր էին թխում, վրան դնում էին խաչ եւ բաժանում էին մարդկանց: Այնուհետեւ այդ նույն արարողությունը կրկնվեց քրիստոնեության ժամանակ:

Բաբելական աստվածաբանական համակարգում սեփականացնելով Հայ-արամեական աստվածներին՝ հակադարձելով իսկական եւ ճշմարիտ փաստերին, ճիշտ անունները փոխատեղությամբ սեփականացնելով, սեփականացնելով աստվածաբանական ուժն ու գործառույթները՝ նրանց տալիս են բացասականի, մեղքի, մեռնողի, մատաղի, մկրտվելու, անզավակ եւ որդեկորույս, սգացող մոր մոգական գաղտնագիր գաղափար:

Գերեւարում են արեգակնային ծագումով աստվածներին՝ իրենց իսկ անուններով, որպեսզի մոգությունը կատարվի, Թամմուզը դարձնում են Նինուս, Նիմրոդ-Բելի որդի: Թամմուզ-Նինուսին վերագրված են այնպիսի հատկանիշներ, որոնք շումերական Թամմուզ- Թամզարա-Դումուզիին դարձնում են խոցելի, մեղքերի համար խաչվող, անզավակ աստված: Թամմուզի մայրը համարվում է Շամիրամադա Արեւի Աստվածուհին: Շամիրամ Արեւի Աստվածուհուն բաբելական ցուցակում վերագրում են սեմական ծագում: Սա աստվածաբանական համակարգի խեղաթյուրման կարգ է: Իրականում Շամիրամը արամեական ծագում ունեցող Աստվածուհի է, նրա մայրը նույնպես Արամեացի է, որի համար էլ Շամիրամի մայրը բաբելական առասպելներում հանդես է գալիս որպես աղավնի: Արեւաստվածներ ծնում են միայն Արեւի Աստվածները՝ Հայկ-Արամները: Շամիրամադան Ասորեստանի թագուհին է, Շամշիադադի V–ի (մ.թ.ա. 823-811) կինը:

Բաբելական աստվածաբանական համակարգի այս դոգմատիկ օրենքներն ու ուսմունքը հակասում են շումերական աստվածաբանական արժեհամակարգի ձեւաչափին, այն պետք է օտարել մեր մշակութային համակարգից եւ դիտել որպես բաբելական համակարգի չափորոշիչ զուգահեռներ:

Պարզվում է՝ բաբելական պատմիչները այդ նույն արարողությունը կրկնեցին եւ նույնական պատմություն եւ համակարգ ստեղծեցին քրիստոնեության ժամանակ եւ իրենց բաբելական համակարգի ձեւաչափի օրենքներով նորից խաչեցին Հայոց Աստվածին:

Այս պատմագրությունը ապացուցում է, որ բաբելական կրոնական համակարգը քրիստոնեության պատմագրությունը սեփականացրել է, փոխակերպել է, վերագրել է նոր հատկանիշներ, ստեղծել է նոր ուսմունք՝ ըստ բաբելական կրոնական համակարգի:

Թամմուզի նման՝ Քրիստոսը ներկայացված է «Արյան որդի», «միակ որդի», որպես զոհ, եկել է էշով, չի ամուսնացել, զավակ չի ունեցել, մարդկանց մեղքերի համար զոհվել-խաչվել է, նրան դրել են քարե խոռոչում, իսկ 3 օր հետո քարը շարժել են եւ տեսել են, որ նա այնտեղ չի, ունի սգավոր մայր եւ սգավոր կին:

Համեմատելով եւ զուգահեռաբար ներկայացնելով Դումուզի Խոյի զոհ-խաչված աստծուն եւ Քրիստոս Գառ զոհ-խաչված աստծուն, փաստում ենք, որ բաբելոնական աստվածաբանական համակարգը հայ աստվածներին սեփականացնելով, փոխակերպելով՝ հայ ազգին մատուցում է զոհ- մատաղ-խաչված կրոնափիլիսոփայական ուսմունքը, որ մոգական ծանր մկրտություն է: Բաբելական կրոնահամակարգը Հայ Աստվածներին վերցրել է, զոհել է իրենց կրոնական ուսմունքի մեջ եւ որպես զոհված-Գառ ու Խոյ մատուցել է մեզ: Իսկ հայ կրոնահամակարգը խոնարհաբար կրում է բաբելական պարտադրված կրոնահոգեւոր համակարգի խեղաթյուրված ուսմունքը: Հայ ազգային աշխարհիկ եւ հոգեւոր դասը կասկածաբար է մոտենում այս խնդրին:

