ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

 "Խոշորագույն մարտահրավերը մեր առջև "
 Հոկտեմբեր 24, 2008
 
Ընդհանուր առմամբ, Վարդան Օսկանյանը Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի հետ կապված արժեքների մի ծավալուն ու համոզիչ պատկեր է ներկայացնում: 1998-2008 թվականներին նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը: Այժմ նա նշում է.
 
 "Մեր ներքին խնդիրներից շատերը տնտեսական բնույթի են: Հայաստանի նպատակասլաց երիտասարդության հույսերը կապված են արդար և բաց տնտեսական համակարգի հետ: Սա ենթադրում է հարգանք քաղաքացիական ազատությունների հանդեպ, հավատք առ ժողովրդավարություն, օրենքի ուժի իրական հաստատում: Միայն այդ ժամանակ անհատ քաղաքացին կկարողանա առանց երկնչելու ռիսկի դիմել և նախաձեռնությամբ հանդես գալ, միայն այդ ժամանակ կկարողանանք կիրառել մեր հասարակության ուժն ու եռանդը տնտեսապես և քաղաքականապես:
 Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել աշխատատեղեր, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն Հայաստանում և տեսնեն Հայաստանի ապագան իրենց իսկ մեջ:
Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք արմատախիլ անել աղքատությունն այնպես, որ մեր ժողովուրդը սկսի հավատալ, որ ավելի լավ է ապրել մի երկրում, որ մեզ է պատկանում, քան մեկ ուրիշի կայսրությունում: 
 


Միայն այդ ժամանակ մենք հաջողությամբ կոռուպցիան կճանաչենք, որպես հնարավորություններն ու տարբերակները սահմանափակող չարիք, որը շնչահեղձ է անում նորամուծությունները, սահմանափակում է ձեռներեցությունը և հնարավորությունների առջև փակում բոլոր դռները:    
 
Միայն այդ ժամանակ մենք կհաղթահարենք խնամիական կապերը, որպեսզի կարևոր լինի, այն, թե ինչ գիտես, և ոչ թե ում գիտես:
 
Միայն այդ ժամանակ մեր իշխանության հաստատությունները կլինեն ավելի արդյունավետ, քանի որ օրենքն է զորեղացնում յուրաքանչյուր քաղաքացուն, և ոչ թե զորավորներն են, որ իրենց սեփական օրենքներն են կառուցում ":
 
Ցավոք, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանը չէր խոսում այս  "միայն այդ ժամանակ "-ների մասին տասը տարի շարունակ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար դառնալուց ի վեր: 
Եթե 1990-ին լինեին հայրենասիրական նվիրվածությամբ առաջնորդներ, որոնք իրական սահմանադրական հանրապետության շրջանակներում կառավարելու մասին կիմանային, այսօր Հայաստանը կլիներ շատ ավելի ուժեղ բոլոր առումներով, անկախ իր անպաշտպան աշխարհագրական դիրքից: Հզոր հանրապետություն ստեղծելու այդպիսի հնարավորություն: Օսկանյանը չի խոսում տեղական կոռուպցիայի մասին, որ ընդմիշտ հաստատվել է օլիգարխների կողմից մինչ այսօր: Երբ խորամանկ ու անկուշտ օլիգարխները զբաղեցրեցին այսպես կոչված նախագահի, վարչապետի և ռազմական ղեկավարության աթոռները, Հայաստանի բնակչությունը դարձավ նրանց գերին և ստրուկը: Սա մեկ միլիոն մարդկանց գցեց գաղթի ճանապարհները:
 
