4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Հոդվածը կոչվում է «4500-ամյա տոմարի պատմության շուրջ» որտեղ փաստարկված ցույց եմ տալիս, որ «Հայկական տոմարը» ոչ թե 4500 այլ 5500 տարեկան է : Ես նաև ցույց եմ տալիս որ Ղ.Ալիշանը չի սխալվել, այլ իր ժամանակի եղած նյութերը բավարար էին իր կատարած եզրակացության համար: հեղինակ


 

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Արարված աշխարհի կառավարումը և զարգացումը ուղեկցվում էր նոր աշխարհների (մեր լեզվամտածողության մեջ, աշխարհը նույնացվում է երկրի հետ) և աշխարհակարգի հիմնադրումով:Ըստ ավանդապատումների աշխարհի կառավարումը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո: Սա այն հիմնական սռնին է, որը հիմք հանդիսացավ տոմարը ստեղծելու համար: Հետագայում յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարվում էր նոր աշխարհի ստղծման գաղափարը, կենտրոնում նկատի ունենալով իրեն:

Հնդեվրոպական աշխարհաշինական առաջին տոմարի մասին խոսում են Շումերները, որոնք համաշխարհային ժամանակագրության սկիզբը կապում էին ջրհեղեղի հետ և ըստ շումերների՝ ջրհեղեղը տեղի էր ունեցել 18000 տարի առաջ:

Հաջորդ ժամանակագությունը առաջարկել են Ալեքսանդրիայի ժամանակագիրները, նրանք գտնում էին, որ աշխարհը ստեծվել է մ.թ. առաջ 5493 թվականի մայիսի 25-ին: Հրեաները կարծում էին,որ արարումը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3761 թվականին: Հռոմեացիք՝ իրենց տոմարը սկսում էին Հռոմի հիմնադրման տարվանից՝ մ.թ.առաջ 753 թվականից:

Ելնելով կոնկրետ գաղափարական և տերունական խնդիրներից, մ.թ.առաջ 45–ին Հռոմի կայսեր Հուլիոս Կեսարը, որը արդեն հանդես էր գալիս որպես «Պանտիֆիկ Մաքսիմուս» դրեց շրջանառության մեջ տոմարի նոր հաշվարկի եղանակ: Տարին սկսվում է Հունվարի 1-ին, այս տոմարը 325 թվականին ճանաչվեց Բյուզանդիայում և տարածվեց ողջ քրիստոնեական աշխարհով մեկ: Հաջորդ տոմարական բարեփոխումները տեղի ունեցան Գրիգոր XIII-րդ պապի ժամանակ: 1582 թվականի հոկտեմբերի 4-ին Գրիգոր XIII-րդ պապի տոմարը դրվեց գործառության մեջ, այն լրացրեց մ.թ.առաջ 45–ից մինչև XVI-րդ դարի վերջը ընկած ժամանակաշրջանում առաջացած 10 օրվա պակասը(տարբերությունը):

Դավանաբանական և ավանդաբանական դաշտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան տոմարային դաշտերը, ինչպես նաև մեզ հայտնի բոլոր հզոր և առաջին աստվածները ծագումնաբանորեն կապված են մեկ գաղափարախոսական և Արարչական երևույթի հետ, որի ակունքները՝ ըստ Աստվածաշնչի գտնվում են հայկական տարածաշրջանում: Հայկական տարածաշրջանի նկատմամբ նման ընդգծված մոտեցումը պատահական երևույթ չէ, սա խոսում է այն մասին, որ հստակ կապ կա նախաջրհեղեղյան և հետ ջրհեղեղյան հավատանքի դաշտերի միջև, այս հավատանքի կապն է,որ վավերացված է Աստվածաշնչում և ջրհեղեղից փրկվածները ապաստան են գտնում Արարատյան աշխարհում: Համաձայն ավանդապատումների՝ ջրհեղեղից հետո նոր երկիրը (աշ խարհը) հիմնավորվում է Նոյի կողմից, Արարատյան աշխարհում՝ այսինքն հետ ջրհեղեղյան ավանդապատման համաձայն, տոմարական հաշվարկի առաջին հիմնադրման վայրը կարող էր հանդիսանալ Արարատյան աշխարհը, իսկ առաջին հիմնադիրը՝ Նոյը:

Կատարենք կարևոր շեշտադրում, Հին Կտակարանի մեջ զետեղված են մի քանի հնագույն ավանդապատումներ, որոնցից մեկը խորհրդանշական, բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն է: Ըստ Հին Կտակարանի՝ Նոյից հետո աշխարհակարգի ձևափոխման հաջորդ փորձերը տեղի են ունենում Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ: «Հայկ և Բել» դյուցազներգությունը, որպես հայկական էթնոսի առաջին ավանդապատում, մեկ հատուկ առանձնահատկություն ունի, հայկական առասպելի դեպքերի զարգացումները կոնկրետ կապված են և համահունչ են Հին կտակարանի «Բաբելոնյան աշտարակաշինության» ավանդապատման հետ: Հայկական «Հայկ և Բել» ավանդապատման մեջ հակամարտող կողմը՝ աստվածաշնչյան, եգիպտական, հնդկական ավանդապատումների հերոս՝Բել աստվածն էր, որը տարածաշրջանում ավելի հայտնի էր Նիմրոդ անուններով:

Ղ. Ալիշանը նշում է, որ մեր Վանական վարդապետը Հայոց Աղվանքի Վահրամ իշխանի բերանով հարցնում է թե «կռապաշտության ծագումից հետո քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտութիւն մտին», և պատասխանում է. «Հարյուր»: Իսկ կռապաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ: Վարդանը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը` իր պատկերը պաշտել տալ ուզելով: Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը»:

Այս հետաքրքիր մեկնաբանությունը մեզ հնարավորություն է տալիս առաջինը հասկանալու, թե ինչ էր տեղի ունենում հավատանքի դաշտում համապատասխանաբար «Հայկ և Բել» հակամարտությունից առաջ ,(որը, ըստ մեր կարծիքի տեղի է ունեցել մ.թ. առաջ 3700-ից 3500 թվականները ընկած ժամանակաշրջանում) և երկրորդ՝ ինչ էր տեղի ունենում այդ դեպքերից 1500 տարի հետո հավատանքի դաշտում երբ 79 ամյա Աբրահամը ծավալեց իր գործունեությունը:

Բերված նյութերը հաստատում են վարկածը այն մասին,որ աստվածային ճշմարիտ հավատքը և տոմարը ավելի վաղ ժամանակներից էր հայտնի մարդկությանը, իսկ նրա կրելու և ներկայացնելու իրավունքը տրված էր Հաբեթականներին, որի ներկայացուցիչը Հայկ նահապետն էր: Այսինքն «Հայկ և Բել» հակամարտության բուն խնդիրներից մեկը կարող էր հանդիսանալ նաև Սրբազան Անշարժ Տոմարի ներկայացնելու իրավունքը: Ըստ «Հայկ և Բել» ավանդապատման բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ առաջացած հակամարտության ավարտը, կարելի է համարել բաբելոնյան դեպքերի հրահրող Բելի անփառունակ վախճանը: Հայկական առասպելը ասում է, որ Հայկի և Բելի հակամարտության ավարտը մեծ իրադարձություն էր հայկական էթնոսի, ինչպես նաև ողջ աշխարհի համար:

«Բաբելոնյան աշտարակաշինության», «Հայկ և Բել» դյուցազնամարտի, «Նոր աշխարհի հիմնադրման»,«աշխարհի կառավարման» ավանդաբանական փաստերը արձանագրվել են տարածաշրջանի հնագույն էթնոսների ավանդապատումների մեջ, տարածաշրջանի հնագույն՝ եգիպտական, շումերական, աքքադական, հուրրիական, հեթթական, էլամական և ասորա-բաբելոնական գրավոր աղբյուրները պահպանել են աշխարհաստեղծմանը վերաբերվող տարբեր պատմություններ, որոնց մեջ ավանդաբար աշխարհը արարվում է և հետո հանձնվում է կառավարման:

«Աշխարհաստեղծ» գաղափարական հակամարտության մասին պատմում է՝

1)Եգիպտացիների «Սեթ և Խոր» ավանդապատումը:

2)Աքքադի «Գիլգամաշի » ավանդապատումը:

3)Շումերի «Նիբուրու և Տիամատ», «Էնլիլ և Էնկի» ավանդապատումները:

4)Հնդկակական ավանդապատումներում Կրիշնայի և Բրահմայի «Աշխարհաստեղծ» ավանդապատումները:

5)Ասորական «Ահուրի» ավանդապաումը:

6)Եվրոպական «Ասերի և Վաների» ավանդապատումը:

7) Հուրրի-հեթական «Աշխարհաստեղծ» աստվածների չորս սերունդների ավանդապատումները :

Նշած ավանդապատումներում «Աշխարհի արարում» բառակապակցությունը ունի երկու մեկնաբանություն՝ «Արարչական-Աստվածային » և «մարդկային»: Այն, ինչ կատարվել էր «Հայկ և Բել» կամ բաբելոնյան հակամարտության ժամանակ, իր ձևակերպմամբ համապատասխանում էր «Արևապաշտական Աշխարհի մարդ կային արարմանը»:

Հայկական առաջին ավանդապատման հիմքերից մեկը հանդիսանում է մարդու կողմից «Աշխարհի արարման» խնդիրը, որտեղ «Աշխարհի արարում» բառակապակցությունը շատ պայմանական է և Բելի դեմ տարած հաղթանակը կարող ենք համարել «Արևապաշտական Աշխարհի մարդկային արարման» սկիզբ, իսկ մեզ համար նաև հայկազյան թվականության սկիզբ ՝«աշխարհի սկիզբը»:

Հայ իրականության մեջ առաջին անգամ Ղ.Ալիշանը օգտագործելով իր ձեռքի տակ եղած հնարավոր տեղեկությունները, կարողացել է սեփական հաշվարկի միջոցով դուրս բերել «Հայկի և Բելի» ճակատամարտի՝ «Աշխարհի արարման» պայմանական տարեթիվը: Հարկավոր է շեշտել, որ Ղ. Ալիշանի հաշվարկը ամբողջական չէ, ոչ թե այն պատճառով, որ նա սխալ է կատարել, այլ այն պատճառով, որ այն ժամանակ դեռ հին աշխարհի տոմարները բացահայտված չէին:Ելնելով հին տոմար ներին վերաբերվող վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտումներից և այդ տեղեկությունների հիման վրա կատարած մեր համեմատություններից, կարելի է ասել, որ Ղ.Ալիշանի կազմած հայկական տոմարը ամբողջական չէ:

150 տարի առաջ Ղ.Ալիշանի ուսումնասիրությունները կատարված էին հետևյալ տրամաբանությամբ, ըստ ավանդապատումների «Հայկեան առաջին շրջանը» ավարտվում է մ.թ.առաջ 428 թվականին,«Հայկեան շրջանը» հավասար է 1460 տարվա, որը համարժեք է արեգակի մեկ ամբողջ շրջանին:

Հաշվարկների նախնական արդյունքում Ղ.Ալիշանը ստացավ 1888 տարեթիվը, ինչ պես նկատել էր Ղ.Ալիշանը 1888 թվականին, տեղի չէր ունեցել այնպիսի իրադարձություն , որը հիշվում էր տարածաշրջանի ավանդապատումների մեջ: Լրացուցիչ վերահաշվարկանելուց հետո, Ղ. Ալիշանը ստանում է 2492 թվականը և ենթադրում է, որ այս թվականը կարող է լինել «Հայկի և Բելի» դյուցազնամարտի տարեթիվը: Չունենալով որևէ լրացուցիչ աղբյուր ,(մենք իրավունք չունենք հաշվի չառնել այս հանգամանքը), իր հետազոտությունների արդյունքները ստուգելու համար Ղ.Ալիշանը տրամաբանորեն կանգ է առնում 2492 թվականի վրա և ընդունում է այն, որպես ճակատամարտի տարեթիվ: Որպես ուսումնասիրող, Ղ.Ալիշանը իր կողմից դուրս բերված թվականը չէր կարող համարել ավարտուն և վերջնական, լրացուցիչ ստուգման աղբյուրի բացակայության պատճառով:

Հայկական տոմարը, որը օգտվում էր արևային տարեցույցից, ըստ Ղ.Ալիշանի սկսվում է մ.թ.առաջ 2492 թվականին կամ կլորացված 2500 թվականին: Առաջ անցնելով ասենք, որ ընդունելով Ղ.Ալիշանի տոմարը, որպես հիմք տեսնում ենք, որ մեր և մյուս տոմարների միջև տարբերությունը միջին հաշվով կազմում է 1000 տարի, որը շատ մեծ է և այս տարբերությունը պետք է ունենա իր բացատրությունը:

Մեր բարձրացված հարցի պատսախանը վաղուց հայտնի է, այն գտնվում է վերջին 100 տարվա ընթացքում կատարված բացահայտումներում, իսկ վերջին 100 տարվա ընթացքում ավանդաբանական ժամանակագրության մեջ կատարված բացահայտումները մեր ժամանակակից հայ պատմագիրների կողմից անտեսված են:

Բերենք այն տեղեկությունները,որոնք հայտնաբերվել են վերջին 100 տարվա ընթացքում տոմարագիտության մեջ և կապված են եվրասիական տոմարների, ինչպես նաև առնչվում են քննարկվող նյութի հետ: Նկատի ունենանք, որ հնդեվրոպական բոլոր տոմարների սկիզբը համարվում է հակամարտող երկու կողմերի դավանաբանական և գաղափարական պայքարի ավարտը:

1)Ըստ Ալեքսանդրիայի տոմարի աշխարհի արարման սկիզբը 5493 թվականի մաիսի 25-ին է:

2)Ըստ եգիպտական ավանդապատումների՝ մ.թ.առաջ 2782 թվականին, աշխարհի արարման պահից անցել էր 482 տարի, այսինքն՝ ըստ եգիպտական արեգակնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3264 թվականին:

3)Ըստ աքքադական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 4322 թվականին:

4)Ըստ հրեաների լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3761 թվականին:

5)Ըստ ասորական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3500 թվականին:

Խուսափելու համար ավելորդ հարցադրումներից, այստեղ տանք որոշակի պարզաբանում ,ասորական տոմարը ունի երկու մոտեցում պատմական և մերօրյա:

Պատմական, ասելով հասկանում ենք դիցաբանական արարման սկիզբը, որը համապատասխանում է մ.թ.առաջ 3500 թվականին:

Երկրորդ՝ մերօրյա տոմարի հիմքը հանդիսացել է 1947 թվականին ամերկյան հնեաբան Ռ. Բրեյդվուդի կողմից Իրաքի տարածքում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ հայտնաբերված առարկաների տարիքը, նրանք պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին: Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում նրանց տոմարը հավասար է 6758 տարվա :

6)Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3768 թվականին:Ամփոփելով դիցաբանական, ինչպես նաև արևային և լուսնային տարեցույցների աշխարհի արարման հետ կապված հա մեմատությունները, կարող ենք ասել հետևյալը ՝

1) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է

մ.թ. առաջ 3768 թվականին կամ 2,58 արևային ցիկլ:

2) Ըստ ասորական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է

մ.թ. առաջ 3500 թվականին կամ 2,40 արևային ցիկլ:

3) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է

մ.թ. առաջ 3264 թվականին կամ 2,24 արեգակնային ցիկլ:

4) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է

մ.թ. առաջ 4322 թվականին կամ 2,24 լուսնային ցիկլ:

5) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է

մ.թ. առաջ 3761 թվականին կամ 2,43 լուսնային ցիկլ:

Բերված տոմարական հինգ օրինակներում աշխարհի արարման սկզբին վերաբերվող հաշվարկը կատարվել է արևային և լուսնայի տարեցույցների օգնությամբ: Նկատի ունենանք մի կարևոր իրողություն, արեգակնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1460 տարվա: Լուսնային տարեցույցի մեկ լրիվ պտույտը հավասար է 1930 տարվա, որը արևային ցիկլից ավել է 470 տարով, կամ համապատասխանաբար 24%-ով, լուսնային օրացույցը հավասար է 13 ամսվա , արեգակ նային օրացույցը՝12 :