Ահա այս կրոնական ուսմունքի պատմագրությունից հաստատուն  համոզվում ենք, որ մեր Անմահ Աստվածներին եւ նրանց Աստվածությունները փոխադրելով այլ ժողովուրդների մշակույթի մեջ, փոխակերպում են, անունների փոխատեղությամբ խեղաթյուրում են, սեփականացնելով՝ որպես մեռելների միջից հարություն առած Աստծո որդի «նվիրատվություն» են անում մեր հավատքին ու կրոնին:

Մեր կրոնական համակարգը, համրաբար ենթարկվելով խեղաթյուրմանը, մի կողմ է դնում մեր ազգային հավատի կրոնածիսական օրենքները եւ որդեգրում է օտար ծածկագրված մոգական ուսմունքը, հազարամյակների մեջ ապրում է խեղաթյուրված կրոնահամակարգով, պատմությամբ եւ պետականությամբ:

Հայ հավատքի պատմագրությունը եւ կրոնափիլիսոփայությունը պետք է բաբելական կամ այլ ժողովուրդների կրոնահամակարգի կեղծված ուսմունքը հեռացնի մեր պատմագրությունից, կրոնածիսականից եւ այն ներկայացնի այլ ժողովուրդների կրոնահամակարգի ձեւաչափի մեջ՝ չխառնելով մեր կրոնահամակարգի, հավատքի մշակութային արժեքներին:

Հիմք ընդունելով շումերական սկզբնաղբյուրը, համեմատելով եւ համադրելով բաբելական, աքքադական, ասորական, պարսկական եւ այլ ժողովուրդների առասպելական զուգահեռ շերտերը, համոզվեցինք, որ այդ ժողովուրդներից յուրաքանչյուրը, վերցնելով մեկ ընդհանուր գաղափարը, ստեղծել է զուգահեռ, համարժեք պատմագրություն եւ առասպելներ՝ գաղտնագրված, փոխատեղված անուններով եւ սեփական ժողովրդին յուրահատուկ բնութագրումներով: Դրականը եւ հաղթականը վերագրելով իրեն, բացասականը ուղղորդելով հարեւանին: Եվ մեզ են հասել մշակութային կարծրացած կեղծված շերտի բացասական տարբերակները:

Բայց… Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները: Մեր Աստվածը մարդկանց մեղքերի համար չի զոհվում: Մեր Աստվածը Արդարադատ է: Արդարության Աստված: Ճշմարիտ-Justi որդի: Նա մարդկանց կատարած մեղքերը դատում է: Մեծ Դատավոր է: Մեր Աստվածները անմահ են: Մեր Աստվածները գալիս են Հրեղեն Ձիով: Մեր Աստվածները ամուսնանում են: Մեր Աստվածները բազմազավակ են:

Արամաստի-Թամմուզը Հայոց Գերագույն Աստված Էնկի Հայայի որդին է, Աստվածային ՄԷ իմաստության խորհրդակիրը, պատվիրանների, ճակատագրերի տիրակալը: Երկնքի ու երկրի տիրակալը, Տիեզերքի տիրակալը՝ Տիարա Աստվածը, Արդարադատ աստվածը: Նա նաեւ Քուրմ է երկրի վրա: Նա ամեն տարի բարձրանում է երկինք՝ Տիրազորանալու եւ Արդարադատության: Արամաստի կինը Տիհանա-Անահիտն է: Արամաստը բազմազավակ է, ամեն տարի գարնանը երկիրը տանում է բեղմնավորման եւ ծննդկանության:

Արամաստը Էն Մեծ Արամմա Աստվածն է, Հալդի Ալսիուսին է, Արտավազդն է, Հիսուս Քրիստոսն է: Մեր Աստվածը երկիր է գալիս դնելու նոր համակարգ եւ նոր գաղափարախոսություն: Նա դնում է Տի-լույսի, Ար- արեւի գաղափարախոսությունը: Մեր Աստվածը Արեգակ է: Արդար Արեգակ եւ Լույս:

Արամաստին Մասիսից երկիր եկավ որպես Քուրմ, ուներ ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանք: Հալդինի Ալսիուսին երկիր եկավ որպես Քուրմ, ուներ ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանք: Արտավազդը Մասիսից երկիր եկավ որպես Քուրմ, ուներ ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանք: Հիսուս Քրիստոս-Յեշուա Մաշիախ-Մասիահ-Մասիսի Աստվածը, Հիսուսը Մասիսից, Արդար Արեգակը երկիր եկավ որպես Քուրմ, ուներ ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանք:

