Ոչ ոքի հողի վրա աչք չունե՞ն եւ ոչ մեկին ոչ մի թիզ հող չունե՞ն տալու… Երեկվա ու այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են եւ ցեղասպանվելու վտանգի մեջ են, մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ – Թուրքիան եւ Ադրբեջանը վաղվա օր պիտի չունենա՛ն…

* * *

- Երեկվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են, մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ:

- Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվելու վտանգի մեջ են, մի մասն էլ դրա հետ միասին կարող է կորցնել իր հայրենիքի որոշ հատվածներ:

- Թուրքիան եւ Ադրբեջանը վաղվա օրը պիտի չունենա՛ն…

* * *

«Լուսանցք»-ի նախորդ թողարկման գլխավոր թեման՝ «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» վերնագրված հոդվածն էր, որտեղ ներկայացված է, թե ինչու են հայերն ու հույները պատմական փորձառությամբ եւ կյանքի տրամաբանությամբ հավաստում, որ անհնարին է թուրքական ցեղախմբերից որեւէ մեկի հետ, որ այսօր թաքնված են ազգ ու ժողովուրդ ձեւակերպումներում, հարեւանությամբ կամ առավել եւս համատեղ ապրել… Կկոչվի այդ «ազգ-ժողովուրդը» թուրք, թե ադրբեջանցի կամ մեկ այլ բան, որեւէ տարբերություն չկա, նույն արնախում ցեղախումբն է, որ ապրում է գայլաոհմակի օրենքներով՝ մորթել-ոչնչացնել շուրջ բոլորը՝ անկախ այն բանից, դա իրենց պետք է, թե՝ ոչ:

Քայլող չարիք, տարածվող չարորակ ուռուցք, սա է նրանց բնորոշիչը:

Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են եւ մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ: Ամենաշատը տուժել են հայերը, որ կորցրել են հայրենիքի ավելի քան 90%-ը, այդ ժամանակահատվածում թերեւս ազգային հատվածի՝ ավելի քան 90%-ը:

Ինչպես նախորդ թողարկման նշյալ հոդվածում էինք ասել, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի հավատում, որ ներկայիս Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցող երկրներն ու ազգերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքն իրականում: Շատ լավ գիտեն եւ միշտ գործածել են այդ գազանին՝ իրենց շահերի համար, այս կամ այն երկիրը հոշոտելու կամ ազգին վնասելու նպատակով: Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես թուրքին պիտի թույլ տալ զգալու արյան հոտը… եւ մարդակերն արդեն պատրաստ է զանգվածային հոշոտման:  

Հենց նման հոշոտման թույլտվությունը ժամանակին ստանալով Արեւմուտքի ու Ռուսաստանի կողմից, թուրք-ադրբեջանական ոհամակները տիրացել են հայկական հողերին, հայկական Լեռնաշխարհի եւ հարակից տարածքների մեծ մասին:

Այսօր Մերձավոր Արեւելքում ընթացքող գործողությունները նորովի հավաստեցին այս ամենը: Թուրքիան վաղուց է երազում նոր հողեր զավթել, հատկապես Սիրիայի եւ Իրաքի նավթա-գազաշատ տարածքներից: Սակայն քայլեր չէր կիրառում, արյան համը կար, բայց իր կողմից արված մորթի ու ջարդի արյունը չէր, այլ իր նման մեկի, որ կոչվում է ծայրահեղ իսլամականություն…

Բայց ահա, թուրքական գործողությունները միս ու արյուն ստացան, երբ համաշխարհային հակաահաբեկչական դաշինքի երկրների կողմից ոչնչացվեց «Իսլամական պետություն» այլանդակությունը: Եվ թուրքերը փորձեցին լրացնել դատարկ տեղը, այն տեղը, որ ծայրահեղ իսլամականներինն էր:

Եվ ՄԱԿ-ը ստիպված էր հայտարարել, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի: Չընդհատվող կրակահերթերի հետեւանքով ՄԱԿ-ի կառույցներն ու գործընկերները չեն կարողանում մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին, եւ Սիրիայի ամբողջ բնակչության համար ավերիչ հետեւանքներ կունենա նոր առճակատումը: «Հալեպում, Իդլիբում, Դամասկոսում բռնությունների ոչ վաղ ալիքը հանգեցրել է այն բանին, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել ու զոհվել, այդ թվում կանայք ու երեխաներ»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարությունում: Ռազմական գործողությունների հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու փրկություն գտնել փախուստի մեջ: Խաթարվել է բժշկական հաստատությունների աշխատանքը: Եվ ՄԱԿ-ը կրկին հիշեցրել է քաղաքացիական անձանց պաշտպանության պարտականության մասին:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԻՊ-ի զինյալների դեմ հաղթանակի համար անգամ շնորհավորել են Իրաքի վարչապետին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Վորոնկովը եւ անվտանգության խորհրդի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինկսը այդ հայտարարությունն արել են Իրաքում, երբ քննարկել են «Իսլամական պետության» դեմ այդ երկրի տարած պայքարի հաջողությունները:

Ավելի վաղ նրանք հաղորդել են, որ վերջին 2 տարիներին ծայրահեղ իսլամականների եկամուտները կրճատվել են 90%-ով՝ կապված նավթով հարուստ շրջանների վրա վերահսկողության կորստով։ Եվ հիմա էլ այդ շրջանների վրա աչք է տնկել Թուրքիան:

Այս իրավիճակը ստիպեց, որ  Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունի եւ Թուրքիային կոչ անի դուրս բերել զորքերը Սիրիայից: Եվրոպական խորհրդարանը մարտի 15-ին բանաձեւ է ընդունել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում Թուրքիային կոչ է արել դուրս բերել զինուժը հյուսիսային Սիրիայից ու դադարեցնել «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական գործողությունը:

Բանաձեւում ասված է, որ թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողությունը քրդերի կողմից վերահսկվող Աֆրին շրջանում նոր հարթություն է ավելացրել Սիրիայի հակամարտությանը՝ ավելացնելով լրացուցիչ մարդասիրական մտահոգություններ, մեծ թվով քաղաքացիական զոհերի մասին է հաղորդվել ու հարյուրավոր քաղաքացիների կյանքն էլ վտանգված է: «Մինչդեռ ԵՄ-ի անունից գերագույն հանձնակատարը հստակորեն բարձրաձայնել է այս մտահոգությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով դադարեցնել իր գործողությունները՝ ընդգծելով ՄԱԿ-ի կողմից թվարկված ահաբեկչական կազմակերպություններին հաղթահարելու անհրաժեշտության վրա»,- ասվում է բանաձեւում:

Հիշեցնենք, որ թուրքական զինվորականները մտան Աֆրին՝ քրդական YPG-ի դեմ պայքարելու համար, որին իրենք համարում են ահաբեկչական խումբ: YPG-ին աջակցում էր նաեւ ԱՄՆ-ը՝ Սիրիայում իսլամական պետության դեմ պայքարելու համար: Սակայն Անկարան նշում է, որ YPG-ն կապված է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK)-ի հետ, որը պայքարում է Թուրքիայում քրդերի համար առավել մեծ ինքնավարության համար արդեն 30 տարի:

Թուրքիան արդեն իսկ պատասխանել է այս բանաձեւի ընդունմանը՝ նշելով, որ այն ցույց է տալիս քրդական զինյալներին «հստակ աջակցություն»՝ ընդգծելով, որ Թուրքիան հետագայում եւս շարունակելու է պայքարել ահաբեկչության ցանկացած դրսեւորման դեմ: Սա ավելի է վատացրել Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ հարաբերությունները, որոնք բացասական ընթացք ստացան 2016թ. ձախողված հեղաշրջման փորձից հետո, երբ Թուրքիայի նախագահը սկսեց հետապնդել հեղաշրջման փորձի կասկածյալներին ու արժանացավ ԵՄ քննադատությանը:

Փաստորեն, Թուրքիան արդեն անցել է նոր զավթիչ քաղաքականության եւ վստահ է, որ հաջողության հասնելու դեպքում հաշվի են նստելու իր հետ անգամ իր ՆԱՏՕ -ական դաշնակիցներ եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները, որոնք դեմ են թուրքական գործողություններին Սիրիայում: Ավելին՝ Անկարան հայտարարել է, թե իր ռազմական գործողությունները կարող են հասնել նաեւ Իրաք՝ մինչեւ Իրանի հետ սահմանը…