Այն տասը տարիների ընթացքում, երբ Օսկանյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր, ոչ հայրենասեր գողերն էին առաջնորդում ազգը` անտեսելով աղքատացած զանգվածներին: Մինչ դավաճանները թալանում էին Հայաստանը, Վարդան Օսկանյանը մեծ ոգևորոությամբ տարածում էր իր ձեռք բերած մեկաշխարհական գիտելիքներն ու կրթությունը: Օսկանյանն իր գիտելիքները ձեռք է բերել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդ‎ֆորդ քաղաքում գտնվող Թա‎ֆթս Համալսարանում` Ֆլեթչեի դիվանագիտական դպրոցում: Նրանց կայքում նշվում է.  "Թա‎ֆթս  Համալսարանը ճանաչված բարձրակարգ համալսարան է, որը մեծ նվիրությամբ կրթում է փոփոխվող աշխարհի առաջնորդներին ": Դպրոցն էլ շարունակում է.  "Ֆլեթչեր դպրոցը մի հաստատություն է, որի միասնական մոտեցումը պատրաստում է իր ուսանողներին դառնալու գլոբալ առաջնորդներ ":   
 Մեդիամաքսի հաղորդմամբ 2003թ. հոկտեմբերի 21-ին Վարդան Օսկանյանը հայարարել էր, թե.  "Առաջին հերթին, հասարակությունը պետք է գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մաս է կազմում, և եվրաինտեգրումն այլ տարբերակ չունի ": Սակայն մարդիկ սովորաբար չգիտեն, որ Եվրոպական Միությունը ստեղծվել է բազմաթիվ միություններն ի վերջո մեկ ընդհանուր  "մեկ աշխարհի իշխանության " ներքո միավորելու նպատակով, որտեղ ազգությունները կոչնչացվեն:
 Չպետք է մոռանալ, որ տարիներ շարունակ գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի հետ: Մշտապես տարածվում էին լուրեր այն մասին, թե լինելու են զիջումներ, որոնց արդյունքում պետք է հանձնվեն Արցախի շուրջը գտնվող տարածքները: Սրանք ընդամենը ենթարկվելու, զիջողական գործողություններ էին (ամեն ինչ հանուն խաղաղության): Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մշտապես հողերը վերադարձնելու կողմնակից են եղել: Ինչպե՞ս կարող է այժմ Օսկանյանն իրեն հեռացնել կառավարության այդ անբարոյականությունից ու անօրինություններից, եթե ինքն էլ եղել է այդ կառավարության անդամ տարիներ շարունակ, չնայած իր անձեռնմխելի դիրքին:
 Հողերի հանձնումը Արցախը կնետի չարիքի ճանկերը: Երբ Արցախը շրջապատող երկու ռազմավարական տարածքները լքենք, դա կդառնա Ադրբեջանի` Արցախը հեշտությամբ նվաճելու գործողության սկիզբը: Օսկանյանը կարծում է, թե Ադրբեջանին հանդարտեցնելով ու սիրաշահելով հնարավոր կլինի հայությանը մարդկային կորուստներից փրկել, սակայն վերջնական արդյունքները կլինեն էլ ավելի սարսափելի: Ինչ խոսք, այդ ժամանակ Օսկանյանն արդեն տեսադաշտում չի լինի: Մեղմելն ու սիրաշահելը ազգը պաշտպանելու միջոց չէ: Մի հին ասացվածք կա.  "Եթե ցանկանում ես կորուստներ պատճառել հակառակորդին, հակառակորդը պետք է երկու անգամ մտածի ": Հողերի հանձնումը կվհատեցնի ապագա հայրենասերներին, որոնք այլևս չեն պայքարի հանուն ազատության: Մի՞թե ազատությունը դիվանագետների համար է, որպեսզի արտանետեն իրենց սանձարձակ, բայց փայլուն բառերն ու մտքերը: Ժիրայր Սե‎ֆիլյանի և Արմեն Ավետիսյանի նման հայրենասերներին, որոնք պայքարել են հանուն հաղթանակի և ազատության, արհամարհելն ու պատժելը դավաճանություն է: Նրանց բանտարկել են հազարավոր զոհված հայ երիտասարդների արյան գնով ազատագրված տարածքների հանձնմանը հայրենասիրաբար ընդդիմանալու պատճառով: Դավաճանները ռազմի դաշտում չեն եղել, նրանք ընդամենը հարմարավետ աշխատասենյակների են արժանացել:
Պարոն Օսկանյանը նշում է, որ  "թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են խորանում, իսկ Թուրքիան էլ ավելի բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում ": Սակայն նա բաց է թողնում այն փաստը, որ Իսրայելը ոչ միայն տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի զինված ուժերը սպառազինող ու նախապատրաստող համար մեկ պետությունը, այլև թարմացրել է Թուրքիայի տանկերն ու օդուժը[1]:
 1915-ին Թուրքիայում իշխում էին Երիտթուրքերը (Սիոնիստներ): Նրանք էին Հայոց Ցեղասպանության իրական կազմակերպիչները: Հայաստանի հասարակությունը գիտի սրա մասին: Պարոն Օսկանյանն էլ պատմությունից լավատեղյակ է, սակայն վախենում է այնտեղ հայացք նետել: Դա քաջ հայրենասերի նշան չէ, այլ ընդամենը կապիտուլյացիայի պատրաստ ու հատուկ ուսուցում անցած մի դիվանագետ:
 Թույլ տվեք անդրադառնալ մի շարք հարգարժան անհատների տեսակետներին, որ արտահայտվել են 2000-2001 թցականներին`
 
