Թիվ 2 – մարտ 2002

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 2 – մարտ 2002

   …Հայկականությունը Հայ Ազգի ներքին քաղաքականությունն է, իսկ Արիականությունը (Համաարիականությունը)՝ արտաքին: Ըստ էության այս եր-կուսն էլ, որպես Աշխարհայացքային Սկզբունք սնվում են նույն Ակունքից, հենվում են միևնույն Ծագումնաբանական և Նախահայրենիքի գաղափա-րախոսական հիմքի վրա: Հայկականությունն իր մեջ ներառում է Համայն Հայության համապարփակ շահերը, իսկ Արիականությունը՝ նաև մեզ արյունակից, ուստիև՝ Մարդկության Նախակերպար հանդիսացող Ցեղատիպի հետնորդների ամբողջական շահերը: Եվ ուրեմն պետք է ձգտել, որպեսզի Արիականությունը դառնա միջազգային գաղափարախոսություն: Սա  լուրջ և իրականալի խնդիր է, որովհետև աշխարհի շուրջ 200 երկրներում ապրում են մեծ թվով ՀայԱրիական Ցեղատիպի Գենետրկ Ժառանգորդներ: Մարդկության Նախահայրենիքը և մշտական փրկության վայրը Հայկական Բարձրաբանդակն է, ուստի մենք՝ Հայերս, որպես Բնիկներ, նախախնամության կանչով ունենք ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ՝ սկսելու ինչպես Հայության, այնպես էլ Մարդկության նոր Վերածնունդը: Իսկ դա հնարավոր է իրականացնել խորապես գիտակցված ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ միջոցով: Եթե սա չըմբռնեն նաև այլազգիները, ապա Մոլորակի կործանումն անխուսափելի է, իսկ եթե որոշ արհեստածին կամ խառնածին ազգ-ժողովուրդներ փորձեն Հայերի ու Հայաստանի ոչնչացման հաշվին բարգավաճել, ապա ոչ միայն Մոլորակի, այլև՝ Տիեզերքի գոյությունն  իսկ  կիմաստազրկվի, իսկ մեզ համար պայքարի ձևերի մեջ այլևս խտրություն չիդրվի…                   

                                                               
 ՔԱՂԱՔԱԿԱՆ   ԲՆԱԱՎԱՌ.
———————
        ՀՀ ն  Հայերի  Բնօրրանի  մի  չնչին  մասն  է  կազմում   այժմ և փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական-տնտեսական առումով առայժմ ոչ նպաստավոր պայմաններում: Այս իրականության մեջ Հայ Ազգը, որպես  Արարչաստեղծ  Հայ  Ցեղի  մի  մասնիկ և Գենի կրող, փորձում է վերագտնել իր հիմնական՝ Արարչատուր տեղն Արեգակի և Արարատի  հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, խրթին ու բազմաբնույթ միջազգային ու ներազգային քաղաքականությունների խաչմերուկում տեղի է ունենում հզոր պետությունների քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհա-քաղաքական քարտեզի հերթական վերաձևման համար…
      Այս հանգամանքներում ծագել է անհրաժեշտություն վերհիշելու, ճշտելու և հստակեցնելու մեր անցած, ներկա ու ապագա ուղիներն ու նպատակները և ըստ այդմ էլ կառուցելու Հայաստանի  արտաքին ու ներքին քաղաքականութ-յունները, որն էլ թույլ կտա վարել հստակ ու վստահ, միահյուսված արտաքին  ու  ներքին  քաղաքականություն:
   Հայաստանի իշխանություններն ամեն կերպ  պետք է ձգտեն  հզոր պետությունների հետ վարել ճկուն, երկկողմանի փոխշահավետ և համագործակցված քաղաքականու-թյուն, նախապայման ստեղծելով անկախ քաղաքական ու տնտեսական, արտաքին ու ներքին քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորության համար: Հակառակ դեպքում, դառնալով որևէ հզոր պետության կամ ինչ-որ համաշխարհային ապազգային խմբավորման կցորդ, շարունակելու ենք լողալ մեր ստեղծած անհաջողությունների ծովում, մինչև ուժերի վերջնական  սպառումը…
       Այսօր  ուժն  է  ծնում իրավունք. և հզոր  Հայաստանի ու Հայ Ազգի ստեղծումը մեր բոլոր սերունդների ամենա     առաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է:
        Հայոց  Ազգային  Պետությունը  Պատմական  Հայաստանի ամբողջ տարածքների, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական կազմավորումների  միակ  իրավաժառանգորդն է:
        Հայ Ազգը բազմահազարամյակներ ընթացող Հայկական Պատմության, ստեղծված ավանդական, մշակութային, գիտական, հոգևոր և բոլոր այլ արժեքների ու հարստությունների  տերն  է  և  իրավաժառանգորդը:
     Հայաստանի ազգային կառավարությունը Պատմական Հայաստանի, տարածքում տնօրինած բոլոր իշխանությունների ու Թագավորական հարստությունների  իրավաժառանգորդն է:
     Հայաստանը  հանդիսանում է աշխարհասփյուռ Հայու-թյան Հայրենիքը և բոլոր  Հայերին  տրվում է ՀՀ  քաղաքացի (բնակիչ) դառնալու իրավունք:
     Ազգային  պետությունը,  Հայրենի  իշխանությունները պարտավոր են ապաստան  տալ  յուրաքանչյուր  Հայի, պաշտպանել նրա անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:
     Բոլոր Հայերը, Երկրագնդի որ հատվածում էլ գտնվեն, ունեն պարտականություններ Հայ Ազգի ու Հայաստանի, իրենց Պատմական Հայրենիքի նկատմամբ, որից հրաժարվելը ազգադավություն է, և խուսափողը  պետք է զրկվի Հայրենի պետության ու համայն Հայության հովանավորությունից:
    Ազգային անկախ պետության ամրապնդումն ու հզորացումը կապված է Հայ Ազգի միասնության, սեփական ազգային ու բարոյական գաղափարախոսությունները որպես պետական քաղաքականության հիմք ընդունման և օտա գաղափարախոսությունների ու կրոնների (աղանդների՝ հավատքների, պաշտամունքների…) մերժման հետ: Եթե  քաղաքական-տնտեսական  ոլորտում  պարտությունը հանգեցնում է պետության (Բնօրրանի)՝ մարմնի կործանմանը, ապա կրոնական-գաղափարախոսական  ոլորտում՝ պարտությունը սպանում է Ազգը՝ հոգին…
