Վասն իրական առաջնորդության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախորդ իշխանությունների ներքին քաղաքականության ձախողումը ակնհայտ է եւ ցավեցնող աստիճանի հասնող զգալի: Սա նորից ապացուցման կարիք չունի:

Ակնհայտ է նաեւ, որ նախկին իշխանությունների վարած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը արդարացված էր, քանզի մեր պարագայում վերջ դրեց «կամ-կամ» -ի տարբերակին: Պաշտոնական երեւանը ոչ միայն Հայաստանում համադրեց համաշխարհային 2 բեւեռների շահերը, այլեւ համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի շահերը:

  1. Պաշտոնական Երեւանն առաջին անգամ 3 հանրապետությունների ժամանակ կարողացավ համադրել համաշխարհային 2 բեւեռների հետ համագործակցությունը, հայտարարված փոխլրացնող քաղաքականությամբ: Հայաստանը կարողացավ հավասարակշռել Արեւմոտքի ու Ռուսաստանի ցանկությունները, ավելին, անգամ Չինաստանի հետ կարողացավ լուրջ հարաբերություններ հաստատել, այս տնտեսապես հետզհետե զարգացող երկրի ուշադրությունը տարածաշրջանում Հայաստանի վրա բեւեռելով: Մեր երկիրը կարող էր ակնկակել, որ վերստին կդառնա միջազգային խաչմերուկ…

Բայց ակնհայտ է նաեւ նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականության հաջողությունները:  

  1. Հայաստանը տասնյակ տարիներ անց կարողացավ Կովկասի տարածաշրջանում հասնել դերակատար ունեցող եկրի մակարդակի: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակին սկսեց հակակշռել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը: Այս վերջինը (իհարկե գերտերությունների համաձայնությամբ) հակակշռեց այնքան, որ ակնկալվում էր Սեւ ծովով դեպի Եվրոպա ուղի դառնալու: Իսկ սա նշանակում է՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների կենտրոն դառնալու հայտ էր ներկայացրել Հայաստանը:

Իմիջիայլոց, Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը կարող էր հակակշռել նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակին, եթե Վրաստանը նաեւ այս հարցում  անմիջական ցուցունմներ ստանար Արեւմուտքից… Նշյալ եռյակը ինքը կդառնար դեպի Ռուսաստան ուղի: Հայաստանն անգամ ընդգրկվել է աշխարհի 3-րդ բեւեռը դառնալ ցանկացող Չինաստանի՝ Եվրոպա գնացող «Մետաքսի ճանապարհի» վերականգնվող ծրագրում…

  1. Հայաստանը սիրիահայերի պաշտպանությունն ստանձնելով, հնարավորություն ստացավ Մերձավոր Արեւելքի հայության միջոցով վերստին որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանում: Հատկապես, որ Թուրքիան ծավալապաշտական նկրտումներ է ցույց տալիս այստեղ. Ինչը եւս Հայաստանի՝ տարածաշրջանում ներգրավման օգտին է խոսում:

Մերձավոր Արեւելքում Հայաստանի դերակատարումը բարձրանալու միտում ուներ, քանզի փոխվել էր Իսրայելի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Իսրայելական պարբերական այցերը Երեւան արդեն զգացնել էին տալիս այդ փոփոխության շունչը… Հետզհետե սրվում է նաեւ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, ինչը կտարածվեր նաեւ Ադրբեջանի ուղղությամբ:

Մի շարք արաբական երկրների եւ Իրանի հայանպաստ դիրքորոշումները եւս ճանապարհ են բացում Մրձավոր Արեւելքում դեր ստանձնելու առումով:

  1. Երեւանը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությամբ հիմք դրեց աշխարհի հայերի հայանպաստ համագործակցությանն ու քաղաքականությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ եւս միացավ «Գլոբալ հայերի» կոչին՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

  1. Հայաստանյայց առաքելական եկեղեցին նաեւ համահայկական քրիստոնեական համախմբում նախաձեռնեց, ինչը համընկնում էր համաքրիստոնեական համաշխարհային քայլերի քաղաքականությանը, որտեղ կհամադրվեին նաեւ մեր ազգային շահերը… Հենց այնպես չէին Հռոմի Պապի այցը Հայաստան, ապաեւ՝ «Մալթայական օրդեն»-ի պատասխանատուների
  2. Մեր պատմության որոշ հատվածներում Մալթան եղել է… Այստեղ զարմանալի էր, բայց առնչություն կար նաեւ մասոնական (այլ գաղտնի) օթյակների հետ, ինչը ենթադրել է տալիս, որ հայաստանը դիտարկվում է ոչ միայն կրոնական հակամարտությունների կենտրոն՝ քրիստոնեության առումով, այլ նաեւ մասոնական տարածաշրջանային կենտրոն՝ համաշխարհային վերաձեւումների ճանապարհին…
  3. Իսկ աշխարհի վերաձեւման ճանապարհին Երեւանը կարող էր նախաձեռնել նաեւ Հայկական Լեռնաշխարհը որպես առանձին տարածաշրջան դիտարկելու հարցը՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք համաշխարհային նշանակության եռատարածաշրջան ձեւավորելու համար- www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։