Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ, ապա Քարահունջում…

Այս տարի նոյեմբերի 9-ին, արեւածագին, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կազմեցին 3 խմբեր եւ այցելեցին Գարեգին Նժդեհի վերաթաղված մասունքների հիշատակի վայրեր՝ Վայքի (Եղեգնաձորի) Սպիտակավոր վանքի տարածք, Սյունիքի Խուստուփ լեռան ստորոտ եւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիր…

Յուրաքանչյուր սրբավայրում ծեսն իրականացրել են Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասից 3-ական քրմեր: Նախ տիեզերքի Արարչին ուղղված փակ ծիսակարգ է իրականացվել, փառաբանվել է Տիեզերքի Տերը՝ Հայ Տեսակ Արարելու եւ Հայ Տեսակի համար Աստվածային, Հոգե-Ոգեղեն եւ Մարդկային Տիեզերաաշխարհներ ստեցծելու համար, ապա  ընդհանուր ծիսակարգով փառաբանվել է Հայր Արան, որպես Հայ Տեսակի Աստվածահայր:

Խորհրդապաշտական ծիսական կրակներ են վառվել գինեձոների ու ձեներգերի ուղեկցությամբ:

Այնուհետեւ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հանդիպել են Քարահունջի աստղադիտարանի տարածքում, որտեղ ծիսական շրջան կազմելով՝ ամբողջացրել են օրվա խորհուրդը՝ Հայ Տեսակի Արարման տոնը:  

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին նաեւ երջանկահիշատակ հայ մարդուն եւ հայ գիտնականին՝ Պարիս Հերունուն, ով կարողացավ ապացուցել Քարահունջի աստղադիտարանի իրողությունն ու կապը աշխարհի տարբեր վայրերում պահպանված նման հայաձեռագիր աստղադիտարանների հետ: Քրմերը երկնային ու երկրային պատիժներ խնդրեցին հայ կոչվող այն գիտնականների ու այլոց համար, ովքեր օտարների պատվերով փորձում են հայոց պատմության աղավաղման քաղաքականությունը շարունակել, այդ թվում՝ Քարահունջի աստղադիտարանի առումով…

Այստեղ բոլոր խմբերը, միասնական կրակի շուրջ իրենց հավատարմությունը հայտնեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին, Հայոց Նախնյաց, երդվեցին, որ կշարունակեն Հայ տեսակի ազգային ու մարդկային որակների առողջացմանն ու կայունացման ուղղված քայլերը:

Ինչպես Հայ Աստվածային եւ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներում է արթնանում է Հայ Գենը Տիեզերական Ձմռան նիրհից, այնպես էլ Երկրում է այն արթնանում  եւ Հայ Ազգը, Հայ Մարդը հետզհետե շարժվելու են խառնասերումների եւ խառնակչությունների ձեռքբերովի հոգե-մտա-մարմնական դիմագծերից ազատվելու եւ հայի ինքնությանն ու էությանը, առաքինություններին եւ առաքելությանը վերադառնալու ճանապարհով…

Հայ արիական երեք քրմերը նաեւ հատուկ ծես անցկացրեցին, որ Տիեզերքի Արարիչը ավելի զորեղ աջակցի հայ մարդուն՝ արարչակնիք մարդ տեսակի եռահամակարգ իրողությանը համապատասխան, որ հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին հավասարազոր համադրությամբ գործեն եւ նորեն տիեզերահաս հավատատեսությամբ առաջնորդվեն, որ Հայ Տեսակի Բնօրրան Հայկական Լեռնաշխարհը վերստին իր բնիկների շունչն զգա եւ միայն ի՛ր բնիկների…

Հայ Տեսակի Արարման տոնը ուշ երեկոյան կշարունակվի Երեւանում: Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները արդեն տոնական սեղանների շուրջ կանցկացնեն Հայ Տեսակի Արարման Տոնը եւ կերդվեն հավատարիմ մնալ հայի բնական ծագմանը, էությանը, ինքնությանը, հավատին եւ այլ բնորոշիչների պահպանմանն ու վերականգնմանը, դեպի հավերժություն տանող Հայի Առաքելության Արահետին…

Օրվա վերջում Հայ Աիական Միաբանության գրասենյակում Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը աշխատանքային քննարկում կկազմակերպի Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքին առնչվող հրատապ թեմաներով: Ընդհանուր զեկույց կներկայացնի ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

09.10.2018թ. / Սյունիք-Վայք-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։