     Նոյան Տապան, 7 դեկտեմբեր, 2000, Երևան
Մուշեղ Լալայանը` Հայաստանի Դիմադրական Շարժման ներկայացուցիչներից մեկը, արտահայտեց իր դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ վարվող բանակցությունների վերաբերյալ: Հարցազրույցի ընթացքում նա խիստ քննադատության ենթարկեց պասիվ իշխանության դիրքորոշումը Արցախի պաշտպանության հարցում: 
      Մեդիամաքս, 11 մայիս, 2001, Երևան
Հայկ Բաբուխանյանը (Սահմանադրական Իրավունք Միություն) հայտնեց, որ մայիսի իննին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից արտահայտված մտքերը պարտվողական են: Ըստ էության, Վարդան Օսկանյանը խոսել էր Ազգային Ժողովի կարծիքին ընդդեմ և գործածել էր  "գրավյալ տարածքներ " (Հայաստանի կողմից) արտահայտությունը  Ա1+ հեռուստաընկերության եթերում:
Նոյան Տապան, 14 մայիս, 2001, Երևան
Արմեն Աղայան.  "Հայաստանը դավաճանություն չի հանդուրժի, չնայած երկրի բարդ կացությանը: Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պաշտպանել ազգային շահերը ":
Արցախյան պատերազմի հրամանատարներից Միքայել Ապրեսյանը նշում է.  "Մենք ազատագրյալ տարածքները պարտքով չենք վերցրել վերադարձնելու նպատակով: Հայաստանում չպետք է լինեն խաղաղապահ զորքեր: Ինչ-որ բան է կատարվում, և ես  նախագահին և արտգործնախարարին խորհուրդ կտայի հրաժարական տալ ":
     Մեդիամաքս, 18 մայիս, 2001, Երևան
 "Սահմանադրական Իրավունք Միության " նախագահ և ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հայտնեց, որ պետական պաշտոնյաները իրենց սկզբնական համաձայնությունն են հայտնել, որպեսզի վերադարձվեն ազատագրված տարածքները, որոնք ժամանակին Հայաստանի պատմական մասն էին կազմում: 
     Նոյան Տապան, 12 հոկտեմբեր, 2001
 "Սպայի պատիվ " կազմակերպության նախագահ Գառնիկ Սարգսյանը նշեց, որ  "Երկրի տնտեսությունը կաթվածահար է եղել կլանային համակարգի պատճառով: Իշխող ղեկավարությունը չի ցանկանում և հոգ չի տանում երկիրը ներկա ճգնաժամից դուրս քաշելու համար ":
 
