Հայաստանում ի՜նչ ասես նշվել-խոսվել է իշխանությունների մասին, բոլոր նախագահների ժամանակներում… – Բայց այսօր մի իրավիճակ է, որ դժվար թե հաջորդ անգամ ցանկական, որ Հայաստանում իշխի մեկի ընտանեկան իշխանությունը…

Այդ իշխանություններին ամենատարբեր անուններ են տրվել, կոչել են ալան-թալանի, լափող-գռփողի, ազգամերժ-հայրենադավի, թուրքին ծախվածի, ռսի ոտքերի տակ պառկողի, արեւմտյան արժեքների առաջ խոնարհվողի, նաեւ կաշառակեր-կաշառատուի, քրեա-ախպերական, քավոր-սանիկական եւ նմանատիպ այլ ձեւակերպումներով իշխանություն… Դե հայհոյախառն պայծառակերպումները կարիք չկա հիշեցնելու

Բայց այն, ինչ ստեղծվել է այսպես կոչված «Նոր Հայաստանում» ՝ նմանը չի ունեցել…

Սա եզակի մի դեպք էլ կմնա ըստ երեւույթին, քանզի դժվար թե հաջորդ անգամ Հայաստանում իշխի բառի բուն իմաստով՝ ընտանեկան իշխանությունը… Ավելին՝ Հայաստանը վերածվել է ընտանեկան բիզնես-միջավայրի…

Ու տարօրինակն այն է, որ այս իրավիճակը դեռ շարունակվում է, հանդուրժվում է վերից-վար… Բայց նկատելի է, որ նախկինների հանդեպ համատարած ատելությունն մոռացվում է՝ հետզհետե փոխանցվելով ներկաներին…

Իսկ սա նշանակում է Հայաստանում առկա ընտանեկան իշխանության ընտանեկան բիզնեսի վերջը մոտ է: Թերեւս 1 տարի լիարժեք չձգեն էլ… Մի՞թե ավելի քան 25 տարվա կուտակված ատելությունը կարելի էր այսքան արագ «սեփականացնել»… Փաստորեն, պետականորեն տարվող ընտանեկան բիզնես-իշխանությունը, բիզնես-հինմնադրամների բացումը, բիզնես-սեփականատիրական մղումները… ավելի վտանգավոր են, նողկալի, քան վերոթվարկյալ բոլոր  պիտակավորումները, որ ուղղված են եղել նախկին՝ 1-3 նախագահներին…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։