Համեմատենք երկու տարեցույցների արդյունքները առանձին և իրար հետ :

1) Եգիպտական,ասորական և հնդկական հաշվարկի համար ելակետ է հա մարվել արևային տարեցույցը:Ըստ արևային տարեցույցի՝ «Աշխարհը արարվել է » մ.թ. առաջ 3768 –ից մինչև մ.թ. առաջ 3264 թվականը ընկած ժամանա կաշրջանում :

2) Աքքադական և Հրեական հաշվարկի համար ելակետ է համարվել լուսնային տարեցույցը: Ըստ լուսնային տարեցույցի՝«Աշխարհը արարվել է» համապատասխանաբար մ.թ. առաջ 4322–ին և 3761 թվականին:

Արևային տոմարների ներքին նվազագույն շեղվածությունը իրար նկատմամբ կազմում է 268 արևային տարի:

Լուսնային տոմարների ներքին առավելագույն շեղվածությունը իրար նկատմամբ կազմում է 561 լուսնային տարի կամ 426 արևային տարի:

Ինչպես տեսնում ենք, տոմարների հաշվարկը երկու համակարգերի միջոցով (ներառյալ արևային և լուսնային տարեցույցի տարբերությունը՝ ինչպես նաև արեւային և լուսնային տարեցույցների իրար նկատմամաբ ունեցած շեղումները) մատնանշում են «աշխարհի արարման» տվյալները որոշակի շեղումներով, որոնք պայմա նականորեն կարելի է համարել ընդունելի: Հայկական տոմարի հետ կապված հաշվարկի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուց առաջ մենք ունենք հետևյալ պատկերը՝

1) Տարածաշրջանի«աշխարհաշինական» ավանդապատումներից՝«Հայկի և Բելի» առասպելը շարունակում է Աստվածաշնչյան ավանդույթները և առասպելի եզրափակող դեպքերը տեղի են ունեում հայոց աշխարհում, որը և կոչվել է «աշխարհի արարում»:

2) Հին աշխարհի հնագույն էթնոսներից հինգը, իրենց ավանդապատուների մեջ արձանագրել են մի իրադարձություն, որը իր նշանակությամբ հավասար էր «աշխարհաշինությանը»,որը տեղի է ունեցել մ.թ. առաջ 3768 –ից մինչև մ.թ. առաջ 3264 թվականը ընկած ժամանակաշրջանում:

ա) Ըստ արևային տարեցույցի՝ «Աշխարհի բաժանումը» տեղի է ունեցել մ.թ.

առաջ 3768 –ին :

բ) «Աշխարհի բաժանման» փաստը արձանագրվել է մ.թ.առաջ 3500 թվականին ասորական տոմարի միջոցով :

գ) Արևային տոմարը, որպես հաշվարկային միավոր եգիպտոսում սկսել է օգտագործվել 3264 թվականից:

3) Հայկական տոմարի հիմքում նույնպես ընկած է «աշխարհաշինական» գաղափարախոսությունը: Հինգ էթնոսների «աշխարհաշինական» ավանդական

տոմարների ցիկլների համեմատությամբ Ղ.Ալիշանի հայկական տոմարը

հավասար է 1,70 ցիկլի կամ 2492 տարվա:

ա) Հնդկական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ

մում է 0,88 ցիկլ կամ 1276 տարի:

բ)Ասորական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ

մում է 0,69 ցիկլ կամ 1008 տարի:

գ)Եգիպտական արևային տոմարների նկատմամբ ընդհանուր շեղումը կազ

մում է 0,53 ցիկլ կամ 772 տարի:

4) Զուգահեռ համեմատությունները թույլ են տալիս կատարել հետևյալ եզրակացությունը, վերը նշված տոմարները և նրաց ցիկլները որոշակի շեղումներ ունեն և պայմանականորեն կարելի է համարել,որ նրանք համահունչ

են իրար հետ:

5) Ի պատիվ Աստվաշնչի՝ Նոյի հինգերրորդ սերունդ՝ Հայկի տարած հաղթանակը, մ.թ. առաջ 3768-ից մինչև 3500 թվականը ընկած ժամանակաշրջանը՝

