Ահազանգ. – Նիկոլ Փաշան ներդրվել է Հայաստանը ոչնչացնելու համա՞ր… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նիկոլ, այն ինչ մտածել, մտածում ու մտածելու եմ քո մասին, վստահ եմ լավ գիտես: Հիմա էլ ինչ-որ գրում եմ այս պահին, նույն մտածումներն ունեմ, բայց մի զարմանալի սպասումով, որ սխալված լինեմ… Շատ կցանկանայի, որ քո ԱԺ-ում հնչեցրած որոշ մտքեր ինչ-որ հայանպաստ ծրագրի մի խաղարկվող մասը լինեն…

Նիկոլ, դու հետզետե թաղվում ես պետական երկծայրանի պատասխանատվության մեջ եւ դա կարող է չսպասված հարվածներ հասցնել քեզ, քո թիմին, քո ընտանիքին… Դեռ ունես մի քանի տարբերակ քո հետագա քայլերում: Իմ կարծիքն հետեւյալն է՝

  1. Դեռ կարծում եմ, որ դու մեր երկրի ներքին կյանքի քեզ հասանելի ու հաճելի տվայտանքներից թերեւս կձերբազատվես, երեւի թե որոշ կաշառատու-կաշառակերների գործեր էլ գուցե վերջնական ավարտին հասցնես ու քո հետեւորդների թեւերի վրա հեռանաս պետական գործերից… Սա լավագույն ու անցավ տարբերակն է: Քո տեղը քաղաքականությունն է, առնվազն խորհրդարանը:

Բայց այդ ընթացքում դու արտաքին քաղաքական խաղարկումներից պիտի հեռու մնաս, քանզի այստեղ արդեն տեսանելի են քո կարողությունները, ինչից ենթադրելի է, որ  կաղում ես այդ հարցերում եւ դրանք անկարողություններ են: Չես էլ զգա, քեզ կդարձնեն տարածաշրջանային մի հերթական խաղալիք-ղեկավար, ինչքան էլ հայտարարես, թե ոչ ոք չկա քո թիկունքից այն կողմ… Առանց թիկունքին կամ մեջքին կանգնելու են դա նաեւ անում, երբ ուղղակի կամ անուղղակի ժպիտով արված պարտադրանքները չես նկատում:

– https://www.facebook.com/permalink.php?story_fbid=128060838176242&id=100029169784366 Արմեն Ավետիսյան

Չնայած քո սորոսական հետեւորդներն արդեն հերիք են իրենց տեղերում չարագործելու եւ քեզ չարահուշելու համար: Փոխում ես կադրերիդ, որ խուսափես ներքին ու արտաքին փլուզումներից, հասկանալի է, սակայն դեռ հարց է՝ նրանք քեզ հավատում են, թե այլ խնդիր են լուծում…

  1. Կասկածում եմ, որ դու հայտնվել ես միջազգային խաղարկումների անտեսանելի ծուղակում: Ցայսօր ոչ մի արեւմտյան երկրի կամ Ռուսաստանի կողմից դու որեւէ լուրջ աջակցություն չես ստացել, որովհետեւ լուրջ չես ընկալվել: Եղել են դիվանագիտական խաղարկումներ միայն: Քո ժպիտներն ու ձեռքսեղմումները, ինչ-ինչ կիսատ-պռատ բանակցությունները որպես պետական կարգի լուրջ բանակցություններ ներկայացնելը անմիտ քայլեր են, վտանգավոր:

Դու նախկին իշխանությունների տարիների արտաքին քաղաքական ձեռքբերումները մի քանի ամսվա ընթացքում ոչնչացնում ես արդեն… Հայաստանը տասնյակ տարիներ անց մտել էր տարածաշրջանի խաղացողների ցանկ, դուրս գալով անընդհատ խաղալիք լինելու կարգավիճակից:

- Հայաստանը ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ գործուն անդամ է

- Հայաստանը ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր է:

- Այսպիսով՝ Հայաստանը համաշխարհային երկու բեւեռների հետ համագործակցող երկիր է եւ ձերբազատվել է «կամ-կամի» վտանգավոր քաղաքականությունից, որդեգրելով փոխլրացնող «եւ-եւի»  քաղաքականությունը:

- Հայաստանը նաեւ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ է հրաշալի հարաբերություններ հաստատել, ինչը շուտով կարեւոր գործոն կդառնա տարածաշրջանում:

- Հայաստանը կարողացավ տարածաշրջանային կարեւորություն ստանալ, թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի կողմից ուշադրության արժանացավ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակի ստեղծումը (Սեւ ծովով՝ Եվրոպա, Վրաստոնով՝ Ռուսաստան), ինչը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հորիզոնական եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղահայաց եռյակների համար արժանի հակառակորդ էր… Առավել եւս, որ Չինաստանը պնդում է, թե «Մետաքսի ճանապարհը» վերականգնելիս այն անպայման անցնելու է Հայաստանով, ո՛չ Ադրբեջանով, ո՛չ Թուրքիայով:

Այսքանը՝ հիմնական առումով: Իսկ քո հայտարարած նոր Հայաստանը գնում է տարածաշրջանային խաղացողից կրկին խաղալիք դառնալու տարբեակով… Չնայած հայտարարում ես, թե նախկին արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, բայց միեւնույնն է խաղալ է պետք տարածաշրջանում:

  1. Դու, ըստ ամենայնի գործում ես այնպես, ինչպիսին երեւացել ես քո քաղաքական կյանքի ամբողջ ընթացքում: Այսինքն՝ ինչ տեսել ենք ու լսել քո մասին, հենց դա էլ իրականում կաս:

Սա արդեն շատ վտանգավոր է եւ վերեւում հնչած ահազանգս պիտի հնչեցնել որպես ահազանգեր…

………………………………………………………………………………

Դառնալով քո խոսքին՝ մեջբերեմ որոշ բաներ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը», ինչը ասվել է Հայաստանի օրենսդիր բարձրագույն մարմնում: Նշել ես, որայս պահին Հայաստանն ունի 2 կիսաբաց սահման. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ու աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով» (չգիտես ինչու պարզ չի նշվել ռուս-վրացական հարաբերությունների սրման մասին):

Նիկոլ, այս ամենի մասին կարող եմ խոսել ես կամ մեկ այլ քաղաքական ու ազգային գործիչ, անգամ ավելի սուր, նշելով, որ Վրաստանը եւ Իրանը եւս տարածքային վեճ ունեն մեզ հետ (Ջավախքի եւ Ուրմիայի ու հարակից տարածքների հարցը, նաեւ ստեղծում են նոր խնդիրներ, Վրաստանը՝ Լոռին է երազում վերցնել, Իրանը՝ Նախիջեւանը), ինչը եւս կարող է հակասությունների պատճառ դառնալ… Բայց կրկնեմ, այս ամենը ես կարող եմ ասել, ոչ այսօրվա վարչապետի պաշտոնակատարը եւ վաղվա վարչապետ դառնալ ցանկացողը:

Ապա շարունակել ես՝ «Հայաստանը կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի Երեւանը։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Կխնդրեմ՝ որեւէ մեկը որեւէ կերպ չմեկնաբանի, թե նման դիրքորոշմամբ Հայաստանի իշխանությունը նսեմացնում է 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. «Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ, դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային անվտանգության խնդիր է»։

Նախ՝ Հայաստանի գոյության հարցը, մեծ հաշվով, նույնպես միջազգային անվտանգության խնդիր է, այդ դեպքում եկեք լուծարենք մեր բանակը, ուժային կառույցները եւ կաշառակերներ բռնելով ու նրանց փողերը պետականացնելով ապրենք ուրախ ու զվարթ… Մի ժամանակ ՀՀՇ-են էր ասում, որ «մեր պաշտպանվածությունը՝ մեր անպաշտպանվածության մեջ է»: Այսինքն՝ երբ ադրբեջանցիները մեզ կոտորեին, մենք պիտի մղկտայինք, թե միջազգային հանություն տե՛ս ով է մեղավոր եւ պատժիրՆիկոլ, հենղ Հայոց ցեղասպանության խնդիր ունենք որովհետեւ հավատացինք միջազգային հանրությանը, ում ուղղակի Թուրքիա էր պետք իր Բաղդադ-Բեռլին երկաթուղին անցկացնելու եւ Արեւելիքի նավթն ու գազը, այլ օգտակար հանածոներ եւ մրգեր եւ ուտելիքներ Եվրոպա տեղափոխելու համար