    Հայ Ազգի միասնությունը, նպատակասլացությունը և Սրբազան Հայրենիքի գաղափարը սերունդների մեջ պահ-պանելու նպատակով՝ Հայկական Հարցը (հետագայում՝ Հայ Դատն ամբողջապես), Հայկական Պահանջատիրությունը պետք է շարունակեն մնալ ազգային ու պետական քաղաքականության շրջանակներում:
      Հայաստանի  արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի Հայ Ազգի ու Հայրենիքի շահերը պաշտպանելու, անվտանգությունն ապահովելու և ազգային նպատակներին հասնելու տեսանկյունից:
      Միջազգային քաղաքականության մեջ հատկապես Հայ-կական Պահանջատիրության և Հայկական Մեծ Ցեղասպա-նության (1915-1923 թթ.) նկատմամբ վերաբերմունքը պետք է ճշտի Հայաստանին բարեկամ պետությունների, կազմա-կերպությունների և անհատների ցուցակը:
      Հայաստանում  պետք է իշխեն Օրենքները՝ Հայոց Սահմանադրությունը, որը կնդունվի  ինչպես Հայրենիքում բնակվող, այնպես  էլ՝ աշխարհասփյուռ  Հայության (*ովքեր ընդունում են իրենց պարտականությունները Հայ Ազգի ու Հայաստանի նկատմամբ) կողմից ընտրված Սահմանադիր Ժողովի (գիտա -իրավաբանական խորհրդի) որոշմամբ, և  կհաստատվի Համահայկական  (տես*) հանրաքվեի միջոցով: Մեր Սահմանադրությունը պետք է կառուցվի սեփական  ազգային,  ավանդական ու բարոյական  օրենքների  հիմքի վրա, որը թույլ կտա աշխարհի բոլոր անկյուններում պաշտպանել Հայի ազգային ու բարոյական նկարագիրը,  իրավա-կան, սոցիալական և այլ  շահերը:
       Հայ Ազգի և Հայաստանի միասնությունն ու հզորությունը կհարատևի Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի վերահաստատմամբ, պատմական արժեքների վերագնահատմամբ և Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի վերակերտմամբ:
      Անկախ  այն հանգամանքից, թե ինչ պետական կառավարման ձև (նախագահական, խորհրդարանական և այլն) կհաստատվի Հայաստանում (ճիշտը՝ Արարչապետությունն է), անհրաժեշտաբար պետք է վերականգնվի Հայկական Միասնական Թագավորական հարստությունը (եվրոպական  ու  ասիական շատ պետությունների օրինակով) իր բոլոր ավանդույթներով և առանձնահատկություններով: Հայոց Սահմանադրությունը պետք է կարգավորի Հայրենի իշխանությունների և Թագավորական հարստության փոխհամագործակցությունը՝ ի շահ Հայ Ազգի և Հայաստանի: Թագավորական հարստությունը պետք է լինի Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական), ազգային ու բարոյական ապրելակերպի հովանավորը և պահպանողը, պետք է առաջնորդվի զուտ սեփական ազգային գաղափարախոսությամբ ու քաղաքականությամբ և միաժամանակ  հանդիսանա Արյան մաքրության ու Գենի առաքելության շարունակության պահպանողը: Թագավորական հարստությունը հասարակարգերի և իշխանությունների փոփոխությունից անկախ պետք է մնա որպես անաղարտության և առաքինության  օրրան…
                                                                             (շարունակելի)    

ա/ Ներածություն.
   Համաշխարհային աշխարհա -քաղաքական տարաբն    ույթ գործընթացներն օրինաչափորեն, ուղղակի և անուղղակի կերպով ազդեցություն են գործում նաև Հայաստանի       ներքաղաքական մթնոլորտի վրա: Երբեմն այդ ներգործու-թյունները եղել են թելադրող, աղետալի ու ճակատագրական, որից հետո  Հայ  Ազգը  տասնամյակներ, նույնիսկ հար-յուրամյակներ շարունակ պայքարել է Հայոց անկախ պե տականությունը վերականգնելու, արտաքին ու ներքին ազգային  քաղաքականությամբ  առաջնորդվելու  համար…
     Համաշխարհային քաղաքական -տնտեսական գործընթացներին ներդաշնակվելու, ռազմական -քաղաքական  «ջրհեղեղներին» դիմակայելու, միջազգային ամենատարբեր կազմակերպություններում Հայ Ազգի շահերն ու Հայաստանի քաղաքական վարկը պաշտպանելու նպատակով,   անհրաժեշտ է ձևավորել բազմաբնույթ և բազմակարծիք, սակայն հասուն ու հաստատուն ներքաղաքական (ներառյալ իշխանություն-ընդդիմություն) համակարգ, որտեղ բազմերանգ հասարակական ու քաղաքական ուղղություններն անշեղորեն կառաջնորդվեն ազգային միասնական գաղափարախոսության հիմնադրույթներով, Ազգի ու Հայրենիքի միասնությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ: Սրանում սկզբունքորեն պետք է ամենաշահագրգռվածը նախ և առաջ Հայաստանի                իշխանությունները լինեն, որպեսզի միջազգային քաղաքականության անխուսափելի, նաև՝ անսպասելի վայրիվերումների ընթացքում, նույնիսկ իշխանության փոփոխության գնով կանխեն սպառնացող վտանգը կամ հնարավոր ճնշումները, բացարձակապես համոզված լինելով, որ հաջորդ՝ փոխարինման եկող իշխանություններն ունենալով նույնիսկ տրամագծորեն այլ, սակայն տվյալ պահին համահունչ և ընդունելի մարտավարություն, երբևիցէ չեն շրջանցի Համահա-յկական  շահերից բխող անբեկանելի  ռազմավարությունը…
    1988թ. ազգային զարթոնքից ի վեր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում արդեն ձևավորվել են (սա իհարկե, կրում է շարունակական և փոփոխական բնույթ) տարբեր քաղաքական ուղղություններ, հոսանքներ, որոնք ըստ համընդհանուր ընդունված կարգի իրենց համարում են աջ, ձախ և կենտրոն ուժեր (մնացյալ «անկախ» ուժերը  որևէ կերպ  հարում են սրանցից մեկին՝  աջ-կենտրոնամետ կամ ձախ-կենտրոնամետ) ըստ  այդմ էլ ամենատարբեր կազմակերպությունները համախմբվում են ու որպես մեկ մարմին, միասնականորեն հանդես են գալիս ինչպես քաղաքական, այնպես էլ գաղափարախոսական հայացքներով, համարժեք  դաշինքներով…

բ/ Քաղաքականություն.