     Արմին‎ֆո, 24 նոյեմբեր, 2001
Պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս Սահմանադրությունը չի արդարացնում իրեն: Նա նշեց, որ կիսանախագահական իշխանությունը, որ նախատեսված է ըստ Սահմանադրության, չի հաջողել իր արմատները գտնել Հայաստանում: Երկիրը դասական տիպի իշխանության կարիք ունի: 
Հայաստանի կառավարությունը ոչ մի ջանք չի ներդրել, որպեսզի դիմադրի  "Մեկ Աշխարհի " արտածին ուժերին, որոնք սպառնում են պետության գոյությանը: Հայաստանը թուլացնելու առավել ազդեցիկ մեթոդներից մեկը երկրում ազգայնական զգացմունքները թուլացնելն է: Սա իրականացվում է պետության կրթական համակարգի աղտոտմամբ, որը Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի (կաշառքի) կողմից հետևողականորեն թելադրվող  "փոփոխություններից " մեկն է: Սա ընդամենը մեկ օրինակ է:
Մի քանի տարի առաջ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հայ ժողովրդին հասցեագրված  "Բաց նամակը " պետք է ընթերցվի նորից ու նորից: Նա արտահայտում էր իր սերն ու հիացմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նա զգուշացնում էր, որ  "այժմ դուք խաղաղությունն ու ձեր անկախությունը կորցնելու վտանգի առջև եք կանգնած: Եթե արագ չգործեք, կկորցնեք ոչ միայն Արցախի սուրբ հողը, այլև Հայաստանը ": Նա շարունակում է.  "Եթե իրադարձությունների ներկայիս ընթացքը չկասեցվի, Երևանում գտնվող ձեր առաջնորդները կմատնեն և ճակատագրական կերպով կթուլացնեն երկիրը ":  Արդյո՞ք Վարդան Օսկանյանը տեղյակ էր Քերոլայն Քոքսի նախազգուշացման մասին: Թե՞ անչափ զբաղված էր Հայաստանը Եվրոպական Միության անդամ դարձնելու գործով: Մի միություն, որ նախագծվել է բոլոր ազգերին Մեկ Աշխարհի Կառավարությանը ենթարկելու նպատակով: Ազգերի վերջը: 
Պատմության ողջ ընթացքում Հայաստանի հզորությունը թուլացնող առաջնահերթ աղբյուրները հենց բազմապիսի Վարդան Օսկանյաններն էին, որոնք ազգայնականությունից հեռու բազում շեղումներ են հեղինակել: 
Ցանկալի կլիներ, որ բոլորը կարդային դոկտոր Ջոն Քոուլմանի` ԱՄՆ-ում բնակվող բրիտանացի հեղինակի  "300-ի հանձնաժողովը " գիրքը (John Coleman The Committee of 300 ), որ հրատարակվել է 1994 թվականին: Ստորև ներկայացնում ենք մի քանի հատված.
 "Անշուշտ, մեզանից շատերը գիտեն, որ մարդիկ, որոնք գտնվում են մեր կառավարության կազմում, իրականում նրանք չեն, ովքեր իրականում իշխում են ներքին և արտաքին, քաղաքական և տնտեսական հարցերում: Մենք հաճախ ենք լսում, թե ինչպես են  "նրանք " վարվում այպես կամ այնպես: Թվում է, թե  "նրանք " կարող են նույնիսկ սպանությունից ազատվել:  "Նրանք " բարձրացնում են հարկերը և ուղարկում են մեր զավակներին, որպեսզի նահատակ դառնան պատերազմներում, որոնք մեր երկրին օգուտ չեն բերում: Թվում է, թե  "նրանք " բարձր են ու անհասանելի, տեսադաշտից հեռու, զայրանալու աստիճան անորոշ ու մշուշապատ, երբ փորձում ենք քայլեր ձեռնարկել ընդդեմ  "իրենց ": Թվում է, թե ոչ ոք չի կարող ճշգրտորեն ասել, թե ովքեր են  "նրանք ": Սա մի դրություն է, որ տևում է տասնամյակներ շարունակ:
Ես հիշատակում եմ Օսէէ մարգարեի խոսքը, որ գրված է Հին Կտակարանում.  "Իմ ժողովուրդը կոչնչանա իմացության պակասից ": Հավանաբար ոմանք արդեն գիտեն արտաքին օգնությունը դիմակազերծելու հետ կապված իմ աշխատությունը, որտեղ ես նշել էի մի շարք դավադիր կազմակերպությունների անուններ, որոնց թիվն անհամար է: Նրանց վերջնական նպատակը ԱՄՆ-ի` Աստծո կողմից ընտրյալ երկրի Սահմանադրության անկումն է, որպեսզի երկրում իշխի անաստված Մեկ Աշխարհ- Նոր Աշխարհակարգի Կառավարությունը, որն աշխարհը կվերադարձնի Մութ միջնադարից էլ ավելի ծանր վիճակի գիրկը:
 ԱՄՆ-ի արտաքին օգնությունից կախվածությունը ստիպում է օտար երկրներին ծառայի դերում մնալ Արտաքին Հարաբերությունների Խորհրդի առջև: Այս երկրների բնակչությանը գումարի փոքր մասն է միայն հասնում, քանի որ սովորաբար այն իր հանգրվանն է գտնում ղեկավարության գրպաններում, որոնք թույլ են տալիս, որպեսզի երկրի բնական հարստությունները գազանաբար հոշոտվեն Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից: 