Ինչ որ բան է փոխվե՞լ: Թե՞ Ադրբեջանն ու Թուրքիան են փոխվել… 1915-ին Աթաթուրքն ու Լենինը թուրք-մասոնական բանակի կարմիր գլխարկները հեղափոխության խորհրդանիշ հրամցրեցին, ապա մեր արյան ու տարածքների հաշվին ռուս-թուրքական պայմանագիր կնքեցին… հիմա էլ դու ես ուզու՞մ եվագլխարկներով մեզ խաբել եւ հայ-թուրքական պայմանագիր կնքել, ինչը տարիներ առաջ չստացվեց, քանի որ արտաքին աշխարհի հետ խաղացող իշխանություն կար (ինչքան էլ ասենք, որ մեր ներքին կյանքի քաղաքականությունը տապալված էր, արտաքինի մասին չի կարելի նույնն ասել)…

Ասում ես Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը։ եւ նշում ես՝ «Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից, ու Թուրքիայի կողմից փակ է արցախյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետեւ, եթե որեւէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի եւ սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է։ Ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք»:

Բայց քո տրամաբանությամբ սա էլ է միջազգային անվտանգության խնդիր, եւ շատ լուրջ խնդիր: Նիկոլ, եթե կարծում ես Ցեղասպանությունն անցած գնացած է եւ կարելի է այն նվիրել միջազգային հանրությանը, իսկ Արցախի խնդիրը ամիջականորեն առնչվում է մեր առօրյային եւ այն դեռ չի կարելի նվիրել միջազգային հանրությանը, սխալվում ես, բոլոր հնչած խոսքերի համար դեռ պատասխան ես տալու: Եվ ոչ միայն այս խոսքերի:

Եվ խոսքդ վերջացնում ես, պարզապես քեզ ապահովագրելու հիմք ստեղծելու փորձով. «Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը եւ մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որեւէ քայլ անել։ Ընդհակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք եւ ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»:

Իսկ այսքանից հետո ո՞վ կվստահւի քեզ ազգային հարցերում, առանց այն էլ երբեք ազգային գործիչ չես ընկալվել ու նման վստահություն երբեք չես ունեցել

Եվ այս գրածիս վերնագիրն ու ստորեւ արտահայտած մտքերս ավելի են ամրագրում այն տեսակետը, որ նշեցի վերեւում արված 3-րդ կետումԴու, ըստ ամենայնի գործում ես այնպես, ինչպիսին երեւացել ես քո քաղաքական կյանքի ընթացքում: Այսինքն՝ ինչ տեսել են ու լսել քո մասին, հենց դա էլ իրականում կաս: Սա արդեն շատ վտանգավոր է եւ վերեւում հնչած ահազանգս պիտի հնչեցնել որպես ահազանգեր…

Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի աշակերտը եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր աշխատած Նիկոլ Փաշինյանը, ով այսօր ցանկանում է լիովին գրավել Հայաստանը (խորհրդարան, կառավարություն, կփոխեն նաեւ երկրի նախագահին)՝ չի բացառվում, որ դա անելու է, մեր երկիրը Թուրքիային հանձնելու համար…

Այսպես ե՞ս փորձում է գերազանցել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր քողարկված թուրքահաճությամբ… եւ չե՞ս վարանի Հայաստանի ոչնչացումը ազդարարելու պահին: Այն երեւի թե կհնչի այսպես (եթե իհարկե թողնենք հասնի դրան)՝ «Հայաստանի խնդիրն էլ է միջազգային անվտանգության խնդիր, որ կարելի է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների հետ»