    Ազգայնական  ուժերը, որ  առավել հակված են ազգա    յին հիմնախնդիրների և միասնական գաղափարախոսական սկզբունքների շուրջ դաշինքների ստեղծմանը, այնուամենայնիվ, ներկա պայմաններում՝ համաշխարհային «համա-մարդկային» ժողովրդավարական մամլիչի  ճնշմանը դիմակայելու նպատակով, հարկադրաբար կարիք են զգում նաև զուտ քաղաքական դաշինքների (նաև՝ ոչ գաղափարակից կազմակերպությունների հետ) ձևավորման առումով: «Քաղաքականություն անելը» ներկայումս ամենաարդյունավետ գործելաոճն  է  բոլոր  ոլորտներում և իրավիճակներում: Այն թափանցել է ինչպես ազգի և պետության արտաքին ու ներքին  անվտանգության, պաշտպանության, իրավական  և  սոցիալական բնագավառները, այնպես էլ՝ ռազմական, տն-տեսական և մնացյալ կենսական ոլորտները և արդ, «քա-ղաքականություն չանելը» միանգամայն կործանարար է:  Սակայն, արդի քաղաքականություն հասկացողությունն իր գործելակերպով համեմատվում է «մարդկության հնագույն արհեստներից» մեկի՝ պոռնկության հետ, որը նշանակում է անբարոյականություն  անել և ոչ՝  քաղաքականություն…
     Ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ  ունենալով  ազգի  մեջ) ազնիվ  քաղաքականությամբ առաջնորդվելու և շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար, եթե իհարկե կարողանան համբերատար կերպով լուծել «ներազգայնական» մի շարք հիմնահարցեր, կապված ազգային (Համահայկական) միասնական գաղափարախոսության հիմնախնդիր-ների ճշգրտման և հստակեցման հետ: Հայ ազգայնական ուժերի դաշինքը կայանալու է, հանգելու է իր օրինաչափ տրամաբանական ավարտին, քանզի ժամանակի խնդիր է, որպեսզի հաղթահարվի ապազգային անլիարժեքության բարդույթը, ինչպես նաև հարյուրամյակներ  շարունակ  պետականություն  չունենալու նվաստացուցիչ  և  կորցրած  ազգային  նկարագիրը  վերականգնելու  հանգամանքը…
   Հայ ազգայնական ուժերի որդեգրած քաղաքականությունը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում պետք է առաջնահերթ նպաստի ազգային Ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, ազգային արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենատիրական (ներկայումս՝ Արցախի խնդիրը)  գաղափարների կարևորմանը, որն էլ կամրագրի ազգայնական քաղաքականության  հիմնական առաքելությունը՝ Հայ Ցեղի և Հայոց Բնօրրանի  Արարչաստեղծական  գաղափարաբանությունը:
   Հայ ազգայնական ուժերի արտաքին քաղաքականությունն ու միջազգային ազգայնական ուժերի հետ փոխհարաբերությունները պետք է կարգավորվեն. «Ինքնատիպ  ազգայինը և առաքինի համամարդկայինը համադրելի են» սկզբունքով, որը սակայն, երբևիցե չպետք է իրականացվի ազգի ու հայրենիքի շահերը, անվտանգությունն ու պաշտպանվածությունը ստորադասելու, առավել  ևս՝  անտեսելու  միջոցով… 
    ՀՀ կախվածությունը  այլ պետություններից հիմնականում թույլ զարգացած տնտեսության արդյունք է և Հայաստանը կարիք է զգում արտաքին օժանդակության, ամենատարբեր օգնությունների ու դրամական ներդրումների: Սակայն, այդ առումով  որևէ  գերտերության «փոքր եղբայր» շոյիչ բառակույտը կարևորելով կամ միջազգային արժութային հիմնադրամին ու նմանատիպ  այլ կազմակերպություններին գերի դառնալով ոչ միայն չի զարգանալու Հայաստանի տնտեսությունը, այլև՝ որպես ժառանգական    պարտատերեր, վտանգվելու է սերունդների ապագան և առավել մեծանալու է կախվածությունը քաղաքական-տնտեսական հարցերում: Որևէ պետություն առանց իր ազգային շահի հետապնդման դրամական և այլ միջոցներ չի ներդնելու Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման նպատակով, իսկ որևէ արտադրություն կազմակերպելուց հետո այն, իհարկե, գերժամանակակից արտադրանք չի թողարկելու և միայն բավարարելու է «երրորդ» երկրների անհրապույր ու սահմանափակ շուկաների պահանջարկը, որտեղ այդ արտադրությունը կազմակերպող պետությունները նաև իրենց քաղաքական շահերն են հետապնդում: Այստեղ է, որ կարևորվում է սփյուռքահայության անաչառ և ազգանպաստ, առանց քաղաքական շահադիտական նկրտումների մասնակցությունը՝ Հայենիքի տնտեսության զարգացման և սոցիալական հարցերի կարգավորման գործում: Ազգայնական քաղաքականությունը, որպես իր գաղափարախոսության տրամաբանական շարունակություն՝ իրապես նպաստելու է այս գործոնի աշխուժացմանը, քանզի դեռևս միայն այսպես է նկատելի՝ քաղաքական ու տնտեսական  դավադրությունների և Հայաս-տանի իշխանությունների վրա հնարավոր ճնշումների կանխումը…