համայն հին աշխարհը ճանաչեց նոր սկիզբ, այն հաստատվեց բոլոր հնագույն էթնոսների կողմից և դարձավ այդ էթնոսների տոմարների հիմքը:

6) Հայ ժողովրդի պատմական հիշողությունը կարողացել է պահպանել նաև

«աշխարհի արարման» օրը: Հայկի տարած հաղթանակից հետո, նոր տարվա՝

«նավասարդի» հետ կապված ծիսական տոնակատարությունները և արարո

ղությունները տեղափոխվեցին և սկսվեցին նշվել պետականորեն՝ օգոստոսի11-ին: Նավասարդի 11-ը պաշտոնապես ճանաչվեց որպես «նոր աշխարհի»

հիմնադրման օր:

Նախահայրերի ստեղծած ավանդույթների պաշտպանությունը Հայկի կողմից և նրա տարած հաղթանակի հաստատումը մ.թ.3500 տարի առաջ, մեծ իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Համաձայն արևային տարեցույցի, համապատասխանաբար մեջ բերված էթնիկական տոմարները մատնանշում են աշխարհի արարման սկիզբը, որը տեղի է ունեցել մ.թ.առաջ 3768-ից մինչև 3264 թվականը ընկած ժամանակաշրջանում:

Ղ.Ալիշանի կազմած Հայկական տոմարի վերահաշվարկը և համապատասխան տոմարային շեղումները գրանցելուց հետո ստանում ենք հետևյալ պատկերը: Եգիպտական, աքքադական, հրեական, ասորական, հնդկական և հայկական տոմարների տարեթվերը ըստ էության մատնանշում են նույն հզոր պատմական երեւույթը՝ փոխաբերական աշխարհի արարումը:

Ամփոփում՝

Մեզ հայտնի հնագույն յոթ տոմարները ունեն այսպիսի տարիք.

1)Ըստ Ալեքսանդրիայի ժամանակագիրների՝ աշխարհը ստեղծվել է մ.թ. առաջ 5493 թվական մայիսի 25-ին,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 7501 տարի առաջ:

2) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 4322 թվակա նին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 6332 տարի առաջ:

3) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3761 թվականին ,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5769 տարի առաջ:

4) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3768 թվականին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5776 տարի առաջ:

5)Ըստ մեր վերահաշվարկի «Աշխարհն արարվել» է մ.թ.առաջ 3500 թվականի օգոս տոսի 11-ին, ըստ այս վերահաշվարկի աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ:

6) Ասորական դիցաբանական տոմարը՝ հիմնված մ.թ. առաջ 3500թ., ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ: Ասորական տոմարը հիմնված է 1947 թվականին հայտնաբերված առարկաների տարիքի հիման վրա: Հայտնաբերված առարկաները պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին:Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում ասորիների տոմարը հավասար է 6758 տարվա :

7) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3264 թվականին ,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5272 տարի առաջ:

Ամբողջացնելով եղած ժամանակագրական տեղեկությունները հիմնական տոմարների հետ կապված, համադրելով իրար հետ Եվրոասիական տարածաշրջանի աշխարհաշինական ավանդազրույցները և հիմնվելով մեր կատարած եզրակացությունների վրա կարող ենք նշել հետևյալը:

1. Հայկ և Բել Դյուցազնամարտը պաշտոնական ավարտը հաստատեց մ.թ. առաջ 3500 թվականին :

2. Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ նոր հարաբերությունների սկիզբ:

3. Հաղթանակած Հայկին իրավունք տրվեց գլխավորելու արևապաշտ Արմենական էթնոսին: Հայկը հավաքեց իր համախոհներին՝ նրանց, ովքեր հավատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ և ՆՈՅ պայմանագրին և նախնյաց երկրում մ.թ.առաջ 3500 թվկանին վերահաստատեց «Արևի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը: Համաձայն այս լրացումների և վերահաշվարկի՝ մեր կարծիքով հայկական բուն տոմարը կարող էր սկսվել ոչ ուշ, քան մ.թ. առաջ 3500-ին:

4. Հայկազունիների տոմարը 5508 տարեկան է:

Արամ Մկրտչյան

Գերմանիա , Մայնց

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։