Գուցե հենց Նիկոլ Փաշան էլ կհայտարարի՞ «Մեծ Թուրան»-ի կազմավորման սկիզբը… Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանն էլ միասնաբար կհայտարարեն «Մեծ Թուրան»-ի աշխարհակալության սկիզբը…

Եթե փորձեմ առաջ գնալ, հաջորդ քայլը կլինի Ղրիմի թաթարների, Թաթարստանի ու Բաշկորտոստանի՝ մինչեւ ռուսական Ալթայներ եւ չինական Ույղուրստան պահանջատիրական անջատողական քաղաքականությունը…

Այն կշարունակվի նաեւ Սախա-Յակուտիայում եւ ռուսական Հեռավոր Արեւելքում՝ նույն պահանջատիրական անջատողական քաղաքականությամբ…

Ռուսաստանի ու Չինաստանի, թերեւս նաեւ Մոնղոլիայի հետ հարցերն ավարտելուց հետո, ըստ համաթուրքական համաժողովի նախագահ Նիկոլ Փաշայի մարտակոչի, «Մեծ Թուրան»-ը կշարժվի Եվրոպայով, որտեղ իսլամական Ալբանիան, Բոսնիա եւ Հերցոգովինան ու Կոսովոն, որտեղ թուրքերի պակաս չկա, կլուծեն Բալկանների հարցը, իսկ թյուրքագեն Հունգարիայի հետ կառաջանան ավելի վեր…

………………………………………………………………………………

Նիկոլ, եթե կարծում ես այս համաթուրքական երազանքը (ավլի ճիշտ՝ երազախաբությունը) ավելի հեշտ է իրականացնել, քան Հայկական Լեռնաշխարհը հայերին վերադարձնելը, սխալվում ես ասելը շատ թույլ է հնչում: Հատկապես, երբ մեր երկիրը, ինչպես վերը նշեցի բավականին ամրապնդել է դիրքերը եւ իր նշանակությունը տարածաշրջանում, գերտերությունների եւ աշխարհի գաղտնի տերերի շրջանում… – - www.hayary.org  

Բայց գրամ-գրամ ձեռք բերված այս հաջողոթյունը դու կիլոգրամներով ես կորցնում:

Այս ամենիը կներկայացնեմ նյութին տակ ներկայացված հոդվածներով:

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=1572 – Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Ամենազորավորը  Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտականշղարշով են պարուրված…)

http://www.hayary.org/wph/?p=2766 – Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու (Հայաստանի, ՌուսաստանիԻրանիՍիրիայի, ՀունաստանիԿիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին…)

http://www.hayary.org/wph/?p=3002 – Եվ Հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվիԱրմեն Ավետիսյան – ՀԱՄ առաջնորդ (Հայն Արին է՝ (Բ)Արին,ով Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…)

http://www.hayary.org/wph/?p=3841 – Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն էՊետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի՛ ուժ է

http://www.hayary.org/wph/?p=5218  Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

http://www.hayary.org/wph/?p=5482  Թուրքիան՝ աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան – Եվ թուրքական երազանք՝ Օսմանյան կայսրությամբ՝ դեպի «Մեծ Թուրան»… Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում…

http://www.hayary.org/wph/?p=5518  Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե միանա նոր դաշինքների (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ) – Համահայկական շահերն ու նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելը՝ մեր դաշինքաստեղծ մշտական նախապայման…

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880 Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879  «Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878  Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

- Բաքուն պարտվում է միջազգային հարթակներում – Պեկինը աշխուժանում է Կենտրոնական Ասիայում… Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, ինչը հասկացել են Իրանում եւ Չինաստանում…

http://www.hayary.org/wph/?p=5767  Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

http://www.hayary.org/wph/?p=2799 Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6725Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…

http://www.hayary.org/wph/?p=6724Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…

http://www.hayary.org/wph/?p=2613  Սիրիան, սիրիահայերը եւ Մերձավոր Արեւելքը  – Պետք է կանխել Հայկական լեռնաշխարհի շրջակա տարածքների նպատակային հայաթափումը

