Նոր իրողություն է (ոչ ստվերային եւ ստվերային իրողությունները)… Կամ՝ 10 նոր պատվիրաններ – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

  1. Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կկոչվի ըստ բացվածքի՝ Հայաստանի Հանրային Պետություն:
  2. Հանրությունը այսուհետ կփոխարինի հին իրողության մնացուկ ազգ երեւույթին ե, հանրային արժեքներն էլ կհամարվեն ազգային արժեքները հեղափոխած բարձրագույն պետական արժեհամակարգ:
  3. Պետությունը օժտված կլինի բացառապես հանրային գործառույթներով եւ հանրությունը հանրահավաքներով կորոշի պետական ներքին ու արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Ատակարգ հանարահավաքներում կորոշվեն պաշտպանվելու-պատերազմելու կամ երկիրը հանձնելու հանրային որոշումները:
  4. Հանրային Պետության Սահմանադրությունը կանվանափոխվի ըստ էության՝ հանրային եւ քաղաքացիական օրենքների ժողովածու:
  5. Հայաստանի քաղաքացին կլինի հանրության ու պետության առանցքը: Իսկ Հանրային պետության քաղաքացին այլեւս չունի հին իրողության ծագումնաբանական բարդույթները, չունի ինքնություն, չունի առաքինություն եւ առաքելություն, չունի հոգեւոր հավատքային առանձնահատկություն, չունի մշակութային եւ գիտա-մտավոր հակահեղափոխական դրսեւորումներ, չունի սեռական բնորոշում ու կողմնորոշում, չունի ավանդույթների ու սովորույթների հանրությանը չենթարկվող պատկերացումներ… չունի երկրային ու երկնային հակահեղափոխական իրավունքներ:  
  6. Որպես պետության առանցքը, Հայաստանի քաղաքացին կփոխարինի մարդ հասկացողությանը, եւ մարդու իրավունքները այսուհետ կկոչվեն քաղաքացու իրավունքներ, որը կնույնականացվի նաեւ գյուղացու իրավուքների հետ;  
  7. Հանրային պետության քաղաքացին այսուհետ կհամարվի Հայկական Լեռնաշխարհի բնիկը: Այս հեղափոխական տրամաբանությամբ՝ Հայկական Լեռնաշխարհը կկոչվի Հանրային Աշխարհ: Համայն հայության հայրենքը այսուհետ կանվանվի Համայն հանրային պետություն: Պետությունը կլինի Հանրային Աշխարհի բնիկների՝ Հայաստանի քաղաքացիների հիմնական բնակավայրը:
  8. Նոր իրողության պտուղ՝ Հայաստանի նոր իշխանությունը կնույնականացվի Հանրային Պետության հետ: Ասելով իշխանություն՝ պետք է հասկանալ պետություն, ասելով պետություն՝ պետք է հասկանալ իշխանություն: Այս հեղափոխակամ մոտեցմամբ էլ ասելով քաղաքացի՝ պետք է հասկանալ նաեւ մարդ, ասելով՝ հանրություն՝ պետք է հասկանալ նաեւ ազգ: Ազգային եւ մարդկային հակահեղափոխական իրավունքները ոչնչացնելու համար պետք է հանրությունը նույնացնել հասրակության հետ եւ հասարակ-ություն ձեւակերպմամբ հասարակացնել բոլոր հակահեղափոխական երեւույթներն ու ձեւակերպումները:
  9. Հայաստանի կառավարությունը կունենա 1 վարչապետ եւ 1 նախարարություն: Առաջիկայում Հանրային Պետության Ազգային Ժողովի կազմը եւս կկրճատվի եւ Խորհրդարանի նախագահը, ով միակ պատգամավորն է լինելու, ինչպես նաեւ Հանրային Պետության նախագահը, ով նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարն է լինելու՝ կնույնականացվեն Հանրային Պետության վարչապետի ու կառավարության հետ:
  10. Առաջացած նոր իրողությունը, որի ընթացքում ուտելիքների, ծխելիքների, խմելիքների, խաղալիքների, հագնելիքների, գրելիքների, մտածելիքների եւ մնացած …-ելիքների վրա առանց պարտադրանքի պատկերել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, առաջ կբերի նոր եւ խիստ անհարժեշտություն՝ մեր երկիրը կոչել Փաշինյանական Հանրային Պետություն կամ Հանրային Պետական Փաշայություն, իսկ հանրությունը կկոչվի հանրանիկոլություն կամ Նիկոլի անվան հանրություն:  

* Ըստ անհրաժեշտության՝ նոր պատվիրաններ կարելի է ընդունել կառավարական, խորհրդարանական եւ նախագահական արդեն միացյալ հեղափոխական մարմնի ենթաօրենսդրական որոշումներով…- www.hayary.org

………………………………………………………………

* Ստվերային Հայաստանի Հանրային Պետությունը եւս կա եւ ունի որոշակի կառուցվածք, որը ոչ ստվերային Հայաստանի Հանրային Պետությունից տարբերվում է միայն անվանմամբ, որը կոչվում է Ստվերային Հակոբյանական Հանրային Պետություն, իսկ հանրությունը՝ հանրաաննայահասարակություն:-  https://blog.168.am/blog/192346.html?fbclid=IwAR0_I0qjt1XavxLvgMFGRR__UTRO18OTEglp-Fyka3bfEZgfGCyKGWtH7-s -  «Իմ քայլը» հիմնադրամը ոնց որ գաղութի օբշակը լինի

Վահե Եփրիկյանի գրառումը.

««Իմ քայլը» հիմնադրամը ոնց որ գաղութի օբշակը լինի։

Ասենք, ծախսում ենք պետբյուջեից մի 2.5 միլլիոն, գնում ենք Շվեյցարիա, որ ոչ թե պետբյուջեն, այլ Աննայի հիմնադրամը մի 70 միլիոն փող հավաքի։

Ի վերջո՝ 

1. Ո՞վքեր ու ի՞նչ միջոցներ են փոխանցում Աննայի հիմնադրամին։

2. Ի՞նչու է բյուջեն ֆինանսավորում նրան։

3. Ի՞նչու այդ բարեգութները գումարը չեն նվիրաբերում պետությանն, այլ Աննայի հիմնադրամին։

4. Ո՞վ է Աննա Հակոբյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար»։

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։