Վերջ, որ նորի սկիզբ է – Ի՞նչ է ուզում, պահանջում մեր հանրությունը – հայհոյանք, քցոցի, անձնական էժան նկրտումներ, սրա-նրա վրա գրոցի – կներեք, ես դա առաջարկել չեմ կարող… Ազգային նպատակներին հասնելու համար հանրությունը պիտի հատուկ-ություն լինի, ոչ թե հասարակ-ություն…

http://www.hayary.org/wph/?p=7131«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 30-ի (508) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7114«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 29-ի (507) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7102«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 28-ի (506) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7091«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 27-ի (505) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7072 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 26-ի (504) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7059 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 25-ի (503) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7045 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 24-ի (502) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7031 – «Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 23-ի (501) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7022«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 22-ի (500) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=7010«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 21-ի (499) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?p=6992«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 20-ի (498) հոդվածները 

http://www.hayary.org/wph/?cat=21«Լուսանցք» շաբաթաթերթի PDF տարբերակները

http://www.hayary.org/wph/?cat=14 – «Լուսանցք»-ի word հոդվածներ… -http://www.hayary.org/wph/  – «Լուսանցք» շաբաթաթերթի word տարբերակները

Վերջ, որ նորի սկիզբ է…

«Լուսանցք» հասարակական-քաղաքական, տնտեսական վերլուծական շաբաթաթերթը, որ ազգային բնույթ ունի, 11 տարի անընդմեջ տպագրվելուց հետո (այս տարիների ընթացքում 1-2 դադար՝ այն էլ տեխնիկական խնդրով պայմանավորված) այսօր ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը:  

Պատճա՞ռը: Այն ոչ տնտեսական է եւ ոչ էլ ֆինանսական: Թեեւ ես միշտ ունեցել եմ այդ խնդիրները. եւ՛ տեխնիկական միջոցներն են հին եւ՛ ֆինանսական միջոցներն են սուղ: Հասկանալի է՝ ինձ դա չի բավարարել, բայց ես գերադասել եմ այդ տարբերակը՝ չցանկանալով ցուցափայտը ձեռքին հովանավորներ ունենալ:
Հանուն ճշմարտության ասեմ, որ ազգային բնույթով թերթին մոտ գալ ցանկացողներն էլ այնքան շատ չէին: Փոխարենը շուրջբոլորս ժամանակ առ ժամանակ վխտում էր ազգայինի շուրջ ինքնաքարոզիչ կենացասացների փաղանգը: Եվ ամեն անգամ երբ թերթի ֆինանսական ծախսերը հոգալու համար ես բնակարանս հերթական անգամ գրավադրում էի, ազգայինից խոսող հերթական «ֆիդային» լքում էր ընդհանուր գործը: Եվ, ի դեպ, իմ կողքին միշտ եղել են մարդիկ, ընթերցողներ, ովքեր աջակցել են ինձ՝ ջերմ խոսքով, նվազագույն գումարով՝ նորից ու նորից ոտքի կանգնելու համար: Ու ելել եմ ոտքի:  «Լուսանցք»-ը իմ 11 տարվա ամենժամյա մաքառումն է եղել, որ ես բեռի պես կրել եմ՝ հաղթահարելով ամենահավատարիմ մարդկանց դավաճանությունը, այդ դավաճանության հետեւանքով ոստիկանություն ու ԱԱԾ «ելումուտերը», նույնիսկ արյունակից հարազատներիս կողմից չհասկացվածությունը, թե արդյո՞ք պետք է այդքան գումար վատնել գաղափարի համար:
Լսել եմ նրանց, վիրավորվել, երբեմն լռել, երբեմն՝ ոչ, արտասվել ու կրել եմ իմ բեռը, իմ հաճելի բեռը:
Բայց այսօր, 11 տարվա պայքարից հետո, բեռը չկրելու որոշում եմ կայացրել: Պատճառը հստակ է:
1. Հավատացել եմ ու վստահ եմ, որ կարեւոր գործ եմ արել ու անում: Ես չեմ գնացել միայն ընթերցողի պահանջի հետեւից: Ես առաջարկել եմ ընթերցողին: Հավատացել եմ, որ հանրության նպատակները վսեմ են, նա հիմա Հայոց պետություն է ուզում, վաղը՝ Հայոց տերություն: Որ մեր ազգային նպատակներին հասնելու համար հանրությունը պիտի հատուկ-ություն լինի, ոչ թե հասարակ-ություն: Որ նա պիտի Հայոց պետության մասնիկը լինի, ոչ թե պարզապես քաղաքացի, որ ապրում է հանրապետությունում: Որ ազգային իրավունքները միջազգայինին չստորադասելու համար հզորանալ պիտի ուզի: Առաջարկով եմ փորձել պահանջարկ ձեւավորել: Պահանջարկը ձեւավորվել է, քիչ է եղել, բայց կայուն: Հավատացել եմ: Ի՞նչ է ուզում այսօր մեր հանրությունը, ի՞նչ է պահանջում: Հայհոյանք, քցոցի, անձնական էժան նկրտումներ, սրա-նրա վրա գրոցի: Կներեք, ես դա առաջարկել չեմ կարող: Ազգային ծրագրերի, ռազմավարության, նպատակների հանդեպ լրջագույն վերլուծությունների պահանջարկ չկա: Հետեւաբար չկա ֆինանս: Այստեղից եւ երկրորդ պատճառը:
2. Եկել է մի պահ, երբ կարող եմ կորցնել իմ աշխատանքային 26 անբասիր տարիների (որից 20-ը՝ հաստիքով) արդյունքը՝ մեկ սենյականոց բնակարանս: Հավատացե՛ք , «Լուսանցք»-իս համար պատրաստ էի դա էլ կորցնելու, բայց այն իմ երկու մանկահասակ երեխաների տանիքն է: Այդ «շռայլությունն» ինձ թույլ տալ չեմ կարող:
Ինձ դադար է պետք, ինչը եւ անում եմ:
Իբրեւ վերջաբան՝ շնորհակալություն ընթերցողներիս՝ հավատարմության համար:
Ինձ չսիրողներին էլ անկեղծ խոսք ունեմ հղելու: Ձեզ էլ շնորհակալություն: Դուք որ չլինեիք, ես լողացողը չէի…
Բայց մի շտապեք ուրախանալ: Դադարից հետո ես նոր նախագիծ եմ սկսելու՝ «Լուսանցք» անունով ի դեպ, որովհետեւ ամենակարեւոր գրառումները միշտ էլ լուսանցքում են արվում: Գործիս շարունակությունն է լինելու՝ այլ ձեւաչափով: Մանրամասներ այս պահին չեմ հայտնի:
Այնպես որ, ի տեսություն:

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1911979702217572  – Armenuhi Melqonyan 

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Հոկտեմբերի 18, 2018թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։