Ռուսաստանն այս առումով հայտարարել է, թե Թուրքիան չի ամրապնդվի Սիրիայի տարածքում եւ այդ մասին հավաստիացումներ են տրվել Մոսկվային: Իսկ Ռուսաստանը, որ ռազմաբազա է ստեղծել Սիրիայում, այս պահին չի ցանկանա կորցնել դաշնակցին: Սակայն այլ հարց է, թե հետագայում Թուրքիան ինչպես կդրսեւորի իրեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, ինչը գուցե փոխի ռուսական ծրագրերը, որին մենք հայերս՝ լավ ծանոթ ենք, որից պարբերաբար տուժել ենք միջազգային ասպարեզում…

Իսկ եթե հիշենք 2015թ. տարեվերջին Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «հուսով է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում միջուկային մարտագլխկներով հրթիռներ կիրառելու հարկ չի լինի», ապա հասկանալի է, որ այդ խոսքը ցայսօր ուժի մեջ է եւ Ռուսաստանը ամեն գնով պատրաստ է պաշտպանելու իր շահերը Մերձավոր Արեւելքում: Այդ ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը եւս արձագանքեց, երբ հեռահար հրթիռակոծության ենթարկվեցին իսլամականների դիրքերը՝ «Հերթական անգամ «Կալիբր» թեւավոր հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը հեռավոր տարածության վրա, նշեմ, որ հրթիռները գործարկվել են նավի սուզված դիրքից»: «Սա նոր, արդիական ու բարձր արդյունավետության, գերճշգրիտ զենք է: Այն կարող է լիցքավորվել ինչպես սովորական մարտագլխիկով, այնպես էլ հատուկ. այսինքն՝ միջուկային մարտագլխիկով»…

Այս զգուշացումներն ինչպես Թուրքիային, այնպես էլ Արեւմուտքին են վերաբերում: Իսկ Արեւմուտքն էլ իր հերթին է զգուշացնում Մոսկվային, պարբերաբար խստացնելով միջազգային պատժամիջոցները եւ քաղաքական-դիվանագիտական հարձակումները Ռուսաստանի նկատմամբ: Իսկ Թուրքիային արդեն քաղաքական լուրջ զգուշացումներ են ներկայացվել:

Հատկապես Գերմանիայում է առաջացել հզոր հակաթուրքական ալիք, եւ արդեն մի քանի հարձակումներ են եղել թուրքական մզկիթների վրա: Բեռլինը ցանկանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարել. եւ չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը հայտնվի «Սեւ ցուցակում»:

Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրք քաղաքագետների մուտքը երկիր, որոնք Բեռլինի գործողությունները համեմատել էին նացիստական մեթոդների հետ: Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ այլ եվրոպական երկրներում հակաթուրքական ալիքը սկսել է թափ հավաքել: Եվ սրան նպաստում են էրդողանական ծավալապաշտական եւ իսլամական մղումները, որոնք հենված են հատկապես նորօսմանականության եւ նորհամաթուրանականության վրա:

Վաշինգտոնը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, ինչին ի պատասխան՝ Անկարան ԱՄՆ-ին է զգուշացրել, որ իրենց հետ չխոսեն «քրդերի բերանով», այլապես Թուրքիան եւս կանցնի պատժամիջոցների…

Ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը թերեւս չեն դադարում երկակի խաղալ, ինչն էլ Անկարային հուշում է, որ պետք է իրականացնի իր ծրագրերը՝ փաստի առաջ կանգնեցնելով բոլորին: Օրինակ անհասկանալի է, թե ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Հիթեր Նաուերտը ինչու է հայտնել, որ սիրիական Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ ներկայումս ոչ մի համաձայնագիր չի եղել:  «Սիրիական Մանբիջի վերաբերյալ նույնիսկ մեկ համաձայնագիր չկա: Թուրքիայի հետ մեր բանակցությունները շարունակվում են»,- նշել է նա: Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից ետ քաշվեն դեպի արեւելք: ԱՄՆ-ն քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել է Պետքարտուղարության ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում… Այսինքն՝ սա ամերիկյան երկակի խաղի ընդամենը մեկ օրինակ է:

Եվ նման քաղաքականությունն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իրենց առաջիկա նպատակը Աֆրինն է: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անգամ հայտարարել էր, որ Աֆրինում զինված գործողությունը կավարտվի մինչեւ մայիս։ Եվ այսօր փաստ է, որ Թուրքիայի զինված ուժերը եւ նրանց հավատարիմ քրդական զինյալները վերահսկողություն են հաստատել Սիրիայի Աֆրինի քաղաքի կենտրոնում։ Այստեղ նրանք գրավել են քրդական ուժերի խոշոր զինապահեստներից մեկը։

Եվ որպեսզի թուրքական ուժերը իբր ազատարարներ կարողանան հաստատվել Սիրիայի տարածքում, Անկարան հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում իր ազդեցության տակ գտնվող շրջաններում ընդհանուր առմամբ 170 հազար հոգու համար նախատեսված ճամբարներ է հիմնում:

Ճամբարները նախատեսված են կառուցվել 9 տարբեր վայրերում: Դրանք տեղակայված են լինելու Սիրիայի՝ լարվածության թուլացման գոտի հայտարարված Իդլիբ նահանգում եւ «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում փաստացի Թուրքիայի ազդեցության տակ հայտնված շրջաններում: Եվ Անկարան սկսել է ցուցադրաբար հումանիտար օգնություն տրամադրել ռազմական գործողությունների շրջանում բնակվող խաղաղ բնակչությանը: Այս ամենն արվում է՝ հետագայում այդ շրջանները զավթելու նպատակով…

Նշենք, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը անցել է 2,5 միլիոնից, ինչը եւս շահարկման առարկա է, իսկ այն, որ Թուրքիայում շարունակում են սիրիացի կանանց բռնաբարել եւ գործածել այդօրինակ նպատակների համար, անգամ մանկահասակ աղջիկներին, լռում են համատարած…

Դառնալով «ոչ ոքի հողի վրա աչք չունենք եւ որեւէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու» թուրքական արդի քաղաքականությանը, նշենք որ Թուրքիայի նախագահը արդեն հասկանում է, որ անցել է բոլոր սահմանները եւ չի բացառվում, որ աշխարհի վերաբաժանման նոր փուլում աշխարհի գերտերությունները մասնատման տանեն հսկողությունից դուրս եկող Թուրքիային: Նա հասկանում է նաեւ, որ նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը չեն ընդունվի աշխարհի գաղտնի տերերի կողմից, բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է մի այնպիսի հոգեցունց վիճակում, որ իրեն պատկերացնում է օսմանական կայսրության սուլթան եւ համարում է, որ աշխարհի տերերի հետ պիտի հավասարի իրավունքով սեղան նստի այլեւս…

Այս հոգեմտամարմնական մոլագարությունը հայանպաստ է եւ մաղթենք, որ ավելի խորանա այս հիվանդությունը:

«Մենք որեւէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու»,- ասել է Թուրքիայի սուլթան-նախագահը՝ հասկացնելով, որ Թուրքիան չեն կարող մասնատել: Պատախանելով ամերիկացի մի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբեւէ օսմանյան ապտակ չեն կերել»: Նա իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում է այս եւ այլ կոշտ հայտարարություններ հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ ասելով. «Մինչեւ հիմա «Իսլամական պետության» քանի՞ ահաբեկիչ եք ոչնչացրել: Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբեւէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենեւին էլ այդպես չէ»:

Ապա սուլթան-նախագահն ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է: «Ոմանք Թուրքիային էլ են, որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որեւէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետն էլ շտապել է մի այլ տիպի ելույթ ունենալ, թե՝ «Ոչ ոքի հողի վրա աչք չունենք»: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում եւ Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ… Բայց «մենք ուրիշների հողի վրա աչք չենք ունեցել եւ չենք էլ ունենա: Ոչ էլ մտադրություն ունենք որեւէ մեկի երկիրը կառավարել: Աֆրինում մեր պայքարի նպատակը մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումն է»…

