Մեր միակ ուղին՝ հայահավատ եւ հայահավաք Հայաստան եւ հայաստանակենտրոն հայություն – Անհոգի պետականությունը ազգային միտքը ստորադասում է միջազգային ապազգային իրավունքի առաջ՝ սպանելով նաեւ ազգի մարմինը՝ հայրենիքը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից… Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով… Մարդկանց համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «ոսկե միլիարդի» տեսությունը… Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)… Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում…

Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է 1945թ. ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի հայտնի ելույթին, որի մի հատվածը ցայսօր՝  հետաքրքրական ու այժմեական է դեռ եւ հրապարակվում է այն երկրներում, որոնք ցանկանում են բռնել անկախության եւ ազատության ճանապարհը:

Ոչ այն անկախության ու ազատության, որ հրամցնում են աշխարհի գերուժերը հարյուրամյակներ շարունակ, որոնք  ազատատենչ ազգերին շեղում են իրական ուղուց եւ անկախությունը փոխարինում ամբոխավարությամբ, իսկ ազատությունը՝ սանձարձակությամբ…

Ազգային արժեհամակարգը ոչնչանում է ժողովրդական, հասարակական ու հանրային կոչված խմբավորումների եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների ամենատարբեր խմբերի հորձանուտում:

Ճշմարտությունը մահվան, լավագույն դեպքում՝ մեկուսացման ուղեգիծ է դիտարկվել, ստախոսությունը՝ ցոփ ու շվայտ կյանքի ուղեգիր:

Պայքարող տեսակը հայտարարվել է հետամնաց արնախում ցեղախմբերի մնացուկ կամ քարանձավային քաղաքակրթության հետեւորդ, իսկ այլեւս հնազանդ եւ միայն մարմնական պահանջներով ու ցանկություններով ապրողների հետեւորդները համարվել են գերժամանակակից ու գերզարգացած մարդկային առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ…

Իսկ իրականում պայքարը եղել ու մնում է մարդ տեսակի՝ մարդ մնալու համար, ովքեր չեն ցանկանում «առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ» դառնալ, ինչը նշանակում է վերածվել երկոտանի անասունի, սակայն ասուն տեսակով… Սա նշանակում է անասունի հոգե-մտավոր անէությամբ, բայց ասուն մի նոր մարդանման տեսակ կամ, որ ավելի մոտ է՝ անհոգի ու անմիտ հակաբնական ու հակաստվածային մարդկային կերպարանքով անասուն, որն ինքնության սանդղակում շատ ավելի ցածր է, քան յուրաքանչյուր բնածին կենդանի, թերեւս նաեւ բույս…

Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից

Այս ելույթը հնչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում: «… Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները:  

Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս ու անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք…

Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»,- ասել է Ալեն Դալեսը:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական)-ամերիկյան մասոնական ծրագիր էր, իհարկե, քանի դեռ ԽՍՀՄ-ը որպես աշխարհի գաղտնի կառավարության 2-րդ համաշխարհային բեւեռ էր ծառայում, նույնն էլ մասոնա-բոլշեւիկյան վերնախավն էր կիրառում, բայց համաշխարհային ինքնուրույն բեւեռ դառնալու քայլերը բումերանգի հարված հասցրեցին…Սակայն քաոսի այս ծրագիրը այժմ էլ է կիրառելի՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու համար, որի ականատեսն ենք հիմա նաեւ մեր իրականության մեջ եւ առհասարակ…

Հ.Գ. – Աշխահի գերտերերը փորձեցին մասնատված ԽՍՀՄ-ի հիմքի՝ Ռուսաստանի Դաշնության վրա կառուցել 2-րդ համաշխարհային բեւեռը, սակայն Բորիս Ելցինից հետո, այս ծրագիրը հօդս ցնդեց եւ Վլադիմիր Պուտինը ցայսօր փորձում է թեկուզ առանց դաշնային սկզբունքների որոշակի վերմիավորել նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, որպեսզի Արեւմուտքի երկրների հետ հավասար իրավունքներով ձեւավորի համաշխարհային մյուս բեւեռը… Անգամ Չինաստանի հետ բանակցություններ եղան, որոնք դեռ անարդյունք են, քանզի վերջինս նույնպես համաշխարհային բեւեռ ձեւավորելու նպատակ ունի…

Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով…

Մարդկանց համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «ոսկե միլիարդի» տեսությունը…