Այս էլիտար խումբն ինքն իրեն անվանում է Օլիմպիացիներ (նրանք իսկապես հավատում են, որ իրենք ուժով և դիրքով հավասար են Օլիմպոսի աստվածներին, որոնք իրենց Աստծո` Լուցի‎ֆերի պես իրենց մեր իրական Աստծուց վեր են դասում), նրանք հավատում են, որ աստվածային իրավունքով կոչված են իրականացնելու հետևյալը.
(1)         Ազգային ինքնագիտակցությունն ու հպարտությունը հասցնել գրեթե կատարյալ անհետացման, քանի որ սա առաջնահերթ հարցերից է, եթե Մեկ Աշխարհի Կառավարությունը սկսի գործել:
(2)         Գրեթե ավարտին հասնցել ամբողջ ինդուստրալացումը և միջուկային ուժի շնորհիվ էլեկտրաէներգիայի ձեռքբերումը, որը նրանք անվանում են  "հետինդուստրիալ զերո աճով հասարակություն ": Դուրս են թողնվում համակարգչային և սպասարկման ոլորտները: Ամերիկյան արդյունաբերության ոլորտները, որոնք դեռևս կմնան, կարտահանվեն Մեքսիկայի նման երկրներ, որտեղ ստրուկների մեծ ներուժ կա: Ինչպես տեսանք 1993 թվականին, սա իրականություն դարձավ, երբ ստորագրվեց Հյուսիսամերիկյան Ազատ Առևտրի Համաձայնագիրը (NAFTA):
(3)         Աշխարհում հարուցել տնտեսական համակարգերի կատարյալ անկում և ամենուր քաղաքական քաոս ծնել: Ամբողջովին աջակցել վերազգային այնպիսի հաստատություններին, ինչպիսիք են Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Միջազգային հաշվարկների բանկը (BIS), Միջազգային դատարանը և այլն: Հնարավորինս սահմանափակել տեղական հաստատությունների արդյունավետությունը` աստիճանաբար դուրս մղելով նրանց կամ ենթարկելով Միացյալ Ազգերի Կազմակերպությանը: Ներթափանցել և քայքայել բոլոր կառավարությունները, աշխատել նրանց ներսից` ավերելով դրանց կողմից ներկայացված ազգությունների ինքնուրույնությունն ու միասնականությունը: 
Մենք ԱՄՆ-ի (ինչպիսին որ այն մեզ հայտնի է. անսահմանափակ հիմնադրամներ ու հնարավորություններ, հարյուրավոր հետազոտական կենտրոններ, հինգ հազար հասարակական ինժեներներ, լրատվամիջոցներ, բանկային համակարգ և գերիշխանություն այլ երկրների կառավարությունների վրա) կործանման վերջին փուլերի ականատեսն ենք այժմ: Դիտեք ձեր շուրջը և տեսեք, թե որքան ենք մենք բարոյալքվել: Թմրանյութեր, պոռնկություն, ռոք-ն-ռոլլ  "երաժշտություն ", ազատ սեքս, ընտանիքների կատարյալ տարրալուծում, համասեռամոլություն և վերջապես անմեղ երեխաների գարշելի սպանություններն իրենց իսկ մայրերի կողմից: 
ԱՄՆ-ը հոգեպես և բարոյապես սնանկացած է, մեր արդյունաբերության հիմքն ավերվել է` քառասուն միլիոն մարդկանց թողնելով առանց աշխատանքի, մեր քաղաքները վերածվել են ամեն տեսակ հանցագործություններով լի գարշելի աղբահորերի, սպանությունների միջին քանակը գրեթե երեք անգամ գերազանցում է ցանկացած այլ երկրի տվյալները, չորս միլիոն մարդիկ անտուն են, իսկ կոռուպցիան կառավարության ներսում հասնում է էնդեմիկ չափերի: Ո՞վ կարող է հերքել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներսից տապալվել և ընկնել մի նոր մութ դարաշրջանի մեկաշխարհական իշխանության գիրկը:
 Պարոն Օսկանյանը պատասխանատու է հարյուրավոր հայ երիտասարդներին իր մեկաշխարհական գաղափարները հաղորդելու և նրանց Ֆլեթչերի դպրոց ուղարկելու համար: Այդ երիտասարդները դառնում են Հայաստանում արևմուտքի գործիքները: Հայաստանը Վրաստանի նախագահ (արևմուտքի մարիոնետ) Միխայիլ Սահակաշվիլիի նման առաջնորդների կարիք չունի: Հայաստանին ընդամենը պետք են իսկական հայրենասեր առաջնորդներ:
 Նշենք նաև, որ Վարդան Օսկանյանի որդին Երևանում վրաերթի էր ենթարկել մի երիտասարդի և ազատվել պատասխանատվությունից: Սա պարզ կերպով հաստատում է, որ Օսկանյանն էլ Հայաստանի մյուս օլիգարխների օրինակով օրենքից վեր է: Նրանք անպատիժ կերպով կարող են անել այն, ինչ կամենում են:     
Վարդան Օսկանյանն իր ամբողջ շուքով պետք է վերադառնա ԱՄՆ` իր հետ վերցնելով իր առատորեն ‎ֆինանսավորվող Սիվիլիտաս Հիմնադրամը, որպեսզի Հայաստանը քիչ էլ ազատվի շփոթությունից ու աղտոտումից:
 Արտավազդ Ավագյան
Բոքա Ռաթոն, Ֆլորիդա
ardavast '@' att.net
10 նոյեմբեր, 2008

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։