   Անհերքելի է, որ հզոր Հայոց պետության և Հայ Ազգի վերաստեղծման համար անհրաժեշտ է վարել անկախ քա-ղաքականություն և ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի  է  նաև, որ  դրան  հասնելու  նախապայմանը՝ սեփական ակունքներից սնվելն ու ազգային գաղափա-րախոսությամբ առաջնորդվելն է: Այս առումով քիչ կործանարար չէ նաև իշխանության ու եկեղեցու որդեգրած հարմարվողական կրոնական-գաղափարախոսական ուղղվածությունը, որն էլ իր հերթին նպաստում է օտարածին մտածելակերպի ձևավորմանը, ազգի մասնատմանը, ներազգային հակամարտությունների դրսևորմանը, այլերի ապազգային քաղաքականության ամրապնդմանը:
      Կարելի  է,  իհարկե, որդեգրել ապազգային  գաղափարախոսություն և որոշ ժամանակահատված մաս լինել ինչ-որ կայսրության, նրա բազմաքանակ ու անդեմ ժողովրդի և այդպես երևալ «հզոր»: Սակայն, մի օր արհեստական գոյակցության և նրա «կառուցած» անիրական քաղաքականության անխուսափելի փլուզումից հետո արժեզրկվել ու ձեռք բերել լքյալի, անօգնականի կարգավիճակ: Կարևորն  այն չէ՝ այդ  կայսրությունը  խորհրդայի՞ն  կկոչվի,  թե՞  ամերիկյան. արդյունքը վերջնահաշվում նույնն է լինելու: Խոսքը մնայուն                   հզորության, ազգային «ԵՍ»ի  ամրագրման  և  հարատևության մասին է…
   Ազգայնական քաղաքականությունը պետք է վերլուծի ինչպես քաղաքական-տնտեսական, այնպես էլ կրոնական-գաղափարախոսական առումով  ինչպիսի՞ իրավիճակում են Հայաստանը և Հայ Ազգը, փաստի պատմական այն ակունքները, որոնց վրա անհրաժեշտ է կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությունը (կրոնը, պաշտամունքը, հավատամքը, դավանանքը և այլն), դրանցից բխող՝ արտաքին ու ներքին քաղաքականությունն ու  տնտեսական  համակարգը:
        Ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում ամբողջական (հասկանալ բոլորի կողմից ընդունելի), Հայության համապարփակ շահերը ներառող միասնական ազգային գաղափարախոսություն և այն իրականացնող քաղաքականություն ձևավորված չէ (չնայած վաղուց գոյություն ունի), և դրա բացակայությունն ինքնստինքյան խթանում է օտարածին, փոխառած և այդ ընթացքում խեղաթյուրված գաղափարախոսությունների (կրոնահավատքային և այլ բարոյախոսությունների) ներխուժմանն ու տարածմանը: Այն ավելի «կատաղած» բնույթ է ստանում՝ ամենատարբեր աղանդնե-րի, համասեռամոլական «փոքրամասնությունների» և այլ մոլագարական խմբավորումների ձևավորմամբ, որը կատարվում է «քաղաքակիրթ պետությունների» վարակիչ օրինակի նմանակությամբ…
       Հարյուրամյակներ շարունակ, հատկապես քրիստոնեությունը փորձում են ներկայացնել որպես ազգային գաղափարախոսություն (նաև՝ կրոն): Էլ ի՞նչ Հայ, եթե քրիստոնյա չես, գրեթե համլետական՝ լինե՞լ, թե՞ չլինել: Սակայն, քրիստոնեության 1700-ամյա ժամանակաշրջանը չկարողացավ իսպառ ջնջել հազարամյակների պատմություն ունեցող Հայոց նախաքրիստոնեական, ու նաև՝ նախահեթանոսական փառահեղ անցյալը  և այդ կրոնը այն ակունքը  չէ, որից պետք է սնվի արդի Հայկական ազգային գաղափարախոսությունը: Բազմահազարամյա Հայոց Պատմությունը անքակտելի է և խախտելով դարերի օրգանական կապը՝ մենք կտրատում ենք մեր հնամյա պատմության «մարմինը»: Մեր անբաժանելի անցյալն են ինչպես 1700-ամյա քրիստոնեությունը, այնպես էլ 70-ամյա համայնավարական անցած-գնացած ժամանակաշրջանը և մեր ծագման պահից սկսած բոլոր ժամանակաշրջանները:
     Իմիջիայլոց պետք է նշել, որ ինչպես դարեր առաջ մեր պետականության համար որևէ աջակցություն չենք ստացել քրիստոնյա Հտոմից, Հունաստանից, Բյուզանդիայից…  այնպես էլ ներկայումս չենք ստանում և չենք ստանալու քրիստոնյա Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից… Ընդհակառակը,  քրիստոնյա  Հայաստանը  նրանց  համար  խաղաթուղթ է՝ այլադավան պետությունների հետ իրենց պետական շահերի պաշտպանության ռազմավարության մեջ: Քրիստոնյա պետություններն առանց «քրիստոնեական ամոթխածության և ճշմարտասիրության» համագործակցում, ավելին՝ նպաստում են կրոնակից Հայաստանը շրջափակող մահմեդական պետությունների ծրագրերի իրականացմանը: Իսկ նրանց ցուցադրական բարեգործությունները ծառայում են մեկ նպատակի՝ մահմեդական Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում Հայաստանը պահպանել և օգտագործել որպես  սպառնալիք կամ պատժիչ մահակ (Իսրայելի օրինակով), որն  անհրաժեշտության դեպքում կարող է փշրվել ու փոխարինվել մեկ  ուրիշով: Պատմությունը ունի ասվածը հաստատող բազում օրինակներ: Հատկապես «ծիծաղաշարժ» են Վատիկանի սիրաշահումները Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ քրիստոնյա աշխարհի համար մեծ ճիգ անհրաժեշտ չէ, բավական է մեկ «բարեգործական ժպիտ», և մենք Հռոմի պապից ավելի «պապական» կամ կաթոլիկ կդառնանք, չկասկածելով անգամ, որ դա պատճառ է հանդիսանում ծագումով մեզ իսկապես  եղբայր Արիական Ազգերից հոգևոր, քաղաքական ու տնտեսական հեռացումն ամրապնդելու և մեր տարածաշրջանում հակամարտությունները խթանելու համար…
      Ազգայնական գաղափարախոսությունը պետք է հենվի, ոչ թե Հայոց Պատմության մի հատվածի, այն էլ պարտադրանքներով լեցուն մի արարի վրա, այլ, իհարկե, պետք է սնվի  անցած աբմողջական պատմության ընթացքում ձեռք  բերած իմաստություններով, արժեքներով, ավանդույթներով՝ կարևորելով  բնօրրան հասկացությունը և այն վերատիրելու գաղափարաբանությունը:  Մենք  ՀայԱրիական  հզոր  Ցեղատիպի  մի  մասնիկն ենք, Արարչաստեղծ  Հայ  Ցեղի  ժառանգորդները, և ազգային քաղաքականությունը պետք է ներառի նաև Հայ Ազգին արյունակից ու եղբայր ազգերի հետ համատեղ գործելու հանգամանքը՝ անկախ կրոնական ուղղվածությունից, պետություն ունենալ չունենալու հանգամանքից: Մեզ միացնողը՝ ծագումը, մի արմատից սերված լինելու  իրողությունը  պետք  է  լինի…
   Ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանի, այնպես էլ դրանից հետո՝ Հայ ժողովրդի «որդեգրած» բոլոր կրոնական-գաղափարական-քաղաքական ուսմունքներն ու դավանանքները պետք է ծառայեն Համահայկական Գերնպատակին՝ Հայաստանի և Հայ Ազգի պաշտպանությանը, անվտանգությանը, միասնությանն ու զարգացմանը: Ներկայիս բոլոր քաղաքական ուղղություններն իրենց գաղափարախոսություններով պետք է հաստատուն քաղաքական պաշտպանական թաղանթ հանդիսանան և համագործակցելով տարբեր պետությունների նմանատիպ և այլ ուժերի հետ, առավելագույնս  ծառայեն Ազգին  ու  Հայրենիքին:

                                                                   (շարունակելի
      

 

    –(հոդվածի  սկիզբը կարդալ  առաջին   էջում)
—-                                             «ԸՐՎÿվպ ԸՐՌռՓօ» և «Հայկականություն-Արիականություն» գրքերը թարգմանվել են 1934թ. Պոտսդամում (Գերմանիա) գերմաներեն լույս տեսած նույնանուն գրքից, որն ի դեպ՝ 1939թ. հրատարակվել է նաև իտալերեն: Այս գիրքը աշխարհ էր եկել շատ կարևոր առաքելությամբ, այն է՝ գերմանական նացիստներին ապացուցել, որ հայերը սեմիտներ չեն, այլ՝ բուն Արիական ծագում ունեն: Սա անչափ կարևոր աշխատություն էր այդ   ժամանակ, որովհետև հա-յերին սպասվում էր հրեաների ճակատագիրը, եթե Ա. Հիտլերին չապացուցեին մեր ազգի ՀայԱրի-ական ծագումնաբանությունը:Այս հարցում մեծ աշխատանքներ են կատարել նաև Նժդեհն ու Դրոն: Հիշյալ գիրքը բովանդակում է Եվրոպայի մի շարք նշանավոր գիտնականների և հանրային գործիչների ուսումնասիրություններն ու հոդվածները՝ նվիրված հայ ժողովրդի և հայ մշակույթի պատմությանը: Ռուսերեն թարգմանությունը կատարվել է 1995թ. ՍանկտՊետերբուրգում, իսկ հայկական օրինակը լույս է տեսել 2001թ. Երևանում (պատասխանատու խմբագիր՝ Յուրի Խաչատրյան):
  Մեծ աշխատանք է կատարել նաև իմաստասեր գաղափարախոս Հայկ Ասատրյանը, որը 1942թ. Բուլղարիայում (Սոֆիա) հրատարակել է «Հայաստան Արիական նախադիրք Առաջավոր Ասի-այում» աշխատության Ա հատորը (ցավոք. Բ հատորի   ճակատագիրն անհայտ է), որը ֆաշիստներին և նացիստներին ևս մեկ անգամ, հիմնավորապես ապացուցեց Հայոց ծագումնաբանությունը: Գիրքը վերահրատարակվել է 2000թ. Երևանում, նժդեհագետ, «Ազգայնա-կան ակումբի» ղեկավար Մուշեղ Լալայանի խմբագրությամբ հրատարակվող «Ազգայնական միտք» շարքի  6-րդ  հատորում:
  «Ովքեր են ի վերջո Արիացիները» գիրքը 1988թ. հրատարակվել է Ֆրանսիայում (Մարսել) և 1990թ. վերահրատարակվել է Հայաստանում: Մենագրության հեղինակը ազգաբան Ալեքսանդր (Ար որդի) Վարպետյանն է, որն այս գրքում պարզաբանում   և հիմնավորում է Հայ Արիական կապերը՝ սկսած ուրարտական ժամանակներից: Հաջորդը Ա. Վարպետյանի գլխավորած «Էություն» ազգային իմաստության տաճարի «Էություն» ամսագիրն է, որը հրատարակվել է Երևանում 1992 թ. և հայաստանյան ու սփյուռքյան մի շարք հանրահայտ գիտնական-մտավորականների հոդվածների ժողովածու է: Այս հեղինակն ունի ևս մեկ ծավալուն աշխատություն. «Արիականք» (Երևան 1997 թ.), որն ամփոփում է Հայ Արիականության շուրջ ծավալած իր հաստատումները: Սա նաև ազգային գաղափարախոսության ներկայացման  ուրույն փորձ է:
  1990թ. Երևանում «Արորդիների Ուխտի» գերագույն քրմապետ Սլակ Կակոսյանի կողմից հրատարակվել է«Արարատյան դիցաբանություն (ծագումի վկայագիր)» աշխ ատությունը, որն առասպելաբանական ոճով ներկայացնում է Հայոց պատմությունը: Այս գիրքը կարևոր է նաև այն առումով, որ շատ հանրամատչելի է: «Արորդիների Ուխտը» հրատարակել է նաև իր քրմական դասի  «Ուխտագիրք»-ը, որը նախաքրիստոնեական հավատամքն ու մշակույթն է իր մեջ արծարծում:
  Իսկ ահա, 1992թ. Երևանում Արթուր Շահնազարյանի հեղինակությամբ հրատարակվել է «Է Արար» գիրքը, որը հեղինակն անվանել է «Արիացիների Աստվածաշունչ» և որում նույնպես կան լուրջ հիմնավորումներ արիականության տեսությունը զարգացնելու առումով:
  1995թ. Անժելա Տերյանի  կողմից, նույնպես Երևանում հրատարակվել է «Ար Աստծո պաշտամունքը Հայաստանում» աշխատությունը, որը    գիտական տեսանկյունից վերստին վեր է հանում  Հայ -Արիական հավատամքը, մշակույթը, կենցաղն ու սովորույթները:
   1996թ. Աբովյանում հրատարակվել է «Հայ Արիական Ցեղապաշտական դաշինք» գրքույկը՝ նույնանուն կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի հեղինակությամբ, որը համառոտ անդրադարձ է Հայ Արիական տեսակի մասնատման և որոշակի կառույցի ստեղծումով այդ Ցեղատիպի հզորությունը վերականգնելու մասին: Այս հեղինակի կողմից 2001թ. Երևանում հրատարակվել է «Հայոց Ազգային Բանակ Հայ Արիական Բռունցք» գրքույկը, որում ներկայացվում են վերջին տարիներին Հայաստանում անցկացված (Հայ-Արիական կապերին առնչվող) հասարակական ու քաղաքական իրադարձություններ:
   1999թ. Էդմոն Խուրշուդյանի հեղինակությամբ Երևանում հրատարակվել է «Արիական իմաստնություն» գրքի Ա հատորը, որում քննարկվում են Արիների ակունքները Հայկական բնաշխարհում:
    Հաջորդը Մկրտիչ Ծիրացի (Ասլանյան) հեղինակի հետաքրքիր աշխատություններն են. «Արիացիների տիեզերահանճար իմաստանշաններ ից անդին» (Բեյրութ-1996թ.), «Տիեզերաիմաստասիրական ծայրագույն տրամաբանական մտածողության տիեզերահամալսարան» (Բեյրութ-1998թ.), և «Հայ Արիական տիեզերաիմաստ նշանագրերը» (Բեյրութ-2000թ.): Այս գրքերում նկարիչ հեղինակը Հայոց այբուբենի տառերի իմաստաբանության միջոցով նոր գաղափարական որակներ է հաղորդում Հայ Արիական գաղափարախոսությանը:
   Կան նաև ամսաթերթային հրատարակություններ. «Հայկազունք», ՀՀ «Հայ Արիներ» Հայկաղունների ազգային սկաուտական կադետական -սեպուհական միության պարբերականը, Հայ Արիական -Ցեղապաշտական դաշինքի «Հայ Արիա» պաշտոնաթերթը, որոնք ներկայումս չեն հրատարակվում և այլն:
Հ.Գ.  Հարգելի ընթերցողներ, իհարկե ներկայացված գրքացանկը չի ներկայացնում Հայ Արիականության վերաբերյալ ամբողջ հրատարակությունները՝ Հայաստանում և սփյուռքում տպագրված, ուստի ակնկալում ենք  ձեր օժանդակությամբ ամբողջացնել մեր ազգայնական գրադարանը, հատկապես՝ Հայկականության և Արիականության վերաբերյալ:
      
               «Հայ  Արիներ» ի                                 խմբագրական  խորհուրդ
ԹԱՔՆԱԳԻՏԱԿԱՆ
—————————
ԱՐԱՐՄԱՆ   ՏԵՍՈՒԹՅՈՒՆ.
