Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

Աստվածային, կրոնահավատամքային ուսումնասիրության ընթացքում ես բացահայտեցի Հայդիններին:

Heidnischen – հայդիցաբանություն

«Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար: Առաջին հայացքից դա հնչում է Heidnischen- հայ դիցաբանության նման. «բայց ով փնտրում է ապագա ապացույցներ, շատ բան կգտնի, եւ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնի այս «հայդինների դիցաբանության» գիտելիքներին: /թարգմանությունը իմն է/ Heidnischen Wissen Heidentum oder Paganismus (von lateinisch paganus ,,heidnisch,,; lateinisch pagus ,Dorf)

Alan Cameron: The Last Pagans of Rome. Oxford University Press, Oxford u.

Elisabeth Begemann: Altes oder neues Heidentum? Die RՖckwirkungen des Christentums auf die Theologie und Religionspolitik Iulianus Apostatas):

Հայդի+Հայդինություն -Heide und Heidentum- Heiditsch

Heide und Heidentum- Heiditsch Նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական կրոն. Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն եզրաբառերը եւ անունները նախահեթանոսական հավատի եւ կրոնի անուններն են, անունները կապված են Հալդի-Խալդի-Հայկ դիցապատմական անունների հետ, այդ հասկացությունները վերացան hեթանոսական ժամանակաշրջանում:

Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային մտքի մեջ բացակայում է, նույնիսկ ջնջված է Heide und Heidentum-Heiditsch, Hakon- հայդից կրոնահավատամքային գաղափարաբանությունը եւ գաղափարախոսությունը:

Հայ պատմագրության մեջ Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն անունները ընդհանրապես հանված են գիտական ու ակադեմիական մտքից ու գրականությունից:

Լատիներենում Հայդեն անունը Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon (օտար անուններում որոշ տառեր հնարավոր է ճիշտ չեն բնօրինակի հետ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը,-խմբ.)- Հայկոն անունը ներկայացվել է որպես պագանիզմ:  

Ավանդաբար, Paganen-Heiden- ոչ հրեաները համարվում էին միաստվածային կրոնների հետեւորդներ, համարվում են անհավատներ:

Heide. ներկայացնենք բառախմբի նկարագիրը, որոնք լրացնում եւ ներկայացնում են Heide բառը:

Բառի պատմական նկարագիրը այս է՝ Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն բառերն են, որոնց իմաստները ոչ մի լեզվով չեն բացատրվում, որը սկզբում հելլենները լատիներենով ներկայացրել են paganus  գաղափարով:

Ջոստ Թրիերը (Jost Trier) Heide բառի ծագումը կապում է գերմաներենի heim- տուն Welt, Heimat-հայրենիք բառի հետ: Իսկ գերմանացիները այսօր էլ ունեն Heide -hajde-Հայդե, Heike- Հայկէ, Heilig-Հայլիգ-սուրբ, Heim- Հայմ-տուն, Heis-Հայս-տաք,ei/aj Ei-ձու Sun, Sonne Sonntag հայդինների սուրբ եւ հայրենիք գաղափարները:

Ես ընդունում եմ՝ պե՛տք է կապել, բայց պետք է բացատրել, որ գերմաներենի heim- տուն Welt, Heimat‘-հայրենիք բառերը կազմվել են հայերենի Heide- Հայդի- հայդից, Հալդի, հայ անուններից եւ բառիմաստներից («Անգլիական աղբյուրները հաստատում են օրինակ, որ հնության հուշահամալիր աստղադիտարան՝ Ստոունհենջը կառուցել են Հայդիիները: Հնության հուշահամալիր աստղադիտարան Քարահունջը Անգլիայի Ստոուհենջից հին է 4000 տարով):

