Նոր Հայաստանը ոչ թե հին Հայաստան-ները մերժող մի պետություն պիտի դառնա, որ այսօր է, այլ Ամենահին Հայաստանի ժառանգորդը պիտի լինի՝ իրավահաջորդը իր (երեկ-այսօր-վաղը) բազմահազարամյա պատմությամբ ու առաքելությամբ… – Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սորոսական ու սրանց կից այլ խեղափոխականները, այս ու այն երկրի ծախու գրանտակեր տարաբնույթ լամուկները եւ անկապ հեղափոխականները, որ որտեղ հանրահավաք՝ այնտեղ էլ իրենք տարիներ շարունակ, ասում էին չէ, որ շատ արագ ամեն ինչ լավ է լինելու… Հա՜ էլի, էնքան «լավ» է եղել, որ շատերի լա՜վն էն բանից է եղել…

Պարզապես վատն այն է, որ վերոթվարկյալ «ազգային» ու «միջազգային» աղբի հետ, որի մի մասը նաեւ Նժդեհի բնորոշմամբ՝ «ազգի տականքի» կարգավիճակում է, տուժվում են նաեւ իրապես մեր երկրում կյանքը բարեփոխելու համար դուրս ելած մարդիկ եւ նրանք, ովքեր զգուշացնում էին, որ սա այն դեպքը չէ… որ էն բանից է լինելու…

Ավելի քան 25 տարի ընտրում ենք վատի ու վատագույնի միջեւ, եւ սրա վերջը դեռ չի երեւում…

1 տարի չի անցել այս չավարտված խեղկատակությունից: Եվ հիմա ի՞նչ՝ համերաշխ ու երջանիկ ժողովուրդ, գեղեցիկ ու զարգացող միջավայր եւ արդարադատ ու հարուստ երկիր ունեցա՞նք… Անգամ այս ամենն ունենալու ճանապարհը եւ միջոցները չունեցանք եւ իզութոզն անգամ չի երեւում դրանց…

Սա նման է այն խաբկանքին, որ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները կիրառում էին 1960-ական, ապա 1970-ական թվականներին Մերձավոր Արեւելքից հայության ներգաղթը կազմակերպելու համար: Իրանում եւ արաբական երկրներում ասում էին, թե՝ ջրի ծորակը բացում ես – հանքային ջուր է հոսում, Աբովյանում ինձ պատահած հայրենադրաձներից մեկն ասում էր, որ խոսում էին անգամ ծորակից շաբաթը 1-2 անգամ կաթ հոսելու մասին… Որ խանութներում ամեն բան այնքան էժան է, որ չաշխատելով անգամ կարող ես ապրել նպաստ կամ թոշակ ստանալով, իսկ դրամատներում գումար ունենալով կարելի է դրա տոկոսներով ուղղակի կյանքը վայելել… Եվ այսպես շարունակ:  

Եկան, տասնյակ հազարներով հայրենադրաձվեցին, Աբովյան, Հրազդան, Չարենցավան եւ այլ քաղաքները հետզհետե բազմամարդ դարձան…

Հետո ջրի ծորակները բացվեցին, այցեր եղան խանութներ, հերթերում հնչած հայհոյանքները անգիր արվեցին, բանկերում քաշքշուկների ականատեսը եղան եւ համայնավարական դրախտավայր խորհրդային մեր երկիրը միանգամից դժոխքի կենտրոնի վերածվեց հայրենադարձվածների աչքին…

Իսկ ամենավատը՝ ազգը վերածվեց տեղացիների ու ախպարների (հայրենադարձներին դաջվեց այս անունը), ինչը, իմ տարեկիցները կհիշեն, մեր քաղաքները վերածեցին ամերիկյան կինոներից հայտնի խմբերի ու խմբավորումների դաժան պայքարատեղիի… Թաղային կռիվներով անցավ մեր մանկությունն ու պատանեկությունը… Չնայած հետո այդ կռիվներում շատերս ընկերացանք:

Ապրել եմ Աբովյանում, թաղեր կային, որ տեղացիների՝ էլարցիների հսկողության տակ էին, թաղեր՝ հայաստանահայերի, թաղեր՝ պարսկահայերի, թաղեր՝ սիրիահայերի ու լիբանանահայերի, թաղեր՝ քաղաքաբնակ քրդերի, ասորիների եւ այլն… Սա երկար թեմա է, այստեղ չարծարծենք ամբողջը:

Ավարտենք այն պատմությամբ, որ Խորհրդային Հայաստան հայրենադարձվածների 70%-ը, եթե ոչ ավելին, հեռացան հայրենիքից ամերիկաներ, եվրոպաներ ու ռուսաստաններԱնգամ հետ չգնացին, որ Մերձավոր Արեւելքը եւս չդատարկվեր հայերիցինչը նույնպես մտածված ծրագիր էր՝ մաքրել Թուրքիայի «փորի տակը» Արեւմտյան Հայաստանի պահանջատեր հայերի ժառանգներից, որի մասին խոսել եմ

Այնուհետեւ էլ Հայաստան եկող հայրենադրաձների մեծ մասը հեռանում էր այլ երկրներ եւ անգամ մի ասացվածք էր հորինվել՝ ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են…

Հիմա, երբ դեռ 1 տարի չի անցել խեղափոխությունից, նույն վիճակն է նրանց մոտ, ովքեր «իրենց լավը չուզողներին» անիծում էին ու հակահեղափոխական անվանում… Ուղղակի լավ էր, որ Հայաստանի բնակչությանը գոնե երկու մասի բաժանեցին՝ սպիտակների ու սեւերի…

Այո, մոտ ապագայում անգամ չի երեւում համերաշխ ու երջանիկ ժողովրդի, գեղեցիկ ու զարգացող միջավայրի եւ արդարադատ ու հարուստ երկրի ուրվականը, ուր մնաց թե…

Այժմ նոր հեղափոխությունից են խոսում, լավ հիշեք, առաջին շարքերում լինելու են նրանք, ովքեր դեռ երեկ էին առաջին շարքերում, դեռ դրանից առաջ ու դրանից էլ առաջ ու… էլի առաջին շարքերում էին…

Սրանց հեռու կպահեք հայե՛ր, հեղափոխությունը կմխտռեն իրենց միաձայն ու նույնաոճ, նույնապահանջ զազրախոսությունների վանկարկումներով, սրանց նավսը հաստատ դրական չի կարող լինել…

Նոր Հայաստանը ոչ թե հին Հայաստան-ները մերժող մի պետություն է, որ այսօր է, այլ Ամենահին Հայաստանի ժառանգորդն է՝ իր բազմահազարամյա առաքելությամբ… հայության բոլոր նպատակների իրականացման ուղին բռնած եւ ազգի բարօրությունը ամենօրյա խնդիր դարձրած…

Որ իսկապես հնչի՝ սա Հայաստանն է եւ վե՛րջ…

* * *

- www.hayary.org – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։