Անդրադառալով գործողության ժամկետներին, ասել է, որ Աֆրինի գործողությունը այնքան ժամանակ կշարունակվի, մինչեւ շրջանը դուրս գա Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից: Անկարան մեղադրում է, թե այս քրդական ուժերը համագործակցում են Թուրքիայի քրդական զինյալ ուժերի հետ եւ պատրաստ են մասնակցել Թուրքիայի մասնատմանը…

Թուրքիայի վարչապետը չհստակեցնելով թուրքական զինուժի դուրսբերումը՝ հայտարարել է, որ իրենք ռազմական գործողություն են սկսելու նաեւ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ շրջանում, որտեղ տեղակայված են նաեւ ամերիկյան ուժեր, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում են տեղի քրդերի հետ։ Թուրքիայի գործողությունները Աֆրինում վտանգավոր են դառնում նաեւ սիրիահայերի եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, որոնք բնակվում են հարակից տարածքներում: Վտանգն առկա է, քանի որ միջազգային հանրության տարաբնույթ քննադատությունները չկանգնեցրին Թուրքիային՝ Աֆրինում ծավալվող գործողությունների հարցում: Մի՞թե Թուրքիային «կանաչ լույս» էր տրված՝ առաջ գնալու, ինչպես նախկինում է եղել, երբ թուրքերն օգտվել են այդպիսի հնարավորությունից եւ կարող են օգտվել նաեւ հիմա: Այլապես ի՞նչ լռություն է տիրում, այն հայտարարությունից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները եւ թուրք զինվորականները մտել են Աֆրին ու լիարժեք վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ…

Փաստորեն, քրդերը նկատեցին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից իր բանակի հզորությամբ երկրորդը համարվողի հետ անիմաստ է այս պահին կռվելը եւ դուրս եկան Աֆրինից՝ կոչ անելով բնակչությանը նույնպես հետեւել իրենց, որպեսզի չդառնան թուրքական իշխանությունների զոհը:

Բայց քրդերը նաեւ հայտարարեցին, որ «մարտի 18-ից սկսվում է նոր փուլ Աֆրինում: Շարունակելու են պայքարը թուրքական ուժերի դեմ՝ պարտիզանական կռիվներով: Քրդերը որոշեցին դուրս գալը, որպեսզի բնակավայրն ամբողջությամբ չավիրվի: Իսկ թե ինչ թալան է տեղի ունենում թուրքերի կողմից, տեսնում են նրանք, ովքեր այնուամենայնիվ մնացել են: Տեղեկություններ կան, որ Թուրքիայի կողմից վերահսկվող Աֆրինի տարածքներում էթնիկ զտումներ են տեղի ունենում նաեւ…եւ աստեղ բնակեցնում են իրենց հարող էթնիկ խմբերի:

Ցավոք, քրդական ուժերի եւ Սիրիայի կառավարական ուժերի միջեւ համագործակցություն չկայացավ, որ թուրքական եւ «Սիրիական ազատ բանակի» խմբավորումներին կանգնեցնեն Աֆրինի մատույցներում: Աֆրինի քրդերը ուշացումով որոշեցին ընդունել Դամասկոսի օգնությունը, որը այդ պահին փոքր զորամիավորումի տեսքով եղավ, որն այդքան մեծ ծավալի գործ չէր կարող անել եւ կարողանար հաղթել թուրքական ուժերին:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի անգործությունն այս հարցում այլեւս զարմանալի է, քանի որ Թուրքիայի նման քաղաքականությունը վտանգավոր է դառնում է ընդհանրապես տարածաշրջանի համար: Արդեն պետք է զգուշանան այլ երկրները եւս, նաեւ Հայաստանը: Իսկ սիրիահայերը պիտի ամենօրյա զգոնություն դրսեւորեն: Չէ՞ որ Թուրքիան Սիրիայում իր գործողությունը կարող է ընդլայնել մինչեւ Իրաքի հետ սահման, ապա մինչեւ Իրան, ինչպես հայտարարել էր:

Իսկ արդյո՞ք վտանգ չկա, որ այս դեպքում Ադրբեջանն էլ կփորձի ռազմական քայլերով սրել Արցախյան հակամարտությունը: Այս դեպքում արդյո՞ք տարածաշրջանի քրիստոնյաներին նոր փորձություններ չեն սպասվում: Շատ ժամանակ չի անցել այն վայրագություններից, որ ծայրահեղականներն իրականացրեցին տարածաշրջանում քրիստոնյա հայերի, ասորիները, ալեւիների, նաեւ մահմեդական քրդերի ու արեւապաշտ եզդիների նկատմամբ…

