Չակերտների երկիր՝ «Նոր Հայաստանս»…- Կամ՝ ինչպես է «նորագույն կառավարության» «օդում կախված լուրերի» «օդանցքային քննարկումների» շարունակականությունն ի վերջո հանգեցնելու դեռ ձեւավորվող կառավարության «օդում կախված լինելու եւ դեպի հողային ընդերքը իջնելու» «նոր իրողության» անցմանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Գիտեք, ինչպես արդեն հանրության մեջ որակել են, թրաշամանուկ-հրաշամանուկների կառավարության ոչ կառավարական գործելաոճի, ձեւի ու բովանդակության մասին քննարկումներն արդեն փողոցային զրույցների մակարդակի են հասել… Ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք հին եւ նոր իշխանության անցումային իրողությունը: Գազի սակագնի եւ դրանից բխող, ինչպեսեւ կառավարության գործունեությասն ՕԳԳ-ից հետեւող թանկացումների հետ կապված իրավիճակն էլ ավելի ծավալուն ու ըմբոստ կդարձնեն այդ զրույցները:

Իսկ քաղաքական, հանրային ու լրատվական ոլորտներում այդ քննարկումները վաղուց են սկսել ու … պարզապես սարսափ է տիրում կառավարության նիստերի անպատասխանատու, անօգտակար, անգամ անգիտակից գործունեության մասին, ինչից ադեն փշաքաղվելու աստիճանի սարսուռներ են առաջ գալիս…

Ամեն անգամ, ամեն նիստից ու հերթական պետական քննարկումների բացթողումներից հետո մեծանում է այն վախը, որ մեր թշնամիներն ի վերջո գլխի կնկնեն, որ եթե անգամ սա նախկին իշխանության, Սերժ Սարգսյանի ներքին գաղտնի ծրագիրն էր, ապա այլեւս անվերահսկելի է դարձել…

Այսինքն՝ կա մի երկիր, «Նոր Հայաստանս», որտեղ իշխանությունը ամբոխի հանրահավաքային մտածողությունն է… Որտեղ երկրի գլխավոր որոշումները ոչ թե կառավարության նիստերում կամ վարչապետական ասուլիսներում են հնչում, այլ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում… Որտեղ երկրի ու բնակչության իրական ու բնական կյանքը վերածվել է համացանցային ինքնահավանության, այսինքն՝ ինքնասպանության…  

Իսկ թե ինչ կլինի այսպես մտածելուց հետո, երեւակայությանը զոռ տալ պետք չէ: Հայաստանի դեմ արդեն ԵԱՏՄ-ակամ արշավ է սկսվել, ավելին՝ դա տեղափոխվել է ՀԱՊԿ-ական ոլորտ, որը Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության երաշխավորն է միջազգային ասպարեզում: Այս ամենին շուտով ավելի բացահայտ կաջակցեն թուրքական դաշինքի երկրները՝ հակահայկական ավելի հստակ գործողություններով… Եվ եթե այս կառավարության անպատասխանատու կեցվածքը նաեւ ԵՄ ուղղությամբ հանկարծ ծավալվի, ապա վերոնշյալ փշաքաղվելու աստիճանի սարսուռները պարզապես բարի հիշողություններ կդառնան…

Ինչպե՞ս կարող է լուրջ ընկալվել Հայաստանի կառավարությունը, երբ երկրի վարչապետի պաշտոնակատարը, նիստի ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատարի անհասկանալի զեկույցից հետո բացականչում է՝ «Հայաստանից երեխանե՞ր են որդեգրվում օրգանների համար», ապա խոստովանում է, որ այդ մտքից ճնշումը բարձրացավ… Ախր, անտեղյակ ու անգիտակից երեւալը առանձնահատուկ շնորհ չէ, իսկ եթե գոռալու կամ բացականչելու կարիք կա, ապա դրա համար այլ տեղեր կան ու այլ իրավիճակներ պիտի լինեն, կառավարության նիստերն ամբոխավարության վերածելը մահացու հարված է մեր պետականությանը…

Հայտնի խոսք կա՝ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե տխուր չլիներ…

Սա տեղի է ունեցել այն ընթացքում, երբ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի եւ ժամանակի, ինչպես նաեւ իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը:

Քննարկվում էր կարեւոր թեմա, այսինքն այնպես պետք է արվի, որ որդեգրումը հնարավոր լինի կազմակերպել հնարավորինս հեշտ, սակայն որդեգրված երեխայի իրավունքներն ու շահերն ապահովվեն: Նշվել է, որ այսօր Հայաստանում կա 300 երեխա, որոնք ենթակա են որդեգրման, ու մոտ 140 ընտանիք, ինչպես նաեւ 47 օտարերկրյա ընտանիք, որ ցանկություն են հայտնել երեխա որդեգրել: Սակայն նշվել է, որ որդեգրման ենթակա երեխաների հիմնական մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, իսկ որդեգրել ցանկացողները ցանկանում են առողջ երեխաներ որդեգրել: Վերոնշյալ երեխաներն այն երեխաներն են, որոնց ծնողները հրաժարվել են իրենց զավակներից:

Հիշեցնենք, որ «որդեգրման ենթակա երեխաների հիմնական մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են», ասվածը հաստատում է այն տեսակետը, որ երեխաները, որոնք ծնվել են դաուն կարգավիճակով, նրանց որդեգրում են արտերկրում, հիմնականում եվրոպական երկրներում, որտեղ ընտանիքների մի մասում ծնվում են նման կարգավիճակով առնվազն մեկական երեխաներ եւ Հայաստանից ու այլ երկրներից այդօրինակ երեխաներին որդեգրում են, որպեսզի իրենց երեխան, որ դաուն է, ընտանիքում ունենա իրեն հասկացող մեկին, որ միասին ապրեն իրենց աշխարհում…

Ինչեւէ, սա այլ թեմա է: Դառնալով վորանշյալ զավեշտի թեմային, նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, թե վերջին շրջանում տեղեկություններ է ստանում, որ Հայաստանում որդեգրման գործընթացում արհետսական խոչընդոտներ կան. «Իհարկե հասկանալի է, որ նուրբ հարց է: Սակայն պետք է հասկանալ, թե որն է մեր քաղաքականությունը՝ խթանել որդեգրումը, թե խանգարել դրան: Իհարկե հասկանալի է, որ պետք է ամեն ինչ արվի երեխաների իրավուքնները եւ շահերը պաշտպանելով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ որդեգրման գործընթացին պետք է լրջորեն անդրադառնալ, հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ մարդիկ ասում են, որ խնդիրներ կան, որդեգրումը գումար արժե

Այստեղ է, որ վարչապետի պաշտոնակատարը եւս կարեւորեց այդ հարցը, Արարատ Միրզոյանը շեշտեց, որ շատ նրբազգաց բաներ կան, որոնք կարելի է բարձրաձայնել, բաներ էլ կան՝ ոչ. «Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել: Բայց ես այստեղ կկիրառեի ավելի խիստ բառ, քան կոռուպցիան: Մենք գործ ունենք մաֆիայի հետ: Գումարները, որի մասին խոսվում է, որոնք սկսվում են ծննդատներից, այսբերգի միայն գագաթն են, շատ ավելի ցավալի իրողություններ կան՝ մասնավորապես խոսքը վերաբերում է երեխաների օրգանների վաճառքին, այդ թվում արտասահմանում որդեգրվող»…

Նրա խոսքով, մինչ այսօր ստուգումների արդյունքում նման դեպք չի բացահայտվել, սակայն կասկածներ կան, որ որոշ կեղծ մարդիկ կարող են տարբեր երկրներից երեխաներին որդեգրել, արդյունքում երեխաները կարող են զրկվել մի երիկամից եւ այլն, «մենք միակը չենք, դրանք օդում կախված լուրեր են»:

Վարչապետի պաշտոնակատարի արձագանքն այսպիսին էր. «Ո՞նց, նման բանե՞ր են եղել: Այս ընթացքում ճնշումս բարձրացավ»: Բայց փոխվարչապետը հանգստացրեց՝ «Նման դեպքեր չեն եղել, ուղղակի լրջագույն վերահսկողության կարիք կա, որպեսզի ռիսկերը իրականություն չդառնան»:

…Թերեւա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջամտությունն ու հայտարարությունը ցրեց «օդում կախված լուրերը», որ Արարատ Միրզոյանի բարձրացրած թեմայի մասին տեղեկություններ չունեն, Հայաստանից երեխաներ չեն որդեգրվել օրգանների համար, ու իրավիճակը գտնվում է իրենց վերահսկողության ներքո

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին խոսեց որդեգրման ընթացակարգի եւ մասնավորապես այն մասին, թե ինչպես է որոշվում, թե որ ընտանիքն է որդեգրելու տվյալ երեխային եւ նույնպես շեշտեց, թե ինչ վերաբերում է օրգանների վաճառքի մասին հարցին, ապա «ես որեւէ նման դեպք չեմ հիշում»:

Վերջ:

Չնայած, ըստ «օդում կախված լուրերի», սա դեռ սկիզբն է…Ողղակի ասեցի վերջ, քանզի ամեն սկիզբ իր վերջն է ունենում:- www.hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=7229#more-7229Չակերտների երկիր՝ «Նոր Հայաստանս»…- Կամ՝ ինչպես է «նորագույն կառավարության» «օդում կախված լուրերի» «օդանցքային քննարկումների» շարունակականությունն ի վերջո հանգեցնելու դեռ ձեւավորվող կառավարության «օդում կախված լինելու եւ դեպի հողային ընդերքը իջնելու» «նոր իրողության» անցմանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=156114338704225&id=100029169784366 - Չակերտների երկիր՝ «Նոր Հայաստանս»… – Կամ՝ ինչպես է «նորագույն կառավարության» «օդում կախված լուրերի» «օդանցքային քննարկումների» շարունակականությունն ի վերջո հանգեցնելու դեռ ձեւավորվող կառավարության «օդում կախված լինելու եւ դեպի հողային ընդերքը իջնելու» «նոր իրողության» անցմանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։