Վասն ազգային գերնպատակի իրականացման – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանության նպատակներն ու խնդիրները

Հայ Աիական Միաբանության Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք-Բնօրրանում եւ Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ապա նաեւ Արարչակնիք Տիեզերակարգի վերահաստատմանը:

Դրանք իրականացնելու համար հայ արիական կառույցը առաջնային եւ հետեւողականորեն՝

  1. Նպաստում է Հայաստանում Ազգային Պետականության կայացմանն ու ամրապնդմանը, Ազգային Սահմանադրության եւ Հավատի վերահաստատմանը, երկրի տնտեսության բազմաճյուղ ռիթմիկ ու շարունակական հզորացմանը:
  2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայ-Արիական լեզվա-մտածողության ձեւավորմանը եւ Արիական-Ցեղապաշտական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
  3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ Հավիտենարժեք սրբությունների եւ ազգային ու բարոյական գաղափարաբանությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
  4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգեւոր արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ շինությունների վերականգնմանն ու վերաարժեքավորմանը:
  5. Ձգտում է ազգային կրթական, մարզական եւ առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաեւ՝ Հայ Ազգի սոցիալական ու իրավական պաշտպանվածության հաստատմանը:
  6. Նպաստում է Հայոց պետության եւ Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
  7. Ձգտում է հոգեւոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:  

Հայ Աիական Միաբանությունը այս խնդիրների իրականացումը կարեւոր եւ անհրաժեշտ է համարում՝ Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Հայ Աիական Միաբանությունը նաեւ չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական: www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։