Պարբերաբար օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հանրույթներին, ազգերին, հատկապես՝ երեխաներին, որոնք այդ մարդկանց ու ազգերի ապագան են: Դրանք թաքնվում են «սոցքարտեր», «բիոքարտեր» «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռական հավասարություն», «ընտրովի սեռ կամ անսեռ», «ընտրովի ազգություն», թե այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մեկ կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները: Մարդկությունն այլեւս բաց եւ խոցելի համակարգ է աշխարհի գաղտնի տերերի համար: Եվ սա մոտեցրեց այն վտանգը, ինչի մասին ասում էին հայ արիները: Մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի եւ տեսանելի կդառնան ու հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն նրանց մի մասը…

(աշխարհի գաղտնի կառավարությանը ցանկալի է, որ 8 միլիարդ բնակչին մոտեցող մարդկությունը պակասի եւ հասնի մինչեւ 1 միլիարդի, որը բավարար է, որպեսզի 300-500 ընտանիքներ երկրագնդի ցանկացած վայրում վայելեն իրենց կյանքը… Մոլորակը լինելու է մեկ պետություն, որն ունենալու է մեկ ազգ, որի թիվը չի անցնելու 1 միլիարդից (իրականում ազգը այդ ընտանիքներ են լինելու, մնացյալը կմնան որպես բանվորա-գյուղացիական եւ սպասարկող դասակարգեր): 1 միլիարդ թիվը կմնա որպես մշտական քանակ, որին պահելը այդ ընտանիքների համար հաշվարկված կլինի այլեւս)…

Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինելուց եւ իր մարմնի մեջ տեղադրված չիպի միջոցով ալիքային հեռակառավարման կենթարկվի: Եվ դեռ հետո կիմացվի, որ ղեկավարվում է, հրահանգավորվում:

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, արդեն կան յուրաքանչյուրի սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, քաղաքական ու կրոնական հայացքների, կենսակերպի ու մտածողության, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ այլ տվյալներ, մարդկանց մատնահետքերն ու գենետիկ որոշակի տեղեկություններ… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության, անգամ՝ ենթագիտակցության վրա:

Այսօր այս ամենը էլեկտրոնային կառավարման միջոցով ավելի է դյուրինացվում եւ սոցիալական քարտերին եկել են փոխարինլու նույնականացման քարտերը, որոնք էլեկտրոնային կառավարման ժամանակ ոչնչացման կտանեն ոչ միայն առձեռն փաստաթղթերը, անձնագիրը, այլեւ թղթադրամները, որպեսզի փողը, որպես մարդու անկախ կարգավիճակը պահող արդի միջոց, նույնպես վերահսկվի քարտային միասնական եւ համարակալված համակարգով: Որեւէ մարդ չի կարող փախուստի դիմել այդ համակարգից, առանձին գոյատեւել, քանի որ քարտային համակարգից օգտվելու դեպքում նա բացահայտվում է, որտեղ էլ որ գտնվի… Եթե իհարկե նրա «քարտային ունեցվածքը» արդեն կալանավորված չլինի:

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա աշխարհի գաղտնի կառավարության ծրագիրն է, որ ձգտում է միադեմ (այս դեպքում՝ անդեմ) ու ստրկացված մարդկության ստեղծմանը: Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ծայրահեղական ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ նման անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Հիշեցնենք վերեւում արդեն նշված ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը:

Իմիջիայլոց, այս թվականը մի այլ առումով եւս հիշեցրել ենք, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրեց Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջ… Սա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը վերամիավորեց Ղրիմը եւ պատրաստվում էր դա անել Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետությունների հետ… Բայց, փաստորեն խախտվել է Գերմանիայի կանցլերի նշած «եվրոպական քաղաքականության հիմքերը», եւ Եվրոպան այլեւս 1945թ. պայմանավորվածություններից դուրս է հայտնվել:

Բայց Արեւմուտքը կեղծում է մի հարցում, 1945-ին հաստատված «եվրոպական քաղաքականության հիմքերը» Ռուսաստանը չի քանդել, մինչ այդ հենց Արեւմուտքն է այն խախտել՝ մասնատելով Հարավսլավիան, ապա՝ Սերբիան, էլ չասենք, որ 1945-ի հետեւանքների կրող Գերմանիա-ները վաղուց վերամիավորվել են…

Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)

