Հայ Արիները նշեցին Միհր Աստծու վերածնունդը եւ Արեւադարձը


Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Երեւանի Էրեբունի պատմական վայրում (Արին-Բերդ ամրոց) տեղի ունեցավ Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածննդի եւ ձմեռային արեւադարձի տոնակատարությունը:
Մասնակցեցին ինչպես հայ արիները, այնպես էլ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ:
Քրմական ծեսից հետո փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ մեր նախնիները: Ելույթ ունեցավ նաեւ եզդիների շեյխ Մաջիդը:
Այնուհետեւ քրմերն օծեցին Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) հիմնադրման փաստատուղթը եւ Աստվածների զորությամբ հաղթանակ մաղթեցին ազգայնական արորդիներին:

ՀԱՄ լրատվական կենտրոն
22.12.2008թ.

 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։