http://www.hayary.org/wph/?p=4991 – «Մետաքսի ճանապարհ». Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Մեր երկիրը կարող է դառնալ արեւմտյան եւ արեւելյան աշխարհամասերի գործարարների շահերի կենտրոն, հատկապես որ դա ցանկանում է ծրագրի հեղինակը՝ Չինաստանը…

http://www.hayary.org/wph/?p=4973  «Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի  ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…

http://www.hayary.org/wph/?p=5160  Խաչմերու՞կ, հանգու՞յց, թե՞ խարիսխ – Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (Եվրամիություն-Եվրասիամիություն) հասկանալի է Բրյուսելին եւ Վաշինգտոնին, բայց հունից հանում է Անկարայի ու Բաքվի հետ խաղերի նստած Մոսկվային…

http://www.hayary.org/wph/?p=3248 Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=6164Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…

http://www.hayary.org/wph/?p=4801 – Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…

http://www.hayary.org/wph/?p=3407 Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)…Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին

http://www.hayary.org/wph/?p=3839 Հապաղում՝ ի վնաս հայկական հարցիԱյսպես ասած Կովկասում կա 6 պետություն (Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Հեռանկարում՝ Ջավախք, Նախիջեւան…)

http://www.hayary.org/wph/?p=4274 Նախիջեւանը կդառնա՞ նոր խաղաքարտԵթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է այդպիսին դառնալ՝ Թեհրանի կողմից

http://www.hayary.org/wph/?p=4143 Մոսկվա՞ն է կանխել Ադրբեջանի ոչնչացումըԻսկ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում հայերի ազատատենչ հանդգնությունը եւ կամային հաղթանակը

http://www.hayary.org/wph/?p=2612  Վրաստանը… դեռ կանգնելու է զղջումներին դեմ հանդիման – Կարեւորը մե՜նք Ջավախքի նկատմամբ ուշադիր լինենք… 

http://www.hayary.org/wph/?p=4800 – Թուրքիան հակադրվու՞մ է գերտերություններին – Իսկ Եղեռն ձեւակերպումը կարող է լինել միայն հայերի ցեղասպանությանը բնորոշող անուն, ինչպես Հոլոքոսթն է բնորոշում հրեական ողջակիզումը… http://www.hayary.org/wph/?p=3198   

http://www.hayary.org/wph/?p=3198 - Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսիցԱյնքան էլ կայուն պետություն չէՋավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար

http://www.hayary.org/wph/?p=5502  Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ՛ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով… Ինչ էլ մոգոնեն գերտերությունները՝ մեր լեռնաշխարհի միակ բնիկները մենք ենք…

http://www.hayary.org/wph/?p=3223 Հայկական գործոնը՝ հաղթաթուղթԿապող օղակը՝ Եվրոպա-Ասիա-Աֆրիկա ուղղությունների խաչմերուկում 

http://www.hayary.org/wph/?p=3197  Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն (Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին…) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=6163  Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրան – Հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեցեցին համաթուրքական քաղաքականության համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը… Նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն կրկին ապարդյուն… Նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է հայի տուն քանդում…

http://www.hayary.org/wph/?p=6196  Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

http://www.hayary.org/wph/?p=6410  Նաե՛ւ երկնային պատիժ՝ Թուրքիան կործանելու համար – Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են այս ամենի մասին խոսել, նման բաներ ասել, քանի որ խուճապ կառաջանա անվերահսկելի… Որպես բոլոր թուրքերի հայր կրկին մրցում են՝ Աթաթուրքը, Աթաթաթարը, Թուրքմենբաշին եւ Ալիեւօղլին – իսկ սուլթան Էրդողանին կհակադրվի՞ նորսուլթան Նազարբաեւը… Թուրք գործարարներն էլ վախենում են ներդրումներ անել Արեւմտյան Հայաստանում, քանի որ վստահ չեն, թե իրենցն է մնալու…

http://www.hayary.org/wph/?p=3491  Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞ քրդական (ալիեւյան) կլանն էԵրբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան

http://www.hayary.org/wph/?p=2980 Հայ արիները դեմ են հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։