Հայոց Արեւ Աստվածները եկան, կատարեցին իրենց Տիրափառ Առաքելությունը՝ սահմանելով Արեւապաշտության Հինգ դրույթները, որոնք հայ հավատքի իմաստասիրության մեջ հատուկ ընկալում են ձեւավորել իրերի, աշխարհի, բնության փոխհարաբերությունների նկատմամբ։

Այդ հինգ դրույթների (Առաքելականություն, Լուսավորչականություն, Բանախոսություն, Արիականություն, Բարեպաշտություն,- տե՛ս Արամ Մկրտչյանի «Լուսանցք»-ում տպագրված նյութերը) կրոնածիսական փիլիսոփայության կենտրոնն էր Հինգմադանա քաղաքը։

Հայ կրոնափիլիսոփայական միտքը եւ կրոնածիսականությունը պետք է մնա իր ստեղծած արժեքներին հարազատ եւ վերադառնա իր ակունքներին:

Այսպիսով, հնագույն ժամանակների տեղանունների կամ անձնանունների նմանությունը պատահականության հետեւանք չեն կարող լինել, եւ յուրաքանչյուր անուն, դիցանուն ունի իր իմաստը եւ ասելիքը, գաղափարախոսությունն ու փիլիսոփայական միտքը: Ոսումնասիրելով եւ համադրելով սկզբնաղբյուր հանդիսացող շումերական եւ հայկական հնարավոր փաստերն ու ավանդազրույցները, շումերական ավանդաբանությունը, առանձնացնելով զուգահեռ ստեղծված բաբելական, աքքադական, ասորական ավանդազրույցներից, կատարեցի կարեւոր եզրակացություն, որը պետք է արմատական փոփոխություն առաջացնի համաշխարհային մշակութային գիտակցության եւ փիլիսոփայության մեջ եւ վերականգնի հայ գիտակցության փիլիսոփայական մտքի գաղափարագիրը:

Հայ հավատքի պատմության մեջ Աստվածները չեն մեռնում: Խոյը չի զոհաբերվել: Խոյ Դումուզի Թամզարան Արամաստ Աստվածն է, Արամաստը Տիարա է: Ինանա- Տիհաննան Անահիտ Աստվածուհին է: Թամզարա-Արամաստն է կրել Աստվածային Իմաստության Մէ Պատվիրանները, որոնք կոչվել են Կոճ-Ghot-Գոթ աստվածաբանական իմաստներով:

- Սումխեթթի եւ խեթերը, հայթիթնեը ունեն Կոճ-Ghot-Գոթ աստվածային ծագում:

- ԽոյTamMUSŠDa muz.id. Տիարա-Թամզարան չի մեռնում, բարձրանում է երկինք՝ զորանալու եւ վերածնվելու:

Հայոց աստվածները չեն մեռնում, Հայոց երկիրը Աստվածների ու Անմահների երկիր է:

Da muz.id.Դումուզի-Արամաստը անզավակ չի մնում, նրան չեն սպանում, նա ունենում է լիքը ճիժ ու պիժ՝ արքայական արյունով զավակներ:

Ըստ Հայոց Ավանդաբանության՝ Խոյը մատաղ չեն անում: Մատաղ են անում Նոխազը:

Միով բանիվ, մենք ներկայացրեցինք Տիհանա-Անահիտ+ Տիարա-Արամաստի դիցապատմական կերպարը, ծագումը, անունների ստուգաբանությունը, հայ մշակույթի մեջ թողած հավատքն եւ մշակութային արժեքը, որպեսզի հասկանալի լինի Թամզարա հարսանեկան պար ու երգի ծիսականությունը եւ հայտնի լինեն նրանց ճիշտ դիցապատմական պատմագրությունն ու ակունքները:

Թամզարա հարսանեկան պարերգը ներկայացնելով, կներկայացնեմ շումերական այն ավանդազրույցները, որոնցում նկարագրված են Հայ Աստվածներն ու Աստվածուհիները՝ իրենց իսկական պատմագրությամբ եւ արմատական արժեքներով, որպեսզի ընթերցողը ճիշտ տիրապետի ազգային արժեքներին: Ավանդապատումները ընտրել եմ շումերական փաստագրական պատումներից՝ առանձնացնելով այլ ազգերին պատկանող պատումների տարբերակներից:

Օգտվել եմ շումերագետների աշխատանքներից: Բոլոր պատումների թարգմանությունները, անունների, եզրաբառերի ստուգաբանությունները կատարել եմ ես:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։