Սկալդե Սկալդասպիլլիրը Skalde Eyvindr Skոldaspillir (920–990 թվերին) գրել է Heidinn-Heide-ի մասին. «Ես կարծում եմ, որ այս առասպելը Հայլդի-Հայդիցերի- խալդիների մասին է, որը Ժամանակի եւ պատմության պարտադրանքով հեթանոսականացման պրոցեսի մեջ դուրս է մնացել որպես գաղափար, չնայած որպես եզրաբառ եւ դիցապատմական հիշողություն այն գոյատեւում է: Բառը թարգմանել են որպես paganus»:

«Եղջերուները մահանում են, Ընկերները մեռնում են, լքեցին երկիրը եւ արքայությունը: երբ «Hakon» Հայկոն գնաց Հայդեն աստվածների հետ, ժողովրդի չարչարանքը ծանր կլինի…»:

Այսպես է պահպանվել իսլանդական հավատի պատմության մեջ Հայդիցերի եւ հայ առասպելական պատմությունից մի կտոր: Այս պատմությունն ու անունները համարվում են իսլանդական, իհարկե, սակայն իրականում՝ Հայկոն եւ Հայդեն անունները HA.AKI =Eridu, Haldi -Hardi -Xaldi հայդիցերի անուններն են:

Ո՞րն է այս գրության ավանդապատումի իսկական իմաստը:

Ի՞նչ եղջերուների մասին է խոսքը, որո՞նք են այդ եղջերուները, որոնք Vieh են կոչվում, միգուցե՝ Վեհ-Վահ: Աստվածները լքեցին իրենց երկիրը եւ արքայությունը- խոսքը Արարատյան աստվածների մասին է, Հայկ-երը գնացին, գնացին Հայդինների աստվածների հետ, ահա եւ «Ժողովրդի չարչարանքը ծանր կլինի»… Եվ եղավ ծանր…

Այսպես heidnischen Gottern հայդից Աստվածանունները բոլոր լեզուներով թարգմանում եւ բացատրում են, բայց ոչ մեկն այն չի բացատրում հայերենով:

Եբրայացիները այն բացատրում են Պագանիզմ-Paganizm՝ հստակ իմանալով բառի ծագումը, բայց պատմությունից ջնջված է, թե հայերն այս մասին ինչ են ասում եւ ինչու հայ ազգի մեջ հայտնի չէ Հայդն-հայդից նախաքրիստոնեական, նախահեթանոսական պարզ անունը, եւ հայդիցականության փոխարեն ամրագրել են հեթանոսականություն գաղափարը, որը հակասում է հայ հավատքի դրույթներին: Այն զարմանալիորեն դուրս է մնացել հայ հավատի, աշխարհիկ կյանքից, նաեւ գիտական աշխարհից:

Անտեսելով haiþina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon գաղափարախոսությունը, որի հիմքում հայ դիցերն են, հայոց հավատի, կրոնի առասպելներն ու պատմությունը՝ Հայ դիցերին համարում են բազմաստվածության կրողներ՝ չիմանալով, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Paganen-Heiden- ոչ հրեաները համարվում էին միաստվածային կրոնների հետեւորդներ:

Ներկայացնենք այս եզրաբառերի շարքը հայերեն:

haipina-Հայպինա-հայբինա-կամ հաբիայնա

-Heide -հայդե- Հայդի -կամ հայդից

Heidentum-Հայդեն տում- Հայ դիցաբանություն, կամ հայդիցերի տուն

Heiditsch- Հայ դիցեր,

Hakon -Հայկոն-կամ Հայկյան

Հայկոն գնաց Արդին դիցերի հետ: Մեծ Լույս ու Արեւը փոխարինվեց Լուսնով ու խավարով:

Հայդին Արդինի անցումը հեթանոսության, Արդի տաճարի գերեվարումը ասորիների ու էթուինների կողմից, Արդինի Արարտա-ուրարտական պետության լուծարումից հետո կազմավորվեց Երվանդունիների, այնուհետեւ Արտաշիսյանների խոշոր հեթանոսական- հելլենական պետությունը, եւ գիրն ու գրականությունը, մշակույթը, թատրոնը վերածվեցին հելլենականի ու հունականի:

