Պետության գործառույթը նաե՛ւ ու հատկապե՛ս գործելն է – Երբ հոգնեցնում են ապազգային դեմքերը, թմբիրի մեջ է խարխափում ժողովուրդը… Հայաստանի նախագահը Նովրուզ-Նավրոզին շնորհավորում է մեր հարեւան պարսիկների եւ հայաստանաբնակ քրդերի կամ այլոց Բնական Նոր Տարին, բայց Արիական Հայերի Ամանորը չի հիշում… Իսկ Ադրբեջանի նախագահը կրակապաշտական պետական ծես է անում Բաքվում եւ «սեփականացնում» նաեւ արիական առաջնեկությունը՝ ինչպես Հայկական Լեռնաշխարհի բնիկությունը…

Երբ հոգնեցնում են անազգ ու անդեմ դեմքերը, թմբիրի մեջ է խարխափում ժողովուրդը… 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն քանիցս հայտարարում է, որ անպայման պետք է գրավեն Հայաստանը, անգամ տարածքներ է անվանական նշում, բայց ոչ ՄԱԿ-ը, ոչ եվրոպական պատկան կառույցները, որ ամեն մի փոքր հարցից մեծ աղմուկ են բարձրացնում ազգերի ու մարդկանց իրավունքների հարցերով, ձայն չեն հանում, լռում են: Որեւէ քաղաքական, ավելին՝ քրեական պատասխանատվության չեն ենթարկում մի երկրի ղեկավարի, ով պարբերաբար քաղաքական ու ռազմական հարձակումներ է գործում հարեւան երկրի վրա…

«Նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում ո՛չ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ո՛չ միջազգային տրիբունալը»,- ասել է անկախ Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Նորատ Տեր-Գրիգորյանցն այս մասին՝ «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում: Նա եւս կարեւորում է միջազգային պատասխանատվության հարցը: Նման կարծիք ունի նաեւ «Լուսանցք»-ը:  

Իհարկե, կարող են ասել, որ մեր իշխանությունները չեն դիմել պատկան միջազգային մարմիններին, չնայած որեւէ տեղեկություն չկա, դիմել են, թե ոչ, բայց դա կապ չունի, ցանկացած լրատվություն, տեղեկատվություն եւ բացահայտ հնչած խոսք՝ արդեն իսկ կարող է համարվել փաստաթուղթ: Ցանկություն է պետք այն տեսնելու համար:

Չնայած, եթե մեր իշխանությունները դեռ չեն դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ այլուր, ապա հաստատ ուշացնում են…

Գեներալ-մայորը եւս նշել է, որ «Ադրբեջանն ստեղծվել է 1918թ., իսկ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ: Իլհամ Ալիեւը վերցրել է ալբանացիների պատմությունը եւ վերագրել է իր երկրին, դե, իհարկե, դրա համար վայ պատմաբանների թիմ է աշխատում: Իսկ մտադրությունը շատ հստակ է՝ գրավել Հայաստանը եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստանն էր գրավել այդ տարածքները»:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը մեր հարցին «գեղարվեստական» մոտեցավ. «Միայն զարմանալ կարելի է, թե իրենց «ալբանացիների միակ ժառանգորդ» եւ «թուրքերի առաջատար ցեղախումբ» համարող երեկվա «կովկասյան թաթարների ու լեռնային հրեաների» խառնակչությունից ստեղծված «ներկայիս իրանական ադրբեջանցիների հանդեպ պահանջատեր» եւ վաղվա «հին քոչվորական կյանքին անցնող» այս երկոտանի կենդանիները դեռ ինչքան են աղաղակելու անիմաստ ու անարմատ, այդպես էլ չհասկանալով, որ աշխարհում այս ամենի մասին գիտեն, իրենց աղաղակները շատ անլուրջ է դիտարկվում, պարզապես չի եկել դա ասելու միջազգային պահը…»,- նշել է հայ արիների առաջնորդը:

«Այս խառնափնթոր պատմության մեջ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս որպես ալբանական քրիստոնյա եւ հայկական խաչքարերի ստեղծարար, որպես իսլամական աշխարհի նվիրյալ եւ արիականության առաջամարտիկ, հատկապես՝ նովրուզի եւ այլ կրակապաշտամունքային միջոցառումներում, երբ համապետական մեծ կրակն է վառում պաշտոնապես իր «կովկասյան թաթարների ու լեռնային հրեաների» ժառանգորդ տիկնոջ հետ միասին,- ասել է Արմեն Ավետիսյանը եւ հավելել,- իսկ ինչու՞ չանի, եթե մենք դա չենք անում: Հայկական Լեռնաշխարհը կամ Արարատյան Աշխարհը որպես Մարդկության Արարման Օրրան, Արիական Տեսակի Նախահայրենիք ունի բոլոր իրավունքները, եւ հայերը որպես այդ Արարչակնիք եւ Աստվածազարմ տարածքի միակ Բնիկներ, միայն իրենք ունեն այդ իրավունքը…