Մարտի սկզբներին իրաքյան Մոսուլում քրիստոնյաների զանգվածային թաղման նոր դեպք են բացահայտել: Ըստ աղբյուրի,  գտել են 40 քրիստոնյայի դի, նրանց թվում եղել են կանանց եւ երեխաների ոսկորներ: Քրիստոնեության մասին վկայում են փոսում գտնված խաչերը: Հիշեցնենք, որ այս թիվը դեռ կարող է ամբողջական չլինել, քանի որ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առեւանգել էին Իրաքի անվտանգության ուժերի 295 նախկին աշխատակիցների, ինչպես նաեւ հարկադիր տեղահանել շուրջ 1500 ընտանիքների: Իսկ Իրաքի կարեւորագույն քաղաքներից մեկը՝ Մոսուլը, ազատագրելու ամբողջ ընթացքում մինչեւ 11 հազար խաղաղ քաղաքացի է զոհվել… Հիշեցնենք նաեւ, որ Անկարան այդ ընթացքում գաղտնի համագործակցում էր իսլամական ահաբեկիչների հետ եւ նրանցից նավթ ու գազ ստանում՝ փոխարենը տարբեր ծառայություններ մատուցելով (ինչպես՝ Ստամբուլում կենտրոն հիմնվեց, աշխարհի տարբեր ծայրերից ԻՊ-ի ահաբեկիչ դառնալու ցանկությամբ տարածաշրջան եկողներին տեղավորելու համար)…

Հունաստանում հակաթրքությունը արդեն դրսեւորվում է նաեւ քրդերի պաշտպանությամբ պայմանավորված: Երկրի քրդական համայնքը աջակցություն է ստանում պետության կողմից՝ ընդդեմ Թուրքիայի գործելու նպատակով: Օրերս Հունաստանի  Կոմոտինի քաղաքում գտնվող թուրքական «Ziraat» բանկի վրա հարձակում է իրականացվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բանկի մոտ եւ բողոքի միջոցառում կազմակերպել։ Նրանք վանկարկել են քրդամետ կոչեր ու ցուցադրել հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Մենք Սիրիայի քրդական ուժերի կողքին ենք»: Այնուհետեւ ավելի քան 2 տասնյակ դիմակավոր անձինք սկսել են քարերով գրոհել բանկի շենքը՝ կոտրելով դռներ ու պատուհաններ: Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է ոչ աշխատանքային ժամերին, հետեւաբար տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է կոչ արել անհապաղ դադարեցնել բռնությունները Սիրիայում: Պապը կոչ է արել նաեւ ապահովել մարդասիրական միջանցքը նման դեպքերում: Թուրքիայի նախագահը բավական մեծ գումար է նվիրաբերել Վատիկանին, որպեսզի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական աղբյուրների՝ նման պնդում է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Հալուք Փեշքենը: Նա գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս՝ հարցնելով, թե ինչքան գումար է ծախսել նախագահը Պապի հետ հանդիպելու համար: «Արդեն որեւէ երկրի ղեկավարի հետ հանդիպելու համար պետք է որպես կաշառք այդ երկրից ինքնաթիռ կամ միս գնել, կամ էլ՝ նվիրատվություն անել: Վերջին դեպքն այն է, որ Պապին այցելության գնացած նախագահ Էրդողանն այդ երկրին մեծ չափի նվիրատվություն է արել, ինչի շնորհիվ էլ կարողացել է հանդիպել նրան: Այժմ 80 միլիոնի անունից հարցնում եմ՝ ինչպե՞ս է Պապի հետ հանդիպելու համար ժողովրդի փողը տվել իր բնորոշմամբ «խաչակրաց դաշինքի կենտրոն» Վատիկանին»,- հարցրել է թուրք պատգամավորը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ժամանակին Հռոմի պապին գրեթե մեղադրել էր, թե ինչքան շատ զգայուն են իրենք «հայկական անհիմն պնդումների նկատմամբ», նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է Վատիկանի կողմից եւ անձամբ Հռոմի պապը նախանձախնդիր է այդ փաստը համաշխարհային ճանաչման ու դատապարտման հասցնելու:

Իակ որ Սիրիայում կարող ՝ նոր ցեղասպանություն գրանցվել, հեռու չէ իրականությունից, Անկարան արդեն որոշ բնակավայրերում էթնիկ զտումներ է իրականացնում…

Տեղեկություն կա նաեւ, որ թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում: «6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով»,-  հաղորդել է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադին: «Թուրքական ռեժիմի ուժերի կողմից Արանդա գյուղում թունավոր գազով ռումբեր կիրառելու հետեւանքով 6 մարդ շտապօգնության բաժին է տեղափոխվել շնչահեղձության նշաններով»,- ասել է նա:

Սիրիայի Արեւելյան Գուտե նահանգում կրակոցների ու օդային ռմբակոծությունների հետեւանքով նորից տասնյակ մարդիկ են զոհվել: ՄԱԿ-ի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆարհան Հաքը հայտնում է, որ դեռ փետրվարի 15-ից այդ նահանգում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում երեխաներ ու կանայք: Իրավիճակի սրման հետեւանքով 400 հազար մարդ հայտնվել է ծանր պայմաններում:

Սիրիայում վարակիչ հիվանդություններ են տարածվում: Մայրաքաղաք Դամասկոսում ծանր վիճակ է ստեղծվել պարենի առումով: Շատ երեխաներ սովի ու սուր թերսնուցման հետեւանքով հայտնվում են հիվանդանոցներում: Այստեղ էլ դեղորայքի պակաս կա: Հիվանդանոցներից մեկում ժամկետանց ցավազրկող են օգտագործել, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան: Տեղեկություններ են ստացվել վարակիչ հիվանդությունների՝ թոքախտի, տիֆի, քոսի տարածման մասին: Արեւելյան Գուտեում պատվաստանյութի պաշարներն են վերջանում:

Մարտի 20-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն ընդունել է այդ երկրի Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, եւ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին:

Երկուստեք ներկայացրել են երկու երկրների ներքին կյանքին առնչվող կարեւոր խնդիրները: Այնուհետ մեր դեսպանն անդրադարձել է հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, եւ հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տնտեսական եւ մշակությաին ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է մեր երկրում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Նախարարը նշել է, որ անդամակցությունից ի վեր Հայաստանը մշտապես մասնակցում է ՄԱԿ-ի եւ դրա կառույցների աշխատանքներում ու նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ Անդրադարձ է արվել Կայուն զարգացման նպատակներին եւ այդ համապատկերում երկուստեք նշվել է, որ Հայաստանում կա դրանց իրականացման գործընթացը: Արծարծվել է հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը Շոմբի Շարփին ներկայացրել է ինչպես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, այնպես էլ այն քայլերն ու մտահոգությունները, որ առկա են Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում՝ կապված Սիրիայի դեպքերի հետ: Հայկական կողմը լրջորեն մտահոգված է այդ հարցով ոչ միայն այն պատճառով, որ մեծ հայկական համայնք է բնակվում տարածաշրջանում, այլեւ՝ հազարամյակների կապով է կապված Հայաստանը Մերձավոր Արեւելքի հետ եւ բազում ընդհանրություններ կան ցայսօր: Հայաստանը չի կարող մասնակից չլինել Մերձավորարեւելյան ծավալումներին, առավել եւս, որ դա կարող է առնչվել նաեւ աշխարհի վերաբաժանման հետ...

Իսկ Անկարան հայտնել է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ քննարկելու է Սիրիայում ընթացող ռազմական գործողությունը: Դամասկոսի այն սաստմանը, թե Սիրիան ի վիճակի է պատժել Թուրքիային, Անկարան Սիրիային պատերազմով է սպառնացել: Սիրիայում ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ մեծ թափով ընթանում է նաեւ քարոզչական դիմակայությունը, եւ հենց այստեղ պարբերաբար խոսում են «Նոր Մերձավոր Արեւելքի» ձեւավորման մասին…