Մինչեւ այսօր Հայ ժողովուրդը չի կասրողանում ապացուցել, որ ինքը սկիզբ է առել Նախաջրհեղեղյան- Մուշ-շումերական- արարտա -ուրարտական ժամանակներից, որ այդ ժամանակաշրջանի հավատի, կրոնի ու մշակույթի աշխարհաստեղծման կրողն է:

Հայդինների աստվածն էր Մա +րութ+ գամ եւ Թոր.Գամ Թագարման:

Էն.Կի.Հայայի որդին է, Արեւի եւ փոթորկի որդին է Amarud +Marutukkum:

Խորենացին Հայկին համարում է Թորգոմի որդին. «Այս է Հայկը՝ հայ ազգի նախնին, որ Թորգոմի որդին էր»:

/Nach Jacobsen* Marutukkum und bedeutet Sohn der Sonne“oder Sohn des Sturms.Amarud +Marutukkum/

Էն.Կի.Հայայի որդին է, Արեւի եւ փոթորկի որդին է Amarud +Marutukkum-ը Ամարութ-Մարութուգգամ աստվածը: Ըստ Բիբլիայի, եղել է հակառակը՝ Հայկ նահապետն է եղել Թորի որդին, Թորի ժառանգը:

Մարութուգգամ անունը կազմված է Մա +րութ+ Գամ արմատներից:

Մա+րութ – Թուր կամ Թոր աստվածանվան հակառակագրությամբ դառնում է Թոր կամ Թուր աստվածանունը: Մարութ +Գամ-ն է Գամեր +Արամ կամ Տորք Աստվածը:

Մարութուգգամ անվան վանկատման եւ վանկերի բազմակի փոխատեղության արդյունքում ստացել են Թոր+Գոմ+կում-գոմ-գամ Արամա ցեղի սերունդը: Թորի անունով է կոչվել հայկական Տավրոս լեռը:

Հայտնի է, որ հայ–արամները Հայոց լեռնաշխարհից տարածվելով դեպի հյուսիս, անցնելով Սկանդինավյան տարածքներով, դարձել են բրիտների նախնիները, հայերը Սկանդինավիային տվին նրանց գերագույն աստված Թորին Amarud +Marutukkum Ամարութ ՄարութԳամ՝ Մարութ Թոր+Գամեր+ Արամ Աստծուն:

Թորի հրաշագործ գործիքներից էին Մուրճ- Թակը, Ութաստղ Արքայական Թագը, որը հայ մշակույթի մեջ ունի Մեծ Մուրճ, Փայտե Մուրճ, Պողպատե Մուրճ գաղափարը, ունի -թաք միակ իմաստը, թագելու, խփելու, զարկի ամրացնելու, հարվածով կնքելու գաղափարը, գամ-մեխի գլխին խփելով ամրացնելու գաղափարը:

Այս գաղափարն են կրում նաեւ Թագը եւ Թագավորը: Հայոց արքայական թագն ունեցել է հաստատող, կնքող, գամող գաղափար:

Թորը կայծակի, որոտի, փոթորկի, անձրեւի եւ պտղաբերության աստվածն է: Կելտական taranis (իռլանդական tarann) «որոտ» բառը եւ Taranis աստվածանունն իրենց հիմքում ունեն «Թոր» եւ «որոտ» բառերը:

Սա կելտական քաղաքակրթության սեփականացրած՝ Հայկական լեռնաշխարհից Հայդինների եւ Հայկի սերունդ ԹորԱստվածն էր:

Սկանդինավյան Թորը Հայոց Մարութ Թոգ Արամման է:

Ի դեպ, ասեմ, որ Սկանդինավ անունը նույնպես պատկանում է Հայդինների- Հայկի առեղծվածին:

Հ-ս+Կայ+դի+նավ կամ Հայ+զ+Կայ+Դի+ Նավ: Հայ.Կի.Էնին պատկանող դիցական քառանիվ նավի մասին է խոսքը:

Սկանդին անունը կազմված է Հս+կայ+ ան+դի անուններից:

