Վասն կաշառատու-կաշառակեր երեւույթների ընդհանրացման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Կաշառքի ոլորտում կաշառակերությունը երկրորդ վտանգավոր երեւույթն է: Եվ պայքարը կաշառակերության դեմ, առանց առաջին վտանգը վերացնելու, չի կարող հաջողությամբ ավարտվել…

Իսկ առաջին վտանգը՝ կաշառատվությունն է: Եթե կա կաշառք տվողը, չի կարող չհայտնվել այն վերցնողը:

Կաշառքը միայն փողային տալիք-առնելիքով չի ձեւավորվում, այն կարող է առաջ գալ բնամթերքի, տարաբնույթ նվիրատվությունների՝ մի տուփ ծխախոտից մինչեւ մի սեփական տուն, «դու ինձ – ես քեզ» բանաձեւի ամենատարբեր ծառայությունների մատուցմամբ եւ հատուցմամբ…

Իսկ սա նշանակում է կաշառքի ոլորտը բացառապես հարուստների եւ ունեւորների գործելու ասպարեզը չէ, ինչպես հրամցնում են: Սա էլ նշանակում է, որ կաշառքի ոլորտում պայքարի արմատական եւ հիմնական մասը պիտի ընթանա կաշառատվության ուղղությամբ (պետական ունեցվածքի հափշտակումը եւս որոշակի «տար եւ տուր» աստիճանակարգով է ընթանում), ինչը ցայսօր ոչ մի իշխանության կողմից չի կարեւովել: Առավել եւս նոր իշխանությունների, որ կառավարություն ձեւավորելուց հետո միայն կաշառակերության դեմ պայքարից ու վերացումից են խոսում…  

Ոչ մի նախարար, ոչ մի պետական պաշտոնյա կամ պատգամավոր, քաղաքական գործիչ կամ գործարար, արվեստի կամ արհեստի մարդ, հայաստանահայ, թե սփյուռքահայ, պարզապես շարքային քաղաքացի ցայսօր չի հայտնվել ԱԱԾ-ի կամ ՀՔԾ-ի գործունեության ոլորտում, ի տարբերություն այս նշվածների կողմից կաշառվածների…

Իսկ օտարեկրյա կաշառատուների մասին ավելորդ է խոսել, նրանք դա դրամաշնորհ են անվանել եւ կաշառատվությունը հասցրել ամենաբարձր մակարդակի… Անգամ կարելի է նոր ձեւակերպում տալ՝  կան կաշառակեր պետություններ…

Եթե այսպես էլ շարունակվելու է, ապա երկրորդական վտանգի ուղղությամբ պայքարը՝ կաշառակերության դեմ, ինչպես միշտ վերածվելու է մի նոր հանրային թատերաբեմի: Իսկ առաջնային վտանգի դեմ պայքարը կարող է հասցնել ամենաանսպասելի թվաբանության, չի բացառվում, որ ժողովրդի 90%-ից ավելին նախկին վարչապետի, որ այսօր վարչապետի պաշտոնակատարն է, իսկ վաղը այդ նույն ժողովրդի մի հատվածի կողմից կիկին պարտադրվող վարչապետը, գետնին փռվեցվի, ինչպես վերջերս բանավոր ու հրապարակային հրամաններով գետնին էին փռվեցվում այս կամ այն պաշտոնյայի ու գործարարի թիկնապահները…

Պատրա՞ստ է ապագա վարչապետը, իհարկե առանց գետնափռոցների, իսկապես պայքարել կաշառատվություն-կաշառակերություն երեւույթի դեմ, որպես ընդհանուր համակարգի, ինչպես երկրի ներսում առկա, այնպես էլ երկիր թափանցող արտաքին վտանգների դեմ…- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=7159Վասն իմաստության իմաստնացման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։