Երբ  վերջանում  է  ամեն  ինչ,  այն  մտնում  է  Անեզրություն… Ասել  է  թէ՝  Սկիզբ…
—————————–
  …Անսկիզբ և Անվերջ է Անեզրությունը (Ոչինչը, Մեծ Դատարկու-թյունը)  և  Անմեկնելի՝ իր  Էությամբ: Նա Սկիզբն  է  բոլոր  Սկիզբների,  ինչպես  նաև  Վերջը՝ բոլոր  Վերջերի:  Անեզրությունը  Մարմինն ու  Հոգին,  Ոգին  ու  Բացարձակ  Կատարելութ յունն է:  Սպիտակն  է  և  սևը  հավասարապես,  և  բոլոր  գույները   դրանցից  բխող,  այն՝  Ամենայնի  Սերմն  է  ու  երբեք  ունայնություն  չէ, և  Օրրանն  է  Հավիտենական Կյանքի՝  անծնունդ  ու  անմահ,  այն՝  մշտապես  լի  է  Լույսով  Անսպառ Ուժով  Կենարար: Անեզրությունը  Տունն  է Արարչի և Ամենայն Արարման, այն Հավերժի Մարմնավորումն է, սակայն   հեռու  պատկերացումից  ու բնութագրումից  որևէ,  կամ  նույնն  է  թե՝  ի  Սկզբանե  Բանն  էր,  որն  Ինքնաստեղծ  էր  և  Աներևույթ…  
   Ամեն  ինչ Անեզրության մեջ, ահա, Իմաստասիրությունն Ամենայն  Ստեղծի …
   … Եվ  Արարիչը՝  Սիրտն  Անեզրության,  Արարումների  «Արքայից -Արքան»  դարձավ  Ակունքը  ամեն Արարման: Եվ Արարումն Առաջին որ կատարվեց, Ինքնաբեղմնավորումն էր Արարչի, որ պիտի կոչվեր  Մեծ  Պայթյուն՝ Ծնունդն  Առաջին  Տիեզերքի: Եվ  Առաջին  Սերմը  Կենաց  Սկզբունքն  էր,  որ  ընդունեց  ամեն  մի  մարմին. ու  այդպես  է  ցարդ  և  միշտ:
   Մեծ  Պայթյունը  ձևափոխեց  Արարչի  Մարմինը՝  տալով  նրան  անկազմակերպ  ձև, և  աննախադեպ  տրոհումից  խաչվեցին  մտքերը   բոլոր,  ուժերը  բոլոր,  չափումները   բոլոր  ու  ժամանակները,  ձևերը  բոլոր,  գույները  բոլոր  և  ամեն, ամեն  բան՝ Արարչի  Մարմնում: Ու այդժամ  տիրեց Քաոսը  (Անկազմակերպվածությունը)  ամենուր,   որ   դեռ  կրում  էր   Ցավը  Երկունքի՝ Առաջին  Ցավը  Տիեզերածնության: Այսպես Ծնվեց Տիեզերքն Արարչի մեջ, կրելով Արարչի Մտքի   Ձևը,  այն  է՝ Արարող  Ուղեղի  Ձևը,  որը դեռ  այդպես  էր  Պտուղ  վիճակում, և  վերջ  դրվեց  Քաոսին  ու  Արարիչը  եղավ  Տիեզերք  (Կոսմոս, Կազմակերպվածություն)՝ Մեծ Եզերք: Առաջին  Տիեզերքը միայն  Առաջնեկ  Արդյունքն  էր  Արարչագործության  և  Արարումների  շարունակական  Երկունքներից  Ծնվեցին  նոր  Տիեզերքներ՝ Արարչադիր  Սկզբունքներով  և  Օրինաչափություններով,  ու   այդպես է   ցարդ  և  միշտ:
   Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տիրոջ      Մարմինը՝  ավելանալով  ևս  մեկ  Տիեզերաչափով,  սակայն,  մշտապես  պահպանելով   իր  արտաքին  Ձևն  ու  ներքին  Էությունը: Եվ   բոլոր  Տիեզերքներն  ու  նրանց  մեջ  ներառվող  ամենատարբեր  չափի  ու  ձևի  անթիվ  մարմիններն  ունեն  փոխադարձ  կապ  և  ազդեցություն,  այնպես՝  ինչպես  մարդ  արարածի  (ինչպես  նաև՝  բոլոր  կենդանական  ու բուսական  աշխարհների)  մարմնի  ներքին  օրգանները  և  այն  միմյանց կապող  ցանց -համակարգը: Այդպիսով  Մարդն  էլ  Արարիչն  ու  Տերն  է  իր  Եզերքի. ու  այդպես  է  ցարդ  և  միշտ:
   Եվ  արդ,  սիրիր  ու  պահպանիր  մարմինդ   այնպես,  ինչպես  Արարիչն  է  սիրում  ու  պահպանում   իր  Մարմինը:  Կան  մարմիններ  (իմա՝  օրգաններ),  որոնք   հիվանդանում,  մեռնում  և  փոխարինվում   են  նոր   ծնվածներով,  սակայն  ահավասիկ,  կան  նաև  մարմիններ,  որոնց  մահը  Տիեզերքի  (իմա՝ մարդու  եզերքի)  անխուսափելի   ոչնչացման   պատճառ  է  դառնում  և  մեռնում  է  Տիեզերքը   (իմա՝ մարդը):  Եվ  այդժամ,  սնվելով  Անեզրության  Լույսից  Անս-պառ Ուժից  Կենարար՝  կազդուրվում  և  նոր  Առաքելություն  է  ստանում  Արարչի  Մարմինը,   այնպես՝   ինչպես   մեռած   մարդու   Հոգին   է  դրանք  ստանում  Արարչից,  ու   այդպես   է   ցարդ  և  միշտ:
   Եվ  ստեղծվեց  Տիեզերքն  Առաջին,  ստեղծվեցին  Տիեզերքներ  հաջորդիվ, ու նրանցից մեկն էլ եղավ մեր Տիեզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևավորվեց  Մեծ  Պայթյունից  (Մեծ Հրից ու Ջեր մությունից) հետո, տրոհման ընթացքի գագաթնակետին հասած պահին՝  անկանոն  տարածվող,  եռացող,  հրե հեղհեղուկ  նյութերից,  որոնք  ուներ  Արարիչը  և դրանք տարբեր քանակությամբ  բաշխվեցին  այդ  մարմինների  մեջ՝  նրանց  տալով   տարբեր  Բնույթներ  ու  Ձևեր,  այն  է՝  հիմնականում  գնդաձև  տեսք,  որը  Հավերժական  Պտույտների  արդյունքն  է  և  դա է  Տիեզերական  Մարմնի  Կատարյալ  Ձևը, ու այդպես է  ցարդ  և  միշտ:
     Եվ   երբ   դադարեց   եռքը,   բոլոր  մարմիններում  սկսեց  ընթանալ  կանոնավորումը, արտաքին  ու  ներքին  ձևավորումը, և շուտով  բաբախեց  կյանքը՝  տվյալ  միջավայրի  բնական պայմաններին համապատասխան  արարածներով  ու  բուսածածկույթով  հանդերձ, ու   այդպես է  ցարդ  և  միշտ …
   … Բաբախեց  կյանքը   նաև   մեր   Տիեզերքի  մեջ  և  այն  մարմինների  մեջ,  որոնց  եռքն  ու  հիմնարար  ձևավորումը   դադարեցին   հետզհետե: Եվ  մեր Երկիր   Մոլորակը   հրե  գնդից  վերածվեց  բազմաշերտ  ու  բազմաբնույթ  Կենաց  Մարմնի  և  այնտեղ  նույնպես  երևակվեց կյանքը՝ ավետելով սկիզբը Երկրային Արարչության…
  …Եվ  Աստվածները՝  մեր  Տիեզերքի  Ոգեմարմնական  Արարածները,  որպես  Արարչի  «միտքը  կրողներ  ու  կատարողներ»,  Տիեզերքի  մեջ  ամեն  մի  մարմնի  ու  երևույթի  Պահապան   դարձան:  ՈՒ Աստվածներից  այդ Արարչաբնույթ՝  հիմնավորվեցին  մարմիններում  այն,  որ  ընդունել   էին  Ձևը  Կատարյալ  Տիեզերական:  Իսկ  Երկիրը  մեր  որպես  այդպիսին,  իր  ձևավորման  օրից  առաջին  եղավ  հանգրվան այն Աստվածներին, որ պիտի  դառնային  Պահապանը  մեր  Մոլորակի, ու  գիտակցաբար  պիտի  զրկվեին  հրաշագործ  «արտոնություններից»  Աստվածային,  քանզի  Մոլորակը  մեր  նորածին  արդեն  իսկ  դառնում  էր  Օթևան  Նրանց:
   … Եվ  Աստվածները,  արդեն  Հոգեմարմնական  Էակներն  այդ՝  հանգրվանեցին  Արարատ  Լեռան  վրա՝  Սրբացնելով  այն,  որով  և  Տարածքն  այդ  Բարձրավանդակի   դարձավ   Բնօրրան՝  Տարածք  Աստվածային,  Արարումների  Ակունք  Երկրային: Եվ  արդ,  Աստվածներն  այդ,  որպես  Կիսաստվածներ   կամ   Մարդ Աստվածներ,  սկ  իզբ դրեցին Առաքելությանն այն, որ այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սերունդների առջև, այն է՝ Երկրագնդի վրա ամենուր կատարել կատարել  փրկիչ վերականգնիչ  գործեր մեծագործություններ,  կանխելով  կենդանական  ու  բուսական  աշխարհների  կործանումը՝   Տիեզերքի  պարբերաբար   վերաձևավորման  Արարիչ Ավերիչ  ազդեցություններից  և  այլ  Բնական  աղետներից  ու  «պատիժներից»…  ու  այդպես  է  ցարդ  և  միշտ…
     … Եվ   Բնօրրանն   այդ   կոչվեց   ՀԱՅՔ,   քանզի   Մարդ Աստվածները Բարձրյալ Տերերն  էին  (ՀԱՅ (ՀԱՅՐ) ՏԵՐ (Հնդեվրոպական, Հայ Արիական  լեզվամեկնություն)) Արարչատուր  Տարածքի, և ՀԱՅԵՐԸ  ((Հ)ԱՅԱՆԵՐԸ  (Հնդարիական))  հետագայում  դարձան  Արաջնորդ և Հովանավոր  այն  բոլոր  չորս  Ցեղերի,  որոնք  «առաջացան»  Երկիր  Մոլորակի   վրա …  ու  այդպես  է  ցարդ  և  միշտ…
 
           ՀԱՅ  ԱՐԻԱԿԱՆ  ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ՀՈԳԵՎՈՐ  ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ   
 Արիական  նախատերմինը  կիրառված  է  գիտության  մեջ ներկայումս  առավել  ընդունված «Հնդեվրոպական»  հասկացության  իմաստով:  Նշենք,  որ  մինչև  2 -րդ  աշխարհամարտի  տարիները  գիտության  մեջ  նույն  իմաստով  հիմնականում  գործածվում  էր  «Արիական»  տերմինը, որը    գերմանական   նացիստների  գործունեության  հետ  անհիմն    զուգադրվելով՝  հանիրավի  դուրս  մղվեց  շրջանառությունից  և փոխարինվեց  աշխարհագրական  «Հնդեվրոպական»  հասկացությամբ:  Մենք   հավատարիմ   մնալով  պատմագի-

 տական  հին  ավանդույթին՝  նախընտրում  ենք  «Արիական»  տերմինը,  շեշտելով,  որ  մեր  դավանած  Հայ Արիական  գաղափարախոսությունը  որևէ  կապ  չունի  հիտլերյան  նացիզմի  (ֆաշիզմի)  հետ,  և  մենք  չենք  մերժում  նաև  այն արժեքները,  որոնք  այս  կամ  այն  չափով  վարկաբեկվել կամ անվանարկվել են հիշյալ այլամերժական գաղափա  րախոսության կրողների կողմից՝ չմեղանչելու համար   պատմական  արդարության  և  մեր  առաքելության  դեմ:

                                                   խմբագրության կողմից

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։