Այն կարելի է մեկնաբանել Հայկի Ան -Էն դից գաղափարով, Արդինից գնացած դիցերը:

Հայ դիցապատմության մեջ հայտնի նաեւ Հ(Ս) Կայորդի Պարույր անունը, որն ունի գրեթե նույն բառային եւ գաղափարական կազմությունը:

Խոսենք Թորի պողպատյա ձեռնոցների եւ ուժը բազմապատկող Գոտու եւ Գամի առասպելից:

Հայկի սերունդից էր Թոր Աստվածը, Շիկամորուս Հսկա Աստվածը՝ օժտված ամենակործան ուժով, որը կարող էր մի նստելով ցուլ ուտել: Թորը երկնքով սլանում է Այծեր լծած հսկայական բրոնզե կառքով:

Թորն ուներ անսահմանափակ կործանիչ հատկություններ, ինչպես նաեւ պողպատյա Ձեռնոցներ եւ ուժը բազմապատկող Գոտին եւ Գամը: Գամը հանդիսանում էր Տիեզերքի կենտրոն, բեւեռը: Այս ամենը գործնականում Թորին դարձնում էին անհաղթահարելի:

Թորը պատկանում էր հայ ազգի գերագույն աստված Էն.Կի. Հայայի կամ Հայ. Կի.Էնի սերնդին:

Սա հայկական մուշ-շումերական առասպելի հիմքն է, գաղափարական ազդեցությունը, Հայոց լեռնաշխարհը բնորոշող պատկեր է:«Սասնա ծռեր» էպոսում նա ներկայացված է իր երեսունինը որդիներով, որն արտացոլում է Հայային փոխարինող Քառասունը: ԹորԳամ Անգեղ տան Թոր-գոմա տան սերունդն է ներկայացնում: Այս հանգամանքը լուրջ կարեւորություն ունի հայ ազգի ձեւավորման գործընթացը ճիշտ հասկանալու համար:

Իսկ Գամեր -Գամար անվան հիմքում Արամ աստվածանունն է:

Հաբեթ, Թիրաս, Գամեր-Գամար, Թոր Հայկ Գամեր անունը. Աստվածաշնչի կանոնական շարքում՝ Ծն X 13, Թիրասը Հաբեթի կրտսեր որդին է եւ ոչ թոռը։

Հաբեթ, Թիրասը, Գամեր-Գամար, Թոր Հայկ Գամեր անունը Աստվածաշնչում հիշատակվում է նաեւ Գամար:

Գամերը, որպես էպոնիմ, համապատասխանում է Գամիրք Կապադովկիային, այնտեղ, որտեղ Արամն է ղեկավարել, խեթական արձանագրություններում հիշատակվում է Թեգարամա Թագարմա, Թօգարմա անուններով, վաղ խեթական դարաշրջանում (Tekarama, Takarama, տես RGTC[608] VI 383384. լուվ. Lakarama):

Այստեղ Takarama-Թեգարամա անունը, Թորի եւ Գամարի ցեղի սերնդի միասնությունն է, ցեղային միություն է, որը Հայկի սերունդն է:

Թեգարամայի մոտ էր գտնվում Սամուխա երկիրը (Խաչատրյան 1971[617], 6267, 9496), որն իմ կարծիքով, թերեւս կապված է վրացերեն սոմեխի «հայ» ցեղանվան հետ (Ջահուկյան 1987[618], 288)։

Հատկանշական է, որ Սամուխայում հիշվում է «սեւ աստվածուհին» / Ա. Պետրոսյան/:

Հեթանոսական -հելլենիզմի շրջանում  ԹորԳամ Աստծու հեռացումը Հայդինների հետ ծանրացրեց հայ ժողովրդի վիճակը: «Երբ «Hakon» Հայկոն գնաց Հայդեն աստվածների հետ, Ժողովրդի չարչարանքը ծանր կլինի…»:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

Գերմանիա,  Մայնց, Սեպտեմբեր, 2017թ.

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։