Բայց Հայաստանի հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանը եւ այլ պետական այրերը Նովրուզ-Նավրոզին շնորհավորում է մեր հարեւան իրանցիների (պարսիկների) եւ հայաստանաբնակ քրդերի կամ այլոց Բնական Նոր Տարին, սակայն Արիական Հայերի Ամանորը «մոռանում» են շնորհավորել… Այսպես շա՜տ բան ենք մոռանում նշել-հիշեցնել եւ ոչնչից ստեղծված ներկայիս ադրբեջանցին սեփականացնում է ամեն հայկական բան: Մեր հայրենիքն իր տունն է հռչակել եւ հիմա մեր հավատի, մշակույթի եւ կյանքի ամեն բան համարում է իրենը՝ յունեսկոներում ու այլ միջազգային «բարդակխանաներում» այդ ամենը դարձնում է ոչ հայկական…»:

«Իսկ հիմա հարցնում եք, թե ինչ կասեմ վերոնշյալ ամեն բան սեփականացրած Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին: Եվ ի՞նչ պիտի ասեմ, ոչի՛նչ, ասելու ժամանակներն անցել են, եկե՛լ են գործելու ժամանակները, իսկ մեր պետական այրերը քնած են դեռ… Երբ եկավ թշնամուն ռազմական ուժով ասելու պահը, ես էլ շատերի նման իմ խոսքն ասեցի ռազմաճակատում, երբ հնարավորություն կունենամ բարձր ամբիոններից ասել ու ապացուցել, որ երկոտանի շնագայլի հարեւանությամբ ենք ապրում պարտադրված, որ եկել է ոչնչությունների ոչնչացման ժամանակը… հաստա՛տ կասեմ, բայց այսօր միջազգային համապատասխան ատյաններում իմ ասելու ժամանակը չէ:

Միայն մի պարզ օրինակ բերեմ, տարիներ շարունակ հայկական մշակույթի հետ ոչ մի կապ չունեցող Հասմիկ Պողոսյանին հեռացրին նախարարի պաշտոնից, սակայն այժմ նախարարի խորհրդական է նշանակվել, որ հակամշակութային պակաս չունենա երկիրը… Քանի նախարարի կամ պատգամավորի կամ այս ու այն ոլորտի պաշտոնյայի պատմություն պատմենք, որ մեր կքած երկիրը շնչի, ազգն էլ մեջքը շտկի…»,- եզրափակեց խոսքը հայ արիների ղեկավարը:

Դառնալով Նորատ Տեր-Գրիգորյանցին, նշենք, որ նա վերջերս կարդացել է, թե իբր Թուրքիայում մի ադրբեջանցի արխիվային թուղթ է գտել, թե 518թ. Երեւանում 700 ադրբեջանցի է ապրել: «Ախր այդ ժամանակ «ադրբեջանցի» անվանումն անգամ չկար: Ադրբեջանը Իրանի հյուսիսարեւմուտքն է: Սրանք Կովկասի թաթարներն են: Լենինն է նրանց այդպես անվանել: Մի խոսքով՝ այսպիսի քարոզչություն է, իսկ աշխարհը լսում է այդ ամենը ու չկա հակահարված»: Իսկ հայտնի է. « Ով տիրում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին: Կարդալ է պետք եւ այդ ամենը տարածել նաեւ,- նշել է հայ ռազմական գործիչը:

Եվ իսկապես, կա համաշպարհային պատմություն, որտեղ հազարամյակներ առաջ չկան թուրքական ցեղախմբեր եւ աշխարհի հնագույն քարտեզներում բացակայում են թուրքական ու այլ արհեստական պետությունները… Պարզապես մի հյուրանոցի կամ խաղատան կամ … փոխարեն պետք է աշխարհի ներկայիս առաջատար լեզուներով գրքեր հրատարակվեն ու քարոզչություն իրականացվի:

Վստահեցնում ենք, սա աղքատության չի տանի ժամանակին մի քանի օրում միլիոնատեր դարձած մեր գործարար-բարեգործներին:

Արման Դավթյան

Հ.Գ. - Իսկ Թուրքիան հաջորդ քաղաքական քայլն է իրականացնում Արեւմտյան Հայաստանում: Հասկանալով, որ չի բացառվում, որ Թուրքայի մասնատման հարցը եւս քննարկվի աշխարհի վերաձեւման ընթացքում, պաշտոնական Անկարան նոր քայլի է գնացել, արդեն հազարավոր ադրբեջանցիներ են բնակեցվել Արեւմտյան Հայաստանում: Թուրքերը չեն բնակվում այդ տարածքում, հասկանալով, որ մի օր հայերը հասնելու են իրենց նպատակին: Հետո նաեւ քրդերի խնդիրը կա, որոնք ռազմական քայլերի են դիմում, ինչը բիզնես ծավալելու համար հեռանկարային չէ:

Իսկ ադրբեջանցիները կարծում են, թե Արեւելյան Հայաստանն արդեն իրենցն է եւ անցել են Արեւմտյան Հայաստանի սեփականացմանը: Նրանք նաեւ քրդերի հետ դեռ լրջորեն չեն ընդհարվել: Ճիշտ է այսօր տասնյակ հազարների են հասնում քանակով, բայց առաջին իսկ հայկական կամ քրդական պոռթկումը ցիրուցան կանի նրանց, ինչպես դա եղավ Արեւելյան Հայաստանում՝ Արցախում եւ այլ տարածքներում…

Բայց պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի անպատճառ:

Մեծ թափ են ստացել շինարարությունն ու մարդկանց վերաբնակեցումը, հիմնականում այն ադրբեջանցիների, որոնք գալիս են Նախիջեւանից:

Երեւի Անկարայում ծրագրել են փոխանակում անել՝ թուրքերն էլ Նախիջեւանում հաստատվեն:…

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։