Եվ իզուր չէ, որ սուլթան-նախագահ Էրդողանը իր վախից ԱՄՆ-ին սպառնում է «օսմանյան ապտակով», որը դեռ ամերիկացիները չեն ճաշակել… Այսպես նաեւ Եվրոպային ու Ռուսաստանին է զգուշացրել Թուրքիայի բռնապետը: Սակայն երեւի մոռացել է, որ օսմանական կայսրությունը պարզապես ոչնչացել էր 1918-1919թթ. եւ եթե հայերը ի վիճակի լինեին տեր կանգնել Սեւրի դաշնագրին, բոլոր շահագրգիռ տարածաշրջանային ուժերը չդավաճանեին հայերին, ապա այսօրվա Թուրքիան Անտանտի երկրների ապտակից իսպառ ջնջված կլիներ երկրի երեսից այնպես, ինչպես չի եղել երբեք, մինչեւ այս քոչվորները կարողացան լցվել Հայկական լեռնաշխարհ…

Չի բացառվում, որ առճակատումը նաեւ հունական կողմից գա: Հիշեցնենք, որ 2017թ. տարեվերջին Թուրքիայի նախագահի այցը Հունաստան թվում էր շրջադարձային կլինի (այն վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի կողմից առաջին նման այցն էր), սակայն այդպես չեղավ, ավելին՝ թուրք նախագա «լեզվակռվի» է անցել՝ մի կողմ է դնելով դիվանագիտական նրբանկատությունն ու մի շարք «կարմիր գծեր» հատել միաժամանակ: Այցի առաջին օրը նա կոպտորեն հիշեցրել է երկու երկրների միջեւ տեղի ունեցած վեճերի մասին, այդ թվում նաեւ 1923թ. Լոզանի համաձայնագիրը: Ապա վեճի է բռնվել Հունաստանի նախագահ ի հետ,  հայտարարել է, որ Աթենքը երբեք չէր դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Անկարայի աջակցության:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հունաստանը պետք է աշխատի Լոզանի պայմանագրով ամրագրված՝ Թրակիայում մահմեդական փոքրամասնության կրոնական իրավունքների հետ կապված վիճակը բարելավելու համար: Իսկ Հունաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում էլ նա մեղադրել է հույներին օսմանյան պատմական վայրերը պատշաճ կերպով չխնամելու եւ մահմեդականներին երկրպագության համար համապատասխան վայր չտրամադրելու համար: Ապա անհիմն մեղադրանքներ է ներկայացրել, թե Կիպրոսը չի միավորվել, որովհետեւ հույն կիպրացիները շարունակել են մերժել «արդար եւ կայուն» կարգավորումը: Մեղադրել է Հունաստանի իշխանություններին հույների ու թուրքալեզու մահմեդական փոքրամասնության միջեւ առկա տնտեսական անհավասարության համար: Նաեւ պահանջել է, որ Աթենքը պետք է վերադարձնի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներին…

Աթենքը զղջացել էր 65 տարվա թուրք-հունական դադարը խախտելու համար, սակայն այլեւս ուշ էր: Բայց հույների համար էլ մի բան հստակեցվեց, որ թուրքը մնում է թուրք եւ եվրոպականացված շնագայլ չի լինում իրականում:…

Աթենքի քրդերը դա լավ գիտեին եւ այդ ժամանակ դուրս էին եկել փողոց՝ ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի նախագահի այցի: Ցուցարարների պաստառները համեմատում են Էրդողանին Հիտլերի հետ՝ անվանելով «ահաբեկիչ», «ֆաշիստ»: Թուրք-հունական հարաբերություններում լարվածություն կա Կիպրոսի հարցում: Եվ ՆԱՏՕ-ի անդամ լինելն անգամ երբեմն չի կանգնեցնում այս երկրներին բախման գնալուց: Երկուսն էլ երբեմն գործածում են միմյանց նկատմամբ ռազմատենչ հռետորաբանություն: Հունաստանում շատերը գտնում են, որ Թուրքիան տարածքային պահանջներ ունի Հունաստանի նկատմամբ, ինչը դեռ կսրի վիճակը:

Իսկ մենք միշտ պետք է պատրաստ լինենք այս կամ այն ծավալմանը ու ցանկացած փոփոխության մասնակիցը դառնանք:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։