Գնդապետ Դանը ամերիկացի զինվորական է, հետախույզ, 24 տարի ծառայել է բանակում: Թոշակի է անցել 1995թ.: Կարեոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արեւելքում, Կորեայում եւ այլն: Վարել է զինվորական բարձր պաշտոններ եւ շտաբներում, եւ ռազմադաշտում: Հայտնի է բազմաթիվ քաղաքական, վերլուծական, «լրտեսական» հոդվածներով: Ունի գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական հիմնախնդիրներով:

Եթե մտադիր եք ծնկի բերել որեւէ մրցակից հզոր երկրի, որի կենսափիլիսոփայությունն ի սկզբանե եղել է ուժեղ, անկախ եւ ամբողջական լինելը, եւ դա նրան հաջողվել է, եւ որը ձեր երկրի մրցակիցն է ու շահերի հակառակորդը, բայց դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով՝ ռազմական ուժով ծնկի բերել, ապա սույն հարցադրման պատասխանը շատ պարզ է. այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից՝ պատերազմելով, այլ ներսից՝ փլուզելով:

Թեեւ ի տարբերություն ռազմական միջոցներով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տեւել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու այս մարտավարությունը կլինի նույնքան, եթե ոչ ավելի արդյունավետ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա  դրա համար օգտագործում եք այդ երկրի ժողովրդին: Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական ուժերի կորուստն է բացառվում, թե՛ ձեր ռազմական ենթակառուցվածքն է անվնաս մնում:

Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձեւավորում են հասարակության համոզմունքները եւ կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը իր «Պատերազմ» գրքում անդրադարձել է այս խնդրին, թե ինչպես է պետք հայտնաբերել եւ նշանառու հարձակում գործել այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հիմնասյուները կամ հասարակության ծանրության կենտրոնը:

Ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարեւորագույն տարրն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում առավելագույն վնաս եք պատճառում հակառակորդին, որը եւ ձեր վերջնական նպատակին հասնելու կարեւորագույն գործոնն է:

Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձեւավորել եւ վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, մտածողությունը: Դո՛ւք պետք է ձեւավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժեւորելու բարոյահոգեբանական, հոգեւոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Ձեւավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք…

Ծանրության կենտրոնների վերահսկումով հնարավոր է իրականացնել երկրի անկումը, այն «ներսից փլուզելու» ճանապարով: Դա ճշմարտության նրանց ընկալման մեզ ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումը, ինչպես նաեւ երկրի տնտեսությունը:

Եթե ուզում ես ձեւավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին հիմնական տեղեկությունները եւ պատկերացումները քաղում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ եւ այլն): Լրատվամիջոցները եւ հեռուստատեսությունը ձեւավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, եւ հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրեւ փաստ:

Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն եւ տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել եւ վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ցանկացած բնագավառում: Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաեւ տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգեւոր հիմք եւ ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:

Ձեւավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Ուսման մեջ խրախուսել եւ առաջ քաշել այն երեխաներին, որոնք հակված են ձեր սկզբունքներին ու գաղափարախոսությանը: Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից եւ սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետեւելը թուլություն եւ ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել՝ հանո՛ւն ազատության: Նաեւ պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը եւ ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրեք դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները: Զգուշորեն համոզեք, որ, ի վերջո, դուք չեք ուզում իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով վիրավորել որեւէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել:

Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության եւ հատկապես երեխաների համար (շատ կիրառելի է հատկապես խաղաղ կամ թավշյա հեղափոխությունների ժամանակ՝ ձեռքերը վեր բարձրացրած՝ անզեն ձեռքերով…):

Ձեւավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:

Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք եւ բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն եւ ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ եւ բարեկեցիկ, լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը եւ կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը:

Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն եւ, որ ամենակարեւորն է, անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք ներթափանցել եւ հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաեւ բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը: Բանակի համար ստեղծեք եւ ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք զինվորին նվաստացնող մթնոլորտ եւ դրանով կկարողանաք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն եւ թե՛ մարտունակության առումով: Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի եւ նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի:

Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը՝ «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարեւոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ:

Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների եւ սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարեւորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը: Ի վերջո, ազգայինից հրաժարումը եւ բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:

Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ եւ ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր եւ հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը: Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ եւ ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը եւ վերահսկողությունը սահմանափակ են:

Օրենքի եւ օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ եւ իրականացրեք երկու կարեւոր նպատակ:

Առաջին՝ հանրային եւ մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:

Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» եւ նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:

Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը եւ միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը եւ ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:

Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով ձեռնածության եւ խելամիտ ուղղորդումների՝ կկարողանաք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը՝ օգտագործելով իր իսկ քաղաքացիներին:

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված բազմությունները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձեւավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, եւ նրանք միշտ կերազեն նման ճանապարհ:

Այսպես դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց կենտ մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան ոչնչացնել նրան:

Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում

Միջազգային ծրագրերում շրջանառության մեջ են դրվում ոչ միայն երկրները կազմաքանդելու, նաեւ ոչնչացնելու, ժողովուրդներին ստրկացնելու կամ մարդկանց բարոյազրկելու ու ապազգայնացնելու տարաբնույթ ծրագրեր եւ օրենքներ, այլեւ քարտեզներ, որոնք բացի քարոզչական նպատակներ հետապնդելուց՝ ծառայում են որպես խայծեր, հետագա ռազմա-քաղաքական տեղաշարժերի համար:

Ցավոք, Հայաստանը որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ, դեռ հանդես չի գալիս (չնայած վերջին տարիներին արտաքին փոխլրացնող քաղաքականությամբ հասնում էր նման կարգավիճակի…): Իսկ բանակցել կարելի է բոլոր ուղղությունների հետ, նաեւ մեր կողմից պիտի ծրագրեր առաջադրվեն բոլոր համաշխարհային բեւեռների ու շահագրգիռ կողմերի համար: Իհարկե փոխշահավետ, բայց կարող են նաեւ պաշտպանվել մեզ շահեկան այն ծրագրերը, որ կառաջադրեն ուրիշները:

Հայտնի է, որ աշխարհաքաղաքական հիմնական փոփոխությունները կատարվել ու կատարվում են համաշխարհային գլխավոր խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում, որից հետո սկսում են ծավալվել տարբեր ուղղություններով: Հայկական լեռնաշխարհն այսօր, որպես ինքնուրույն տարածաշրջան, «չի աշխատում», քանի որ Մերձավոր Արեւելք-Կովկաս կապը թուրքական ջանքերով «փակել է» բնական ու պատմական հայկական գործոնի ճանապարհը: Բայց ոչ բոլոր համաշխարհային քաղաքական ուղղություններն են թուրքահաճ, ուստի պաշտոնական Երեւանը պետք է իր արտաքին քաղաքականության մեջ ներառի Մերձավոր Արեւելք-Հայկական Լեռնաշխարհ-Կովկաս ձեւակերպումը (Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել, վկա՝ համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք)…

Իհարկե, միանգամից հնարավոր չէ միջազգային օրակարգում ամրագրել «Հայկական լեռնաշխարհ» տարածաշրջանը, բայց քանի որ Մերձավոր Արեւելքի հետ կապված եւ աշխարհի վերաձեւմանը նպաստող բոլոր ծրագրերում իրապես առկա է Հայկական բարձրավանդակը, քայլեր պետք է արվեն մշտապես: Հատկապես այն դեպքերում, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում խոսք է լինում երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծման մասին:

Թուրքիայի (նաեւ Ադրբեջանի) մասնատման ցանկացած ծրագիր պետք է ներառի հայկական հարցը՝ հայ դատն ամբողջապես, եւ սրան պիտի ձգտի ու հասնի հայությունը, նախեւառաջ Հայաստանը:

Ի վերջո այսօր Կովկաս-Այսրկովկաս ասված տարածաշրջանում կարելի է նախաձեռնել քայլեր, որոնք կտանեն դեպի Արեւմտյան Հայաստան ու այլ հայապատկան տարածքներ:

Հայ Արիական Միաբանությունը վաղուց առաջարկել է մի քանի ծրագիր, որոնք կնպաստեն Հայկական լեռնաշխարհի գործոնի աշխուժացմանը:

Այսօրինակ քաղաքականությունը նաեւ անօգտակար կդարձնի այն ծրագրերի մուտքը Հայաստան, որոնք միտված կլինեն մեր պետության կազմաքանդմանը, ժողովրդի տրոհմանը եւ մարդկանց հոգե-բարոյական խեղմանը…

Փառք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին: Փառք հայ նախնյաց:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։