Վասն ազգային առաքինությունների արթնացման եւ առաքելության վերահաստատման.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կեցակարգային եւ գործնական ոլորտներում հաջողելու համար պետք է հիմնվել ու գործել՝

- Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը:

- Իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է:

- Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար:

- Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման հնարավորությունը ստեղծելը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են

- Իրադարձությունների վրա ազդելու կարողությունը առավելություն է, անփոխարինելի գերհզոր զենք:

- Պատրաստվածությունը՝ դիմագրավելու հնարավոր անսպասելի կամ կանխատեսելի իրադարձություններին, կանխում կամ նվազագույնի է հասցնում անցանկալի պատահականությունները:

- Դժվարին իրավիճակները հաղթահարելու ձգտումը իմաստավորում է կյանքը:

- Դիտողականությունը անսխալ վերլուծելու եւ իրատեսորեն գործելու երաշխիք է:

- Հեռատեսությունը նպատակների եւ խնդիրների իրականացման աներեւույթ, սակայն ապահով արահետ է:

- Նախազգացողությունն ու ընկալունակությունը նպաստավոր պայման են՝ իրադարձությունների հետագա ընթացքի վրա արագորեն ներգործելու համար:

- Ամենատարբեր իրադարձություններից դրական փորձի ձեռքբերման ունակությունը հզորացնում եւ իմաստավորում է:

- Ուրիշին լսելու, հասկանալու եւ օգնելու ձգտումը ուժեղի կեցվածք է: Այն երկխոսության, փոխըմբռնման եւ հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է: - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։