Թավշյա հեղափոխությունը չպե՛տք է թավշե պայմաններ ստեղծի աղանդների համար.- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել – սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ / Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի…

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ: Մենք այժմ ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ: Նմանօրինակ արմատական փոփոխություններ եղան նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին:

Երկիրն այժմ ապրում է հոգեփոխման (կատարսիս) պատմական ժամանակում, երբ վերանայվում են շատ արժեքներ:

Ներկայումս համընդհանուր պատերազմ է հայտարարված ապօրինություններին, մենաշնորհին եւ կաշառասունությանը (կոռուպցիա), որը դրական գործընթաց է եւ արմատապես վերափոխում է Հայաստանը: Բայց կան նաեւ ուժեր, որոնք կամենում են ձախողել դրական այս քայլերը: Մենք առաջին հերթին նկատի ունենք ամբողջատիրական աղանդները, որոնք ուղղված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ Հայոց իշխանության եւ ընդհանրապես Հայոց քաղաքակրթության դեմ: Դրանք գրանցվել են նախորդ իշխանությունների հակաժողովրդական եւ հակահայկական քաղաքականության հետեւանքով: Խոսքը հատկապես Եհովայի վկաների մասին է: Սա Համաշխարհային ստվերային կառավարության հոգեւոր ջոկատն է, որը կործանել է բազմաթիվ երկրներ եւ ժողովուրդներ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ այն որոշ երկրներում արգելված է, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում: Եհովայի վկաները մեզ բառացիորեն հետապնդում են ամենուրեք՝ մտնելով մեր բնակարանները, խախտելով մեր մարդկային եւ ազգային իրավունքները՝ մեզ սադրելով հակապետական քայլերի: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում եւ խաթարում է մեր հոգեւոր եւ ազգային նկարագիրը: Նախկինում հոգեւոր ներխուժումների պատճառով մենք կորցրինք մեր հայրենակիցներին եւ երկրի զգալի մասը: Այնպես որ, այժմ այդ պայքարը խիստ արդիական է եւ հրատապ: Տկարանում է պայքարի մեր ոգին:  

Մինչդեռ աղանդի ներկայացուցիչները շատ ճկուն են եւ համառ եւ օգտվում են մեր հասարակության սոցիալական ծանր վիճակից: Նրանք անվճար բաժանում են գրականություն՝ զբաղվելով օրենքով արգելված հոգեորսությամբ:

«Նարեկ» աղոթքների խումբը անզիջում եւ անդրդվելի է այս խնդրում, քանզի դա վերաբերում է մեր կեցությանը, հոգեւոր անվտանգությանը եւ հավատի մաքրությանը: Մենք քարոզում եւ ներկայացնում ենք հոգեւոր մեր հայրերի գործերն ու մտքերը, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, նաեւ Հայոց քաղաքակրթության արժեքները, կազմակերպում ուխտագնացություններ, սերտացնում հոգեւոր մեր կապերը Սփյուռքի հետ: Նշենք, որ մեր հայրենակիցներն ապրում եւ շնչում են Հայաստանով եւ զորավոր մեր հավատով: Նահանջային հոգեբանությունը եւ կրավորականությունը մեզանում տեղ չունեն:

Մեր խումբն ամեն կերպ աջակցում է ներկայիս իշխանություններին եւ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինականությունը, արդարությունը, ազնվությունը եւ հոգեւոր արժեքների գերակայությունը: Մենք համոզված ենք, որ գործընթացներն անշրջելի են ու շուտով կլինի կյանքի առողջացում, եւ կամրապնդվեն հանրապետության հիմքերը: Մեր խումբը մասնակիցն է այս պատմական իրադարձությունների եւ պատրաստակամ է հակահարված տալ ամեն տեսակ թափթփուկների եւ սինլքորների:

Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ նրանք չեն ուզում ծառայել: Սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ: Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության համար, որը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մեր խորին համոզմամբ՝ հարկավոր է վերացնել ոչ թե հետեւանքը, այլ պատճառը:

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք՝ ՀՀ եւ Սփյուռքի հպարտ եւ բարեպաշտ քաղաքացիներս պահանջում ենք արգելել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Հրաչյա Հարությունյան

«Նարեկ» աղոթքների խմբի (29.000 հոգի) ղեկավար

Հ.Գ. – խմբ. կողմից – մենք միշտ չէ, որ համամիտ ենք տպագրվող բաց նամակների բոլոր մտքերին:

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։